Անցնող երեք տարիներուն, Արեւմտեանի ԿԿները, իրենց վարած պառակտիչ քաղաքականութեամբ, չյաջողեցան իրենց հեղինակութիւնը պարտադրել թէ շարքերուն եւ թէ մանաւանդ գաղութին մէջ։
Դավիթ Թորոսեան
Մեր Խոսքը՝
Երբ գաղափարը հեռանում է իր ակունքներից, այն վերածվում է դատարկ կարգախոսի։ Երբ շարժումը կորցնում է իր ներքին բարոյական առանցքը, այլևսչի կարող առաջնորդել ժողովրդին։ Հ.Յ. Դաշնակցությունը, որը ժամանակին հայքաղաքական մտքի, ազգային կամքի և կազմակերպված պայքարի խորհրդանիշն էր, վերջին տասնամյակներում աստիճանաբարհեռացավ իր պատմական առաքելությունից և վերածվեց ինքնապահպանման ու իշխանականհաշվարկների գերին դարձած կառույցի։
Հայաստանյան կառույցի վերջին 35 տարիների գործունեությունը՝ լի քաղաքական ծառայամտությամբ, գողապետական գործելակերպով և արժեքային նահանջով, ոչ միայն հեղինակազրկեց կուսակցությունը, այլ նաև խեղաթյուրեց Դաշնակցության իրական էությունը։ Խաբվեցին շարքերը, մսխվեց գաղափարական ժառանգությունը, վարկաբեկվեցին կուսակցության անունից ստանձնված պետական պաշտոնները, իսկ «Դաշնակ» բառը ժողովրդի լայն շերտերի համար դարձավ հիասթափության և երբեմն նույնիսկ արգահատանքի առարկա։
Այդ ամբողջ ընթացքում կուսակցությունը չկարողացավ դառնալ ազգային վերածննդի շարժիչ ուժ։ Ընդհակառակը՝ գիտակից երիտասարդությունը հեռացավ նրանից, որովհետև չտեսավ ո՛չ գաղափարական ազնվություն, ո՛չ արդիական քաղաքական միտք, ո՛չ էլ ազգային պատասխանատվության խոր զգացում։
2020 թվականին Արևմտյան Ամերիկայի կառույցում սկսված ըմբոստությունը փորձ էր Դաշնակցությունը վերադարձնելու իր ակունքներին, վերականգնելու գաղափարական առողջությունն ու կազմակերպական արժանապատվությունը։ Սակայն այդ եռամյա պայքարը, դժբախտաբար, չկարողացավ վերածվել համադաշնակցական զարթոնքի։ Կուսակցության ներսում գերիշխող համակարգը նախընտրեց ինքնապահպանությունը՝ բարեփոխումից, իսկ հնացած մտածողությունը՝ վերածննդից։
Եվ այնուամենայնիվ, Դաշնակցությունը չի սահմանափակվում իր ներկա ղեկավար խավով։ Այն ապրում է իր Մայիսի 28-ով, իր Քրիստափորով, Արամ Մանուկյանով, Քաջազնունիով, Խատիսյանով, Վրացյանով և Զեյթլյանով։ Այն շարունակում է ապրել ազատության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության գաղափարներով ներշնչված երիտասարդության գիտակցության մեջ, ինչպես նաև անկախ պետականության գաղափարի շուրջ ձևավորված առողջ ազգային շերտերում։
Այսօր, երբ հայ ժողովուրդը պետական մակարդակով նշում է Մայիսի 28‑ը՝ առանց ՀՅԴ‑ի մասնակցության, ակնհայտ է դառնում պատմական ողբերգությունը․կուսակցությունը, որը ստեղծեց Առաջին Հանրապետությունը, այսօր հաճախ բացակայում է հենց այն պետական ու ազգային միջավայրերից, որոնց ձևավորման համար պայքարել էր։ Սակայն Մայիսի 28‑ի ոգին շարունակում է ապրել ժողովրդի մեջ՝ իր պետական զորությամբ, իր անկախության խորհրդով և իր ազգային հպարտությամբ։
Մենք համոզված ենք, որ Դաշնակցության վերածնունդը հնարավոր է միայն ճշմարտության հետ առերեսման, գաղափարական մաքրագործման և ազգային պատասխանատվության վերադարձի միջոցով։ Անհրաժեշտ է վերջ տալ այն ընթացքին, որը կուսակցությունը տարավ ներքին քայքայման, հեղինակությունների ոչնչացման և բարոյական անկման ճանապարհով։
Դաշնակցությունը կամ պիտի վերագտնի իր պատմական էությունը, կամ պիտի շարունակի հեռանալ սեփական ժողովրդից։
Ստորև ներկայացնում ենք սփյուռքից էլեկտրոնային ճանապարհով մեզ հասած Դավիթ Թորոսյանի հայերեն/անգլերեն գրառումը ՀՅԴ‑ի մասին։
Մեր Ուղին
«Հաշտութենէն» Երեք Տարի Վերջ
2020 Դեկտեմբեր 30ին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի գումարուած Շրջանային Ժողովով սկիզբ առած ըմբոստութիւնը երկուքուկէս տարուան այդ բանակցութիւններէն ետք հանգուցալուծուեցաւ 2023 Սեպտեմբեր 15ին, օրուան ԿԿին եւ Բիւրոյի միջեւ ձեռք բերուած համաձայնութեամբ մը, որուն մանրամասնութիւններուն նախապէս մեր աշխատութեան մէջ սպառիչ կերպով անդրադարձած ենք։
Այդ համաձայնութիւնը, ըստ էութեան, փխրուն էր եւ նպատակ ունէր կազմակերպական կառոյցը մէկութեան վերադարձնելու։ Այդ օրէն մինչեւ օրս Բիւրոյի օրհնութիւնը վայելող ԿԿ-ներ եւ Բիւրօն ամէն միջոցի դիմեցին ըմբոստացող կողմը չէզոքացնելու եւ Արեւմտեան Ամերիկայի շրջանը իրենց վերահսկողութեան տակ առնելու։ Պէտք է նշել որ անոնք յաջողեցան այդ իմաստով։ Ըմբոստացող կողմի անդամները դուրս մնացին կազմակերպական մեքենայէն։ Առերեւոյթ Դաշնակցութեան կառոյցը իբր թէ փրկուեցաւ երկփեղկումէ, սակայն հարցերու խորքային լուծումը մնաց անաւարտ, նոյնիսկ աւելի խորացան, եւ ժամանակի ընթացքին կուսակցութիւնը կորսնցուց իր երբեմնի հեղինակութիւնը։
Անցնող երեք տարիներուն, Արեւմտեանի ԿԿները, իրենց վարած պառակտիչ քաղաքականութեամբ, չյաջողեցան իրենց հեղինակութիւնը պարտադրել թէ շարքերուն եւ թէ մանաւանդ գաղութին մէջ։ Կուսակցութեան համակիր զանգուածին մեծամասնութիւնը տեղեակ ըլլալով կազմակերպութեան ներքին խնդիրներուն, հեռու մնաց կուսակցութենէն։ Աւելին, անոնք Բիւրոներու եւ անոր կողմէ պարտադրուած ղեկավարութեան հանդէպ ունեցած անարգանքի զգացումներէ մղուած, այսօր կը մերժէ նեցուկ կանգնիլ կուսակցութեան։ Այդ զանգուածը, որ գաղութին մակարդը կը կազմէ, աւելի կողմնակից էր ըմբոստացողներու գաղափարներուն եւ ուղղութեան քան կուսակցութեան ներկայ ղեկավար խաւի վարած քաղաքական եւ կազմակերպական վարքագիծին։
Միւս կողմէ, ըմբոստացող կողմը տեսնելով իրավիճակը, կազմակերպականօրէն մեկուսացաւ եւ իր ճիգերը կեդրոնացուց ուղեկից կառոյցներու զարգացման վրայ։ Հակառակ այս իրողութեան, անոնց անդամներուն դէմ հալածանք, հակաքարոզչութիւն եւ նմանօրինակ քայլերը ամէնօրեայ բնոյթ կրեցին թէ Բիւրոյի եւ թէ անոր կողմէ հովանաւորուող ԿԿ-ին կողմէ։ Երբեմնի «դէմքեր», որոնք մեծ հեղինակութիւն կը վայելեն թէ կուսակցութեան եւ թէ առհասարակ գաղութին մէջ, այսօր ներկայութիւն չեն դաշնակցական շրջանակներու մէջ։
Հալածանքի այս քաղաքականութիւնը պատահականութիւն չէ։ Ըմբոստացողներու եւ Բիւրոյի միջեւ եղող հակասութիւնը զուտ իշխանութեան կռիւ կամ անձնական փառասիրութիւններու կամ քմահաճոյքներու բախում չէր։ Ինչպէս մեր անցեալ աշխատութեան մէջ նշած ենք, կայ գաղափարական խորքային տարակարծութիւն։ Արեւմտեանի ըմբոստացող կողմը դրօշակիրն է կուսակցութեան արդիականացման եւ նոր աշխարհայեացքով եւ մօտեցումներով գործելաոճի, ի հակադրութիւն տասնամեակներէ ի վեր յամեցող կարծրատիպ եւ ժամանակավրէպ գործելաոճի։
Յառաջիկայ շաբաթներուն պիտի գումարուի Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի հերթական Շրջանային Ժողովը նոր ղեկավարութիւն առաջացնելու։ Շրջանը դարձեալ անորոշ վիճակ կը պարզէ։ Բիւրոյի հովանաւորած ԿԿ‑ի կողմնակիցները արդէն իրար մէջ բաժան-բաժան եղած են, զիրար այպանելով վերջին քանի մը տարիներու ձախողութիւններուն համար։
Յունիսի վերջը կայանալիք այս Շրջանային Ժողովը նոյնքան կարեւոր է թերեւս, որքան 2020ին տեղի ունեցած ըմբոստութիւնը։ Ի վերջոյ Դաշնակցութեան ամբողջ կառոյցին մէջ Արեւմտեան Ամերիկայի շրջանը կը մնայ վերջին ապաւէն մը, վերջին փարոս մը, որ կրնայ խայծ տալ կուսակցութեան վերազարթօնքին եւ վերաշխուժացման։
Որովհետեւ, Հայաստանեան կառոյցը բացարձակ կերպով հեղինակազրկուած է եւ կը պարզէ խայտառակ վիճակ, իսկ Սփիւռքեան կառոյցները ճահճացած եւ անդէմ միաւորներու վերածուած են, որոնց միակ նպատակը ինքնապահպանումն է։ Մինչ Ապրիլ ամսուն, Փարիզի մէջ կուսակցութիւնը «Սփիւռքը Զօրաշարժի Ենթարկելու» համաժողով մը կը կազմակերպէր, սակայն ըստ էութեան, նախ եւ առաջ ինք կարիք ունի վերակազմակերպման։ Այս ջայլամային եւ ինքնագոհ, սակայն ապառողջ մթնոլորտը որ կը տիրէ Դաշնակցութեան մէջ, յուսախաբութեան ալիք մը ստեղծած է անոր նուիրեալ եւ հաւատաւոր անդամներուն մօտ։ Դաշնակցութեան համակիր շրջանակը օրըստօրէ կը նօսրանայ։
Արեւմտեան Ամերիկայի մէջ գումարուելիք Հ.Յ.Դ. Շրջանային Ժողովը ողջախոհութեամբ պէտք է մօտենայ եւ ըմբոստացողներու գաղափարական ուղիին հաւատարիմ դառնալով, նոյն այդ գաղափարներուն ծառայող ԿԿ ընտրէ։ Նման ընտրութիւն մը կրնայ վարակիչ դառնալ ամբողջ Դաշնակցութեան շարքերուն համար։

Ահաւասիկ ինչու կարեւոր է Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի գալիք Շրջանային Ժողովը, որ կրնայ նոր ճամբայ մը բանալ Դաշնակցութեան երբեմնի հեղինակութիւնը եւ դերակատարութիւնը վերահաստատելու առաջին հերթին գաղութին մէջ եւ հետագային նաեւ սփիւռքի այլ գաղութներու եւ ինչու ոչ Հայաստանի մէջ։
Եւ ահաւասիկ կը մնայ հարցերուն հարցը. արդեօ՞ք պիտի գտնուին ողջախոհ տարրեր, որոնք հասկնան թէ Դաշնակցութիւնը անդունդէ անդունդ կ՛առաջնորդուի եւ ինքնագիտակցութիւնը ունենան այս ընթացքը կասեցնելու։ Մոլուցքէ տարուած ընթացքը, որ առաջնորդեց ի գին ամէն ինչի կուսակցական հեղինակութիւնները եւ բարքերը «ջարդելու», պէտք է վերջ գտնէ, որպէսզի Հ.Յ.Դ.ը ինքզինք վերագտնէ։
Թեթեւ լաւատեսութիւն մը մեզ համակած է ակնկալելու որ Շրջանային Ժողովի պատգամաւորները ողջամիտ ընտրութեան մը յանգին։
Դաւիթ Թորոսեան
Three Years After the “Reconciliation”
In previous studies and in great detail, we have analyzed events that surround the Armenian Revolutionary Federation (ARF) Western United States organization, which began with the unusual and inconsiderate interference of the ARF Buro into democratic processes of the regional organization’s affairs. Essentially, the Buro, aligned with a minority in the ranks within the Western USA, came into the fold in order to promote a “regime change”, and to install a leadership which was aligned with its views and interests. Whereas delegates had already been elected to attend the Regional Convention to be held in late December of 2020, the Buro stopped the convention from taking place, and appointed its own Central Committee.
This unusual, illegitimate, and shocking step caused the absolute majority of the delegates to rebel against the ARF Buro and its cronies, and proceeded by holding the Regional Convention as planned, and elected a Central Committee as the ARF By Laws dictated. This rift between Buro and its appointed leadership on the one side, and the legitimately elected Central Committee and its followers on the other side lasted for some 3 years, until an agreement was reached between the Buro and the “rebels”. On September 15, 2023, after months of negotiations, an agreement was signed, which was to usher in the a reconciliatory period. We have already addressed the details of that agreement comprehensively in a previous study.
In essence, however, the agreement was fragile and primarily aimed at restoring organizational unity. From that day until now, the Central Committees endorsed by the Buro, together with the Buro itself, employed every possible means to neutralize the dissident faction and bring the Western US regional organization under their control. It must be acknowledged that in this regard, they succeeded. Members of the dissident camp were effectively excluded from all levels of the organizational machinery.
Superficially, the ARF structure appeared to have been saved from division, yet deeper issues remained unresolved. In fact, one can objectively state that the hostile environment that existed before the “agreement”, became even more pronounced. With the Buro cronies in leadership positions, the ARF lost much of its former prestige and influence, while blaming the “old regime” for its ongoing failures and inability to conduct fundraisings.
During the three years, the Central Committees of the Western Region, through their divisive policies, failed to establish genuine authority or credibility, both within the ranks and especially within the broader Armenian community. The overwhelming majority of the Party’s sympathizers, fully aware of the Organization’s internal turmoil, and mostly sympathetic to the rebelling elements, distanced themselves from the Party. Furthermore, driven by feelings of resentment toward the Buro and the leadership imposed by it, many in the community refuse to lend their support to the Organization. After all, It is has always this very segment which has formed the backbone of the community, which now showed greater sympathy toward the ideas and direction of the dissident movement than toward the political and organizational conduct of the current leadership
It must be said that the dissident faction, recognizing the realities of the situation, gradually became organizationally isolated and redirected its efforts toward the development of affiliated structures and institutions, lending their support to educational and cultural efforts such as the community schools, etc. Despite this, as the pro-Buro elements lost all credibility and prestige, they doubled-down on harassment, smear campaigns, and similar measures against its members who have considerable prestige within both the party and the Armenian community at large. These latter elements are simply absent from ARF circles today.
This policy of persecution is no coincidence. The conflict between the dissidents and the Bureau was never merely a struggle for power, nor a clash of personal ambitions or egos. As we have noted in previous writings, the disagreement is rooted in profound ideological differences. The dissident movement in the Western United States has become the standard-bearer of the party’s modernization, advocating for a new worldview and new approaches to political and organizational work, in contrast to the rigid, outdated, and increasingly obsolete methods that have dominated for decades.
In the coming weeks, the ARF Western United States Region will convene its regular Regional Convention to elect a new leadership. Once again, the region finds itself in a state of uncertainty. Supporters of the Bureau-backed Central Committee have already become fragmented among themselves, openly blaming one another for the failures of the past several years, and their egos
This Regional Convention, scheduled for the end of June, may prove to be just as significant as the uprising of 2020. Ultimately, within the entire structure of the ARF, and as the Armenia structure loses following by the day, the Western United States Region remains the last refuge, the final beacon that could inspire the party’s revival and revitalization.
This is because the party structure in Armenia has become thoroughly discredited and today presents a deeply embarrassing picture, while the Diasporan structures have stagnated into faceless entities whose sole purpose appears to be self-preservation. While the party organized a conference in Paris this past April under the slogan of “Mobilizing the Diaspora,” in reality it is the organization itself that is in urgent need of restructuring. This ostrich-like atmosphere of denial and self-satisfaction, unhealthy at its core, has generated a wave of disappointment among many loyal and devoted members of the ARF. The party’s support base continues to shrink by the day.
It is our humble opinion that the upcoming ARF Western United States Regional Convention must approach its responsibilities with sobriety and wisdom. By remaining faithful to the ideological path advanced by the dissident movement, it should elect a Central Committee committed to those same principles. Such an outcome could have a contagious effect throughout the broader ranks of the ARF.
This is precisely why the upcoming ARF Western United States Regional Convention is so important: it may open a new path toward restoring the ARF’s once-prominent reputation and role, first within the local Armenian community, and eventually throughout the Diaspora and, why not, even in Armenia itself.
And thus remains the question of all questions: Will there emerge prudent and clear-minded individuals who recognize that the ARF is being led from one abyss to another, and who possess the awareness and courage necessary to halt this course? The destructive path driven by obsession, one that, at all costs, sought to shatter the party’s moral authority, traditions, and internal culture, must come to an end for the ARF to rediscover itself.
A cautious optimism nevertheless remains that the delegates of the Regional Convention will arrive at a wise and responsible decision.
David Torosian
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
