30.4 C
Yerevan

Հայ֊Ռուսական Ընդդի­մությունը

Մանդատ վերցնել-չվերցնե­լը ընդդի­մության որո­շումը չէր: Առա­ջին փուլում, այո՛, Ռուսաստա­նը պարտվեց, այն է՝ ընտրություննե­րի միջո­ցով իշխա­նություն վերցնել, դա չհա­ջողվեց, Սահմա­նադրա­կան դատա­րա­նը վերջ դրեց ռուսա­կան պլան Ա‑ին: Հայաստա­նում այսպի­սով ընտրություննե­րի միջո­ցով իշխա­նության ձևա­վորման գործընթացն ավարտվեց, բայց «կինոն» չավարտվեց:

Արմեն Բադալյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղտեխնո­լոգ Արմեն Բադալյա­նը

– Պարո՛ն Բադալյան, խորհրդա­րան անցած ընդդի­մա­դիր քաղա­քա­կան երկու ուժերն էլ արդեն հայտա­րա­րել են, որ վերցնե­լու են մանդատնե­րը՝ դրանք համա­րե­լով զենք գործող իշխա­նությունից ազատվե­լու համար: Ինչպե՞ս եք գնա­հա­տում ընդդի­մության որո­շումը:

– Ընդդի­մության որո­շումը չպետք է առանձին դիտարկել. միշտ հիշեք, որ Հայաստա­նում տեղի ունե­ցող քաղա­քա­կան գործընթացնե­րը արտա­հա­յաստանյան երկու աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի պայքարն է Հայաստա­նի տարածքում: Խոսքը Ռուսաստա­նի և Արևմուտքի մասին է, հիմա երկու ճակա­տով պայքար է ընթա­նում այս երկուսի միջև, մեկը Ուկրաի­նա­յում է, որն ունի ռազմա­կան բախման ձևա­չափ, մյուսն էլ Հայաստանն է, որն ունի քաղա­քա­կան բախման ձևա­չափ: 

Մանդատ վերցնել-չվերցնե­լը ընդդի­մության որո­շումը չէր: Առա­ջին փուլում, այո՛, Ռուսաստա­նը պարտվեց, այն է՝ ընտրություննե­րի միջո­ցով իշխա­նություն վերցնել, դա չհա­ջողվեց, Սահմա­նադրա­կան դատա­րա­նը վերջ դրեց ռուսա­կան պլան Ա‑ին: Հայաստա­նում այսպի­սով ընտրություննե­րի միջո­ցով իշխա­նության ձևա­վորման գործընթացն ավարտվեց, բայց «կինոն» չավարտվեց: 

Հիմա Ռուսաստանն անցել են պլան Բ‑ին, որը, ինչպես ես եմ հասկա­նում, հետևյալն է. Ռուսաստա­նը որո­շել է տնտե­սա­պես հյուծել Հայաստա­նին՝ կիրա­ռե­լով տնտե­սա­կան սահմա­նա­փա­կումներ, վերցնել մանդատնե­րը, երրորդն էլ փողոցն ակտի­վացնե­լու պահն է, ինչը ենթադրում է փողո­ցի փակում: Երեք ճակա­տով գրո­հել իշխա­նություննե­րի դեմ ու այդպի­սով ապա­մոնտա­ժել օրվա իշխա­նությունը: Հիմա պլան Բ‑ն է գնում, այդ ծրագրի մեջ մտնում էր մանդատնե­րը վերցնե­լը, վերցրե­ցին: 

– Իսկ այդ միջո­ցով կարողանալո՞ւ են գործող իշխա­նության հեռացմա­նը հասնել:

– Իշխա­նության հեռա­ցումը պայմա­նա­վորված չէ միայն մանդատնե­րը վերցնե­լով, դա համա­լիր գործո­ղություն է՝ Մոսկվա­յի ճնշում, ԱԺ-ում ընդդի­մության որո­շա­կի գործո­ղություն ու փողո­ցի գործո­ղություն: Այս խորհրդա­րա­նում, ի տարբե­րություն նախկին գումարման խորհրդա­րա­նի, ընդդի­մությանն անհրա­ժեշտ է 12 պատգա­մա­վոր, որ իշխա­նությունը խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունը կորցնի: Հիմա դա ավե­լի հեշտ է, իհարկե՝ համա­պա­տասխան գումա­րի դիմաց: Հիմա իրենք այս կերպ են փորձում աշխա­տել, ես չգի­տեմ, կստացվի դա, թե ոչ, բայց չպետք է նաև մոռա­նալ, որ դեկտեմբե­րին ավարտվում է Հայաստա­նին տրված վերջնա­ժամկե­տը ԵԱՏՄ‑ի հարցով: Մինչև դեկտեմբե­րի վերջը Ռուսաստա­նը պետք է փորձի ապա­մոնտա­ժել Փաշինյա­նի իշխա­նությունը, եթե չստացվի՝ դեկտեմբե­րի վերջին Հայաստա­նին ուղղա­կի դուրս կհա­նեն ԵԱՏՄ-ից իր բոլոր հետև­անքնե­րով: 

– Պարո՛ն Բադալյան, այսինքն՝ Ռուսաստա­նը­հակված չէ՞ այս իշխա­նության հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գնալ, եթե անգամ Հայաստա­նի գործող իշխա­նությունը որո­շի զիջումնե­րի գնալ:

– Փաշինյա­նը չի գնա զիջումնե­րի. խնդի­րը մի դիտարկեք Ռուսաստան-Հայաստան կոնտեքստում, այլ՝ ռուսա­մետ ընդդիմություն-«Քաղաքացիական պայմանագիր»-Արևմուտք: Երբ Ռուսաստա­նը մայի­սի 30-ին ԵԱՏՄ-ում ընդունեց համա­պա­տասխան որո­շումը, այնտեղ հստակ գրված էր, որ Հայաստանն առաջնա­յին կարգով պետք է երկու փաստա­թուղթ չեղարկի՝ Եվրա­միության հետ ասո­ցացման համա­ձայնա­գի­րը, Հայաստան-Եվրա­միություն առա­ջին գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ ընդունված 44-կետա­նոց այդ հռչա­կա­գի­րը, Հայաստա­նը պետք է չեղյալ հայտա­րա­րի Եվրա­միության հետ կնքած բոլոր այն փաստաթղթե­րը, որոնք արդեն պարտա­դիր չափո­րո­շիչներ են հանդի­սա­նում: Ռուսաստա­նը պահանջե­լու է նաև, որ Հայաստա­նը Եվրա­միության դիտորդնե­րին դուրս հանի այստե­ղից, արագ արձա­գանքման այդ խմբին հեռացնի և այլն: Այսինքն՝ պահանջե­լու են Եվրա­միության հետ կամուրջնե­րը լիարժեք այրել, իսկ եթե այդ ամենն արվի, ապա Եվրա­միությունը հետ կպա­հանջի այն գումարնե­րը, որոնք տվել է Հայաստա­նին: 

– Պարո՛ն Բադալյան, բայց նախօ­րեին Նիկոլ Փաշինյա­նը Ռուսաստա­նի վարչա­պե­տի հետ հանդիպմանն ասաց, որ «Երև­ա­նը հետաքրքրված է Մոսկվա­յի հետ հարա­բե­րություննե­րի զարգացմամբ, ուզում է մնալ ԵԱՏՄ-ում»:

– Հա՛, բայց մի քանի օր առաջ էլ, երբ Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր Հայաստա­նում, Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ դեպի Եվրա­միություն է գնում, հիմա գնա­ցել է Եկա­տե­րինբուրգ ու լրիվ հակա­ռակ բանն է ասում: 

Բայց Ռուսաստա­նը, ինչպես հայտա­րա­րել է Դմիտրի Մեդվեդևը, այլևս Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րով չի առաջնորդվե­լու, դատե­լու է գործնա­կան քայլե­րով, իսկ գործնա­կան քայլե­րը կոնկրետ ներկա­յացրել է Ռուսաստա­նը, որոնց մասին վերև­ում ասա­ցի:

Աղբյուրը՝  https://medialab.am/319240/

Առնչվող Հոդվածներ