Հայաստան

Մերձավոր Արևելքի Խաղաղության Հեռանկարը

Այդ իրավիճակը կարող է ազդել նաև ուկրաինական ճակատի վրա, ինչպես նաև ամերիկյան խաղաղության ջանքերը նկատելի են Մերձավոր Արևելքի այլ հատվածներում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ 

Շահան Գանտահարյան

1inTV-ն զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ԱՄՆ ջանքերը։

Շահան Գանտահարյանը նշեց, որ մի քանի օր առաջ Թրամփն այն միտքն է հնչեցրել, որ բոլորին անակնկալ է սպասվում խաղաղության հաստատման առումով՝ ընդ որում ողջ Մերձավոր Արևելքի համատեքսում։ 

Առհասարակ վերջին շրջանում նկատելի են ամերիկյան ջանքերի կուտակումը տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով, որը հատկապես նկատելի է և՛ Հարավային Կովկասի, և՛ Գազայի հատվածի առումով։ Շարունակական բախումներից հետո հիմա վերջապես հասունացել է մի այնպիսի վիճակ, որը կարող է բերել որոշակիորեն ստաբիլացման ու հանդարտեցման; Բայց դա միանգամից իհարկե չի ստացվում, այնպես չէ, որ ԱՄՆ-ն կախարդական փայտիկով միանգամից խաղաղություն է հաստատելու։ Կան իրավիճակներ, որոնք պետք է հասունանան, որից հետո հնարավոր լինի արդեն հրադադար պարտադրել կողմերին։ Մասնավորապես Սիրիայի հարցում կարելի է նկատել, որ այս պահին շատ բան արդեն կախված է ՀԱՄԱՍ-ից, ընդ որում ՀԱՄԱՍ-ը պետք է ծանր հարվածներ ստանար, գլխավոր ղեկավարները սպանվեին, մեկուսացվեին, որից հետո ՀԱՄԱՍ-ը պատրաստ կլիներ հրադադարի։

Նույն իրավիճակը մենք  տեսանք նաև Իրանի պարագայում։ Թրամփը նշել է, որ ուղիղ հարվածներից հետո կողմերն ավելի պատրաստակամ են հրադադարին։ 

Գանտահարյանը կարծում է, որ այդ իրավիճակը կարող է ազդել նաև ուկրաինական ճակատի վրա, ինչպես նաև ամերիկյան խաղաղության ջանքերը նկատելի են Մերձավոր Արևելքի այլ հատվածներում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ ԱՄՆ ջանքերը միտված են ոչ թե հատվածական կամ կարճաժամկետ այլ երկարաժամկետ ու ընդհանրական խաղաղության հաստատման ու Թրամփի ջանքերն այս դեպքում բավական նկատելի են ու իր տեսակի երաշխիք են հանդիսանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *