Հայաստան

Վերահսկողական Մեխանիզմներ Չունենք

Ասենք թե մի պաշտոնյա վատ է աշխատում, թերությունները հանդես են գալիս, նշվում են վրիպումներ և տվյալ մարդն ազատվում է աշխատանքից։ Ենթադրվում է, որ այդ դեպքում պիտի որ խնդիրը լուծվի։ Բայց ի՞նչ անել, եթե վարչապետը չի նկատել ու չգիտի այդ խնդիրների մասին։ Այսինքն խնդիրը կմնա այնքան, մինչև որևէ կերպ երևան գա։

Արման Քթոյան

1inTV–ը զրուցել է տնտեսագետ Արման Քթոյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են կառավարման համակարգի մի շարք թերություններ։

Արման Քթոյանը, անդրադառնալով վերջին օրերին վարչապետի կողմից իրականացրած պաշտոնանկություններին, նշեց, որ հիմնական խնդիրը ոչ թե անձինք են, այլ կառավարման համակարգի համընդհանուր թերությունը։ Ասենք թե մի պաշտոնյա վատ է աշխատում, թերությունները հանդես են գալիս, նշվում են վրիպումներ և տվյալ մարդն ազատվում է աշխատանքից։ Ենթադրվում է, որ այդ դեպքում պիտի որ խնդիրը լուծվի։ Բայց ի՞նչ անել, եթե վարչապետը չի նկատել ու չգիտի այդ խնդիրների մասին։ Այսինքն խնդիրը կմնա այնքան, մինչև որևէ կերպ երևան գա։

Տնտեսագետի կարծիքով մենք ունենք կառավարման համակարգի թերություն, վատ աշխատող կամ չաշխատել մեխանիզմներ ու դրանք էլ հիմնականում պատճառ են դառնում աշխատանքների վատ կատարման, վատ վերահսկման և այլն։ Եթե չկա այդ համակարգը, ապա անձին անձով փոխելը ոչ մի արդյունք չի տա։ Օրինակ վերցնենք մեր նախարարությունները։ Քանի որ ՀՀ֊ում կատարվել է նախարարությունների միավորում, ապա դա նշանակում է, որ նախարարի լիազորությունների մեծացման հետ մեկտեղ կտրուկ ավելացել են պատասխանատվությունները։ Այդ Սուպեր նախարարները ի վիճակի՞ են միաժամանակ բոլոր ոլորտները վերահսկել և անել այնպես, որ բոլոր խնդիրները ժամանակին զեկուցվեն ու լուծվեն։ Շատ խիստ կասկածելի է։ Նախարարը ֆիզիկապես չի կարող հասցնել իրեն ենթակա բոլոր օբյեկտներում լինել ու արձանագրել իրավիճակը. Նախարարին ևս զեկուցում են։ Ուրեմն զեկուցողնե՞րն են վատը։

Արման Քթոյանի կարծիքով հնարավոր չէ, որ ամբողջ կառավարման մշակույթում միայն չարամիտ թերացումներ ու սաբոտաժներ լինեն։ Խնդիրը կրկին ու կրկին կառավարման վատ համակարգն է։ Եթե վերցնենք նախարարությունների օրինակը, ապա կարո՞ղ ենք ասել, որ փոխնխարարները տվյալ ոլորտում կատարում են իրենց տեսակի փոխվարչապետի գործունեություն, պարզապես պաշտոնապես կոչվում են փոխնախարարներ։ Ո՞րն է զսպման ու հակակշռի ձևավորման սկզբունքը։ Եթե հանրային իրազեկման մակարդակով վարչապետը չիմանար որևէ խնդրի մասին, ապա ի՞նչ էր լինելու։ Հենց այստեղ է, որ կարևորագույն հարց է պետության առաջ պատասխանատվության հարցը ոչ միայն որպես իրավական ակտ, այլև զսպման և կամակշռման սկզբունք։ Եթե չլինի հանրային խիստ ճնշում, ապա մեծ լիազորություններ ունեցող պաշտոնյան երբեք էլ չի ձգտի բաց զեկույցի ու հանրայնացման։ Դա արդեն մտածողության հարց է հասարակական ընկալման հարց։ Այն հասարակությունները, որոնք պահանջատեր չեն, չեն կարողանում նաև արդյունավետ կառավարման համակարգ կառուցել, իսկ դա արդեն պետության ապագան կանխորոշում է։

Արման Քթոյանը պետական տարբեր կառույցների անդրադարձավ նշելով դրանց աշխատանքի կառավարման ընդհանուր թերությանը` այն գնահատելով որպես ընդհանուր պետական բացթողում, ոչ թե միայն անհատական գործոն։ Իհարկե անձը ևս կապ ունի, բայց մենք պետք է կառավարման հանակարգ կառուցենք, այլ ոչ թե սպասենք այն հույսով, որ բախտներս կբերի ու նշանակված անձը կկարողանա աշխատել։

Ամբողջական հարցազրույցը`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *