Հայաստան

Հայերին Որպես Գործիք Կօգտագործեն

Վրաստանում ադրբեջանական քարոզչությանը հիմնականում չեն հակադարձում, առերեւույթ կողմերի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, բայց չպետք է մոռանալ, որ Վրաստանը եւ Ադրբեջանը դեռեւս միջպետական սահմանի ամբողջական դելիմիտացիա չեն անցկացրել: Հատկապես սուր է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցը, որի մի հատվածը ներկայումս գտնվում է ադրբեջանական վերահսկողության գոտում:

Վահրամ Աթանեսյան

Իսկ խառնակություն կարելի է հրահրել ընդմիշտ դժգոհ հայերի ձեռքով։ Բաքվի «Թուրան» գործակալությունը գրում է, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի գազի շուկայում Ադրբեջանի մասնաբաժինը 2009 թվականի համեմատությամբ իջել է ամենացածր ցուցանիշի: Նույն ժամանակահատվածում Վրաստանը 6,5 տոկոսով կամ 90,09 միլիոն դոլար մեծածախ գնարժեքով ավելացրել է Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալները: Վերջին տարիներին Վրաստանում որոշակիորեն սահմանափակվել է նաեւ Ադրբեջանի պետական Socar նավթային ընկերության գործունեությունը: Ի՞նչ շարժառիթներ ունի այդ միտումը: Տարանցման ուղիների առումով Վրաստանն այլընտրանքի հնարավորություն միշտ ունի. խորհրդային շրջանում կառուցվել են թե Ռուսաստանից, թե Ադրբեջանից եկող խողովակաշարեր:
Կապված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդրի հետ՝ վրացական իշխանությունները վերջին երկու տասնամյակներին Ռուսաստանից գազի գնման ծավալները հասցրել էին նվազագույնի: Ընդ որում, այդ պաշարների մի մասը Թբիլիսին ստանում էր որպես Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման մաքսատուրքի փոխհատուցում: «Վրացական երազանք» կուսակցությունը վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի հետ զգալիորեն բարելավել է առեւտրա-տնտեսական հարաբերությունները, քննարկվում են համատեղ էներգետիկ եւ լոգիստիկ ծրագրեր, վերականգնվել է երկու երկրների էլեկտրացանցերի համագործակցությանը, որ վթարային իրավիճակում կողմերից մեկին թույլ կտա հնարավորինս սեղմ ժամկետում մյուսի կարիքները բավարարել: Վրաստանն աշխարհագրական առումով ներփակված է հյուսիսից՝ Ռուսաստանի, արեւմուտքից՝ Թուրքիայի, արեւելքից՝ Ադրբեջանի միջեւ: Ու թեեւ դեռեւս Շեւարդնաձեի իշխանության շրջանից սկզբնավորվել է թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցություն, ինչը բավական մեծ ազդեցություն է թողել Վրաստանի հանրային տրամադրությունների վրա՝ ի վնաս Հայաստանի եւ Արցախի հարցի, Թբիլիսիում երբեք չեն դադարել մտահոգություններ հնչեցնել, որ թուրք-ադրբեջանական «աքցանը» երկրի ապագայի համար սպառնալիք է:
Ադրբեջանից գազի ներկրման ծավալների, Socar-ի բենզա-գազալցակայաններին շուկայական այլընտրանքն, իհարկե, արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության հստակ ցուցիչ չեն, բայց իշխող «Վրացական երազանքի» կողմից նման քայլերը, կարծես, հուշում են, որ Վրաստանում չափազանց զգուշավոր են մոտենում Ադրբեջանի հետ «ընդմիշտ եղբայրության» հեռանկարին: Վրաստանում ավելի քան երկու հարյուր հազար էթնիկ ադրբեջանցի է բնակվում: Քվեմո Քարթլիում նրանք բնակչության մեծամասնությունն են կազմում, իսկ Բաքվի գիտական, հանրային ու ոչ համակարգային քաղաքական շրջանակներում վրացական այդ մարզը պարզապես անվանվում է «Բորչալու»՝ որպես «վաղնջական թուրքական հող»: Բաքվում երբեք չեն թաքցրել, որ ադրբեջանաբնակ այդ տեղաշրջանը Թուրքիայի հետ կապող օղակ է:
Վրաստանում ադրբեջանական քարոզչությանը հիմնականում չեն հակադարձում, առերեւույթ կողմերի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, բայց չպետք է մոռանալ, որ Վրաստանը եւ Ադրբեջանը դեռեւս միջպետական սահմանի ամբողջական դելիմիտացիա չեն անցկացրել: Հատկապես սուր է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցը, որի մի հատվածը ներկայումս գտնվում է ադրբեջանական վերահսկողության գոտում: Վրաց-ադրբեջանական հարաբերություններում ներքին լարվածության այս համապատկերին օրերս հայաստանյան սոցիալական մեդիան, մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տարածված զբոսաշրջային մի ընկերության գովազդին, որտեղ Լոռին եւ Տաշիրն անվանված են պատմական Վրաստան: Հետեւեց պարզաբանում, որ Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նման գրառում չկա: Տեղեկատվական ագրեսիայի միջոցները կատարելագործվում են: Ոչ մի երաշխիք չկա, որ նման գրություն Զուբաիշվիլիի կեղծ օգտահաշվով Ադրբեջանի հատուկ ծառայություններն են տարածքում: Իլհամ Ալիեւին լուրջ գործընկեր չեն ոչ միայն վրացի արեւմտամետ ուժերը, այլեւ՝ «Վրացական երազանքը». Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է աբխազներից եւ օսերից ներողություն խնդրել պատերազմի արհավիրքների համար: Նման ուժի հետ Ալիեւը ոչինչ ընդհանուր չունի: Իսկ խառնակություն կարելի է հրահրել ընդմիշտ դժգոհ հայերի ձեռքով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *