18.1 C
Yerevan

Մակրո­նը Սիրիա Է «Մտնում Թուրքա­կան Դռնե­րից»

Սիրիա­յում ֆրանսիա­կան ներկա­յությունը, հավա­նա­բար, այս փուլում Թուրքիա­յի համար «սպառնա­լիք չէ»։

Վահրամ Աթա­նեսյան

Հուլի­սի 6‑ին Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը այցե­լել է Դամասկոս եւ Սիրիա­յի անցումա­յին առաջնորդ Ահմադ ալ-Շարաա­յի հետ բանակցություններ վարել։ Սիրիա­յում Բաշար Ասա­դի իշխա­նության տապա­լումից հետո այդ երկի­րը գտնվում է գրե­թե Թուրքիա­յի «արտա­քին կառա­վարման» ներքո, եւ Մակրո­նը եվրո­պա­ցի առա­ջին առաջնորդն է, որ այցե­լել է Դամասկոս։

SANA պաշտո­նա­կան գործա­կա­լության փոխանցմամբ՝ Մակրո­նը հանդես է եկել Սիրիա­յի տարածքա­յին եւ քաղա­քա­կան ամբողջա­կա­նությա­նը սատա­րե­լու մասին հայտա­րա­րությամբ։ Անցյալ տարվա փետրվա­րին Ֆրանսիան եւ Սիրիան բավա­կան բարդ բանակցություննե­րից հետո Լաթա­քիա նավա­հանգստի կոնցե­սիոն կառա­վարման հարցում համա­ձայնության են եկել։

Ըստ պայմա­նա­վորվա­ծության, ֆրանսիա­կան «CMA CGM» մասնա­վոր ընկե­րությունը Լաթա­քիա­յի նավա­հանգստի արդիա­կա­նացման ծրագրի համար կկա­տա­րի 230 միլիոն եվրո ներդրումներ եւ երե­սուն տարի բեռնա­փո­խադրումներ կիրա­կա­նացնի՝ պահպա­նե­լով Սիրիա­յի մաքսա­յին օրենսդրության պահանջնե­րը։

Թուրքա­կան մամուլը ֆրանս-սիրիա­կան այս գործարքը գնա­հա­տել են ավե­լի խորքա­յին նշա­նա­կությամբ։ Լաթա­քիա­յի շրջա­նում բնակչության մեծա­մասնություն են ալա­վի­նե­րը, որ շիա­դա­վան են։ Տապալված Բաշար Ասա­դը ալա­վի է։ 2025թ․ առա­ջին ամիսնե­րին Լաթա­քիա­յում ալա­վի­նե­րը ենթարկվել են զանգվա­ծա­յին բռնություննե­րի։ Այդ շրջա­նում ֆրանսիա­կան ներկա­յությունը կարող է ալա­վի­նե­րի անվտանգության երաշխիք լինել։

Բաքվի մամուլը Ֆրանսիա­յի նախա­գա­հի Սիրիա այցը համա­րել է «Թուրքիա­յի ազդե­ցության գոտում տեղ գտնե­լու անհա­ջող փորձ»։ 

Ուշագրավ է, սակայն, որ Մակրո­նը Սիրիա­յի անցումա­յին նախա­գա­հին հանդի­պել է ՆԱՏՕ‑ի գագաթնա­ժո­ղո­վի մեկնարկից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը նրա հետ առանձին բանակցություններ պիտի վարի։

Թուրքիան, ըստ տեղե­կություննե­րի, մտա­դիր է Ֆրանսիա­յից «արդիա­կան սպա­ռա­զի­նություններ գնել»։ Ըստ երեւույթին, ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում ծրագրված է նաեւ Մակրոն-Էրդո­ղան հանդի­պում։ Սիրիա­յում ֆրանսիա­կան ներկա­յությունը, հավա­նա­բար, այս փուլում Թուրքիա­յի համար «սպառնա­լիք չէ»։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ