24.7 C
Yerevan

Արցա­խի Անկման Պատճառնե­րը

2020թ‑ի դրությամբ ո ՛չ Ֆիզուլի-Վարանդա­յում, ո ՛չ Զաբրա­յիլ-Զրա­կա­նում, ո ՛չ Զանգե­լա­նի հարա­վում մենք չունեինք գոնե 1 խոշոր բնա­կա­վայր: Եվ նաև դա դարձավ հարա­վով մեր զորքե­րի նահանջի գլխա­վոր պատճառնե­րից մեկը:

«Հայ Զինվոր» ֆեյսբուքյան էջը գրում է՝

ԱՐՑԱԽԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

-1994թ-ից մինչև 2000թ‑ը բնա­կեցվե­լու փոխա­րեն թալանվե­ցին ազա­տագրված 7 շրջաննե­րի ամբողջ անշարժ ու շարժա­կան գույքը՝ մոտ 30 000 հատ բնա­կա­րան, մոտ 150կմ երկա­թուղի, բազմա­թիվ գործա­րաններ: Եվ դա այն դեպքում, երբ Բաքվից ու Սումգա­յի­թից Հայաստան էին գաղթել մոտ 400 000 հայեր, որոնք չունեին ապրե­լու տեղ:

-1994թ-ին Արցա­խի բնակչությունը մոտ 180 000 էր և ամբողջ բնակչությունը տեղա­կայված էր նախկին ԼՂԻՄ տարածքի 4000 քառ. կմ‑ի վրա: Ազա­տագրված 7000 քառ. կմ‑ի վրա սկզբում բնակչություն չկար: Մինչև 2020թ‑ը, Արցա­խի բնակչությունը փոխա­նակ ավե­լա­նա­լու, պակա­սեց, դառնա­լով փաստա­ցի մոտ 150 000 մարդ: Եվ դա դեռ Քարվա­ճա­ռի ու Քաշա­թա­ղի քիչ թե շատ վերաբնա­կեցման և 26 տարվա բնա­կան աճի պայմաննե­րում: Այսինքն իրա­կա­նում 26 տարվա ընթացքում Արցա­խի բնակչությունը նվա­զեց մոտ 3 անգամ: Իսկ եթե 1994–2000թթ ազե­րի­նե­րի թողած բնա­կա­րաննե­րը քանդե­լու և վաճա­ռե­լու փոխա­րեն դրանք բնա­կեցվեին, ապա ընդա­մե­նը 5 տարում Արցա­խի բնակչությունը կդառնար մոտ 400 000, իսկ այսօր կունե­նա­յինք առնվազն 500 000 բնակչությամբ Արցախ և հարցը լրիվ կփակվեր:

- 1994թ-ից հետո քանդվեց Ստե­փա­նա­կերտ-Աղդամ-Աղջա­բե­դի երկա­թուղին և քանդվեց Մեղրի-Զանգե­լան-Կապան, Մեղրի-Զանգե­լան-Հորա­դիզ երկա­թուղին: Սա Հայաստա­նի հարա­վի համար ուներ որո­շիչ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը, քանի որ բավա­կան էր կառուցել Աղդամ- Ֆիզուլի-Ջաբրա­յիլ հատվա­ծը և Ստե­փա­նա­կերտը երկա­թուղով կկապվեր Կապա­նին ու Մեղրիին, ինչը կնպաստեր Ստե­փա­նա­կերտ-Կապան ճանա­պարհա­հատվա­ծի շուրջ գտնվող բնա­կա­վայրե­րի զարգացմա­նը: Բայց 2020թ‑ի դրությամբ ոչ Ֆիզուլի-Վարանդա­յում, ոչ Ջաբրա­յիլ-Ջրա­կա­նում, ո՛չ Զանգե­լա­նի հարա­վում մենք չունեինք գոնե 1 խոշոր բնա­կա­վայր: Եվ նաև դա դարձավ հարա­վով մեր զորքե­րի նահանջի գլխա­վոր պատճառնե­րից մեկը:

-1994թ-ից հետո մինչև 2020թ‑ը Արցա­խի առաջնագծի ոչ բոլոր հատվածներն են եղել անհրա­ժեշտ չափով ամրացված, իսկ 2‑րդ ու 3‑րդ պաշտպա­նա­կան գծե­րի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ամե­նա­զարմա­նա­լին այն է, որ 2‑րդ ու 3‑րդ գծեր չեն եղել անգամ ամե­նավտանգա­վոր Թալիշ-Մատա­ղիս և Ջաբրա­յիլ-Ֆիզուլի հատվածնե­րում: Ընդա­մե­նը 50 միլիոն դոլա­րը լրիվ բավա­րար էր, որ ամբողջ Արցա­խի սահմա­նի երկայնքով կառուցվեն 2‑րդ ու 3‑րդ գծեր՝ 2 ամսվա ընթացքում: 26 տարի ոչինչ չի արվել:

-1994թ-ից ի վեր Արցա­խի տարածքի ամբողջ ընդերքն ու բնությունը գազա­նա­բար հոշոտվել է գործող իշխա­նության կողմից: Դրմբո­նի ու Կովսա­կա­նի ոսկու հանքե­րը, Արցա­խի անտառնե­րը, գետե­րը… Տասնյակ ՀԷԿ-եր են կառուցվել Արցա­խի գետե­րի վրա, որոնցից ստացված եկա­մուտնե­րը մտել են գործող իշխա­նիկնե­րի գրպաննե­րը: Հաճախ ՀԷԿ-երը գործել են այն վայրե­րում, որտեղ տեղի գյուղա­ցին ունի ոռոգման ու խմե­լու ջրի խնդիր: Այդպի­սով դիտա­վորյալ ստեղծվել են պայմաններ, որպեսզի Արցա­խը հայա­թափվի: Կան փաստեր, որ վերաբնա­կեցված շատ գյուղե­րում 2000թ-ից մինչև 2018թ‑ը բնակչության թիվը 5–6 անգամ պակա­սել է:

-Արցա­խում բջջա­յին կապը և ինտերնե­տը մշտա­պես եղել են չափա­զանց թանկ և 26 տարի­նե­րի ընթացքում Արցա­խում ծառա­յած 500 000-ից ավե­լի զինվորնե­րի ու սպա­նե­րի ընտա­նիքներն ուղղա­կի թալանվել են Ղարա­բաղ Տելե­կոմ կոչված թշնա­մա­կան կառույցի միջո­ցով: Փոխա­նակ Արցա­խում կյանքի պայմաննե­րը բարե­լավցե­լու և հեշտացնե­լու, ամեն բան արվել է որ մարդիկ չկա­րո­ղա­նան այնտեղ ապրել ու հեռա­նան:

-1994–2020թթ Արցա­խում անընդհատ տարվել է պռո­ռուսա­կան պռո­պա­գանդա, ինչը ցավոք սրտի Արցա­խի բնակչության որոշ մասին կողմից ընդունվել և ողջույննե­րի է արժա­նա­ցել: Իսկ Արցա­խի քաղա­քա­կան իշխա­նություննե­րը մշտա­պես եղել են Մոսկվա­յի ուղիղ ազդե­ցության տակ, մշտա­պես լինե­լով ավե­լի ռուսահպա­տակ կան հայահպա­տակ:

-1994թ-ից մինչև 2020թ‑ը Արցա­խում և ՀՀ այլ տարածքնե­րում ապրել, գործել ու ամե­նա­բարձր պաշտոններ են զբա­ղեցրել բազմա­թիվ արցախցի­ներ, այդ թվում ՎԱՅ գենե­րալներ՝ Սամվել Բաբա­յան, Վիտա­լի Բալա­սանյան, Արշա­վիր Ղարամյան, Սամվել Կարա­պետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան,Արթուր Աղա­բեկյան, ՀՀ ամե­նա­բարձր ՝ նախա­գա­հի պաշտո­նը 20 տարի եղել է արցախցի­նե­րի ձեռքում՝ Սերժի­կի ու Ռոբի­կի, Արցա­խի նախա­գա­հի ու վարչա­պե­տի պաշտոննե­րում՝ Ռոբերտ Քոչարյան, Արկա­դի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արա­յիկ Հարությունյան և այս ու հարյուրա­վոր այլ պակաս հայտնի արցախցի օլի­գարխներ ցանկության դեպքում 20 տարվա ընթացքում ամե­նա­փոքր միջոցներ ու մի քիչ ջանք գործադրե­լով Արցա­խը կդարձնեին անա­ռիկ ամրոց: Մատը մատին չեն տվել տղերքը, իրենց հոր տունը, պապա­կան տունը պաշտպա­նե­լու համար բացարձա­կանպես ոչինչ չեն արել, միայն կերել են, թալա­նել, գողա­ցել…

-աշխարհասփյուռ հայության կողմից 2 տասնամյակ շարունակ հարյուր միլիո­նա­վոր դոլլարներ են ներդրվել Արցա­խի զարգացման համար, որոնց մեծ մասը ճիշտ օգտա­գործե­լու փոխա­րեն մսխվել է և մտել իշխող ռեժի­մի ներկա­յա­ցուցիչնե­րի գրպա­նը:

-1994թ-ից մինչև 2020թ‑ը հսկա­յա­կան ժամա­նա­կա­հատված է, որպեսզի թեկուզ միայն Արցա­խի մեջ ձևա­վորվեր ԱԶԳ-ԲԱՆԱԿ, տունը 1 զինվոր կարգա­խո­սով: 150 000 բնակչության եթե գոնե 25 տոկո­սը մարզվեր տարի­ներ շարունակ և ունե­նար բարձր մարտունա­կություն, ապա 1 օրվա ընթացքում Արցա­խի զինուժի թիվը գրե­թե կեռա­պատկվեր, ինչն էական դեր կունե­նար հաղթա­նա­կի մեջ: Պարզից էլ պարզ է, որ արցախցուց լավ ոչ ոք Արցա­խը չի պաշտպա­նի:

2020Թ‑Ի ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

-Թշնա­մու կուտա­կումնե­րը նկա­տե­լուց հետո ՀՀ ՊՆ‑ն անմի­ջա­պես չի կատա­րել զորա­հա­վաք, այնինչ թշնա­մու աննա­խա­դեպ մեծ կուտա­կումնե­րը նկատվել են սկսած 2020թ‑ի հուլի­սի վերջից և օգոստո­սի սկզբից: ՊՆ‑ն զորա­հա­վաք սկսեց սեպտեմբե­րի 27-ին ու 3 օր անց դադա­րեցրեց այն: ՊՆ ղեկա­վա­րությունը պիտի պատասխան տա դրա համար: 1–2 ամիս մարզված պահեստա­զո­րա­յի­նը մարտի դաշտում պատրաստի զինվո­րա­կան է, իսկ 1 շաբաթ մարզվա­ծը՝ խուճա­պի աղբյուր: Ինչու՞ չի կատարվել զորա­հա­վաք ու զորա­վարժանքներ:

-Թշնա­մու կուտա­կումնե­րին զուգա­հեռ չեն կատարվել ամրա­շի­նա­կան աշխա­տանքներ ամե­նավտանգա­վոր Թալիշ-Մատա­ղիս և Ֆիզուլի-Ջաբրա­յիլ հատվածնե­րում: Որևէ այլ հատվա­ծով թշնա­մին չէր կարող առա­ջա­նալ, առանց այս հատվածնե­րում նախա­պես հաջո­ղություն ունե­նա­լու, քանի որ կհայտնվեր շրջա­պատման վտանգի տակ ու կկո­տորվեր: հետև­ա­բար, ինչպես ապրիլյան քառօրյան ցույց տվեց, սրանք էին լինե­լու նաև հաջորդ պատե­րազմի հիմնա­կան հարձակման ուղղություննե­րը թշնա­մու համար: ԻՆչու՞ 2‑րդ ու 3‑րդ պաշտպա­նա­կան գծեր չեն կառուցվել այս հատվածնե­րում: Չէ՞ որ եթե պատերզա­մը դանդա­ղեր ու մինչև ձմեռ դիմա­նա­յինք առանց մեծ տարածքա­յին ու մարդկա­յին կորուստնե­րի, ապա ձմռա­նը բեկում կմտներ հօգուտ մեզ:

-Թշնա­մու կուտա­կումնե­րին ի պատասխան չեն փակվել Քարվա­ճառ-Վարդե­նիս և Բերձոր-Գորիս ճանա­պարհնե­րը, ինչը պատճառ է դարձել, որ Արցա­խի պահեստա­զո­րի մեծ մասը խաղաղ բնակչության հետ մեկտեղ փախչեն Արցա­խից: Սա ևս պատճառ դարձավ մեր անհա­ջո­ղություննե­րի արա­գացման, իսկ հեռա­ցող բնակչությա­նը տեսնող զորքը հաստատ պակաս ոգև­ո­րությամբ է կռվում, դա միշտ այդպես է:

-Թշնա­մու կուտա­կումնե­րին ի պատասխան քարվա­ճա­ռի հատվա­ծում հայկա­կան բանա­կը չի կատա­րել ոչ մի կանխարգե­լող գործո­ղություն: Քարվա­ճա­ռում, հատկա­պես Չոփռլու-Յանշա­կում մեր դիրքե­րը շատ բարձր էին ու բավա­կան էր հետա­խուզա­դի­վերսիոն գործո­ղությամբ թշնա­մուց վերցնել նրա միակ բարձր դիրքը՝ Քերօղլու Դագը, և 10կմ ճակա­տով թշնա­մին 5կմ նահանջե­լու էր: Դա կդառնար Քարվա­ճա­ռի, Հաթերքի ու Եղնիկնե­րի մեր զորքե­րի դեպի հյուսիս առաջխա­ղացման համար կարև­որ նախադրյալ: Ոչինչ չի արվել Քարվա­ճա­ռի դիրքա­յին առա­վե­լությունն օգտա­գործե­լու համար, ինչն էակա­նո­րեն կթեթև­ացներ ռազմա­ճա­կա­տի այլ հատվածնե­րում մեր զինուժի բեռը և խուճապ կտա­րա­ծեր Գանձա­կի բնակչության մեջ:

-Հարա­վով թշնա­մու առաջխա­ղացմանն ի պատասխան կատարվել է է անհա­ջող փորձ՝ արև­ելքից փակել թշնա­մու ճանա­պարհը: Փորձի ձախողման մեղա­վորնե­րից ոչ ոք պատասխան չի տվել: Փորձի ձախո­ղումից հետո ոչ մի նոր փորձ չի ձեռնարկվել:

-Մարտա­կերտի ու Ասկե­րա­նի արև­ելքից դեպի Քուռ գետ հայկա­կան զորքի հնա­րա­վոր առաջխա­ղա­ցումը ևս կարող էր բեկումնա­յին դառնալ այս պատե­րազմի համար, քանի որ այդպի­սով Եվլա­խից մինչև Ղազախ թշնա­մու զորքե­րը կհայտնվեին շրջա­պատման վտանգի առաջ: Բացի այդ հնա­րա­վոր կդառնար Քռի աջ ափով շարժվել հարավ և Հադրութի ուղղությամբ առա­ջա­ցած թշնա­մու ուժե­րին հարվա­ծել թիկունքից: Բայց իհարկե այս ամենն իրա­կա­նացնե­լու համար պետք էր ունե­նալ եզո­րա­կոչված ու մարտունակ մեծա­քա­նակ պահեստա­զոր և լավ սպա­ռա­զի­նություն:

-Չենք հարվա­ծել թշնա­մու նավթա­տարնե­րին ու գազա­տարնե­րին, քանի որ Ռուսաստա­նը թույլ չի տվել հարվա­ծել

-Հարա­վով նահանջին զուգա­հեռ ոչինչ չենք արել, որ Բերձո­րի, Մարտունու և Շուշիի հարա­վը և հենց Շուշին ամրացնենք: Շուշին կարող էր պաշարված 2 ամիս դիմա­նալ, եթե անհրա­ժեշտ մարա­շի­նա­կան կառույցներ, բավա­րար չափով սնունդ, ջուր և զինամթերք կուտա­կեինք այնտեղ: 15–20 օրը լիուլի բավա­րար էր դրա համար: Իսկ 1 ամիս հարա­վում թշնա­մուն կանգնեցնե­լը ձմռան գալուստի հետ բեկումնա­յին կդառնար հօգուտ մեզ:

Ի վերջո, իսկա­պես մեր բանա­կը փառա­հեղ պատե­րազմ է մղել, Արցա­խը պաշտպա­նող 13 գնդե­րից 10‑ը ոչ մի քայլ չեն նահանջել: Սա արդեն խոսումէ այն մասին, որ բանա­կը չի պարտվել և Շուշին հապճեպ հանձնե­լու ու կապի­տուլյա­ցիոն փաստա­թուղթ ստո­րագրե­լու գործող իշխա­նության քայլը միանշա­նա դավա­ճա­նություն էր հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի հանդեպ: Ավե­լի լավ էր Ստե­փա­նա­կերտն ու Շուշին, Աղդամն ու Մարտունին կորցնել, բայց պահել քարվա­ճա­ռը, Բերձո­րը, Մարտա­կերտի ու Ասկե­րա­նի արևմուտքը և ձմռա­նը լեռնե­րում ջախջա­խել թշնա­մուն: Տխմար, տհաս, անհայրե­նիք ու դավա­ճան են մեր բոլոր նախկին ու գործող իշխա­նություննե­րը: Ազգը պիտի ոտքի ելնի և ոչնչացնի իր իսկ ծնած ներքին թշնա­մուն:

Հայ Զինվոր 02. 09. 2021

Նյութը՝ «Հայ Զինվոր» ֆեյսբուքյան էջից

Առնչվող Հոդվածներ