Ռուսաստանը փորձում է Հայաստանի ներսում ստեղծել քաոս և ապակայունություն, որպեսզի խանգարի թե՛ ընտրություններին, թե՛ եվրոպական քաղաքական գագաթնաժողովների կայացմանը։ Նա համոզված է, որ ռուսական կողմը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը անկայուն է, իսկ խնդիրների աղբյուրը վարչապետն է, ոչ թե իրենք։
Կայծ Մինասյան
1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Արևմուտքի քաղաքականությունը նախկին ԽՍՀՄ տարածքում, Ռուսաստանի հնարավոր գործողություններն ու Հայաստանի առջև ծառայացած մարտահրավերները։
Կայծ Մինասյանը, ասաց, որ վաղուց տեղյակ է այդ գաղափարին։ Նա նշեց, որ եվրոպացիներն ու ամերիկացիները պատրաստվում են աշխատել միասին ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ նախկին Խորհրդային Միության տարածքում, քանի որ իրենց շահերը մղում են այդ համագործակցությանը։ Մինասյանի խոսքով՝ նրանք, պաշտպանելով սեփական ազգային շահերը, միաժամանակ պետք է գործեն այնպես, որ Ռուսաստանը չվերածվի նոր կայսրության․ սա է ընդհանուր գաղափարը։Արևմուտքը ցանկանում է պահպանել կայունությունը ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում՝ հատկապես Ուկրաինայում։ Այս պատճառով, ըստ վերլուծաբանի, Կովկասի հանրապետությունների և արևմուտքի շահերը համընկնում են։
Մինասյանը ասաց, որ ամերիկացիներն ու եվրոպացիները, հատկապես ֆրանսիացիները, այս տարածաշրջանում գործում են միասնաբար։ Նա ընդգծեց Ֆրանսիայի դերակատարությունը՝ նշելով, որ եթե Ֆրանսիան չլիներ, Հայաստանը դժվար թե կարողանար պահպանել իր պետականությունը։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիներն ու եվրոպացիները գիտակցում են, որ Հայաստանի գոյությունն ինքնիշխան պետություն լինելու պայման է տարածաշրջանային հավասարակշռության համար։
Նա նշեց, որ այս ճանապարհը՝ «TRIPP-ը», կարող է ամրապնդել ոչ միայն տնտեսությունը և շուկաները, այլև խաղաղությունը՝ միավորելով շահերը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Մինասյանի կարծիքով՝ եթե խաղաղությունը հիմնված չէ փոխադարձ շահերի վրա, այն շուտով կփլուզվի։ Այս ճանապարհը մեծ նշանակություն ունի նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար, քանի որ այն կապում է Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան։ Նա նշեց, որ սա նոր գաղափար է, որը կարող է նեղացնել Ռուսաստանին, քանի որ այն ուղղված է դեպի արևմուտք, ոչ թե դեպի Մոսկվա։Նրա համոզմամբ՝ ռուսերը գիտեն, որ եթե այդ միջանցքները՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի ուղղությամբ, գործեն, Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում։ Սա նոր իրողություն է։ Խաղաղությունը, որը ձևավորվում է այժմ, այլևս ոչ թե «պատժի խաղաղություն» է, ինչպես կցանկանային Ռուսաստանը կամ Ադրբեջանը, այլ՝ «իրավունքի խաղաղություն»։ Նա հավելեց, որ սա մեծ քայլ է առաջ, որովհետև առաջին անգամ կարելի է ասել, որ միջազգային իրավունքը գերակշռում է պատժի գաղափարին։ Ադրբեջանն այսօր ստիպված է եղել ավելի զգույշ քաղաքականություն վարել, քանի որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների սերտացումը վտանգավոր է հենց իր համար։ Այդ պատճառով էլ Բաքուն դիմել է արևմուտքին, որն էլ պահանջել է ստորագրել համաձայնագիր Հայաստանի Հանրապետության հետ։
Մինասյանի կարծիքով, սա նոր փուլ է, որտեղ Հայաստանը չի դառնում ոչ թուրքամետ, ոչ էլ ռուսամետ, այլ ձգտում է լինել ինքնիշխան պետություն։ Նա շեշտեց, որ այժմ Հայաստանը, ավելի քան երբևէ, ցանկանում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։ Եթե Հայաստանը հաջողի այս ուղղությամբ, ապա սահմանները կդառնան ոչ թե բախման, այլ խաղաղության գծեր։ Սակայն վերլուծաբանը նաև ընդգծեց, որ Հայաստանի պատմության մեջ հաճախ քաղաքական վերնախավերը գերադասել են ծառայել Մոսկվային, այլ ոչ թե սեփական ժողովրդին։ Այսօր առաջին անգամ է, երբ հայ ժողովուրդը դիտորդ չէ, այլ ակտիվ քաղաքացի, և սա մեծ հարված է նախկին վերնախավերին, որոնք սովոր էին հաշվետու լինել ոչ թե ժողովրդին, այլ Մոսկվային։ Մինասյանն ընդգծեց, որ այս իրավիճակը ցույց է տալիս՝ ժողովուրդը սկսել է գիտակցել իր դերը և պահանջել իրական ժողովրդավարություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը կանգնած է խաչմերուկի առջև․կա՛մ դառնալինքնիշխան պետություն, կա՛մ վերածվել ռուսականվասալի կամ գաղութի։
Նա ասաց, որ առաջիկա ընտրությունները կդառնան հենց այս ընտրության դրսևորումը՝ կամ Հայաստանը կծառայի իր հանրապետությանը, կամ կմնա որպես բնակչություն մի տարածքի, որը կոչվում է Հայաստան։ Նրա խոսքերով՝ սա է հիմնական տարբերությունը՝ լինել մարդ, թե մնալ երեխա։Ռուսաստանը փորձում է Հայաստանի ներսում ստեղծել քաոս և ապակայունություն, որպեսզի խանգարի թե՛ ընտրություններին, թե՛ եվրոպական քաղաքական գագաթնաժողովների կայացմանը։ Նա համոզված է, որ ռուսական կողմը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը անկայուն է, իսկ խնդիրների աղբյուրը վարչապետն է, ոչ թե իրենք։ Մինասյանի կարծիքով, դա նպատակ ունի վարկաբեկելու Հայաստանի իշխանություններին և թույլ տալու, որ Ռուսաստանը վերականգնի իր ազդեցությունը՝ ներկայացնելով դա որպես բնական գործընթաց։
Նա ընդգծեց, որ հայ ժողովրդին այլևս հնարավոր չէ խաբել։ Բոլոր ընտանիքները կորուստ են ունեցել պատերազմներում, և հասարակությունը այլևս պատերազմ չի ուզում։
Կայծ Մինասյանը նշեց, որ իշխանությունները պետքմէ պաշտպանեն իրենց քաղաքականությունը օրենքի միջոցով՝ առանց հարկադրված աջակցությունների։ Նրա խոսքով՝ ամենակարևորը պետության և օրենքի գերակայությունն է։ Խնդիրը ոչ թե եկեղեցական կամ բարոյական հարթության մեջ է, այլ քաղաքական ու պետական համակարգի ձևավորման։ Վերլուծաբանը նշեց, որ մինչև Հայաստանը չունենա զուտ հայկական քաղաքական համակարգ՝ հիմնված հասարակության և իշխանության միջև սոցիալական պայմանագրի վրա, չի կարող դառնալ լիարժեք պետություն։ Ռուսաստանը երբեք չի ցանկանա, որ իր հարևանները դառնան ինքնիշխան պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան կամ Ադրբեջանը։ Այդ պատճառով էլ Մոսկվան փորձում է պահպանել թույլ իշխանություններ և կախվածություն իրենից։
Այժմ Հայաստանի առջև բացվում է նոր էջ՝ հիմնված մարդկային օրենքների, սահմանադրականության և ինքնիշխանության վրա։ Նա ասաց, որ սա է իրական տարբերությունը անցյալի և ապագայի միջև։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
