20 C
Yerevan

Ինքնության տեսակնե­րը արդի Հայաստա­նում

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Առա­ջին անգամ ՀՀ բնակչության մեջ ձևա­վորվում է ինքնության մի նոր տեսակ‘ քաղա­քա­ցիա­կան ինքնություն, որի կրողնե­րը սկսում են վարքի, արժեքնե­րի ի սկզբա­նե վերագրվող‘ խմբա­յին տիպե­րից և ստա­տուսնե­րից անցնել գիտակցա­բար ընտրվող և անհա­տա­կան տիպե­րի:

Այս նոր ինքնությունը հաճախ ձևա­վորվում է էթնիկ ինքնության այլա­փոխման (տրանսֆորմա­ցիա­յի) ճանա­պարհով և այդ ճանա­պարհին ընկած տարբեր փուլե­րի կրողնե­րի միջև երբեմն բախումներ են լինում:

Հարցազրույցնե­րի և համա­ցանցա­յին այլ նյութե­րի հիման վրա առանձնացրել ենք 3 հիմնա­կան խումբ‘ «հայ», «հայ և ՀՀ քաղա­քա­ցի», «ՀՀ քաղա­քա­ցի» տիպե­րը:

Բոլոր կողմերն էլ կարծում են, որ առաջնա­յին խնդի­րը միա­վորված կերպով բարձրացված խնդի­րը լուծելն է:

Ինքնությունը ձևա­վորվում է հիմնա­կա­նում ի հակադրություն պայքա­րի թիրա­խի: Կամ‘ ինչպես Պ. Բուրդիեն է սոցիա­լա­կան իրա­կա­նությունը ձևա­կերպում (ռեպրե­զենտացնում) երկչափ երկրա­չա­փա­կան պատկե­րի միջո­ցով‘ կենսա­կան դաշտում հնա­րա­վոր է զբա­ղեցնել մի քանի իմաստա­վորված դիրքեր, որոնցից յուրա­քանչյուրը որո­շա­կիացվում է մյուսնե­րի հետ հարա­բե­րությամբ: Այսինքն‘ ինքնության դաշտը կազմված է անհատնե­րի դիրքե­րի հակադրությունից:

- Նրանք, ովքեր իրենց առաջնա­յին ինքնությունը մատնանշում են հայ լինե­լը, իրենց կոլեկտիվ ինքնությունը ձևա­վո­րում են արտա­քին թշնա­մու (թուրք, ադրբե­ջանցի) հարա­բե­րությամբ և պայքա­րում են բացա­ռա­պես որպես հայ‘ «որ պապա­կան հողե­րը չանցնեն թշնա­մուն»:

- Առաջնությունը քաղա­քա­ցիա­կան ինքնությա­նը տվող գործիչնե­րը (ակտի­վիստնե­րը) իրենց առա­ջին հերթին բնութագրում են որպես ՀՀ քաղա­քա­ցի և գտնում, որ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություննե­րը իշխա­նա­կան բանա­վե­ճե­րում (դիսկուրսնե­րում) ուղղորդվում են արտա­քին թշնա­մու դեմ‘ «մենք»-ի և «ուրիշնե­րի» միակ սահմա­նա­գի­ծը տանում հայի և թուրքի կամ ադրբե­ջանցու դեմ:

Ձեռք բերված նյութե­րից և դիտարկումնե­րից կարող ենք այն եզրա­կա­ցությա­նը հանգել, որ քաղա­քա­ցիա­կան ինքնությա­նը առաջնություն տվողնե­րը սովո­րա­բար ավե­լի բանա­կան (ռացիո­նալ) փաստարկումնե­րով են հանդես գալիս, մինչդեռ էթնի­կության վրա հիմնվող ինքություննե­րը հիմնա­կա­նում զգա­ցա­կան (էմո­ցիո­նալ) հարթության մեջ են տեղա­փոխվում‘ դրա­նով հաճախ բանա­վե­ճե­րը (դիսկուրսնե­րը) փակուղի տանե­լով: Քաղա­քա­ցիա­կան գործիչնե­րի (ակտի­վիստնե­րի) ինքնության ձևա­կերպումը (ռեպրե­զենտա­ցումը) հաճախ նկա­տե­լի են առօրյա գործարկումնե­րի (պրակտի­կա­նե­րի) մակարդա­կում և հաճախ հենց դրանք են դառնում բանա­վե­ճե­րի կամ պարզա­պես վեճե­րի առիթ:

Քաղա­քա­ցիության վրա հիմնվող ինքնություն կրողնե­րը նախընտրում են ունե­նալ անհա­տա­կան գործարկումներ և նրանց ընդհանրությունը երբեմն ոչ մի ընդհանրություն չունե­նալն է, որտեղ փորձում են հանդես գալ որպես անհատներ:

- Մյուս խումբը կարև­ո­րում է և՛քաղաքացիական, և՛ էթնիկ ինքնություննե­րը, որոնք նախընտրում են հանդես գալ և՛ որպես քաղա­քա­ցի, և՛ որպես հայ:

Սակայն այս խումբն էլ ունի տվյալ ինքնության ձևա­վորման 2 մեքե­նա­կա­նություն (մեխա­նիզմ). մի դեպքում սա կարե­լի է դիտարկել որպես ինքնության անցումա­յին փուլ, երբ խմբա­յին, վերագրվող էթնիկ ինքնությունը այլա­փոխվում (տրանսֆորմացվում) է ընտրությամբ ձեռք բերա­ծի‘ քաղա­քա­ցիա­կա­նի: Երկրորդ տարբե­րա­կը նույնպես գիտակցված ընտրությամբ է կատարվում, սակայն այս դեպքում էթնի­կա­կա­նից քաղա­քա­ցիա­կան ընկած փուլե­րը հաղթա­հարված են լինում և դրա­նից հետո նոր միայն ընտրություն է կատարվում: Այլ կերպ ասած անահտը ազատ է իր ընտրության կատարման գործում, սակայն այդ ազա­տությունը կախված է իր տիրա­պե­տած դրա­մագլխից (կապի­տա­լից) և ընտրությունը հենց այդ սահմաննե­րում է կատարվում:

Ներա­յումս գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք միա­վո­րում են այս հասկա­ցություննե­րը կամ առաջ են քաշում այլ հասկա­ցություններ և փորձ են կատա­րում մեղմել ժամա­նա­կա­կից ազգայնա­կան զանա­զան շարժումնե­րը և էթնիկ ու ազգա­յին բախումնե­րը (կոնֆլիկտնե­րը), սակայն դեռ շատ մեծ աշխա­տանք կա անե­լու այդ ամե­նը հաղթա­հա­րե­լու համար:

Առնչվող Հոդվածներ