33.6 C
Yerevan

TRIPP‑ը Բարձրացնում Է ՀՀ Կշի­ռը

ԹՐԻՓՓ‑ի մեջ Ռուսաստա­նի՝ որպես երրորդ կողմ չներգրա­վե­լը ոչ միայն դրա­կան արդյունք կարող է ապա­հո­վել, այլ նաև այլ կերպ հնա­րա­վոր չէր, որովհետև եթե Ռուսաստա­նը «քիթը խոթեր» այստեղ, ապա Միացյալ Նահանգնե­րը երբեք չէր ֆինանսա­վո­րի մի բան, որը մեծացնում է Ռուսաստա­նի ազդե­ցությունը

Հովսեփ Խուրշուդյան

«ԹՐԻՓՓ նախա­գի­ծը գործնա­կա­նում կարող է նպաստել տարա­ծաշրջա­նա­յին լոգիստիկ շղթա­նե­րին և համա­կարգե­րին միա­նա­լուն»,- այս մասին Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց վերլուծա­բան, «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը՝ անդրա­դարձ կատա­րե­լով ԹՐԻՓՓ նախագծի հնա­րա­վո­րություննե­րին և դրա արդյունքնե­րին:  

Հիշեցնենք, որ կառա­վա­րության հունի­սի 16‑ի հերթա­կան նիստին ՀՀ արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը հայտնեց, որ սկսում են ՀՀ‑ի և ԱՄՆ‑ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին համա­ձայնա­գի­րը վավե­րացնե­լու գործընթա­ցը, նախա­գի­ծը սահմանված կարգով կուղարկենք ՀՀ ՍԴ և ՍԴ‑ի կողմից նշած միջազգա­յին պայմա­նագրում ՀՀ‑ի Սահմա­նադրությա­նը չհա­կա­սող դրույթներ արձա­նագրե­լու որոշման պարա­գա­յում սահմանված կարգով կդի­մեն ԱԺ:

Վերլուծա­բա­նի գնա­հատմամբ՝ նախա­գի­ծը իր հետ կարող է բերել, թե՛ տնտե­սա­կան զարգացման, և թե՛ անվտանգա­յին նոր հնա­րա­վո­րություններ:

«Եթե Հայաստա­նը դառնում է միջազգա­յին խոշո­րա­գույն լոգիստիկ շղթա­նե­րի մաս, ապա դա նշա­նա­կում է, որ այստե­ղով անցնող փոխադրումնե­րին կարող են հեշտությամբ միա­նալ նաև Հայաստա­նի բեռնե­րը, այդ թվում գյուղատնտե­սա­կան և արդյունա­բե­րա­կան նշա­նա­կություն ունե­ցողնե­րը: Հնա­րա­վո­րություն է ստեղծվում տարբեր ապրանքնե­րի արտա­հանման համար: Հնա­րա­վո­րություն է ստեղծվում անհրա­ժեշտ ապրանքնե­րի՝ հումքի, պահեստա­մա­սե­րի հեշտ ներմուծման համար: Այսինքն, տրանսպորտի վրա կատարվող ծախսե­րը, որոնք միշտ իրենց մեծ ազդե­ցությունն ունե­նում են ապրանքնե­րի գնա­գո­յացման մեջ, նվա­զե­լու են»,- ասաց Խուրշուդյա­նը և հավե­լեց, որ այս տեսա­կե­տից ամե­նա­կարև­ո­րը Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի միջև տնտե­սա­կան համընկնող շահե­րի առա­ջա­ցումն է:

Նրա գնա­հատմամբ այս հանգա­մանքը էապես նվա­զեցնում է «նոր էսկա­լա­ցիա­յի գնա­լու գայթակղությունը Ադրբե­ջա­նի համար»: «Մյուս կողմից սա Հայաստա­նի՝ Ռուսաստա­նից անկա­խությունն է ավե­լացնում, աշխարհա­քա­ղա­քա­կան կշիռն է ավե­լացնում, որովհետև Հայաստա­նը հնա­րա­վո­րություն է ունե­նա­լու շրջա­փակման ենթարկվե­լու դեպքում փակել այս ուղին, որովհետև ԹՐԻՓՓ‑ը ենթադրում է ոչ միայն Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի համար ճանա­պարհի բացում, այլ նաև Թուրքիա­յով և Ադրբե­ջա­նով ճանա­պարհնե­րի բացում Հայաստա­նի համար:  Օրի­նակ, եթե Ադրբե­ջա­նը որո­շի շրջա­փա­կել Հայաստա­նին, բանա­կա­նա­բար Հայաստանն էլ կարգե­լա­փա­կի իր կողմից, և դարա համար պատասխա­նա­տու կողմը, տվյալ դեպքում՝ Ադրբե­ջա­նը, լրջա­գույն ճնշումնե­րի տակ է ընկնե­լու միջազգա­յին հանրության՝ նախ և առաջ ԱՄՆ‑ի, ԵՄ‑ի և Չինաստա­նի կողմից»,- ասաց Խուրշուդյա­նը:

Անդրա­դառնա­լով հարցին, թե ինչ արդյունքներ կարող է ունե­նալ նախագծի մեջ Ռուսաստա­նին չներգրա­վե­լը, չնա­յած Մոսկվա­յից հաճախ հնչող հայտա­րա­րություննե­րին, բանա­խո­սը բացատրեց. «ԹՐԻՓՓ‑ի մեջ Ռուսաստա­նի՝ որպես երրորդ կողմ չներգրա­վե­լը ոչ միայն դրա­կան արդյունք կարող է ապա­հո­վել, այլ նաև այլ կերպ հնա­րա­վոր չէր, որովհետև եթե Ռուսաստա­նը «քիթը խոթեր» այստեղ, ապա Միացյալ Նահանգնե­րը երբեք չէր ֆինանսա­վո­րի մի բան, որը մեծացնում է Ռուսաստա­նի ազդե­ցությունը»:

Ըստ Խուրշուդյա­նի նախա­գի­ծը շահա­վետ է նաև Բաքվի համար, սակայն այլ հարց է, որ Ադրբե­ջա­նը ուներ մաքսի­մա­լիստա­կան նպա­տակներ և ձգտում էր Հայաստա­նի վրա ճնշում գործադրե­լու միջո­ցով ստա­նալ այսպես կոչված «միջանցք»:

«Բարե­բախտա­բար Միացյալ Նահանգնե­րի ներգրա­վումը թույլ չտվեց Բաքվին իր նպա­տակնե­րին հասնել, որի արդյունքնում ստա­նում է ճանա­պարհ, որը անցնե­լու է Հայաստա­նի սուվե­րեն տարածքով, Հայաստա­նի վերահսկո­ղության ներքո, որտեղ հայկա­կան կողմը մաքսա­յին վերահսկո­ղություն է իրա­կա­նացնե­լու, ստա­նա­լու է իր մաքսա­տուրքե­րը: Սահմա­նա­յին ստուգումներն էլ հեշտացված ընթա­ցա­կարգե­րով են լինե­լու, հատուկ սարքա­վո­րումնե­րի միջո­ցով, բայց ամեն դեպքում տարանցող բեռնե­րը ստուգվե­լու են, Հայաստա­նի կողմից վերահսկո­ղություն լինե­լու է: Բնա­կա­նա­բար, այս մասով Ադրբե­ջա­նը իր նպա­տակնե­րին չհա­սավ»,- ասաց վերլուծա­բա­նը:

Նա նաև հավե­լեց, որ չնա­յած նման նախնա­կան ձգտումնե­րին ադրբե­ջա­նա­կան կողմի համար նախա­գի­ծը շարունա­կում է շահա­վետ մնալ, քանի որ նվա­զեցնե­լու է տարանցման հարցում Իրա­նից, մասամբ էլ՝ Վրաստա­նից ունե­ցած կախվա­ծությունը:

«Այլ հարց է, որ Բաքուն դժվա­րություննե­րի մեջ է հայտնվել, քանի որ Պուտի­նին խոստա­ցել էր, որ այստե­ղի ճանա­պարհի վրա պետք է կանգնեին ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության զորքե­րը և ճանա­պա­րը վերահսկեին: Եվ սա պայմաննե­րից մեկն էր, թե ինչու Պուտի­նը Արցա­խը հանձնեց Ադրբե­ջա­նին՝ սկսած 2020 թվա­կա­նից և ավարտված 2023 թվա­կա­նով: Բայց փաստո­րեն Ալիևը ակա­մա­յից «քցում է» Ռուսաստա­նին, որովհետև ԱՄՆ‑ի ներգրա­վումը իրեն այլ հնա­րա­վո­րություն չի տալիս: Եվ այս ամե­նի արդյունքում հայտնվում է Ռուսաստա­նի ճնշումնե­րի տակ: Այդ ճնշումնե­րը տեսա­նե­լի դարձան, երբ ռուսա­կան կողմը խոցեց ադրբե­ջա­նա­կան ուղեւո­րա­տար ինքնա­թի­ռը, որը ոչ այլ ինչ էր քան պատժիչ գործո­ղություն, և վերջա­ցավ ՌԴ-ում Ադրբե­ջա­նից բիզնեսմեննե­րի հալա­ծանքնե­րով, ունեզրկումնե­րով և այլն: Այս ամե­նով Կրեմլը իր դժգո­հությունն էր ցույց է տալիս Բաքվի կողմից պայմա­նա­վորվա­ծություննե­րը խախտե­լու հանգա­մանքով»,- նշեց Խուրշուդյա­նը:

Վերլուծա­բա­նի կարծի­քով Ռուսաստա­նի հույսե­րը արդա­րացնե­լու Ադրբե­ջա­նի վերջին ճիգե­րը դրսև­որվում են Հայաստա­նում սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի պահանջի տեսքով, որը ըստ բանա­խո­սի, ակնե­րեւա­բար չի կարող տեղի ունե­նալ Հայաստա­նում՝ Ալիեւի ճնշման տակ:

«Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևը սա հասկա­նում է և հույս ունի, որ խաղա­ղության չստո­րագրման պատասխա­նատվությունը միջազգա­յին հանրության ու, նախեւա­ռաջ ԱՄՆ‑ի առջեւ կընկնի Հայաստա­նի վրա, Ալիեւն էլ կարդա­րա­նա Ռուսաստա­նի առաջ, որ ինչ որ խոչընդոտ ստեղծեց անկա­յունությունը վերջնա­կա­նա­պես հաղթա­հա­րե­լու հարցում և դրա խորա­պատկե­րին ՌԴ‑ի համար ազդե­ցության լծակ թողնե­լով տարա­ծաշրջա­նում, այդ թվում՝ Ադրբե­ջա­նի միջո­ցով հարմար պահին կոնֆլիկտը խորացնե­լու ճանա­պարհով Հայաստա­նի վրա ազդելու»,-բացատրեց Խուրշուդյա­նը:

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի հանդեպ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությա­նը՝ վերլուծա­բա­նը ասաց, որ Հայաստա­նի դեմ Ռուսաստանն արել է իր ձեռքի տակ եղած հնա­րա­վոր ամեն ինչ, չնա­յած որ Երև­ա­նը Մոսկվա­յի նման գործո­ղություննե­րի համար որևէ առիթ չէր տվել:

«Ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի՝ Հայաստա­նի դեպքում Ռուսաստա­նը ոչ թե ռեակցիոն, այլ պրոակտիվ հակա­հայկա­կան քաղա­քա­կա­նություն է վարում: Այսինքն, հենց սկզբից էլ Մոսկվան որո­շել էր զոհա­բե­րել Հայաստա­նը՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան և ռուս-թուրքա­կան շահե­րի օգտին՝ փորձե­լով նրանցից ստա­նալ որո­շա­կի շահա­բա­ժիններ, նրանց զիջե­լով որո­շա­կի շահա­բա­ժիններ Հայաստա­նից. Կլի­ներ դա Արցա­խում, թե ճանա­պարհնե­րի հարցում: այդ հարցում ինչը որ չի ստացվում ռուսա­կան կողմի մոտ՝ նա փորձե­լու է բարդել Հայաստա­նի վրա, որպեսզի փորձի ինչ որ հավելյալ բաներ Երև­ա­նից պոկել: Բայց Մոսկվան սա չի կարո­ղա­նում անել՝ գործի­քա­կազմի թուլացման պատճա­ռով։ Նախկի­նում գործի­քա­կազմը նախ Ալիևի ռեժիմն էր, հիմա դա այլևս չի գործում՝ եվրո­պա­ցի դիտորդնե­րի եւ ԱՄՆ‑ի ներգրավման պատճա­ռով, ապա՝ Հայաստա­նում հինգե­րորդ շարասյունն էր, որը ուժասպառ վիճա­կում է, վերջա­պես՝ տնտե­սա­կան պատժա­մի­ջոցներն էին, որոնք հիմա գործարկվում են ու առանձնա­պես արդյունք չեն տալիս, այնպես որ նախկին լծակնե­րը որոնցով որ ճնշել է Հայաստա­նին այսօր այլևս չունի: Առնվազն նույն ծավա­լով։ Սա նաև այն պատճա­ռով, որ Արցա­խը հանձնեց Ադրբե­ջա­նին, իսկ Արցա­խը մեր համար անկյունա­քա­րա­յին հարց էր և Կրեմլը պարտա­վորվա­ծություն ուներ ապա­հո­վել Արցա­խի բնակչության անվտանգությունը, ինչը չարեց ո՛չ 2020թ․-ին եւ ո՛չ էլ 2023-ին։ Դա թեեւ ծանր գին արժե­ցավ մեզ համար, սակայն մյուս կողմից՝ մեր ձեռքե­րը ազատվեցին»,-նշեց Խուրշուդյա­նը:

Անդրա­դառնա­լով հարցին, թե արդյո՞ք հանդի­պում կլի­նի ԹՐԻՓՓ‑վ անցնող ադրբե­ջանցի­նե­րի ու հայ բնակչության միջև, և նման դեպքում արդյո՞ք կողմե­րը հանդուրժո­ղա­կան կգտնվեն, քաղա­քա­գե­տը բացատրեց, որ ԹՐԻՓՓ‑ի դեպքում դեռևս գործարկվե­լու է երկաթգի­ծը, որը նման շփումնե­րի հավա­նա­կա­նությունը նվա­զեցնում է, սակայն այլ հարց կլի­նի ավտո­ճա­նա­պարհնե­րի բացումը:  

Այստեղ բանա­խո­սը կարև­ո­րեց բնակչության շրջա­նում հանդուրժո­ղա­կա­նություն տարա­ծե­լու աշխա­տանքնե­րի ծավա­լումը, որն արդեն արվում է քաղհա­սա­րա­կության մակարդա­կով:

«Կա երկու նախա­գիծ որը արվում է, մեկը դա «Խաղա­ղության կամուրջն է», սա արվում է քաղհա­սա­րա­կություննե­րի մակարդա­կով, չնա­յած Ադրբե­ջա­նի պարա­գա­յում դա մի քիչ պայմա­նա­կան է, քանի որ այնտեղ դրանք հովա­նա­վորվում և ուղորդվում են Ալիեւի վարչա­կազմի կողմից: Սակայն մենք էլ զուգա­հե­ռա­բար Գերմա­նիա­յի արտգործնա­խա­րա­րության աջակցությամբ ունենք մեկ այլ երկխո­սության ծրա­գիր ադրբե­ջա­նա­կան իրա­կան քաղհա­սա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, որոնք այն ադրբե­ջանցի­ներն են, ովքեր վտա­րանդի են սեփա­կան հայրե­նի­քից եւ արտա­սահմա­նում, հիմնա­կա­նում՝ Եվրո­պա­յում են ապրում ու հետապնդվում են Ալիևի ռեժի­մի կողմից: Մենք իրենց հետ փորձե­լու ենք հայ-ադրբե­ջա­նա­կան խաղաղ համա­կե­ցության ապա­գա­յի տեսլա­կան ձևա­վո­րել»,- նշեց Խուրշուդյա­նը:

Քաղա­քա­գե­տը նաև բացատրեց, որ հնա­րա­վոր չէ ժամկետնե­րով նշել, թե որքան կպա­հանջվի որպեսզի դուրս մղվի պատե­րազմա­կան շրջա­նի փոխա­դարձ ատե­լության քարոզչության հետև­անքնե­րը:

«30-ամյա կոնֆլիկտի հոգե­բա­նա­կան նստվածքը հնա­րա­վոր չէ մի քանի տարում հաղթա­հա­րել: Հատկա­պես 44-օրյա պատե­րազմի զոհե­րի հարա­զատնե­րի ու Արցա­խից բռնա­գաղթեցված մեր հայրե­նա­կիցնե­րի մոտ այդ հիշո­ղություննե­րը և զոհե­րի ցավե­րը թարմ են, և ոչ միայն իրենց մոտ, այլ նաև մեզ՝ բոլո­րիս մոտ: Ատե­լության մակարդա­կի նվա­զե­ցումը, փոխա­դարձ հանդուրժո­ղա­կա­նության աճը, բնա­կա­նա­բար,  կարող է նպաստել վերա­դարձի խնդրի լուծմա­նը, որովհետև եթե ատե­լությունը պահպանվի, ապա վերա­դարձի մասին խոսք լինել չի կարող: Եթե Ադրբե­ջա­նում իշխա­նություն փոխվի ու ժողովրդա­վա­րա­կան իշխա­նություն գա, հասա­րա­կությունը ավե­լի նորմալ վերա­բե­րի հայե­րին, արդեն արցա­խա­հա­յե­րը կկա­րո­ղա­նան վերա­դառնալ Արցախ՝ ապրե­լով բնա­կա­նա­բար այնպի­սի օրենսդրության ներքո, որը կտա երաշխիքներ, որ իրենց նկատմամբ խտրա­կա­նություն եւ ապօ­րի­նություններ չեն դրսև­որվի»,- նշեց բանա­խո­սը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստա­նի կողմը առա­վել ակտիվ է հանդուրժո­ղա­կա­նության սերմանման ուղղությամբ կատարվող քայլե­րում, քանի որ հենց իշխա­նություններն են ձգտում հանդուրժողկա­նության մթնո­լորտ ձևա­վո­րել ադրբե­ջանցի­նե­րի հանդեպ, մինչդեռ Ադրբե­ջա­նի պարա­գա­յում դա դեռ թույլ է նկատվում: Խուրշուդյա­նը սա կապեց նախա­գահ Ալիևի մոտ դեռ հաղթա­նա­կի էյֆո­րիա­յի պահպանմամբ, որի արդյունքում անհանդուրժո­ղա­կա­նությունը, հիշա­չա­րությունը դեռ դրսև­որվում է տարբեր ձևե­րով:

Անդրա­դառնա­լով նաև այն հարցին, թե էլ ինչպի­սի նոր խոսույթնե­րով կարող է ընդդմիությունը վարկա­բե­կել ԹՐԻՓՓ նախա­գի­ծը, որը ներկա­յացվում էր որպես Հայաստա­նի ինքնիշխա­նության զիջում, Խուրշուդյա­նը պատասխա­նեց. «Վարկա­բեկման հաջորդ քայլե­րը կախված են ընդդի­մության ստո­րության աստի­ճա­նից, մանի­պուլա­ցիոն ռեսուրսնե­րից և ստեր հորի­նե­լու «ստեղծա­րար կարո­ղությունից»: Ընդդի­մության նարա­տիվնե­րը տապալվում են, քանի որ ստի ոտքե­րը կարճ են, և նման դեպքում որևէ նարա­տիվ երկար կյանք չի կարող ունե­նալ»:  

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/155894

Առնչվող Հոդվածներ