Հայաստան

Առանց Կայսեր Հովանու Տակ Ապրելու՝ Կյանք Չունենք

Հայ չեկիստական համակարգի թողտվությամբ, ովքեր իրենց կյանքով երդման տակ էին ապրում, հավատարիմ մնալով Կրեմլին՝ զոհասեղանին դրվեց ամեն բան՝ մարդկային կյանքեր, հող, պատիվ, երազանքներ, ապագա: 

Հրանտ Վարդանյան

Մեր ինքնիշխանության, պետության անվտանգության մասին մտահոգ, լուռ մարդիկ թույլ չեն տալու, որ չեկիստին երդում տվածներդ՝ ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐԻ ԱՆԴՈՐՐԸ :
Ըստ իս, ղարաբաղյան ամբողջ շարժումը տեղի ունեցավ Մոսկվայի դրդմամբ՝քանզի չեկիստական սովետական պետությունում,առանց ԿԳԲ-ի իմացության շատերդ անգամ միզելու չէիք կարող գնալ միայնակ:
Առանց գործակալների ականջի ոչ փողոցը կարող էր շարժվել ոչ նույն մուտքում ապրող մարդիկ:Դրանց ականջներն ամենուր էին՝ չկար մի բնագավառ, որտեղ անվտանգության ծառայության աշխատողը ներկա չէր: Կային ի պաշտոնե աշխատակիցներ, ովքեր պետական ձեռնարկություններում էին աշխատում և գաղտնի գործակալներ, որոնց չէիր կարող բացահայտել: Նրանք ամեն տեղ էին՝ արվեստի, սպորտի, գիտության, կրթության, արտադրության՝ ամեն բանի կատարվելիքն առանց նրանց ներկայության հնարավոր չէր: Այո՛, ըստ իս՝ղարաբաղյան շարժման տարիների սկիզբը դրեց Կրեմլը, օգտագործվեց հայ մարդու էմոցիան, մեր հին վերքերին ավելացան նորերը,իսկ շատ ու շատ ազնիվ հայորդիներ ուղղակի մտան պայքարի մեջ հավատալով, որ իրենք կարող են հետ բերել սովետների անիրավ հողաբաշխումը։ Ի վերջո պատերազմի մեջ հայտնվեցինք, ինչն ավարտվեց անորոշ՝ հայ զինվորն արյան գնով ազատագրեց տարածքներ,որոնք չդարձան ընդունելի, չհաստատվեցին, չկարգվեց ոչ մի փաստաթուղթ հաղթանակի, կամ խաղաղության մասին: Որովհետև այդ պատերզմը դեմ առ դեմ երկուսի մեջ չէր, այդ պատերազմ հրահրողը Մոսկվան էր, իսկ մտավորականության կառկառուն դեմքերից քչերը խոսեցին Մոսկվայի դեմ, մնացածը համաձայնվեցին պատերազմի հետ: Եթե Մոսկվան էր հանձնել հողերը, ուրեմն Մոսկվայի դեմ պիտի պայքար սկսվեր, դա հասկանում էին քչերը, միայն անկախ Հայաստան գոռացողները, որոնց շարքերը չեկիստներդ մաքրեցիք, որոշներն էլ ուղղակի հեռացան, իսկ մնացողներից շատերը դարձան մարգինալ, որովհետև Մոսկվային այդպես էր պետք:
Ութսունականներին կայսրությունը քանդվում էր։ Նրանք շատ լավ գիտեին հայ ժողովրդի ցավը, Թուրքիայի ցեղասպան դաժանությունները սրտում կրող հայերի ունեցած վերաբերմունքը թուրքականի նկատմամբ: Հայի սրտերում թարմ էին հիշողությունները՝ ընդամենը վաթսուն տարի էր անցել: Սովետական հայ մարդը դա չէր մոռացել, բոլորիս ընտանիքների մեծ կորուստն էր, գերդաստանների, մտավոր խավի, ազնվականության բնաջնջումն էր:Շատերիս արմատները ընդամենը վաթսուն տարի առաջ էր կտրվել հայրենիքի այն մասից, որտեղ պապերի հազարամյա շիրմներ էինք թողել, ինչպես այսօր տեղի ունեցավ արցախցիների հետ:Պատմությունն էր խարխլվել, ճակատագրերը, մշակույթը։ Ցավը խորն էր: Հայաստան -Ադրբեջան կոնֆլիկտը պետք էր Մոսկվային, որպեսզի քանդվող ՍՍՀՄ-ից՝ ազատվելու հնարավորություն չտրվի հարավի ժողովուրդներին․ հարավը կայսրության սիրելի և շատ կարևոր կտորն էր:
Չեկիստական Ռուսաստանը՝ կեղծ ժողովրդավարությունը ճարահատված ընդունեց, այն ընդունվեց պերեստրոյկայի(վերակառուցման) տարիներին ՍՍՀՄ-ի վերնախավի կողմից, որովհետև սովի էր մատնվել երկիրը, դատարկ էին անգամ մոսկովյան ճոխ խանութները, նավթի գինն ընկել էր: Թեկուզ կեղծ, բայց ՍՍՀՄ վերափոխումը, ժողովրդավարությունը աշխարհն ընդունեց, սկվեց եկամուտների մեծ հոսքը դեպի ՌԴ: Արցախյան պատերզմը մեծ կողպեք էր մեզ համար, որպեսզի անլուծելի դառնա մեր ներկան և ապագան: Մոսկվան մեր տարածաշրջանի անկայունությունը օգտագործեց, որպեսզի չբացվի պարսկական գազի մուտքը Եվրոպա և այլն: Բոլորն էլ շատ լավ գիտեին,որ գազի, նավթի Իրանի և Քաթարի պաշարները հավասար են ՌԴ պաշարներին:
Երեսուն տարի էշ կայսրության գլխին մանանայի նման գումարներ թափվեցին, իսկ ապաշնորհ չեկիստական չտես օլիգարխիան եկածը մսխեց համաշխարհային շուկաներում, ինչն էլ վերջնականապես զզվացրեց աշխարհին: Պուտինը գալով իշխանության չէր կարող շարունակել սովետականը, նաև չէր կարող հրաժարվել դրանից, նա ծնունդով էր չեկիստ: Ի՞նչ պիտի աներ, այդ հասարակությունը նոր գաղափարները հենց չծնված էր սպանում, ինչպես սպանվեցին շատ առաջադեմ մարդիկ այդ երկրում: Պուտինին մնում էր իր չեկիստներից կարգել քահանաներ, կամ օրենքով գողեր, որովհետև բոլշևիզմը կառավարման այլ պտուղ չէր տվել: Եկեղեցու անվան տակ չեկիստ քահանաները սկսեցին սրբագրել անգամ ստալինիզմը, որն ակնհայտ սատանայություն էր աշխարհի համար: Գողական (օբշագի) միլիարդավոր դոլարների փաթեթը պետք է հայտնվեր միապետ Պուտինի ձեռքի տակ, իսկ չեկիստական ուսադիրները փոխած գողական աշխարհի նորընտիր թագավորիկները հանուն կայսեր սկսեցին քրտնաջան աշխատանքները ամբողջ աշխարհով մեկ: Այսօր ունեն այն ինչն երեսուն տարի շարունակ ցանել է ՌԴ պորտաբույծ վերնախավը, այսօր իրենց սրիկա պահվածքով թշնամացել են բոլորի հետ, իսկ Հայաստանին որպես մատաղացու օգտագործեցին: Հայ չեկիստական համակարգի թողտվությամբ, ովքեր իրենց կյանքով երդման տակ էին ապրում, հավատարիմ մնալով Կրեմլին՝ զոհասեղանին դրվեց ամեն բան՝ մարդկային կյանքեր, հող, պատիվ, երազանքներ, ապագա: ՍՍՀՄ-ը բազմազգ պետություն էր՝ ադրբեջանցիների և հայերի կապն ըստ սովետական հարաբերությունների էր կանոնավորված,այսինքն բոլորը բոլորին հավասար էին: Հայերը շատ լավ գիտակցում էին, որ ադրբեջանցիները նույն թուրքերն են, բայց ազգային թշնամություն չկար նրանց միջև, իհարկե խիտ բնակեցված տեղերում երբեմն ընդհարումներ լինում էին: Չնայած դրան՝ Բաքվում և Արցախում անգամ ամուսնություններ կար, բարեկամ խնամի հարաբերություններ:
Ընդհանուր առմամբ ադրբեջանցիները կռվի մեջ էին մտնում երբ շատվոր էին,այլ դեպքերում փորձում էին հայերի հետ գործ չունենալ,որովհետև տփոց կուտեին, սա արդեն ասում եմ սովետական բանակում կամ սովետական միության տարբեր հանրապետություններում տեղի ունեցող բախումների մասին:
Այսքան երկար չէի գրի, բայց ասելիքս վերաբերվում է Մոսկվայի այսօրվա հրահրվող նոր պատերազմի ջատագովներին՝ ինչի՞ եք նույն կուտը ցանկանում ուտել էլի, ինչի ե՞ք ուզում երկիրը նորից տանել նույն ճանապարհով: Չեմ հավատում, որ չեք գիտակցում, ձեզանից շատերն իրոք չեն գիտակցում, բայց նրանք, ովքեր պնդում են, դրանք շատ լավ գիտեն, որ այս անգամ իսկապես կկորցնենք եղածը, որովհետև ձեզ դրդող ՌԴ այսօր մատը մատին չի տա, որովհետև ոչ ազդեցությունն է ուժեղ, ոչ էլ ցանկությունը, նրան ընդամենը ճանապարհներ են հարկավոր, դրա դիմաց կզոհաբերի Հայաստանը, իսկ կործանված Հայաստանի ճանապարհները նրան կտրամադրի նույն Ադրբեջանը ձրի:
Շատ լավ եմ հասկանում չեկիստներին երդում տված շատերիդ ռևանշիստական տրամադրություննեը, բայց այս անգամ ձեզ մեկ աման տաք ապուր վստահելն անգամ մեծ մեղք կլինի, ուր մնաց թե երկրի ճակատագիրը: Դուք ձերն արել եք, ձեր երդմնակալության օրվանից մինչ այսօր՝ ուղղակի հեռացեք, թողեք երկիրը խաղաղվի, ամրանա, շունչ առնի, նոր սերունդ գա քաղաքական դաշտ, դադար վերցնի պետությունը, իսկ հետո շատ բան կփոխվի:
Եթե ձեզ թվում է ձեր տերերը խաղի կանոներ են փոխելու չարաչար սխալվում եք, բոլորդ միաբերան խոսում եք Թուրքիայի տարածաշրջանում գլխավոր դերակատար դառնալու մասին, ժողովրդին վախեցնում դարավոր ռուսական կայսրության թեզերով, ամեն սուտ հորինում եք միայն թե լինի այն ինչը պետք է ձեր տիրոջը: Թուրքիան, հետո էլ Ադրբեջանը, որոշ ժամանակ անց տասը մատով սեփական հետույքի տեղը չեն գտնելու, որովհետև միապետական դիկտատորական բոլոր ռեժիմները մեկը մյուսի հետևից ընկնելու են, այս մեկը՝ հաստատ:
Ու՞մ հետ եք ձեր հույսը կապում, ու՞մ համար եք վախեր սերմանում ժողովրդի մեջ:
Սակայն ամենից զզվելին գիտե՞ք որն է, որ ձեր անհանգստությունների մեջ հայրենասիրություն և մեծ ռազմավարական միտք եք դնում, իսկ շատ ազնիվ մարդիկ սկսում են հավատալ, հիմա կսկսեք նաև մեծ գումարներ ծախսել դրա համար:
Սա շատ ցածր է, դուք, ձեզանից շատերը, անգամ ձեր շեֆերն առանց Կրեմլ զանգելու, ձեր մորաքրոջ ծննդյան օրը չեք կարող շնորհավորել, այ ռազմավարներ:
Աղբյուրը՝ Facebook.com:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *