13.5 C
Yerevan

«Ազգա­յիննե­րը»

Ձեր ուշադրությանն ենք ներկա­յացնում հայրե­նա­դարձ գործա­րար, հասա­րա­կա­կան գործիչ Վիգեն Արաբյա­նի հոդվա­ծը

Վերջերս կարդա­ցի մի հոդված, որ գրված էր  մի անձի կողմից, ով Ազգա­յին Ժողո­վի նախկին պատգա­մա­վոր է, իսկ այժմ Հայաստանյան մի խմբի ղեկա­վար անդամ է, որ արդեն տարի­ներ է անօ­րի­նա­բար յուրացնում է դարե­րից եկած, հայ ժողո­վուրդի ծոցից ծնված և ժողովրդին հոգե­հա­րա­զատ «Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն» կուսակցության անունը, այն դարձնե­լով ատե­լության առարկա Հայաստա­նի ժողովրդի համար։ Հոդվա­ծում գրված էր, որ Վարչա­պետ Փաշինյա­նի կառա­վա­րությունը բացարձակ ձախողված է և պահանջում են նրա հրա­ժա­րա­կա­նը։

Վերջին շաբաթնե­րի ընթացքում բազմա­թիվ կոչեր հնչե­ցին, կազմե­լու ազգա­յին միասնության կառա­վա­րություն: Այս կոչե­րով պայմա­նա­վորված ստեղծվե­ցին երկու իրար հակա­սող կողմեր՝ առա­ջի­նը՝ բաղկա­ցած անկեղծ ազգա­յիննե­րից, որոնք տարի­ներ շարունակ պայքա­րել են ազա­տագրե­լու ժողովրդին ու երկի­րը նախորդ շրջա­նի բռնա­տեր իշխա­նություննե­րից, ազա­տագրե­լու ներքին ու արտա­քին թշնա­մի­նե­րից, իսկ երկրորդ կողմը նրանք են, որոնք եղել են նախկին իշխա­նություննե­րից, որոնք շուրջ քառորդ դար երկրի ճակա­տագրա­կան տարի­նե­րին իրենց կեղծած ընտրություննե­րով քանդել են երկի­րը, թալա­նել են իրենց իսկ ժողովրդի նյութա­կան, մշա­կույթա­յին և ազգա­յին արժա­նա­պատվությունը։

Պատմությունը չի կարող մոռա­նալ, երբ 2016 թ․-ի հուլի­սին, Հայաստա­նում Դաշնակցության անունով խումբը, մեր նորօրյա Գևորգ Չավուշնե­րի, Աղբյուր Սերոբնե­րի և իրենց զորակցող տասնյակ հազա­րա­վոր երի­տա­սարդնե­րին անվա­նեց ահա­բե­կիչներ, երբ չէր կարե­լի անտե­սել այն անժխտե­լի իրա­կա­նությունը, որ նրանք մաս են կազմել և հետև­ո­ղա­կա­նո­րեն սատա­րել են «չընտրված» և ապօ­րի­նի իշխա­նություննե­րին, տարի­նե­րով գողա­ցել են հայ զինվորնե­րից, դառնա­լով հազա­րա­վոր հայ երի­տա­սարդնե­րի անտե­ղի զոհվե­լու ուղղա­կի պատճառ, ինչպես նաև մոռա­նալ 2016 թ․-ի ապրիլյան պատե­րազմի օրե­րի հայրե­նի պատմա­կան տարածքնե­րի կորուստը։ Շշմե­ցուցիչ է տեսնել, որ այս նույն մարդիկ տարի­նե­րով աշխուժ մասնակցել են պետա­կան բյուջեի թալա­նին, բայց այսօր բողո­քում են օրենքով պետա­կան պաշտոնյա­նե­րին տրա­մադրվող հավելյալ վճարնե­րի համար, որը ողջունե­լի է, և ըստ բազմա­թիվ մասնա­գետնե­րի, կարև­որ միջոց է «կոռուպցիա­յի» և կաշա­ռա­կե­րության դեմ տարված պատե­րազմի մեջ։ Չենք մոռա­նում  նաև, թե ինչպես 2018 թ․-ի ապրի­լին, «թավշյա հեղա­փո­խության» օրե­րին, այդ նույն «ազգա­յիննե­րը», կոչով դիմե­ցին ժողովրդին մնա­լու իրենց տնե­րում և չմասնակցե­լու ժողովրդա­յին շարժմա­նը, իսկ վարչա­կարգի տապա­լումից հետո, հետև­ե­լով օրվա հրա­մա­յա­կա­նին, «բարե­փոխվե­ցին», ողջունե­ցին ժողովրդի հեղա­փո­խությունը, խոսե­ցին նոր Հայաստա­նի մասին, սակայն, երբ կառա­վա­րությունից դուրս մնա­ցին, սկսե­ցին անխնա քարկո­ծել իշխա­նությա­նը, որը  շարունա­կում են մինչ օրս, իսկ այսօր խոսում են «հիասթա­փության» մասին։

«Ազգա­յիննե­րը» խոսում են նաև պետա­կան «ինստիտուտներ»-ի պահպանման մասին։  Հավա­տում եմ, որ չկա գեթ մեկ տեղե­կացված, գիտա­կից, ազնիվ հայ մարդ, որի կարծի­քով Հայաստա­նը վերջին 29 տարի­նե­րին, անկա­խության վերա­կերտումից առ այսօր, ունե­ցել է կայա­ցած հայկա­կան պետա­կան «ինստի­տուտներ»։ 2018 թ․-ի ապրի­լին, ժողովրդի պատգա­մը շատ հստակ էր՝ վերջ տալ պետա­կա­նությունից զուրկ իշխա­նությա­նը և ի վերջո հիմնել իսկա­կան հայկա­կան պետություն։ Նոր իշխա­նությունը չի կարող կազմա­քանդել գոյություն չունե­ցող պետա­կան «ինստի­տուտնե­րը», նոր իշխա­նությունը կարող է միայն ստեղծել նոր՝ իսկա­կան հայկա­կան պետություն։

«Ազգա­յիննե­րը» դժգոհ են, որ իրենց առա­ջարկնե­րը, համա­գործակցության կոչե­րը մնա­ցել են անպա­տասխան, որ իրենց ձայնը չի լսվում։ Չեմ հավակնում լինել քաղա­քա­կա­նության մասնա­գետ, բայց կա մի անժխտե­լի ճշմարտություն՝ քաղա­քա­կան որրևէ ուժ իր ձայնը վաստկում և  ստա­նում է ժողո­վուրդից, նույն ժողովրդից, որին ինքը կոչված է ծառա­յե­լու։ Վկա Հ.Յ .Դաշնակցության 130 տարվա պատմությունը, վկա «Հանրա­պե­տա­կան կուսակցություն» անվան տակ գործող խմբի այսօրվա իրա­վի­ճա­կը։ «Ազգայիններ»-ին ուղղված ժողովրդի պատգա­մը շատ հստակ է՝ Դուք մերժված եք, Ձայն չունեք, Դուք շահա­գործել եք Դաշնակցության 130 տարվա վաստա­կը, անձնվեր հիշա­տակն ու գործը, այն բազում դաշնակցա­կան ազգա­յիննե­րի, որոնք դարե­րի ընթացքում ծառա­յել են ազգին ու հայրե­նի­քին։ Դուք Հայաստա­նի մեջ ոչնչացրել եք ազգա­յին մեծա­գույն արժեք ներկա­յացնող իմ սիրե­լի կուսակցության վարկա­նի­շը, որի սփյուռքյան կառույցնե­րի մեջ, բարե­բախտա­բար, տակա­վին շարունա­կում են ծառա­յել իսկա­կան նվիրյալ դաշնակցա­կաններ։ Դուք խլել եք Հայրե­նի­քի ներսում իսկա­կան Դաշնակցության կայա­նա­լու իրա­վունքը, բայց վստահ եղեք, որ պիտի գա պայծառ մի օր, երբ այն պիտի վերընձյուղվի և կայա­նա հայրե­նի­քի հողի վրա և ծառա­յի Հայ ժողովրդին։

Ինչ վերա­բերվում է իսկա­կան ազգա­յին ուժե­րին, այսինքն բոլոր նրանց, ովքեր անկեղծ մտա­հոգ են երկրով ու ժողովրդով, ովքեր  պայքա­րում են նախկին հանցա­գործ վարչա­կարգի կողմից նյութա­պես սնվող լրատվա­մի­ջոցնե­րի տարա­ծած պատե­րազմի դեմ, ուզում եմ իմ անվե­րա­պահ մասնակցությունս հայտնել և միա­նալ ազգա­յիննե­րի կոչե­րին՝ միա­վո­րել մեր ազգի զավակնե­րին, ներառյալ Սփյուռքի ամբողջա­կան ներուժը, համախմբե­լու մեր ուժե­րը, կազմե­լու «ազգա­յին միասնության կառա­վա­րություն», բաղկա­ցած բացա­ռա­պես հեղա­փո­խության համար պայքա­րած ազգա­յին ուժե­րի և մասնա­գետնե­րի, Հայաստա­նի 28 տարվա պատմության ընթացքում, առա­ջին անգամ լինել, ժողովրդի ընտրյալ վարչա­պետ՝ Նիկոլ Փաշինյա­նի ղեկա­վա­րությամբ գործող կառա­վա­րության կողքին, դուրս բերե­լու երկի­րը այս դժվա­րին իրա­վի­ճա­կից, և համբե­րությամբ, քար առ քար, կառուցե­լու մեր երա­զանքնե­րի հայրե­նի­քը։

Դժվա­րանցա­նե­լի է մեր ճանա­պարհը. Համա­տե­ղենք մեր ուժե­րը. Կասկած չունեմ, որ հաղթե­լու ենք։

Վիգեն Սերո­բի Արաբյան

07 Հունիս 2020

Երև­ան, Հայաստան (ներառյալ Արցա­խը)

Առնչվող Հոդվածներ