18 C
Yerevan

Դաշնակցությունը Կամ Երկրորդ Նախա­գա­հից Պիտի «Ապա­հարզան Պահանջի», Կամ Նրան «Ապա­հարզան Տա»

Հայաստա­նում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Դաշնակցությունը վաթսուն-յոթա­նա­սուն հազար քվե կունե­նար, եթե ներկա­յա­նար բացա­ռա­պես ազգա­յին գաղա­փա­րի քարոզչությամբ։

Մուղնի

Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի նախնա­կան արդյունքնե­րով «Հայաստան» դաշինքը հաղթա­հա­րում է օրենքով սահմանված շեմը, բայց կզբա­ղեցնի երրորդ «պատվա­վոր» հորի­զո­նա­կա­նը՝ առջեւում թողնե­լով «Ուժեղ Հայաստա­նին»։ Դե իսկ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի» համե­մատ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի եւ ՀՅԴ միասնա­կան վարկա­նի­շը պարզա­պես աղետ է տասը տարի Հայաստա­նում իշխած գործչի եւ ավե­լի քան հարյուր երե­սունհինգ տարվա կենսագրություն ունե­ցող ազգա­յին կուսակցության համար։

«Հայաստան» դաշինքը, իհարկե, կարող է համա­րել, որ չափա­զանց սուր մրցակցության պայմաննե­րում հաջողվել է ստա­նալ ընտրողնե­րի շուրջ տասնմեկ տոկո­սի քվեն։ Բայց քվեարկության օրով Ռոբերտ Քոչարյա­նը վստա­հա­բար պնդել է, որ եթե Նիկոլ Փաշինյա­նը «չհե­ռա­նա, շատ վատ է լինե­լու»։ Իսկ Փաշինյա­նը ոչ միայն չի հեռա­նում, այլեւ նախորդ ընտրություննե­րի համե­մատ ավե­լի մեծ թվով ձայներ է ստա­ցել եւ միանձնյա կառա­վա­րություն կձեւա­վո­րի։

Որոշ դիտորդներ արձա­նագրել են, որ «Հայաստան» դաշինքը Երեւա­նում «մեծ աջակցություն է ստա­ցել»։ Եթե իրոք այդպես է, ապա դա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պայմա­նա­վորված է նախկին իշխող համա­կարգի եւ գործա­րար շրջա­նակնե­րի ու Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րի աջակցությամբ։ Իսկ դա քաղա­քա­կան ռեսուրս չէ։

Եթե նշված դիտարկման հեղի­նակնե­րը անա­չառ լինեին, ապա պիտի արձա­նագրեին նախկի­նում կայուն դաշնակցա­կան ընտրա­զանգված ունե­ցող համայնքնե­րում «Հայաստան» դաշինքի «անսպա­սե­լի» պարտությունը։ Դա նշա­նա­կում է, որ Քոչարյան-ՀՅԴ դաշինքը գաղա­փա­րա-արժե­հա­մա­կարգա­յին առումով նախորդ ընտրություննե­րի համե­մատ լուրջ կորուստներ է ունե­ցել։

Ըստ երեւույթին, ՀՅԴ‑ն սխալվել է, երբ ընտրություննե­րին որպես առանձին կուսակցություն մասնակցե­լու փոխա­րեն երկրորդ նախա­գա­հի հետ դաշինք է կազմել։ Հայաստա­նում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Դաշնակցությունը վաթսուն-յոթա­նա­սուն հազար քվե կունե­նար, եթե ներկա­յա­նար բացա­ռա­պես ազգա­յին գաղա­փա­րի քարոզչությամբ։

Հարց է, թե ինչու՞ այդպես չեղավ։

Խնդիր է, թե ո՞րն է լինե­լու ՀՅԴ ապա­գան։ Արդյոք կուսակցությունը նոր Ընդհա­նուր ժողով կգումա­րի՞, պարտության իրա­կան պատճառնե­րը կքննարկի՞, նոր ուղե­գիծ կհռչա­կի՞։ Դաշնակցությունը, որպես ազգա­յին կուսակցություն, ավե­լին է, քան ներկա­յացնում են նրա այս փուլի առաջնորդնե­րը։ Եւ այդքա­նով էլ ՀՅԴ‑ն Հայաստա­նի «իմունի­տե­տը» պիտի լինի եթե ոչ վաղը, ապա տեսա­նե­լի ապա­գա­յում։ 

Դաշնակցությունը պետք է երկրորդ նախա­գա­հից «ապա­հարզան պահանջի» կամ նրան «ապա­հարզան տա»։ Նրանց դաշինքը ոչ միայն իրենց, Հայաստա­նի համար ոչ արդյունա­վետ է։

Մուղնի

Առնչվող Հոդվածներ