Ռուսաստանը կվերջնակացնի նոր սերնդի միջուկային հզորությամբ հագեցած սուզանավերում, հեռահար ռմբակոծիչներում և շարժական հրթիռային արձակման հարթակներում ներդրումներ կատարելը։
The New York Times. Պուտինը ցուցադրում է միջուկային ներուժը՝ Ուկրաինայի համար զգայուն պահին
Ռուսաստանի նախագահի շեշտադրումը միջուկային հնարավորությունների վրա ընկալվել է որպես փորձ՝ զսպելու Արևմուտքի ռազմական օգնությունը Կիևին: Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավարեց միջուկային զորավարժությունները, որոնք ներառում էին բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ։ Դա ընկալվել է որպես ուժի ցուցադրում՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին։
Պուտինի սպառնալիքները՝ կիրառելու միջուկային զենք, դարձան դիմակայության ընդհանուր թեմա, և երեկվա միջուկային զորավարժությունները տեղի ունեցան հատկապես զգայուն պահին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ներկայացված այսպես կոչված «հաղթանակի ծրագիրը» թեթև աջակցություն է ստացել դաշնակիցների կողմից, իսկ նրա խնդրանքը՝ թույլ տալ Կիևին կիրառել Արևմուտքից մատակարարված երկար հեռահարության հրթիռները՝ հարվածելու Ռուսաստանի խորքերում, առայժմ մնացել է անպատասխան։
Երեքշաբթի օրը Պուտինը խոստացավ շարունակել Ռուսաստանի միջուկային զինանոցը արդիականացնելու աշխատանքները՝ դա հիմնավորելով ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նրա խոսքով՝ Ռուսաստանը կվերջնակացնի նոր սերնդի միջուկային հզորությամբ հագեցած սուզանավերում, հեռահար ռմբակոծիչներում և շարժական հրթիռային արձակման հարթակներում ներդրումներ կատարելը։
Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Պուտինը բազմիցս օգտագործել է ռազմական զորավարժությունները՝ ընդգծելու իր երկրի միջուկային գերակայությունը։
Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ զանգվածային ոչնչացման զենքի վրա շեշտադրումը ուղղված է ներքին լսարանին հանգստացնելու համար՝ ռուսական զորքերի անկայուն գործողությունների ֆոնին Ուկրաինայում և Արևմուտքի երկրներին զերծ պահելու Կիևին ավելի ժամանակակից զենք տրամադրելուց։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը