23.4 C
Yerevan

Ամեն Հակաիսրա­յե­լա­կան Չէ, Որ Հայանպաստ Պիտի Սեպվի

Հակոբ Բագրա­տունիի ասա­ծից կհե­տեւի, որ ՀՅԴ Լիբա­նա­նի կառույցը Իսրա­յե­լի հանդեպ ոչ մի դրա­կան վերա­բերմունք չունի։ Պետք է ենթադրել, որ լիբա­նա­նա­հա­յության ազդե­ցիկ մարմիննե­րը Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի հարցում հակված են «Հըզբալա»-ի կեցվածքը սատա­րե­լուն։

Մուղնի

Գործնա­կա­նում մենք մեծ ակնկա­լիքներ չունեինք, որ Իսրա­յե­լի խորհրդա­րա­նը՝ Քնե­սե­թը, կճա­նա­չի Հայոց ցեղասպա­նությունը։ «Ալֆա Նյուզ»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ Բյուրո­յի անդամ, Միջին Արեւելքի պատասխա­նա­տու Հակոբ Բագրա­տունին։ «Եթե որեւէ պետություն բնա­կան պայմաննե­րի մեջ ճանա­չում է Հայոց ցեղասպա­նությունը, այդ քայլը պետք է լինի արժե­քա­յին բարո­յա­կան դիրքո­րո­շում, այլ ոչ թե դառնա քաղա­քա­կան սակարկության գործիք»,- իր գնա­հա­տա­կա­նը հիմնա­վո­րել է նա։

Ուրա­խա­լի է, որ ՀՅԴ Բյուրո­յի անդա­մը Հայոց ցեղասպա­նության ճանա­չումը համա­րում է որեւէ երկրի բարո­յա­կան դիրքո­րո­շում եւ դեմ է, որ այն դառնա քաղա­քա­կան սակարկության գործիք։ Ըստ երեւույթին, դա Իսրա­յե­լի կառա­վա­րության որոշմա­նը տրված՝ ՀՅԴ Բյուրո­յի ընդհանրա­կան գնա­հա­տա­կանն է։

Բայց այս պարա­գա­յին երկու չափա­զանց կարեւոր հարց է ծագում․ Դաշնակցության այդ նորո­վի կեցվածքը վերա­բե­րե­լի է բոլոր երկրների՞ն, թե մասնա­վո­րա­բար՝ Իսրայելի՞ն։ Երկրոդ հարցը ավե­լի լուրջ է։ Իսրա­յե­լի եւ Լիբա­նա­նի միջեւ կարգա­վո­րում դեռեւս չկա, բայց Սպի­տակ տանը Թրամփ-Աուն հանդի­պումից հետո հույս կա, որ տեւա­կան դիմա­կա­յությունը կհաղթա­հարվի, եթե լիբա­նանյան «Հըզբա­լա» ռազմա-քաղա­քա­կան խմբա­վո­րումը ընդունի հրա­դա­դա­րի պայմաննե­րը։

Լիբա­նա­նի ներքին կյանքի տեղյակ աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ ՀՅԴ տեղի մարմի­նը որո­շա­կի շփումներ ունի «Հըզբալա»-ի հետ։ Ենթադրվում է, որ իսրա­յե­լա-լիբա­նանյան հրա­դա­դա­րի եւ ապա­գա հաշտության պայմաննե­րը պետք է դրվեն Լիբա­նա­նի խորհրդա­րա­նի հաստատման։ Այս վիճա­կում ՀՅԴ լիբա­նանյան կառույցը ի՞նչ դիրքո­րո­շում պիտի որդեգրի։

Երբ Իսրա­յե­լի կառա­վա­րությունը քննում էր Հայոց ցեղասպա­նության ճանաչման հարցը, արտա­քին գործե­րի նախա­րար Սաա­րը հիմնա­վո­րում էր, որ այդ քայլը կարող է Իսրա­յե­լի հանդեպ հայկա­կան Սփյուռքի վերա­բերմունքը դրա­կա­նո­րեն փոխել։ Նա նշել է նաեւ Լիբա­նա­նի ազդե­ցիկ հայ համայնքը։ 

Հակոբ Բագրա­տունիի ասա­ծից կհե­տեւի, որ ՀՅԴ Լիբա­նա­նի կառույցը Իսրա­յե­լի հանդեպ ոչ մի դրա­կան վերա­բերմունք չունի։ Պետք է ենթադրել, որ լիբա­նա­նա­հա­յության ազդե­ցիկ մարմիննե­րը Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի հարցում հակված են «Հըզբալա»-ի կեցվածքը սատա­րե­լուն։

Անշուշտ, Լիբա­նա­նի հայ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի իրա­վունքն է՝ այս կամ այն հարցում դիրքո­րո­շում ձեւա­կերպել եւ հետեւել ուղեգծին։ Պարզա­պես՝ մի նկա­տա­ռում․ միշտ չէ, որ ինչ վնա­սա­բեր է Իսրա­յե­լին, օգտա­կար է լիբա­նա­նա­հա­յությա­նը եւ, մանա­վանդ, Հայաստա­նի պետությա­նը։ Գուցե որեւէ ընդհանրություն չկա, բայց Իսրա­յե­լի դեմ «Հըզբալա»-ի զինված պայքա­րը խոշոր հաշվով սպա­սարկում է ոչ միայն Իրա­նի, այլեւ Թուրքիա­յի շահե­րը։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ