30.4 C
Yerevan

Ընդդի­մության Ձեռքերն Այստեղ Են, Գլուխը‘ Մոսկվա­յում

Ռուսաստա­նը մինչև այսօր Հայաստա­նը չի ընկա­լում որպես լիարժեք ինքնիշխան և սուվե­րեն պետություն։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունա­կում է Հայաստա­նը դիտարկել որպես սեփա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի սպա­սարկման տարածք։

Էլեն Հոխիկյան

Freenews Armenia‑ն զրուցել է Կանայք և գլո­բալ անվտանգա­յին ճարտա­րա­պե­տությունը մտա­կենտրո­նի ավագ փորձա­գետ Էլեն Հոխիկյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի հետընտրա­կան քաղա­քա­կան լանդշաֆտը, որտեղ Սահմա­նադրա­կան դատա­րա­նի որո­շումից հետո հաստատվե­ցին խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի վերջնա­կան արդյունքնե­րը: Փորձա­գետ Էլեն Հոխիկյա­նը պարզա­բա­նում է, որ ընդդի­մա­դիր ուժե­րի կողմից մանդատնե­րը վերցնե­լու որո­շումը կանխա­տե­սե­լի քայլ էր՝ միտված քաղա­քա­կան անձեռնմխե­լիության պահպանմա­նը և ինստի­տուցիո­նալ պայքա­րին: Զրույցի առանցքում են նաև իշխող ուժի կողմից սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի հնա­րա­վոր օրա­կարգը և «ընտրա­կան տուրիզմի» դեմ պայքա­րի իրա­վա­կան հիմնա­վո­րումնե­րը՝ որպես պետա­կան սուվե­րե­նության պաշտպա­նության գործիքներ: Վերջա­պես, անդրա­դարձ է կատարվում հայ-ռուսա­կան բարդ հարա­բե­րություննե­րին և Գագիկ Ծառուկյա­նի շուրջ ծավալվող իրա­վա­կան գործընթացնե­րի հնա­րա­վոր ազդե­ցությա­նը երկրի ներքին կայունության վրա:

Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ ընտրա­կան փուլը փաստա­ցի ավարտված է․ արդեն հայտնի է Ազգա­յին ժողո­վի վերջնա­կան կազմը, իսկ քաղա­քա­կան ուժե­րը պատրաստվում են իրա­կա­նացնել իրենց մանդատնե­րը։ Նրա դիտարկմամբ՝ այս գործընթացնե­րի արդյունքում Բարգա­վաճ Հայաստան կուսակցությա­նը կրկին չհա­ջողվեց հայտնվել խորհրդա­րա­նում։

Հոխիկյա­նը կարծում է, որ ընտրա­կան փուլն ավարտվել է ոչ միայն իրա­վա­կան, այլև քաղա­քա­կան իմաստով։ Նրա գնա­հատմամբ՝ հետընտրա­կան լայնա­ծա­վալ փողո­ցա­յին գործընթացներ ակնկա­լել պետք չէ։ Նա հիշեցրեց, որ վերջին տարի­նե­րին ընդդի­մությունը բազմիցս հայտա­րա­րել է զանգվա­ծա­յին բողո­քի ակցիա­նե­րի մասին, սակայն դրանք չեն ունե­ցել այնպի­սի մասշտաբ, որը կարո­ղա­նար փոխել քաղա­քա­կան իրո­ղություննե­րը։ Փորձա­գե­տի համոզմամբ՝ ոչ ընտրություննե­րի արդյունքնե­րը, ոչ վերջին զարգա­ցումնե­րը և ոչ էլ խորհրդա­րա­նի ներկա­յիս կազմը բավա­րար ներուժ չունեն լուրջ փողո­ցա­յին շարժում ձևա­վո­րե­լու համար։

Անդրա­դառնա­լով ընդդի­մության կողմից մանդատնե­րը վերցնե­լու որոշմա­նը՝ Էլեն Հոխիկյա­նը ասաց, որ այդ քայլը լիո­վին կանխա­տե­սե­լի էր։ Նրա խոսքով՝ ընդդի­մա­դիր ուժե­րը նախ պետք է օգտա­գործեին օրենքով նախա­տեսված բողո­քարկման և դատա­կան գործընթացնե­րի ամբողջ ժամա­նա­կա­հատվա­ծը, իսկ դրա­նից հետո միայն կայացնեին վերջնա­կան որո­շումը։ Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ ընթացքում անհրա­ժեշտ էր, որպեսզի Ռուսաստա­նի Դաշնությունում ևս կողմնո­րոշվեին հետա­գա քաղա­քա­կան վարքագծի հարցում։

Նրա դիտարկմամբ՝ հենց այս հանգա­մանքով էր պայմա­նա­վորված նաև այն, որ Ռուսաստա­նը չշտա­պեց շնորհա­վո­րել Նիկոլ Փաշինյա­նին ընտրություննե­րի արդյունքնե­րի կապակցությամբ։ Հոխիկյա­նի խոսքով՝ մինչև վերջնա­կան արդյունքնե­րի հաստա­տումը և իրա­վա­կան բոլոր գործընթացնե­րի ավարտը նման շնորհա­վո­րանքնե­րի բացա­կա­յությունը բնա­կան էր։

Անդրա­դառնա­լով ընդդի­մության հայտա­րա­րություննե­րին, թե խորհրդա­րա­նա­կան և փողո­ցա­յին պայքա­րը զուգա­հեռ են իրա­կա­նացվե­լու, Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ նման հայտա­րա­րություններ նախկի­նում ևս հնչել են, սակայն հաջո­ղությամբ չեն ավարտվել։ Նրա խոսքով՝ հասա­րա­կա­կան հարցումնե­րը նույնպես չեն ցույց տալիս այնպի­սի համա­տա­րած դժգո­հություն, որը կարող էր հիմք դառնալ զանգվա­ծա­յին փողո­ցա­յին շարժման համար։ Նա հիշեցրեց միջազգա­յին կազմա­կերպություննե­րի և Report‑ի հրա­պա­րա­կած հարցումնե­րի արդյունքնե­րը, ըստ որոնց՝ քաղա­քա­ցի­նե­րի զգա­լի մասը համա­րում է, որ Հայաստա­նը շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ դժգոհ հատվա­ծը միասնա­կան օրա­կարգ չունի։

Փորձա­գե­տը կարծում է, որ ընդդի­մությունն այսօր չունի այնպի­սի հասա­րա­կա­կան աջակցություն, որը կարող էր վերածվել լայն քաղա­քա­կան ակտի­վության։

Խոսե­լով մանդատնե­րը վերցնե­լու որոշման մասին՝ Հոխիկյա­նը նշեց, որ այն ոչ դրա­կան, ոչ էլ բացա­սա­կան ազդե­ցություն ունի փողո­ցա­յին պայքա­րի հնա­րա­վո­րություննե­րի վրա։ Նրա խոսքով՝ ընդդի­մությունը պարզա­պես ներկա­յացրել է այն հիմնա­վո­րումը, որն ակնկա­լե­լի էր՝ պայքա­րել ինչպես խորհրդա­րա­նում, այնպես էլ դրա սահմաննե­րից դուրս։ Նա ընդգծեց, որ մանդատնե­րից հրա­ժարվե­լը գործնա­կան որևէ արդյունք չէր տալու, քանի որ խորհրդա­րա­նը միևնույն է շարունա­կե­լու էր գործել իր սահմա­նադրա­կան մեծա­մասնությամբ։

Անդրա­դառնա­լով այն քննա­դա­տություննե­րին, որոնք հնչում են ընդդի­մության համա­կիրնե­րի կողմից, Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ դրանք, իր կարծի­քով, չափա­զանցված են։ Նա համոզված է, որ հատկա­պես «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրողնե­րի զգա­լի մասը գաղա­փա­րա­կան ընտրություն չի կատա­րել։ Նրա գնա­հատմամբ՝ այդ ընտրա­զանգվա­ծը ձևա­վորվել է տարբեր խմբե­րից՝ դժգոհ քաղա­քա­ցի­նե­րից, ընտրա­կա­շառքի ազդե­ցության տակ քվեարկած անձանցից և նրանցից, ովքեր պարզա­պես այլընտրանք էին փնտրում գործող իշխա­նությա­նը։

Հոխիկյա­նը նշեց, որ Սամվել Կարա­պետյա­նը նոր քաղա­քա­կան դերա­կա­տար է և դեռևս չի հասցրել ձևա­վո­րել այնպի­սի բացա­սա­կան ընկա­լում, ինչպի­սին տարի­նե­րի ընթացքում ձևա­վորվել էր Ռոբերտ Քոչարյա­նի նկատմամբ։ Նրա կարծի­քով՝ այդ հանգա­մանքը ևս նպաստել է ընտրողնե­րի մի մասի ընտրությա­նը։

Փորձա­գե­տը համոզված է, որ ընդդի­մությունն առանձնա­պես պարտա­վորված չէր երկար բացատրություններ տալ իր ընտրողնե­րին մանդատնե­րը վերցնե­լու հարցում։ Նրա խոսքով՝ մեկ պարզ հիմնա­վո­րումը բավա­րար էր՝ խորհրդա­րա­նա­կան մանդա­տը ևս պայքա­րի գործիք է։

Անդրա­դառնա­լով Սահմա­նադրության օրվան՝ Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ այս տարվա խորհրդանշա­կա­նությունն այն էր, որ նույն օրը Սահմա­նադրա­կան դատա­րա­նը վերջնա­կա­նա­պես հաստա­տեց ընտրություննե­րի արդյունքնե­րը։ Նրա խոսքով՝ այդպի­սով չհա­ջողվեց իշխա­նա­փո­խության հասնել այն ուժե­րին, որոնք, ըստ նրա, ներկա­յացնում էին ռուսա­կան քաղա­քա­կան շահե­րը Հայաստա­նում։

Հոխիկյա­նի գնա­հատմամբ՝ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը քվեարկել են ոչ միայն Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի օգտին, այլև Հայաստա­նի ինքնիշխա­նության, սուվե­րե­նության և անկախ պետա­կա­նության օգտին։

Միա­ժա­մա­նակ նա ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ իշխա­նությունը չունի սահմա­նադրա­կան մեծա­մասնություն՝ նոր Սահմա­նադրություն ընդունե­լու համար։ Նրա խոսքով՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ուղերձը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործող իշխա­նությունը շարունա­կում է Սահմա­նադրության փոփո­խությունը համա­րել առաջնա­հերթություն։

Էլեն Հոխիկյա­նը չբա­ցա­ռեց, որ եթե հնա­րա­վոր չլի­նի լուծել այդ հարցը գործող խորհրդա­րա­նի պայմաննե­րում, ապա­գա­յում կարող են անցկացվել արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ։ Նա նշեց, որ սա ընդա­մե­նը հնա­րա­վոր սցե­նարնե­րից մեկն է, սակայն այն չի կարե­լի ամբողջությամբ բացա­ռել։

Փորձա­գե­տի խոսքով՝ այս ընտրություննե­րի ընթացքում արձա­նագրվել են ընտրա­կան տուրիզմի և ընտրա­կա­շառքի բազմա­թիվ դեպքեր, որոնց մի մասը արդեն դատա­կան քննության փուլում է։ Նրա կարծի­քով՝ եթե այդ խախտումնե­րը իրա­վա­կան ճանա­պարհով հաստատվեն, ապա նոր ընտրություննե­րի անցկա­ցումը կարող է քաղա­քա­կա­նո­րեն տրա­մա­բա­նա­կան լուծում լինել։

Խոսե­լով ընտրա­կան տուրիզմի սահմա­նա­փակման մասին՝ Էլեն Հոխիկյա­նը ասաց, որ այդ որո­շումը համա­րում է արդա­րացված։ Նա ընդունեց, որ այն որոշ չափով սահմա­նա­փա­կում է քաղա­քա­ցի­նե­րի ընտրա­կան իրա­վունքը, սակայն, ըստ նրա, վերջին տարի­նե­րին Հայաստա­նը դարձել է արտա­քին ազդե­ցություննե­րի թիրախ, և այդ պայմաննե­րում նման սահմա­նա­փա­կումը կարե­լի է արդա­րացված համա­րել։

Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը կարո­ղա­ցել է ազդե­ցություն ունե­նալ իր տարածքում բնակվող հայաստանցի­նե­րի մի մասի վրա՝ նրանց ներգրա­վե­լով Հայաստա­նի ընտրա­կան գործընթացնե­րում։ Փորձա­գե­տը կարծում է, որ փոքր բնակչություն ունե­ցող երկրի համար նույնիսկ մի քանի տասնյակ հազար լրա­ցուցիչ ձայնը կարող է էական ազդե­ցություն ունե­նալ ընտրություննե­րի արդյունքնե­րի վրա։

Հոխիկյա­նը նշեց, որ Հայաստա­նում ապրող, հարկ վճա­րող և երկրի ապա­գան Հայաստա­նի հետ կապող քաղա­քա­ցի­նե­րի ընտրությունը չպետք է հավա­սա­րեցվի այն մարդկանց քվեին, որոնք տարի­ներ շարունակ Հայաստա­նում չեն բնակվում և այստե­ղի քաղա­քա­կան որո­շումնե­րի հետև­անքնե­րը չեն կրում։

Նա նաև ընդգծեց, որ քաղա­քա­կան հաշվարկը, բնա­կա­նա­բար, առկա է ցանկա­ցած նման որոշման դեպքում, սակայն այս դեպքում այն նաև բխում է Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րի շահե­րից։

Անդրա­դառնա­լով ընտրա­կա­շառքին՝ Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ պատժա­մի­ջոցնե­րի խստա­ցումը կարող է դառնալ այն գործո­նը, որը քաղա­քա­ցի­նե­րին կստի­պի ավե­լի լուրջ վերա­բերվել օրենքին։ Նրա խոսքով՝ ընտրա­կա­շառքի մշա­կույթը ձևա­վորվել է տարի­ներ շարունակ, և դրա հաղթա­հա­րումը միայն քարոզչությամբ հնա­րա­վոր չէ։

Հոխիկյա­նը հիշեցրեց, որ նախկին ընտրություննե­րի ժամա­նակ ընտրա­կա­շառքի բաժա­նումը դարձել էր սովո­րա­կան երև­ույթ, և հասա­րա­կության մի մասը մեծա­ցել է հենց այդ իրա­կա­նության պայմաննե­րում։ Նրա համոզմամբ՝ այդ մշա­կույթը փոխե­լու համար անհրա­ժեշտ են խիստ իրա­վա­կան մեխա­նիզմներ։

Անդրա­դառնա­լով ԲՀԿ առաջնորդի շուրջ իրա­կա­նացվող խուզարկություննե­րին՝ Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ ցանկա­ցած իրա­վա­կան գործընթաց, հատկա­պես երբ առնչվում է քաղա­քա­կան դաշտին, անխուսա­փե­լիո­րեն քաղա­քա­կան ազդե­ցություն ունի։ Միա­ժա­մա­նակ նա ասաց, որ հասա­րա­կության մոտ վաղուց հարց էր առա­ջա­ցել, թե ինչու նախկին իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի նկատմամբ իրա­վա­կան գործընթացնե­րը բավա­րար չափով չեն իրա­կա­նացվել։

Նրա խոսքով՝ ներկա­յիս գործո­ղություննե­րը կարե­լի է դիտարկել որպես նախկի­նում սկսված քրեա­կան գործե­րի շարունա­կություն, որոնք վերա­բե­րում են փողե­րի լվացման և հարկե­րից խուսա­փե­լու վերա­բերյալ մեղադրանքնե­րին։

Փորձա­գե­տը նաև հիշեցրեց, որ նախկի­նում բազմա­թիվ ընդդի­մա­դիր գործիչներ դատա­րաննե­րի միջո­ցով կարո­ղա­ցել են խուսա­փել պատասխա­նատվությունից, ուստի, նրա կարծի­քով, վաղ է այս փուլում կատարվող գործընթացնե­րը բացա­ռա­պես քաղա­քա­կան հետապնդում որա­կե­լը։

Խոսե­լով հնա­րա­վոր քաղա­քա­կան ազդե­ցության մասին՝ Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ ընդդի­մությունը, անկախ ամեն ինչից, շարունա­կե­լու է համա­գործակցել, քանի որ առաջնորդվում է ընդհա­նուր շահե­րով։ Միա­ժա­մա­նակ նա կարծում է, որ գործա­րարնե­րի քաղա­քա­կան ակտի­վության նվա­զումը դրա­կան երև­ույթ կլի­նի։

Նրա համոզմամբ՝ գործա­րարնե­րը քաղա­քա­կա­նություն մտնում են առա­ջին հերթին սեփա­կան տնտե­սա­կան շահե­րը պաշտպա­նե­լու նպա­տա­կով, մինչդեռ քաղա­քա­կա­նությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր չեն գտնվում շահե­րի բախման պայմաննե­րում։

Անդրա­դառնա­լով խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության ապա­գա առաջնորդության հարցին՝ Հոխիկյա­նը նշեց, որ դժվար է պատկե­րացնել, թե Նարեկ Կարա­պետյա­նը կկա­րո­ղա­նա դառնալ ընդդի­մության միասնա­կան առաջնորդը կամ հեղի­նա­կություն ունե­նալ Ռոբերտ Քոչարյա­նի քաղա­քա­կան թիմի նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե ընդդի­մության ռազմա­վա­րությունը համա­կարգվե­լու է Ռուսաստա­նից, ապա վերջնա­կան որո­շումնե­րը նույնպես այնտեղ են կայացվե­լու։

Ռուսաստան–Հայաստան հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս Էլեն Հոխիկյա­նը նշեց, որ Նիկոլ Փաշինյա­նի այցը Մոսկվա, իր կարծի­քով, նպա­տակ ունի հասկա­նա­լու երկու կողմե­րի «կարմիր գծե­րը»։ Նա կարծում է, որ Ռուսաստա­նը համոզվել է, որ ընտրություննե­րի միջո­ցով Հայաստա­նում իշխա­նա­փո­խության հասնել չի կարո­ղա­ցել, և այժմ փորձե­լու է վերագնա­հա­տել իր հետա­գա քայլե­րը։

Հոխիկյա­նի գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նը մինչև այսօր Հայաստա­նը չի ընկա­լում որպես լիարժեք ինքնիշխան և սուվե­րեն պետություն։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունա­կում է Հայաստա­նը դիտարկել որպես սեփա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի սպա­սարկման տարածք։

Նա հիշեցրեց, որ նման մոտե­ցումներ Ռուսաստա­նը ցուցա­բե­րել է նաև այլ հետխորհրդա­յին երկրնե­րի նկատմամբ՝ բերե­լով Մոլդո­վա­յի, Վրաստա­նի և այլ երկրնե­րի օրի­նակնե­րը։

Էլեն Հոխիկյա­նը նաև անդրա­դարձավ Ղազախստա­նի օրի­նա­կին՝ նշե­լով, որ այդ երկի­րը, լինե­լով ԵԱՏՄ անդամ, ակտի­վո­րեն զարգացնում է հարա­բե­րություննե­րը Եվրո­պա­յի հետ, սակայն Ռուսաստա­նի արձա­գանքը բոլո­րո­վին այլ է, քանի որ Ղազախստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան կշի­ռը և միջազգա­յին դիրքը զգա­լիո­րեն տարբերվում են Հայաստա­նից։

Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստա­նը տարբեր ոլորտնե­րում շարունա­կում է կախված մնալ Ռուսաստա­նից, Մոսկվան փորձե­լու է օգտա­գործել տնտե­սա­կան և այլ լծակներ՝ սեփա­կան շահերն առաջ մղե­լու համար։

Զրույցի ավարտին Էլեն Հոխիկյա­նը բլից հարցե­րի ընթացքում նշեց, որ ընտրություննե­րի գլխա­վոր արդյունքը Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդումն էր, Սահմա­նադրա­կան դատա­րա­նի որո­շումը՝ կանխա­տե­սե­լի, նոր Սահմա­նադրության ընդունումը՝ անհրա­ժեշտ, իսկ տարվա գլխա­վոր խնդի­րը՝ երկրի քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի հնա­րա­վո­րինս կայունա­ցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ