Սփյուռքը միայն գործիք չէ, այլ հայկական հզոր համայնք, որը շարունակում է թերագնահատված մնալ:
Վիգեն Հովսեփյան
1inAM-ում հյուրընկալվել էր ազգային-քաղաքական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը: Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանին, Արցախին, ներքին իրադրության և արտաքին մարտահրավերների թեմաները:
Վիգեն Հովսեփյանն իր խոսքի սկզբում, նշելով, որ ինքը ողջ կյանքում ապրել է Հայաստանից դուրս և ապրելով դրսում, միշտ այն մտածումն է ունեցել, թե որպես հայ, ինքն ինչով առավելապես կարող է օգտակար լինել Հայաստանին: Բայց պետք է նկատել, որ այսօրվա այն վիճակը, որ մենք ունենք, միայն Սփյուռքի հարցը չէ և մակերեսային աղմուկն ու քեֆերը մի կողմ դնելով ընդգծվում է այն, որ այսօր Հայաստանում կա շատ մեծ հիասթափություն, որը հետևանք է 44-օրյա պատերազմում կրած պարտության, բայց հարկավոր է հստակ հասկանալ, որ պարտությունները պատմության անբաժան մասն են: Այնպես ինչպես հաղթանակը, այնպես էլ պարտությունը անբաժան, բայց նաև ժամանակավոր երևույթներ են և այդ պարտությունը չպիտի կարողանա ավելի ուժեղ լինել, քան ժողովրդի ապրելու և արարելու ճիգը: Դոկտոր Հովսեփյանն ասաց, որ այսօր Հայաստանում դժբախտաբար չի տեսնում այն մշակութային-հոգևոր վերածննդի մթնոլորտը, որը պիտի առաջ մղի ժողովրդին: Ժողովուրդը իդեալներով է ապրում և այդ իդեալներն են նրան առաջ տանում, ուժ տալիս: Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ը: Մենք բոլորս ԱՄՆ-ի մասին խոսելիս նշում ենք, որ այն հարուստ ու հզոր պետություն է, ու թեև ԱՄՆ-ը, բացի հարուստ և հզոր լինելուց նաև, մի երկիր է, որը հայտնի է իր գործամոլությամբ, նյութական ու դրամական արժեքների հանդեպ չափից ավելի մեծ ուշադրությամբ, ունի ամերիկյան երազանք (American Dream) ասվածը, որն առաջ է տանում ամերիկյան հասարակությանը: Այնտեղ գիտեն, որ անկախ ցանկացած իրավիճակից, ժողովուրդը միշտ պիտի ունենա և փայփայի իր իդեալը, որով նա ապրում է: Եվ մենք պարտությունն ընդունելու, հասկանալու և արժևորելու հարց ունենք: Հասկանալու և առաջ գնալու: Իրողությունների հետ հաշվի նստելու հարց ունենք:
Խոսելով Արցախի և Արցախի շուրջը հյուսված իրավիճակի մասին, դոկտ. Հովսեփյանն ասաց, որ այսօր բազմաթիվ տեսակետներ են առաջ քաշվում, բազմաթիվ օրինակներ են բերվում և լավագույն ճանապարհն այսօր «անջատում հանուն փրկության» բանաձևն է, որը հրաշալիորեն կարող է մատուցվել և կիրառվել որպես գործիք: Այդ երևույթի ամենալավ օրինակը Կոսովոն է: Այո՛, ոչ բոլոր երկրներն են դեռևս ընդունել Կոսովոն, բայց անժխտելի է այդ երևույթի օգտակար դերը: Ամեն պարագայում կարելի է նկատել, որ այսպես կոչված հովանավոր պետությունը, այսինքն այս դեպքում Ադրբեջանը հայ ժողովրդի հանդեպ միայն թշնամաբար է տրամադրված և հավատալու չէ, որ նրա տիրապետության տակ հայերը կարող են լավ ու ապահով ապրել:
Վիգեն Հովսեփյանը խոսեց Սփյուռքի, ինչպես նաև Սփյուռքի պոտենցիալի մասին: Նա նշեց, որ ավանդաբար, երբեք էլ Սփյուռքի ուժերի գոնե հինգ տոկոսոը օգտագործված չէ: Սփյուռքը մշտապես կատարել է դրամական նվիրատվություններ և կատարում է հենց այսօր, բայց Սփյուռքը միայն այդ չէ: Սփյուռքի վերաբերյալ երբեք այն վերաբերմունքը չի եղել, որն անհրաժեշտ է նաև հենց Սփյուռքի ազգային ինքությունը պահպանելու համար: Սփյուռքը միայն գործիք չէ, այլ հայկական հզոր համայնք, որը շարունակում է թերագնահատված մնալ: Վերջին մի քանի տասնյակ տարիներին Սփյուռքում կատարված հիմնական կազմակերպչական որևէ աշխատանքներ, որ իրականացվել են Հայաստանից, եղել են քաղաքական բնույթի: Եվ այսօր, երբ Սփյուռքի հասցեին հարց ուղղվի, թե ինոչւ օրինակ Ադրբեջանական դեսպանատուն չի շրջափակվում, ապա հարկավոր է ուղղակի գիտենալ, որ թեկուզ միայն արևմտյան Ամերիկայում հայերը հարյուր հազարանոց ցույց են կատարել 44-օրյա պատերազմի օրերին, նման հսկայական քանակով։ Ցեղասպանության զոհերի հիշտակին դուրս են եկել փողոց, այնպես որ որևէ դեսպանատուն շրջափակելը չի տեղավորվում նման վիթխարի գործողություններ կատարելու ընդունակ ուժի մտքում որպես կարևորագույն մի գործ: Սփյուռքը կա, նրա ներուժը և Հայաստանին օգնելու մեծ պատրաստակամությունը նույնպես:
Վիգեն Հովսեփյանը խոսեց նաև վերջին որկու տարում հասարակությանը հայտնի դարձած խմորումների մասին, որ կատարվել են ՀՅԴ-ում: Վիգեն Հովսեփյանը ասաց, որ այն ինչի մասին սկսեցին խոսել երկու տարի առաջ, նոր երևույթ չէ, տասը-տասնհինգ տարի առաջ էլ կար և ինքը, որպես իր գիտակցական կյանքի մի մեծ մասը որպես դաշնակացական ծառայած, կարող է ասել, որ դաշնակացականի պարտքն է աչք չփակել այն ժամանակ, երբ կոսւակցությունը չի կաորղանում իր ունեցած ուժերով լուծել իր առջև դրված հարցերը: Դաշնակցությունը, որ փառավոր պատմություն ունի, մեծ անցյալ, ցավոք ասյօր ՀՀ ԱԺ-ում ներկայացված է ամենից անընդունելի տարբերակով: Անձամբ իր համար Դաշնակցության բարօրությունը շատ կարևոր է, ոչ թե ինքնանպատակ, այլ երբ Դաշնակցությունը ուժեղ է, հզոր է, ինքնաբերաբար իր ազգային և գաղափարական նպատակներն էլ ավելի հեշտ իրագործելի են: Եվ եթե դաշնակցականը տեսնում է, որ այդ պահին կուսակցությունն ի վիճակի չէ իր կարողությամբ հանդերձ ծառայել ազգին, ապա դաշնակցականի պարտքն է խոսել և գործել, որպեսզի այդ իրավիճակում փոփոխություն լինի, որ ՀՅԴ-ն գա այնտեղ ուր լիարժեք կարող է գալ ու գործել այնտեղ, ուր ամենից շատ կարող է գործել հանուն հայ ազգի:
Վիգեն Հովսեփյանն ավելացրեց, որ ինքը շատ է ցանկանում, որ ՀՅԴ-ն լինի ուժեղ, լինի հզոր, ազգային օրակարգը ավելի ազդեցիկ առաջ տանի, լինի հզոր և կարող ընդդիմությունը, որի գաղափարական կարիքը կա: Պատմությունը մեծ դատավոր է և ապացուցել է, որ Դաշնակցությունը շատ ավելի հզոր, ուժեղ և կամային կարող է լինել:
Ամբողջական հարցազրույցը՝