20.6 C
Yerevan

Գյուղատնտե­սությունը Ադրբե­ջա­նի Հպարտությունը Չէ

Գյուղատնտե­սությունը Ադրբե­ջա­նի հպարտությունը չէ բոլոր առումնե­րով։ Բավա­կան է ասել, որ Ադրբե­ջա­նը տասնյակ երկրնե­րից, նույնիսկ հեռա­վոր Բրա­զի­լիա­յից միս է ներկրում։

Վահրամ Աթա­նեսյան

Անցյալ ամիս ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Բորիս Տիտո­վը հայտա­րա­րել է, որ Ռուսաստա­նը հայկա­կան գյուղմթերքնե­րը կփո­խա­րի­նի ադրբե­ջա­նա­կա­նով։ Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ «Ադրբե­ջա­նը կարող է ռուսա­կան շուկա­յին ավե­լի շատ գյուղմթերք առա­ջարկել, քան Հայաստա­նը»։ Անցած ժամա­նա­կա­հատվա­ծում Ադրբե­ջա­նից Ռուսաստան գյուղմթերքնե­րի արտա­հանման ծավալնե­րի մեծացման մասին հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն չի ստացվել։ 

Պետք է ընդգծել, որ Ռուսաստա­նի հետ Ադրբե­ջա­նի ցամա­քա­յին սահմա­նը քաղա­քա­ցի­նե­րի տեղա­շարժի համար շարունա­կում է փակ մնալ, ուստի ադրբե­ջա­նա­կան գյուղմթերքնե­րի, առա­ջին հերթին՝ մրգե­րի եւ պտուղ-բանջա­րե­ղե­նի անհա­տա­կան արտա­հա­նումը բացառված է։

Բայց ավե­լի հետաքրքիր է, որ Ադրբե­ջա­նի «ագրա­րա­յին ավե­լի մեծ ներուժի» մասին Վլա­դի­միր Պուտի­նի հատուկ ներկա­յա­ցուցչի դիտարկումը, պարզվում է, իրա­կա­նությունից կտրված է կամ արվել է քարոզչա­կան նպա­տա­կով՝ տպա­վո­րություն ստեղծե­լու, թե Հայաստա­նի կառա­վա­րությունը Մոսկվա­յին դրդում է «հայե­րի համար ատե­լի Ադրբե­ջա­նի հետ առեւտրատնտե­սա­կան կապե­րը խորացնել»։

Բաքվի իշխա­նա­մետ haqqin.az‑ը պարզել է, որ տարին ադրբե­ջանցի ֆերմերնե­րի համար բարենպաստ չէ, տեւա­կան անձրեւնե­րը վնա­սել են հատկա­պես կեռա­սի եւ ելա­կի բերքը։ Այդ իսկ պատճա­ռով Բաքվի շուկա­նե­րում գնե­րը «կտրուկ երկինք են թռել»։ Խաչմա­սի շրջա­նի այգե­տեր Ռասուլ Աղաեւը պատմել է, որ աշխա­տուժ վարձե­լու, տրանսպորտա­յին ծախսեր հոգա­լու, Բաքվում վաճա­ռա­կետ զբա­ղեցնե­լու ֆինանսա­կան միջոցներ չունի, ստիպված է կեռա­սի բերքը «ջրի գնով տալ վերա­վա­ճա­ռողնե­րին»։ Աղաեւի վկա­յությամբ՝ նրանք կեռա­սը «գնում են կիլոգրա­մը մեկուկես մանա­թով, իսկ իրացնում յոթ-ութով»։ Լրատվա­մի­ջո­ցի թղթա­կի­ցը Բաքվից «հազիվ հարյուր կիլո­մետր հեռա­վո­րության վրա գտնող շրջա­նում ակա­նա­տես է եղել, թե ֆերմերներն ինչպես են թափում ելա­կի եւ լոլի­կի բերքը»։

Կարե­լի է պատկե­րացնել Ադրբե­ջա­նում գյուղմթերքնե­րի շուկա­յի իրա­կան պատկե­րը, եթե Իլհամ Ալիեւի հարս Ալյո­նա Գոնչա­րի ուղղա­կի վերահսկո­ղության տակ գտնվող haqqin.az‑ը նման հրա­պա­րա­կում է արել։ Ինչ վերա­բե­րում է Ադրբե­ջա­նից Ռուսաստան գյուղմթերքնե­րի ներկրման ծավալնե­րի մեծացմա­նը, ապա դրա համար, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կպա­հանջվի ոչ միայն քաղա­քա­կան կամք, այլեւ՝ ժամա­նակ եւ լուրջ ներդրումներ։ Գյուղատնտե­սությունը Ադրբե­ջա­նի հպարտությունը չէ բոլոր առումնե­րով։ Բավա­կան է ասել, որ Ադրբե­ջա­նը տասնյակ երկրնե­րից, նույնիսկ հեռա­վոր Բրա­զի­լիա­յից միս է ներկրում։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ