Արտակ Մելիքյան
Էս օրերին միշտ կոչ եմ արել ամբողջ ուժն ու էներգիան կենտրոնացնել միայն ու միայն հաղթանակի վրա։ Ուրիշ կողմ չեմ թեքվել։ Աշխատել եմ չմտնեմ նեղ խմբակային “հայրենասիրության” ու ինչ որ կիսաքաղաքական դիվիդենտների մեջ բայց ոմանք արդեն համը հանում են։
Որոշ տգետներ իրենց թույլ են տալիս հարցեր տալու թե ով գնաց սահման ով ոչ ու իրենց խելքով մտածում են, որ միայն իրենք են հայրենիքով զբաղված։
Դրոշ թափ չենք տալիս ու չենք երգում բայց հատուկ էդ մարդկանց տեղեկացնեմ, որ ես էլ, ընկերներս էլ կամավորագրված ենք ու սպասում ենք մեր հերթին։ Իսկ քանի դեռ էստեղ ենք, մեր գործը անում ենք լուռ ու առանց սրա նրա աչքը խոթելու, որ տեսեք մենք էլ ենք ինչ որ բան անում։
Դուք ի՞նչ գիտեք թե արդեն քանի հոգու ենք հենց մեր մեջից կորցրել։ Ձեզ ո՞վ է թույլ տվել կեղտոտ հարցեր տալու վիշտը սրտում պահած, բայց էլի չկոտրվել փորձող մարդուն։ Էդքան անտակտ լինել պետք չի։ Ամոթ ունեցեք։
Ի՞նչ է նշանակում էսինչը սահմանում է, իսկ էնինչը՝ ոչ։ Ձեզ ո՞վ է թույլ տվել նման հարց տալու ու ինչ որ բան պահանջելու։ Ու դուք ինչի՞ց եք տեղյակ, թե մենք ինչով ենք զբաղված։
Հասկանում եմ, որ էս պարզամիտներն էլ են իմ հայրենակիցները ու խաչներս են դառել՝ իրենց ողջ հիմարությամբ հանդերձ։ Բայց հավաքեք ձեզ ու երկրորդ անգամ չփորձե՛ք քաղաքական բերք հավաքել ազգային ծառից։
Եվս մեկ անգամ եմ ասում։ Լռե՛ք ու աջ ու ձախ հաշիվ չպահանջեք, թե ով ինչ է անում։
Իսկ մյուսներին՝ հաղթելու ենք, որովհետև անկախ ամեն ինչից, մենք հաստատ քայլերով գնում ենք մեր նպատակը։