ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ալիևը Նահանջում Է Գաղափարապես

Օգոստոսի 8-ի համաձայնագրով այդ ճանապարհը, ի տարբերություն նոյեմբերի 9-ի, մղված է երրորդ պլան։ Այստեղ առաջնային է տարածքային ամբողջականության պահպանումը, որն ամրագրված է ու որի տակ Ալիևը ստորագրել է։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով որևէ խոսք չկա տարածքների ամբողջականության, փոխադարձ իրավունքի և մնացածի մասին։ Այդ փաստաթղթում առաջնային է միայն մեկ բան․ Հայաստանը Ադրբեջանին տալիս է այդ Զանգեզուրի միջանցքը, որն էլ վերահսկում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն։ Այլ բան չկա։ 

Վահրամ Աթանեսյան

1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր ՎաՀրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ի համաձայնագրից բխող մի  շարք դրույթներ, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ վիճակը։

Վահրամ Աթանեսյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում թուրքերի կողմից բարձրաձայնված կարծիքները հետաքրքիր են այնքանով, որ դրանք արդյո՞ք ասվում են նաև Բաքվի համար, թե ոչ։ Իսկ ընդհանուր առմամբ, Անկարայի պահվածքը դիվանագիտական առումով բավական ազատում է Երևանի ձեռքերը, նրան ավելի լավ իրավիճակում դնելով։1994թ․ հետո մենք երբեք այս կարգավիճակը չենք ունեցել, որ Թուրքիան համաձայնվի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Իհարկե ներքին առումով, առանց բարձրաձայնելու հավանական է, որ Անկարան ինչ-ինչ բաներ պահանջի կամ առնվազն առաջարկի փաթեթով ձևակերպի, բայց մենք հիմա ունենք մի կարգավիճակ, որը չենք ունեցել 90-ականներից սկսած և որը մեզ գուցե օգներ Արցախի հարցում ավելի լավ արդյունքների հասնել։ Թուրքիան, այսպես թե այնպես շարունակում է մնալ ԱՄՆ գործողությւնների տրամաբանությունում։ Ինչպես նաև Իսրայելը։ Դեռ առաջին համաշխարհայինից հետո բոլորը համակարծիք էին, ու պիտի ստեղծվի անկախ Իսրայել պետություն։ Դա ստեղծվեց ավելի ուշ, քան կարծում էին, ու այսօր գոյություն ունեցող Իսրայելը լիովին ինքնաբավ ու անկախ պետություն չէ։ Ալիևը կասի բանակցի Իրանի հետ, կբանակցի, կասի ոչ՝ չի բանակցի։ 

Աթանեսյանը խոսեց Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին՝ նշելով, որ անկախ իր հայտարարություններից, Ալիևը փաստացի համաձայնվել է երկու երկրների միջև համաձայնագիր ստորագրելու, ստորագրել է ու այն, ինչը ինքը անվանում է «Զանգեզուրի ճանապարհ», ոչ թե հատուկ նախատեսված է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի համար, ալ Արևելք-Արևմուտք կապի համար։ Ադրբեջանն այսպես, թե այնպես հաղորդակցման ճանապարհ ունի Նախիջևանի հետ, այնպես, որ պետք չէ այդ ճանապարհի ողջ նշանակությունը համարել զուտ Ադրբեջանի ներքին ճանապարհի լուծման հարց։ 

Վահրամ Աթանեսյանը նաև խոսեց այն մասին, որ օգոստոսի 8-ի համաձայնագրով այդ ճանապարհը, ի տարբերություն նոյեմբերի 9-ի, մղված է երրորդ պլան։ Այստեղ առաջնային է տարածքային ամբողջականության պահպանումը, որն ամրագրված է ու որի տակ Ալիևը ստորագրել է։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով որևէ խոսք չկա տարածքների ամբողջականության, փոխադարձ իրավունքի և մնացածի մասին։ Այդ փաստաթղթում առաջնային է միայն մեկ բան․ Հայաստանը Ադրբեջանին տալիս է այդ Զանգեզուրի միջանցքը, որն էլ վերահսկում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն։ Այլ բան չկա։ Իսկ այս համաձայնագրով ոչ միայն հարգվում է երկրների տարածքային ամբողջականությունը, այլև կարևոր փոփոխություն է արձանագրում Ադրբեջանում։ Ադրբեջանը համաձայնվում է Խորհրդային Ադրբեջանի տարածքների հետ։ Ստորագրելով օգոստոսի 8-ը, Ալիևը մի կողմ է դնում ադրբեջանական նացիոնալիստական ծրագրերը։ Դրանք գաղափարապես գուցե շարունակում են հնչել, բայց դուրս են մնում պրակտիկ կիրառման դաշտից։ Ալիևը ստորագրել է մի համաձայնագիր, որով իշխող «Միացյալ Ադրբեջան» կուսակցության գաղափարական հենքը ըստ էության արժեզրկվում է, քանի որ այդ համաձայնագրով Ադրբեջանը փաստացի հրաժարվում է այդ «միացյալ»-ի գաղափարից։ Փոխադարձաբար Հայաստանը կորցնում է հայդատականությունը, իսկ Ադրբեջանը՝ «Մեծ Ադրբեջան» կոնցեպտը։

Աթանեսյանը նաև անդրադարձավ սեպտեմբերի 2-ին Երևանում հրավիրված հանրահավաքին։ Պատգամավորի կարծիքով այն ցույց տվեց իր քաղաքական անբովանդակությունը, միաժամանակ նաև ապացուցելով, որ Հայաստանում Արցախի հարցի օրակարգ չկա։ Արցախի հարցը, որ կարելի էր այլ վերաբերմունքով փոփոխությունների հասցնել, երեսուն տարուց ավել չի արվել։ Արցախցիների բռնագաղթը կազմակերպել է Ալիևը, ոչ թե ՀՀ կառավարությունը։ Իսկ Արցախում, 30 տարի է ՀՀ հարկատուների հաշվին գործել է մի ֆիկտիվ իշխանություն, որը երբեք սեփական ընտրություն չի արել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *