25.4 C
Yerevan

ԱՄՆ‑ն Ու Իրա­նը Զիջե­լու Տրա­մադրված Չեն

Իրա­նի ներսում քաղա­քա­կան ղեկա­վա­րության և ուժա­յին կառույցնե­րից՝ տվյալ դեպքում Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի միջև կա որո­շա­կի հակա­սություն: Նկա­տե­լի է անգամ որո­շումնե­րի կայացման առումով փոխա­դարձ անընդունե­լիություն՝ ըստ էության փորձ է կատարվում անտե­սել մեկը-մյուսի դերա­կա­տա­րումը:

Արմեն Պետրոսյան

ԱՄՆ‑ի և Իրա­նի միջև հակա­մարտության վերսկսման հիմնա­կան պատճա­ռը Հորմուզի նեղուցի վերահսկման հարցն է: Այս մասին Zarkerak.am ‑ի հետ զրույցի ժամա­նակ ասաց արև­ե­լա­գետ Արմեն Պետրոսյա­նը՝ անդրա­դարձ կատա­րե­լով տարա­ծաշրջա­նի ներսում ծավալվող վերջին զարգա­ցումնե­րին: 

«Վաշինգտո­նի նպա­տա­կը առնվազն Հորմուզի նեղուցի նախա­պա­տե­րազմյան ռեժի­մին վերա­դառնալն է, իսկ Իրա­նի նպա­տա­կը հակա­մարտության նախկին փուլում ձեռք բերած առա­վե­լությունը՝ այն է Հորմուզի նեղուցի վերահսկո­ղությունը, ինստի­տուցիո­նա­լի­զացնելն է, որն էլ իր հերթին ենթադրում է փաստաթղթա­յին համա­ձայնություննե­րի միջո­ցով նեղուցի վրա վերահսկո­ղության ամրագրում»,-նշել է արև­ե­լա­գե­տը: 

Նրա խոսքե­րով բարդ է նշե­լը, թե ինչպի­սի ընթացք ու ավարտ կունե­նա հակա­մարտությունը, քանի որ կողմե­րը վճռա­կան են տրմադրված և զիջե­լու պատրաստ չեն: Ըստ Պետրոսյա­նի այժմ ընթա­նում է այսպես կոչված կառա­վա­րե­լի հակա­մարտություն (որի դեպքում հիմնա­կան դերա­կա­տա­րը (կամ կողմե­րից մեկը) չի ձգտում լիո­վին վերացնել հակա­սություննե­րը, այլ պահպա­նում է դրանք վերահսկե­լի սահմաննե­րում՝ սեփա­կան ռազմա­վա­րա­կան նպա­տակնե­րին հասնե­լու կամ իրա­վի­ճա­կը կառա­վա­րե­լու համար):  Ըստ բանա­խո­սի՝ մյուս կողմից հակա­մարտության բովանդա­կությունն է նաև ցույց տալիս, որ հանգուցա­լուծում կարող է լինել բացարձա­կա­պես ռազմա­կան եղա­նա­կով: 

Անդրա­դառնա­լով Հորմուզի նեղուցի վրա ԱՄՆ լիա­կա­տար վերահսկո­ղություն հաստա­տե­լու և 20 տոկոս հարկեր գանձե­լու մասին նախա­գահ Դոնլադ Թրամփի հայտա­րա­րությա­նը՝  Պետրոսյա­նը նշեց, որ սա «ինստի­տուցիո­նալ մոտե­ցում չէ, որովհետև այն ենթադրում է տարա­ծաշրջա­նում՝ մասնա­վո­րա­պես Պարսից ծոցում, մշտա­կան ամե­րիկյան ներկա­յություն, որը կարծում եմ այս պահին հնա­րա­վոր չէ»: 

Ըստ արև­ե­լա­գե­տի հակա­մարտությունը նախկի­նի տրա­մա­բա­նության մեջ է՝ ԱՄՆ‑ը հարվա­ծում է իրա­նա­կան օբյեկտնե­րին, իսկ Իրա­նը տարա­ծաշրջա­նում ԱՄՆ բազա­նե­րին: 

«Այլ տրանսֆորմա­ցիա ակնկա­լե­լու որևէ հիմք չունենք: Ինչպի­սին Միացյալ Նահանգնե­րի հարվածներն են, այնպես էլ Իրա­նի պատասխաններն են և Իրա­նը քանի դեռ պահպա­նում է ռազմա­կան բավա­կա­նա­չափ մեծ ներուժ փորձում է որևէ զիջման չգնալ և ԱՄՆ հարվածնե­րի հետ համադրե­լի պատասխաններ տալ»,-եզրակացրեց նա: 

Պետրոսյա­նի գնա­հատմամբ մյուս կողմից նաև ակնհայտ է, որ Իրա­նում ներքա­ղա­քա­կան լարվա­ծություններ կան: 

«Իրա­նի ներսում քաղա­քա­կան ղեկա­վա­րության և ուժա­յին կառույցնե­րից՝ տվյալ դեպքում Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի միջև կա որո­շա­կի հակա­սություն: Նկա­տե­լի է անգամ որո­շումնե­րի կայացման առումով փոխա­դարձ անընդունե­լիություն՝ ըստ էության փորձ է կատարվում անտե­սել մեկը-մյուսի դերա­կա­տա­րումը: Այսինքն կան պատճառներ ենթադրե­լու, որ գործ ունենք ներքին խնդիրնե­րի հետ, ինչն էլ խոսում նրա մասին, որ Իրա­նի ոչ բոլոր գործո­ղություններն են կանխատեսելի»,-նշեց արև­ե­լա­գե­տը՝ հավե­լե­լով, որ դժվար է ասե­լը թե սա ինչի կարող է հանգեցնել: 

Բանա­խո­սը նաև նշեց, որ ԱՄՆ գործո­ղություններն էլ ինքնին նպա­տա­կուղղված են Իրա­նի ներսում քաղա­քա­կան ճգնա­ժա­մը խորացնե­լուն ու գնալ դեպի հակա­մարտության դեռ ամե­նա­վաղ փուլում դրված նպա­տա­կին հասնե­լուն, այն է՝ երկրի ներսում վարչա­կարգի փոփո­խությա­նը: 

Խոսե­լով Հայաստա­նի վրա հակա­մարտության հավա­նա­կան ազդե­ցության մասին Պետրոսյա­նը ասաց. «Հայաստա­նի պարա­գա­յում, ինչպես եղել է հակա­մարտության սկզբնա­կան ընթացքում նույն իրա­վի­ճա­կը ներկա­յում է: Եթե մենք գործ ունե­նանք դասա­կան պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի հետ, այլ ոչ թե նման թիրա­խա­յին հարձա­կումնե­րի, ապա Հայաստա­նի համար էական խնդիրներ կարող են առա­ջա­նալ՝ թե լոգիստիկ առումով, թե տնտե­սա­կան առումով: Այսինքն Իրա­նի տարածքը, որպես արտա­քին աշխարհ ելքի միջոց կդառնա խիստ սահմա­նա­փակ, ինչպես Իրա­նի հետ տնտե­սա­կան համա­գործակցության պարա­գա­յում, այնպես էլ Պարսից ծոցի գործընկերնե­րի հետ ապրանքաշրջա­նա­ռության մասով: Ընդհա­նուր առմամբ այս հակա­մարտությունը կարող է բացա­սա­բար ազդել Հայաստա­նի տարբեր համա­գործակցություննե­րի վրա»: 

Պատասխա­նե­լով հարցին, թե արդյոք կարող խոչընդոտներ առա­ջա­նալ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման համար, բանա­խո­սը նշեց, որ ուղիղ կերպով խոչընդոտ չի կարող լինել, սակայն ձևա­վորված քաղա­քա­կան մթնո­լորտը կարող է բացա­սա­կան անդրա­դարձ ունե­նալ:  «Ծրագրի կյանքի կոչման ճանա­պարհին դեռ կշա­րունա­կենք կոշտ դիրքո­րո­շումներ տեսնել Իրա­նից: Չի բացառվում, որ Արևմուտքից էլ դժգո­հեն Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րում Երև­ա­նի ոչ միանշա­նակ դիրքո­րո­շումից»,- նշեց արև­ե­լա­գե­տը: 

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/155717

Առնչվող Հոդվածներ