Հայաստան

Ընդդիմությունը Պուտինի «Լավրով 2» Պլանն Է

Ռուսները մեզ խորհուրդ են տալիս նայել Վրաստանին, Մոլդովային ու Ուկրաինային, որպես օրինակ այն բանի, որ Արևմուտքը օգնագործում է նրանց, բայց իրեն մոտ չի թողնում, բայց մոռանում են նշել, որ հենց Ռուսաստանն է ամեն ինչ անում, որ այդ երկրները չկարողանան գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ և դա անում է և՛ այդ երկրների, և՛ իր երկրի ժողովուրդներին դժբախտացնելու հաշվին։

Դավիթ Ստեփանյան

1inTV-ի եթերում քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է երկու օր առաջ Ժողովրդական Ուժերի Հարթակի մամլո ասուլիսին։
Քաղաքագետը ողջունել է ԵՄ անդամության թեկնածու կարգավիճակ ստանալու համար համաժողովրդական հանրաքվեի անցկացման միտքը և այն տեսակետը հայտնել, որ դա լավ շանս է հայ ժողվրդի, ՀՀ քաղաքացու վերջնական դիրքորոշումը տալու ընթացող պրոցեսներին՝ միաժամանակ լռեցնելով այդ հարցը շահարկող տարբեր անձանց ու կազմակերպությունների։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ այդ մամլո ասուլիսին և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հանրաքվեի նախաձեռնությանն անդրադարձել են ռուսները և դա արել են բավական ջղային ու կոպիտ տոնով։ Ռուսները «հիշեցրել են» հայ-ռոսւական «դարավոր բարեկամության» մասին, ասել են, որ այդ բարեկամությունն ամրապնդվել է ՀՀ անդամակցությամբ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին։ Ռուսները խոսել են այն մասին, հայ-ռուսական բարեկամությունը շատ երկար է ձգվում, ինչը դուր չի գալիս Արևմուտքին ու այն խափարելու համար նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Ռուսների կարծիքով Արևմուտքը հարյուրավոր գործակալներ ու տասնյակ կազմակերպություններ է բացել այստեղ, հաճախ են Հայաստանում հյուրընկալվում ՆԱՏՕ էմիսարներ, ովքեր ամեն կերպ ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական բարեկամության արանքում և Հայաստանը դարձնել իրենց գործակալ երկիր։
Դավիթ Ստեփանյանը անհեթեթություն որակեց ռոսւական այն կարծիքը, որ Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին ԵՄ կամ ՆԱՏՕ թողնել։ Ռուսները մեզ խորհուրդ են տալիս նայել Վրաստանին, Մոլդովային ու Ուկրաինային, որպես օրինակ այն բանի, որ Արևմուտքը օգնագործում է նրանց, բայց իրեն մոտ չի թողնում, բայց մոռանում են նշել, որ հենց Ռուսաստանն է ամեն ինչ անում, որ այդ երկրները չկարողանան գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ և դա անում է և՛ այդ երկրների, և՛ իր երկրի ժողովուրդներին դժբախտացնելու հաշվին։ Ռուսաստանը հենց հիմա ցանկանում էկործանել Ուկրաինան իր օկուպանտական պատերազմով, սրում է իրավիճակը Վրաստանում և Մոլդովայում ու դեռ մեզ էլ խորհուրդ է տալիս, որ մենք այդ երկրներից օրինակ վերցնենք և հեռու մնանք «կործանիչ Արևմուտքից»։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ չնայած այդ ամենին Արևմուտքի հետ հարաբերությունները բավական արագ են զարգանում, մասնավորապես հայ-ամերիկյան հարաբերությունները և դրանք մեզ հնարավորություն են տալու փակել բոլորի բերանն ու ցույց տալ, թե իրականում ինչ է ցանկանու հայ ժողովուրդը։
Քաղաքագետը վերջում անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը՝ այն անվանելով տրագիկոմեդիա, որով Ռուսաստանը փորձում է իրականացնել Լավրով 2 պլանը, այսինքն Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։ Ընդդիմադիրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է տալ այդ միջանցքը Ադրբեջանին, մինչդեռ այդ միջանցքը, ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինն է խոստացել տալ, ընդ որում ոչ թե Ալիևին, այլ Էրդողանին։ Ռուսները Արցախը դատարկելով իրականացրին Լավրով 1 պլանը և հիմա փորձում են Գալստանյանի միջոցով իրականացնել Լավրով 2 պլանը։ Բայց դա տեղի չի ունենալու, ժողովուրդը չի մասնակցում այդ ամենին և աջակցում է ոստիկանությանը, որը իրավաչափ ուժ է կիրառում ընդդիմության ապօրինությունների դեմ։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *