17.7 C
Yerevan

Թուրքիա­յի Հետ Հարա­բե­րություննե­րի Կարև­ո­րությունը

Հայաստա­նի առջև կանգնած հիմնա­կան խնդի­րը ոչ միայն խաղա­ղության գործընթացն է, այլ նաև այն, թե ինչպի­սի ռեսուրսնե­րով և գործի­քա­կազմով է պետությունը կառա­վա­րե­լու Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթացնե­րը։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV֊ն զրուցել է հրա­պա­րա­կա­խոս, Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծում են հետընտրա­կան Հայաստա­նի առջև ծառա­ցած աշխարհա­քա­ղա­քա­կան մարտահրա­վերնե­րը և տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցության ուղի­նե­րի ապաշրջա­փակման հեռանկարնե­րը։ Վահրամ Աթա­նոսյա­նը քննարկում է «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծի և «Միջին միջանցքի» կարև­ո­րությունը, որոնք կարող են նվա­զեցնել կախվա­ծությունը Ռուսաստա­նից և ամրապնդել կապե­րը Իրա­նի, Թուրքիա­յի ու Արևմուտքի հետ։ Շեշտվում է Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի ճգնա­ժա­մը՝ ընդգծե­լով Մոսկվա­յի կողմից կիրառվող տնտե­սա­կան և տեղե­կատվա­կան ճնշումնե­րը որպես թշնա­մա­կան գործո­ղություններ։ Վերլուծության նպա­տակն է ցույց տալ, որ Հայաստա­նի ինքնիշխա­նության պահպա­նումը պահանջում է դիվերսիֆի­կացված արտա­քին քաղա­քա­կա­նություն և համարձակ քայլեր տարա­ծաշրջա­նա­յին նոր իրո­ղություննե­րում սեփա­կան շահե­րը պաշտպա­նե­լու համար։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ հետընտրա­կան Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության գնա­հատման կարև­որ ցուցիչնե­րից մեկն Իրա­նի վերա­բերմունքն է։ Նրա խոսքով՝ այն պայմաննե­րում, երբ Ռուսաստա­նը բացա­հայտ աջակցում է հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան գործընթացնե­րին Հայաստա­նում, Իրա­նի ղեկա­վա­րության վերջին քայլե­րը՝ Հայաստա­նի վարչա­պե­տին ուղղված շնորհա­վո­րա­կան ուղերձնե­րը, Իրա­նի նախա­գա­հի ուղերձը և Իրա­նի փոխնա­խա­գա­հի այցը Հայաստան, վկա­յում են, որ Թեհրա­նը ոչ միայն չի խոչընդո­տում տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցա­յին նախագծե­րին, այլև պատրաստ է ներգրավվել դրանց իրա­կա­նացման մեջ։

Աթա­նեսյա­նը դիտարկեց, որ Քաջա­րա­նի թունե­լի շինա­րա­րությունը պարզա­պես ճանա­պարհա­շի­նա­կան ծրա­գիր չէ, այլ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության ենթա­կա­ռուցվածք, որը Հայաստա­նին հնա­րա­վո­րություն է տալիս ավե­լի անվտանգ և կարճ ճանա­պարհով կապվել հարա­վի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ նման ենթա­կա­ռուցվածքնե­րը կարող են ունե­նալ նաև անվտանգա­յին նշա­նա­կություն։

Նա նշեց, որ Հայաստա­նի և Իրա­նի ռազմա­կան համա­գործակցությունն արդեն տեսա­նե­լի է դարձել, մասնա­վո­րա­պես՝ Հայաստա­նին մատա­կա­րարվող սպա­ռա­զի­նության մասով։ Վահրամ Աթա­նեսյա­նի կարծի­քով՝ սխալ էին այն պնդումնե­րը, թե Իրա­նը Հայաստա­նի տարածքով անցնող հաղորդակցա­յին նախագծե­րը դիտարկում է որպես իր «կարմիր գծե­րի» խախտում։ Ընդհա­կա­ռա­կը, Իրա­նի և ԱՄՆ‑ի միջև սկսված բանակցություննե­րը փոխում են տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կան միջա­վայրը և մեծացնում հաղորդակցա­յին նախագծե­րի իրա­կա­նացման հնա­րա­վո­րությունը։

Վերլուծա­բա­նը կարծում է, որ Իրա­նի և Միացյալ Նահանգնե­րի միջև ձևա­վորվող բանակցա­յին գործընթա­ցը ներա­ռում է ոչ միայն ռազմա­քա­ղա­քա­կան, այլև տնտե­սա­կան բաղադրիչներ։ Նրա խոսքով՝ եթե կողմե­րը կարո­ղա­նում են համա­գործակցել Հորմուզի նեղուցի հարցում, ապա Իրա­նի համար այլևս սպառնա­լիք չեն հանդի­սա­նում Հարա­վա­յին Կովկա­սի տրանսպորտա­յին նախագծե­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց Հնդկաստա­նի և Հայաստա­նի վարչա­պետնե­րի հեռա­խո­սազրույցի վրա՝ այն գնա­հա­տե­լով որպես կարև­որ քաղա­քա­կան ազդակ։ Նա նշեց, որ Հնդկաստա­նի և ԱՄՆ‑ի հարա­բե­րություննե­րի խորա­ցումը կարող է նպաստել Պարսից ծոց–Սև ծով հաղորդակցա­յին նախագծի կյանքի կոչմա­նը, ինչը Հայաստա­նի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունի։

Նրա խոսքով՝ Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի այցե­րը Բաքու և Երև­ան նույնպես պետք է դիտարկել այս համա­տեքստում։ Աթա­նեսյա­նը նշեց, որ Թուրքիա­յի և Հայաստա­նի միջև երկա­թուղա­յին կապի վերա­կանգնման վերա­բերյալ քննարկումնե­րը ցույց են տալիս, որ խոսքը ոչ միայն երկկողմ հաղորդակցության, այլև լայն տարա­ծաշրջա­նա­յին բեռնա­փո­խադրումնե­րի մասին է։

Վերլուծա­բա­նը կարծում է, որ Ադրբե­ջա­նի համար առաջնա­յի­նը ոչ թե տնտե­սա­կան կամ անվտանգա­յին շահն է, այլ քաղա­քա­կան հավակնությունը՝ Նախիջև­ա­նի հետ կապն ապա­հո­վել բացա­ռա­պես իր պատկե­րացրած ձևով։ Նրա գնա­հատմամբ՝ միջազգա­յին դերա­կա­տարներն առաջնորդվում են ոչ թե Ադրբե­ջա­նի ամբի­ցիա­նե­րով, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությամբ, տնտե­սա­կան շահե­րով և հաղորդակցա­յին ազդե­ցության ընդլայնման հեռանկա­րով։

Աթա­նոսյա­նը նշեց, որ «Միջին միջանցքը» նախա­տեսված է Եվրո­պան և Ասիան կապե­լու՝ շրջանցե­լով թե՛ Ռուսաստա­նը, թե՛ Սուե­զի ջրանցքը։ Նրա խոսքով՝ այդ նախա­գիծն արդեն մասամբ գործում է, իսկ Հայաստա­նի մասնակցությունը կարող է զգա­լիո­րեն ընդլայնել դրա հնա­րա­վո­րություննե­րը։

Խոսե­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Ռուսաստա­նի վերջին քայլե­րը հակա­սում են հենց իր ստեղծած ինտեգրա­ցիոն կառույցնե­րի տրա­մա­բա­նությա­նը։ Նրա կարծի­քով՝ եթե ԵԱՏՄ անդամ Հայաստա­նը ենթարկվում է տնտե­սա­կան և քաղա­քա­կան ճնշումնե­րի, ապա մյուս անդամ երկրնե­րը չեն կարող վստահ լինել, որ վաղը նույն վերա­բերմունքը չի կիրառվի իրենց նկատմամբ։

Նա նշեց, որ Ղազախստա­նի, Ղրղզստա­նի և մյուս գործընկերնե­րի վարքա­գի­ծը ցույց է տալիս, որ նրանք ավե­լի ու ավե­լի ակտի­վո­րեն զարգացնում են հարա­բե­րություննե­րը Եվրո­պա­յի և Թուրքիա­յի հետ՝ չկի­սե­լով Ռուսաստա­նի քաղա­քա­կան մոտե­ցումնե­րը։

Աթա­նեսյա­նը խիստ քննա­դա­տեց այն առա­ջարկնե­րը, ըստ որոնց՝ Հայաստա­նի ընդդի­մությունը պետք է դիմի Մոսկվա­յին՝ կասեցնե­լու Հայաստա­նի խաղա­ղության գործընթա­ցը Ադրբե­ջա­նի հետ և հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը։ Նրա գնա­հատմամբ՝ նման մոտե­ցումը նշա­նա­կում է Հայաստա­նի ինքնիշխա­նության սահմա­նա­փա­կում և երկրի վերա­ծում արտա­քին ուժե­րի հենա­կե­տի։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ տարա­ծաշրջա­նում ռուսա­կան գերիշխա­նության վերա­կանգնումն այսօր գործնա­կա­նում անհնար է, քանի որ դրան դեմ են ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրա­նը։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է շարունա­կի գոյություն ունե­նալ որպես անկախ և ինքնիշխան պետություն, այլ ոչ թե դառնա որևէ գերտե­րության ռազմա­կան հենա­կետ։

Նա ընդգծեց, որ ընդդի­մությունը լիարժեք իրա­վունք ունի քննա­դա­տե­լու իշխա­նություննե­րին, սակայն, երբ խոսքը վերա­բե­րում է պետության ճակա­տագրա­կան հարցե­րին, քաղա­քա­կան պայքա­րը չպետք է վերածվի Հայաստա­նի պետա­կա­նության դեմ ուղղված քայլե­րի։

Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ Լեռնա­յին Ղարա­բա­ղի 2023 թվա­կա­նի իրա­դարձություննե­րին՝ նշե­լով, որ դրանք խորա­պես փոխել են հայ հասա­րա­կության վերա­բերմունքը Ռուսաստա­նի նկատմամբ։ Նրա կարծի­քով՝ Ռուսաստա­նի քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը կորցրել է հայ հասա­րա­կության վստա­հությունը, իսկ Ղարա­բա­ղի ճակա­տա­գի­րը կանխե­լու հնա­րա­վո­րություն ունե­ցել է, եթե նման քաղա­քա­կան կամք լիներ։

Վերջում քաղա­քա­կան վերլուծա­բա­նը նշեց, որ Հայաստա­նի առջև կանգնած հիմնա­կան խնդի­րը ոչ միայն խաղա­ղության գործընթացն է, այլ նաև այն, թե ինչպի­սի ռեսուրսնե­րով և գործի­քա­կազմով է պետությունը կառա­վա­րե­լու Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթացնե­րը, քանի որ դրանք լինե­լու են չափա­զանց բարդ և երկա­րատև։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ