18.4 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Եվրաա­սո­ցացված Հայաստա­նի Դեմ Պատե­րազմ Կսանձազերծե՞ր

Ստեղծված փակուղա­յին իրա­վի­ճա­կում Հայաստա­նը դիմել է գրե­թե հուսա­հատ քայլի՝ նոյեմբե­րին» ԼՂ-ում կազմա­կերպել է համա­բա­նա­կա­յին մարտա­կան զորա­վարժություն։ 

Վահրամ Աթա­նեսյան

2013թ․ սեպտեմբե­րին Հայաստա­նը հրա­ժարվել է Եվրա­միության հետ ասո­ցացման պայմա­նագրի ստո­րագրումից եւ ընդունել Ռուսաստա­նի նախա­ձեռնած Մաքսա­յին միությա­նը անդա­մակցե­լու քաղա­քա­կան ուղե­գիծ։ Այդ որո­շումը Հայաստա­նի համար ճակա­տագրա­կան նշա­նա­կություն է ունե­ցել։ 

Դիտո­ղունակ մարդիկ, անկասկած, հիշում են, որ ԵԱՏՄ հիմնա­դիր նիստին Ղազախստա­նի նախա­գահ Նազարբաեւը ընթերցել է Իլհամ Ալիեւի նամա­կը, որով վերջինս պահանջել է կազմա­վորվող տնտե­սա­կան եւ մաքսա­յին ընդհա­նուր տարածքում Հայաստա­նը ճանա­չել առանց Լեռնա­յին Ղարա­բա­ղի՝ խորհրդա­յին սահմաննե­րով։ Այդ հարցն, ինչ խոսք, լուծվել է հօգուտ Ադրբե­ջա­նի։ 

Մինչ այդ Ադրբե­ջա­նը հրա­ժարվել է Եվրա­միության հետ ասո­ցացման բանակցություննե­րից, քանի որ չի հաջողվել հասնել Լեռնա­յին Ղարա­բա­ղի նկատմամբ բացարձակ իրա­վա­զո­րության ճանաչմա­նը․ Բրյուսե­լում մշտա­պես հղում են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովա­նու ներքո բանակցա­յին գործընթա­ցին, որ պետք է ավարտվեին ԼՂ միջազգայնո­րեն ճանաչված կարգա­վի­ճա­կի ամրագրմամբ։ 

Այսպի­սով, այն, ինչին Բաքուն չի հասել Բրյուսե­լում, նրան տրվել է ԵԱՏՄ-ում։

Այդ է պատճա­ռը, որ Ադրբե­ջա­նը 2014թ․ հուլիս-օգոստոս ամիսնե­րին զորքե­րի շփման գծում անցել է հրա­դա­դա­րի ամե­նօրյա խախտումնե­րի։ Այդ ընթացքում ադրբե­ջա­նա­կան կողմը Պաշտպա­նության բանա­կի հակաօ­դա­յին ուժե­րի դեմ առա­ջին անգամ իսրա­յե­լա­կան անօ­դա­չու է կիրա­ռել։ Նույն տարվա օգոստո­սի 26-ին Սոչիում կայա­ցել է Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդի­պում, որի ընթացքում Ալիեւը կտրուկ մերժել է ԼՂ շուրջ հինգ շրջաննե­րը ստա­նա­լու դիմաց Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցով երբեւէ հանրաքվե անցկացնե­լու գաղա­փա­րը։

Ստեղծված փակուղա­յին իրա­վի­ճա­կում Հայաստա­նը դիմել է գրե­թե հուսա­հատ քայլի՝ նոյեմբե­րին ԼՂ-ում կազմա­կերպել է համա­բա­նա­կա­յին մարտա­կան զորա­վարժություն։ Ադրբե­ջա­նը սառնասրտո­րեն խոցել է ուսումնա-վարժա­կան թռիչք իրա­կա­նացնող ուղղա­թի­ռը։ Օդա­չունե­րի մասունքնե­րը հաջողվել է տարհա­նել միայն գրե­թե մեկ շաբաթ անց։ Մեկուկես տարի հետո՝ 2016թ․ ապրի­լին Ադրբե­ջա­նը խախտել է հրա­դա­դա­րը եւ դիմել լայնա­ծա­վալ հարձակման։ 

Քառօրյա մարտե­րը դադա­րեցվել են Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ԶՈՒ ԳՇ պետե­րի «բանա­վոր համա­ձայնությամբ»։

Այս պայթյունավտանգ իրա­վի­ճա­կում է Հայաստա­նում «թավշյա, ոչ բռնի, ժողովրդա­կան հեղա­փո­խություն» տեղի ունե­ցել։ Մնա­ցա­ծը հանրա­հայտ է, որ, սակայն, չի հանում գլխա­վոր հարցը․

— Ադրբե­ջա­նը Եվրա­միության հետ ասո­ցացված Հայաստա­նի եւ փաստա­ցի նրա մաս կազմող ԼՂ‑ի դեմ զավթո­ղա­կան պատե­րազմ կսանձազերծե՞ր։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ