Հայաստան

Երկրորդ Ու Երրորդ Նախագահները Պետք Է Հեռանան

Թող Սերժ Սարգսյանը հեռանա, տեսնենք, թե այդ կուսակցությունում գոնե մի հոգի կա՞, թե բոլորը կամակատարներ են։ ՀՀԿ-ից ի՞նչ կուսակցություն։ Սերժ Սարգսյանը մտավ այդ կուսակցություն ու մեկ օրում դարձավ դրա նախագահը, ինչպե՞ս կարող է դա նորմալ համարվել, ինչպե՞ս կարող է դա կուսակցություն համարվել։ Կամ Դաշնակցությունը։ Ինքը բավական ծավալուն հարցազրույց է տվել Երկիր Մեդիային, նշել է երկրորդ ու երրորդ նախագահների հեռացման անհրաժեշտության մասին, բայց ՀՅԴ ղեկավարության համարձակությունն ու բարոյականությունը թույլ չի տվել, որ եթեր հեռարձակեն դա։

Միքայել Աջապահյան

Irakanum.am-ը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ ներքին քաղաքական դաշտն ու Սրբազան շարժման անհաջողության պատճառները։
Միքայել սրբազանը վերահաստատել է իր այն կարծիքը, որ ՀՀ քաղաքական դաշտում որևէ բան չի փոխվելու, եթե երկրորդ և երրորդ նախագահները չհեռանան ասպարեզից։ Նրանք, ինչպես և ցանկացած քաղաքացի, ունեն քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, բայց այդ իրավունքի իրացումն էլ բերում է այս իրավիճակին։ հենց նրանց պատճառով է, որ հաջողության չի հասնում նաև Սրբազան շարժումը։
Հոգևորականը նշեց, որ մայիսի 9-ը՝ Սրբազան պայքարի սկիզբը, հաջողված էր։ Շարժումը հաջողության կհասներ, եթե Բագրատ սրբազանի հետևում չհայտնվեին երկրորդ ու երրորդ նախագահները՝ իրենց իբրև թե հսկայական ռեսուրսներով։ Բագրատ սրբազանը մեծ հեղինակություն ունի հանրության շրջանում, բայց նա սխալ գործեց, երբ երևան հասնելով հայտարարեց, որ մեկ ժամ է տալիս վարչապետ Փաշինյանին հրաժարականի համար, հետո, երբ հայտարարեց, որ գնում է խորհրդակցելու։ Խորհրդակցելու ո՞ւմ հետ։ Ընդդիմությա՞ն։ Ո՞ւր է խորհրդարանում ընդդիմություն։
Սրբազանն ասաց, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները չարիք են դարձել մարդկանց գլխին։ Նա նշեց, որ այդ կուսակցությունները ոչ մի լավ բան չեն արել ժողովրդի համար և նշեց, իր կարծիքով երեք ամենամեղավոր կուսակցություններին՝ Քաղաքացիական պայմանագիր, Հայաստանի Հանրապետական Կուսակցություն և Հայ Յեղափոխական Դաշնակցություն։ ՔՊ-ը մյուս երկուսին գերազանցել է չարիք բերելու առումով, բայց դա չի նշանակում, որ մյուսները սուրբ են։ Ո՛չ, մյուս կուսակցությունները ոչ մի ազգային գործով աչքի չեն ընկել։ Ինչ է Արցախը ՀՀԿ-ի շնորհի՞վ էր անկախացել։ Շատերը նշում են, որ ՀՀԿ-ը կկազմալուծվի, եթե Սերժ Սարգսյանը հեռանա։ Թող կազմալուծվի։ Որ մնացել է ինչ է անում։ ՀՀԿ-ը ի՞նչ է արել իր գոյության ողջ ընթացքում։ Ոչ միլավ բան։ Թող Սերժ Սարգսյանը հեռանա, տեսնենք, թե այդ կուսակցությունում գոնե մի հոգի կա՞, թե բոլորը կամակատարներ են։ ՀՀԿ-ից ի՞նչ կուսակցություն։ Սերժ Սարգսյանը մտավ այդ կուսակցություն ու մեկ օրում դարձավ դրա նախագահը, ինչպե՞ս կարող է դա նորմալ համարվել, ինչպե՞ս կարող է դա կուսակցություն համարվել։ Կամ Դաշնակցությունը։ Ինքը բավական ծավալուն հարցազրույց է տվել Երկիր Մեդիային, նշել է երկրորդ ու երրորդ նախագահների հեռացման անհրաժեշտության մասին, բայց ՀՅԴ ղեկավարության համարձակությունն ու բարոյականությունը թույլ չի տվել, որ եթեր հեռարձակեն դա։
Սրբազանը նշեց, որ ինքը 2018թ․ ողջունել է Սերս Սարգսյանի հեռացումը, բայց չի ողջունել Փաշինյանի վարչապետ դառնալը։ Ինչպես առաջ, հիմա էլ կարծում է, որ Փաշինյանը չպետք է վարչապետ մնա, բայց եթե մյուս երկուսը չհեռանան ասպարեզից, ապա Փաշինյանը նորից կվերընտրվի, իսկ հեռացումը պարտադիր է։ Նրանք թող հեռանան, որ նոր ուժեր կազմավորվեն, եղածները հնարավորություն ունենան երևալու, որովհետև նախկիններն այնպես են սեփականացրել ողջ դաշտը ու խեղդած են պահում բոլորին, թույլ չեն տալիս որևէ մեկի ձայնը բարձրանա։ Չեն հեռանում ու ապացուցում են, որ իրենց նպատակը իրենց անձնական շահն է ու քաղաքական արդարացման հասնելը։ Բայց դա ոչ մի տեղ չի տանում։ Հանրությունն ուզում է Փաշինյանի հեռացումը, բայց չի ուզում, որ նախկինները հետ գան, ի՞նչ անհասկանալի բան կա դրանում։
Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս սրբազանն ասաց, որ ինքը դեռ նրա նախագահ դառնալու ժամանակ է դեմ արտահայտվել, քանի որ Քոչարյանը ՀՀ քաղաքացի չէր ու դա օրենքի խախտում էր, իսկ իրեն հակաճառում էին, որ ինչպե՞ս թե, չէ որ նա արցախցի է, իսկ արցախցին հենց ՀՀ քաղաքացի՞ է։ Հետո՞, եղա՞վ։ Ո՞ւր է Արցախը։
Միքայել սրբազանը մեղադրեց նաև լրագրողներին, ասելով, որ նրանք ընդամենը խոսք տանող բերողներ են, նրանց միայն հայհոյանքներն ու «տաք» լուրերն են հետաքրքրում, ոչ մի վերլուծություն ու մեկնաբանություն չկա։ Մեկի խոսքը տանում են հասցնում են մյուսին և հակառակը։ Շատ ցածր մակարդակ է։
Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *