սոց ցանց

Այսօր մենք գործ չունենք Լավրովի պլանի հետ:

Հակոբ Բադալյան

Մարդիկ որ գրում են այսօր բոլոր խաղաքարտերը բացվեցին՝ այսպես ասած լավրովյան պլանի առումով, մտածում ես մինչեւ այսօր լուսնի վրա են ապրել:

Ախր էդ ամենը՝ խաղաղ գործընթացի բովանդակությունն ու տրամաբանությունը բաց են վաղուց, արդեն տարիներ, շատ տարիներ: Ավելին, այսօր մենք գործ չունենք Լավրովի պլանի հետ:

Կարծում եմ, որ մի բան շատ կարեւոր է արձանագրել, որ այսօր մենք գործ ունենք թուրքական պլանի հետ: Լավրովի պլանն էսօր «հողմաղացն» է, որի դեմ պետք չէ էներգիա վատնել, որովհետեւ այսօր գործ ունենք թուրքական պլանի հետ, որի նպատակը Կովկասի «սիրիականացումն» է, նվազագույնը որպես առաջին փուլ: Թե ռազմական, թե քաղաքական դաշտում սա է մեր գլխավոր մարտահրավերը, սրա դեմ է կռվում մեր բանակը, եւ սրա դեմ է պայքարում մեր քաղաքականությունը՝ ընդ որում պատերազմից դեռ շատ առաջ:

Հուլիսյան մարտերից հետո Վարչապետ Փաշինյանը բավականին հստակ արձանագրեց՝ մեզ պետք են Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու հավելյալ ձեւաչափեր: Թուրքական պլանը իր շրջանակում կարող է տեղավորել այսպես կոչված լավրովյանի տրամաբանություն, բայց ընդամենը որպես մաս: Հետեւաբար, մասի վրա գերկենտրոնանալու պարագայում մենք կարող ենք ամբողջի առումով կորցնելու ռիսկ ունենալ: Փոխարենը գերկենտրոնանալով ամբողջի ընդգրկումով, մենք կստանանք մասերի հետ կապված ռիսկերը կառավարելու ճկունություն:

Մարդիկ որ գրում են այսօր բոլոր խաղաքարտերը բացվեցին՝ այսպես ասած լավրովյան պլանի առումով, մտածում ես մինչեւ այսօր լուսնի…

Posted by Hakob Badalyan on Thursday, October 15, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *