24.7 C
Yerevan

Պարոն Իշխան ՝ մենք այլ ուղի չընտրե­ցինք, դուք շեղվե­ցիք ճիշտ ուղուց

ՆԱՈՒՄ‑Ի ԸՆԿԵՐՆԵՐ

Հունի­սի 29-ին ՀՅԴ Հայաստա­նի գերա­գույն մարմնին՝ հանձին վերջի­նիս ներկա­յա­ցուցիչ Իշխան Սաղա­թելյա­նի, բացա­ռիկ հնա­րա­վո­րություն էր ընձեռվել պատասխա­նե­լու ֆեյսբուքյան օգտա­տե­րե­րի հարցե­րին և առնվազն շփվել ժողովրդի հետ։

Մի կողմ թողնե­լով 130-ամյա կուսակցության նկատմամբ օգտա­տե­րե­րի խիստ մտա­հո­գիչ վերա­բերմունքը ու չանդրա­դառնա­լով «պարոն Սաղա­թելյա­նի» մնա­ցած խաբեություննե­րին՝ չենք կարող անպա­տասխան թողնել «ՆԱՈՒՄ ընկերնե­րի» վերա­բերյալ վերջի­նիս թույլ տված այն արտա­հայտությա­նը, թե 2019 թ․ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսնե­րին տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի ընթացքում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանղա­կան միությունից հեռա­ցած ընկերնե­րը մի քանիսն են, ովքեր պարզա­պես այլ ուղի են ընտրել։

Եթե կան նման կուսակցություններ, որոնց համար նույնիսկ մեկ անձի, եթե ոչ մի քանի հոգու, հեռա­նա­լը չնչին խնդիր է, ապա այդ կուսակցությունը դժվար թե երբևէ արժև­ո­րի իր ժողովրդին և իրեն վստահվե­լիք ձայնը։ Ու եթե առաջնորդվենք պարոն Սաղա­թելյա­նի «մի քանի հոգի» տրա­մա­բա­նությամբ, ըստ որի կուսակցությունը լքած մի քանի տասնյակ հոգին համարվում են «մի քանի», ուրեմն 2018թ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում ՀՅԴ-ին ձայն էին տվել ընդա­մե­նը «մի քանի հոգի»։

Արդեն 7 ամիս շարունակ իշխանսա­ղա­թելյաննե­րը քուն ու դադար կորցրած որևէ ամբիոն բաց չեն թողնում թե՛ ներքին շրջա­նակնե­րին և թե՛ հանրությա­նը մեր՝ մի քանի հոգի լինե­լու «փափա­գե­լի փաստը» հրամցնե­լու հնա­րա­վո­րությունը։ Չենք կարծում, որ նման անձանց և ԳՄ այլ անդամնե­րի համար, ովքեր մեծա­մա­սամբ չեն գիտակցում զբա­ղեցրած աթո­ռի կարև­ո­րությունը, այդ «մի քանի հոգին» կարող էին լուրջ անհանգստության և անընդհատ ինչ-որ բաներ ապա­ցուցե­լու տեղիք տալ։

Ամենև­ին չցանկա­նա­լով հարվա­ծի տակ դնել «պարոն Սաղա­թելյա­նի» անբա­սիր համբա­վը և բարո­յա­կան կերպա­րը՝ որը նա բազմիցս ի ցույց է դրել իրեն հարա­զատ ԿԵՑՎԱԾՔՈՎ, ստորև ներկա­յացնում ենք վերոնշյալ դեպքե­րի արդյունքում ՀՅԴ շարքե­րը լքած մեր ընկերնե­րի դեռևս ոչ ամբողջա­կան ցանկը՝ ժպտա­ցող լուսանկարնե­րի տեսքով։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=173228320835475&id=106204910871150

Առնչվող Հոդվածներ