20 C
Yerevan

Ռուսաստա­նին Դուր Չի Գալիս Անկախ Հայաստա­նը

Ինչ է նշա­նա­կում Ուկրաի­նա­յի հետ համե­մա­տություն, ռուսա­կան բանա­կը պետք է Հայաստա՞ն ներխուժի: Մենք պետք է մեր գործն անենք, իրենք էլ դեռ շատ են խոսե­լու։

Դավիթ Ստե­փանյան

«Դրա­նով ստեղծվում է կեղծ օրա­կարգ, ըստ որի՝ Հայաստա­նին շտա­պեցնում են ընտրության հարցում, այն դեպքում, երբ այդ ընտրության համար տվյալ պահին ոչ մի հիմք չկա, որովհետև այս պահին Հայաստա­նը ԵԱՏՄ‑ի լիարժեք անդամ է, բոլոր պայմաններն իրա­կա­նացվում են, այսինքն՝ որևէ խնդիր չկա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի ՀՀ‑ի ԵԱՏՄ‑ի ու ԵՄ‑ի միջև ընտրություն կատա­րե­լու հայտա­րա­րությա­նը՝ ասաց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը:

Ստե­փանյա­նի խոսքով, եթե նույնիսկ հիմա Հայաստա­նը հայտա­րա­րի, որ ԵԱՏՄ-ից դուրս է գալիս, Ռուսաստանն ամեն ինչ անե­լու է, որպեսզի դուրս չգա. «Սա իրենց համար էլ է կարև­որ, իմի­ջի հարց է: Սա բլեֆ է, քաղա­քա­կան առևտրի փորձ, որը միտված է Հայաստա­նում մարդկանց նախընտրա­կան նախա­սի­րություննե­րի վրա ազդե­լուն: Իրենք կարծում են, որ եթե հիմա մեզ ԵԱՏՄ‑ի հարցում արա­գացնում են, ՀՀ-ում կարող են վախեր առա­ջա­նալ, իսկ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության հիմնասյունը միշտ եղել և մնա­լու է վախը: Իրենք մեզ տարի­նե­րով վախեցնում են, մեզ համե­մա­տում էին 2008‑ի Վրաստա­նի հետ, երբ իրենք համարյա մտան Թբի­լի­սի, հիմա Ուկրաի­նա­յի հետ են համե­մա­տում: Ինչ է նշա­նա­կում Ուկրաի­նա­յի հետ համե­մա­տություն, ռուսա­կան բանա­կը պետք է Հայաստա՞ն ներխուժի: Մենք պետք է մեր գործն անենք, իրենք էլ դեռ շատ են խոսե­լու»:

Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ Ռուսաստա­նի հայտա­րա­րություններն ու իրա­կան դիրքո­րո­շումը տարբեր բանակցություննե­րում շատ են տարբերվում. «Իրենք այսօրվա դրությամբ մեկ օպե­րա­ցիոն դաշտ ունեն, դա Ուկրաի­նա­յի ռազմա­ճա­կատն է, որտեղ արդեն մի քանի տարի է նույն գծի վրա կանգնած են»:

Ինչ վերա­բե­րում է հիմա ՀՀ‑ի ՌԴ-ից կախվա­ծությա­նը՝ քաղա­քա­գետն ընդգծեց. «ՀՀ‑ն այս պահին ՌԴ-ից ունի տնտե­սա­կան կախվա­ծություն և դա պետք է հաղթա­հա­րել, մինչև մենք այդ կախվա­ծությունից չազատվենք, իրենք շարունա­կե­լու են մեզ շանտա­ժի ենթարկել ու վախեցնել:  Իսկ ռազմա­քա­ղա­քա­կան հարթությունում այդ կախվա­ծությունն անգամնե­րով նվա­զել է, ամե­նա­կարև­որն այն է, որ Հայաստա­նը սկսել է կայացնել ինքնուրույն որո­շումներ, դրա­նից են իրենք ջղաձգվում»:

Ըստ Ստե­փանյա­նի՝ ՌԴ-ում էլ են գիտակցում, որ Փաշինյա­նը կվե­րընտրվի, բայց դա չի նշա­նա­կում, որ չեն փորձե­լու այնպես անել, որ նա չվե­րընտրվի: Քաղա­քա­գե­տը նաև նկա­տեց, որ նրանց պլան մաքսի­մումն իշխա­նա­փո­խությունն է, իսկ պլան Բ‑ն, որ իրենց հինգե­րորդ շարասյունը դառնա հիմնա­կան ընդդի­մություն:

Ինչ վերա­բե­րում է մեր տարա­ծաշրջա­նում ՌԴ‑ի դիրքե­րի վերա­կանգնման հավա­նա­կա­նությա­նը՝ Ստե­փանյա­նը նշեց. «Հավա­նա­կա­նությունը մեկն է՝ եթե ընտրություննե­րում իրենք իշխա­նություն կազմեն, դա այս պահին Ռուսաստա­նի ձեռքի միակ գործիքն է: Այդ գործի­քի էֆեկտի­վությունը կախված է մեր ժողովրդից, եթե մեր հասա­րա­կությունն ուզում է, որ մենք նորից վերա­դառնանք այն ոչ վաղ անցյա­լին, երբ մենք որո­շումներ չէինք կայացնում, երբ մեր փոխա­րեն որո­շումնե­րը կայացնում էին Մոսկվա­յում, դա բերեց պատե­րազմի, դա բերեց Արցա­խի կորստի և 4000 մահի, եթե մենք ուզում ենք այդ ամեն ինչը մեզ հետ կրկնվի, ուրեմն պետք է ընտրենք պրո­ռուսա­կան ուժե­րին, դա ո՛չ Մոսկվա­յից է կախված, ո՛չ Սամվել Կարա­պետյա­նից, ո՛չ Ռոբերտ Քոչարյա­նից, դա կախված է բացա­ռա­պես մեզնից: Պետք է հասկա­նանք՝ ինչի միջև է մեր ընտրությունը, մեր ընտրությունն ինքնիշխա­նության և ստրկության միջև է»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/151761

Առնչվող Հոդվածներ