ՄԵՐ ՈՒՂԻՆ

Լիբերալիզմի Ու Ավտորիտարիզմի Արանքում

Ներկայումս լիբերալ աշխարհակարգը ճգնաժամի մեջ է։ Դա տեսանելի է ոչ միայն հեռվից, այլ զգացվում է թե՛ պատերազմների բնույթի՛, թե՛ դրանց ուղեկցող ռազմաքաղաքական դաշինքների կազմավորման ու հայեցակարգային բնույթից։

Արայիկ Մկրտումյան

Լիբերալիզմը ճգնաժամի մեջ է և այդ ամենի ֆոնին ակտիվանում է հակառակորդ պահպանողական ուղղությունը։ Ավելի շուտ ոչ թե պահպանողական, այլ ակտիվանում են ավտորիտար ռեժիմները, որոնք ցանկանում են հանդես գալ պահպանողականների անունից ու դիրքից։ Եվ որքան շատանում են լիբերալ-դեմոկրատ երկրների խնդիրները, այնքան ավելի ուժեղ են զգում իրենց ավտորիտարները։

Երկար ժամանակից ի վեր առաջին անգամ Եվրոպայում աջերը բավական լուրջ ներկայություն ապահովեցին ընտրություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Եվրոխորհրդարանում։ Ինչպես նաև աջերը բավական ուժեղ են Արևելյան Եվրոպայում, ինչպես օրինակ Հունգարիայում։ Նմանը նմանին է սիրում և այդ ֆոնին, երբ լիբերալիզմը չի կարողանում ապահովել իր իսկ քարոզած ազատությունն ու հավասարությունը, ապա կարիքը ստիպում է անհատների և ողջ խմբերի՝ գնալ «ուժեղ ձեռքի հետևից»։ Այդ ուժեղ ձեռքի դեր փորձում են տանել պահպանողական-ավտոկրատները։

Իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ ու հստակ չէ։ Համաշխարհային մակարդակով ացնումը լիբերալիզմից դեպի ավտորիտարիզմ՝ նշանակում է մի կողմ դնել վերջին 50-70 տարիների աշխարհաքաղաքական նորման և վերադառնալ մի երևույթի, որը շատ մեծ ռիսկ է իր մեջ պարունակում։ Դա ավտորիտարիզմի ռիսկն է, այն, ինչը կարող է նորանոր աղետների պատճառ դառնալ։ Պահպանողականության թակ թաքնվող և կար ուկանոն խոստացող ավտորիտարիզմը շատ արագ կարող է վերածվել վարչական դիկտատուրայի և փորձանք դառնալ ինչպես սեփական, այնպես էլ այլ հասարակությունների գլխին։ Մարդկությունը շատ անգամներ է ականատես եղել նման երևույթների։ Ինչպես օրինակ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Չինաստանում և այլուր։ 

Մենք տեսել ենք, թե ինչպես է կարգ ու կանոն, ուժեղ ձեռք փնտրող հասարակությունը իշխանությունը տալիս ծայրահեղականներին, ովքեր չարիք են բերում և սեփական և այլ ժողովուրդների գլխին։ Մենք տեսել ենք, թե ինչպես են նման ձգտումները հանգեցնում ֆաշիզիմի, նացիզմի ու կոմունիզմի ծայրահեղական բռնապետությունների, որոնք տարիներով տանջեցին սեփական ժողովրդին և ցեղասպան դարձան մյուսների համար։ 

Այստեղ խոսքը սկզբունքային ընտրության մասին է։ Երբ համաշխարհային քաղաքականությունըբախվում է մեծ դժվարությունների, առաջանում է ծանր տնտեսական ճգնաժամ կամ լարված արտաքին հարաբերություններ, կամ ցանկացած այլ բան, ապա հասարակությանը մեծ ջանքեր են պետք ժողովրդավարությունից չհրաժարվելու և բռնապետությանն անցնելու համար։ Ժողովրդավարությունը միշտ ավելի դանդաղ է աշխատում, որոշումները ձգձգված են դառնում, կարճաժամկետ առումով՝ հաճախ ուշանում են, լինում են ոչ բավարար և անարդյունավետ։ Ու այդ պայմաններում մարդիկ ցանկանում են ունենալ մեկին, ով արագ ու հատու շարժումներով ամեն ինչ կարգի կբերի ու հաճախ իշխանությունը տալիս են մեկին, ով նրանց ստրկացնում է։ Հոգեբան, փիլիսոփա Էրիխ Ֆրոմն իր «Փախուստ ազատությունից» գրքում բավական մանրամասն ներկայացնում է, թե ինչպես, ինչ պայմաններում մարդիկ հրաժարվում են ազատությունից ու ընդունում իրենց իրավունքների սահմանափակումը։ 

Միևնույն ժամանակ գերմանացի մեկ այլ փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը, ով համարվում է ժամանակակից գերմանական փիլիսոփայության ամենամեծ դեմքերից մեկը, իր «Արևմուտքի պառակտումը» աշխատության մեջ խոսում է, թե ինչպես է լիբերալիզմը կանգնել կործանման վտանգի առաջ։ Հաճախացած ահաբեկչությունները և դրանց կտրուկ դաժանացումը վախի ու սարսափի մթնոլորտ են տարածում և ուժեղացնում սպասելիքները «ուժեղ և ծանր ձեռքի» նկատմամբ։

Ժամանակակից տեխնոլոգիաները ևս նպաստում են լիբերալ համակարգի թուլացմանը։ Ժամանակակից սպառողական հասարակությունը, որն անընդմեջ վաստակել-ծախսել մոլուցքի մեջ է գտնվում, այլևս ուշադրություն չի դարձնում հասարակական արժեքներին և ավելի է մեծացնում կախվածությունը տնտեսական հսկաներից ու ֆինանսական կազմակերպություններից, որոնք նրանց արգելափակում են այդ սպառողական մթնոլորտում և գերի դարձնում խմբային շահերին։

Բայց պետք է հիշել, որ լիբերալիզմը ձեռք է բերված մեծագույն դժվարությամբ։ Այն ազատությունները, որն այսօր ունի մարդը՝ ութժամյա աշխատանք-հանգիստ-քունը, հինգ օր աշխատանք, երկու օր՝ հանգիստ, ընտրության իրավունք, սահմանադրություն և այլն, մարդկությանն ուղեկցում են խոշոր հաշվով վերջին հարյուր տարում։ Դրանից առաջ մարդկությունը մշտապես ապրել է անսահմանափակ տոտալիտարիզմի պայմաններում։ Բռնապետությունը միակողմանի է և այլակարծություն չհանդուրժող։ Բռնապետությունները միշտ կործանվում են, անկախ նրանից, թե որքան կտևի նրանց ոսկեդարը։ Եվ նրանք ոչ թե խաղաղ փոխարինվում են մեկ այլ երևույթով, այլ փուլ են գալիս ու իրենցից հետո միայն քաոս և լճացում թողնելով։ Ազատության սահմանափակումը միշտ էլ քաոսի ու բռնության է հանգեցնում, սահմանափակման։ Մարդն ինքն իրենով ազատության է ձգտում ու հենց այդ ազատության ձգտումն էլ քաղաքակրթության հիմքն է, իսկ բռնապետությունները մշտապես սահմանափակում են և արգելում։ Նման կարգերը ի վիճակի չեն փոխվել և դրանով էլ իսկ միշտ էլ ինչ որ պահի ժամանակավրեպ են դառնում։

Լիբերալ-դեմոկրատական կարգերը ավելի դանդաղ են աշխատում, բայց ավելի արդյունավետ են։ Նրանք կարողանում են համընդհանուր լուծումներ գտնել այն հարցերին, որոնց նկատմամբ ավտորիտարները անզիջում դաժան են։  

Մեր օրերում, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներից մեկն էլ լիբերալիզմի թափահարվող ճգնաժամն է։ Շարքային ամերիկացիներն ու եվրոպացիները տնտեսական բարդությունների են հանդիպում ուկրաինացիներին օգնելիս։ Նրանք տեսնում են, որ իրենց լիբերալ-դեմոկրատ կարգերը չեն կարողանում ճզմել ավտոկրատ ռուսներին և ռուսները քանդում են Ուկրաինան և դեռ մի բան էլ ժողովրդավար երկրները ծանր տնտեսական վիճակում են հայտնվել։ Սա մեծացնում է լիբերալիզմի նկատմամբ վստահությունը և ենթագիտակցորեն հայացք է ուղղվում դեպի «ուժեղ ձեռք», որի տակ էլ քողարկվում է ավտոկրատիան։ Բայց ռուսների դեմ հաղթանակը ուղղակի ռազմական չէ։ Այն քաղաքակրթական հաղթանակ է։ և քաղաքակրթական պարտություն

Այս պայմաններում մեղադրելի չէ, որ հասարակ եվրոպացին, տեսնելով լիբերալիզմի թուլությունը, հայացք է նետում նաև դեպի աջերը։ Բայց եթե եվրոպացին վաղը ընտրի աջերին, նա ճանապարհ է բացելու նոր Հիտլերների ու Մուսոլինիների համար։ Դրանով նա սրբագրելու է  Մոսկովյան բռնապետությանը և ցույց է տալու, որ բռնապետությունն է ճիշտը։ Իսկ դա միայն նոր կործանումներ է բերելու։ Աշխարհը չի կարող կրկին ստրկության մատնվել; Եվրոպացիները մեկ անգամ արդեն կոպտագույն սխալ թույլ տվեցին, երբ թողեցին, որ Հիտլերը գա իշխանության և ապա նրան չկագնեցրին այնքան, մինչև վերջինս պատրաստ էր խժռել ողջ Եվրոպան։

Այսօր Եվրոպան ու ԱՄՆ-ը ինչ որ առումով կանգնած են սկզբունքային ընտրության առաջ՝ մեկուսացում համաշխարհային հանրությունից և սեփական շահերի համար ուրիշների զոհաբերում, կամ էլ կամքի գերագույն լարում և ժողովրդավարության պահպանում։ Որովեհետև ժողովրդավարությունն է թույլ տվել զարգանալու և դառնալու այն, ինչ որ աշխարհը կա։  Առանց ժողովրդավարության, աշխարհը հետ է գնալու դեպի իր էլ ավելի գիշատիչ անցյալը։

Այո՛, ժողովրդավարությունը հաճախ չափազանց ձգձգված է, բայց միայն այդպես կարելի է համընդհանուր հայտարարի գալ, որովհետև երբ մեկն է որոշում բոլորի փոխարեն, ապա հետևանքները հաճախ չափազանց կարմիր են լինում։

Այսօր հայ հասարակությունը, ավելի լավ քան որևէ մեկը պիտի հասկանա ժողովրդավարության, իրական ուժեղ ժողովրդավարության արժեքն ու դերը։ Մենք շատ երկար են խմբային ավտորիտարիզմի պատճառով տառապել ու հիմա էլ տուժում ենք կոմֆորմիստների թւոլության պատճառով։ Բայժ ժողովրդավարությունը թուլություն չէ։ Ժողովրդավարությունը միայն ուժեղներին բնորոշ կարգն է։ Եվ հենց այդ ուժեղո ւգիտակցված ժողովրդավարությունն է Հայաստանը համաժողովրդական կամքով դեպի առաջ տանելու։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *