20.4 C
Yerevan

Հայ-թուրքա­կան Բանակցութիւննե­րի Հնա­րաւո­րութեան Մասին

Ամէն ինչի հետ մէկտեղ, չպէտք է մոռա­նալ, որ Ռուսաստանն անե­լու է ամէն ինչ, որպէսզի հայ-թուրքա­կան ուղղա­կի երկխօ­սութիւնը յանկարծ չկա­յա­նայ:

Վլա­տի­միր Յարութիւնեան

Այդ կապակցությեամբ շատ է խօսւում թուրքա­կան նախա­պայմաննե­րի մասին: Թուրքա­կան նախա­պայմաննե­րը, դրանք, ըստ էութեան և առա­ջին հերթին, Ռուսաստա­նի նախա­պայմաններն են‘ չխօ­սել և չբարձրա­ձայնել 1920 թ. Հայաստա­նի բոլշև­ի­կեան օկուպա­ցիա­յի, 1921 թ. Մոսկուա­յի և Կարսի պայմա­նագրե­րի մասին: Ինչպէս որ դա եղաւ 1990‑ի օգոստո­սին‘ մեր հերթա­կան անկա­խութիւնը հռչա­կե­լու ժամա­նակ:

Թէ Մոսկուան, թէ Անկա­րան մեզա­նից պահանջում են չխօ­սել այդ մասին: Եւ չխօ­սել այնպէս, որ եթէ նոյնիսկ աշխարհն յանկարծ սկսի խօսել, մենք գոռանք, որ նման բան , նման խնդիր չկայ: Մեզ թոյլ է տրուած‘ ռուսի բարե­հա­ճութեամբ, խօսել միայն Ցեղասպա­նութիւնից: Այն էլ սահմա­նա­փա­կուե­լով միայն թուրքա­կան գազա­նութիւննե­րի յիշա­տակմամբ ու դրանց նկա­րագրումով: Առանց իրաւունքի և թոյլտուութեան խորա­նա­լու հարցի մէջ և այդ նոյն Ցեղասպա­նութեան քաղա­քա­կան պատճառնե­րը պարզե­լու, վեր հանե­լու և հանրայնացնե­լու: Դրա համար էլ երկու յանցա­կիցներ մեզ քշում են դէպի արնա­հո­րը, որպէսզի մէջներս գործի միայն և ամ՝ն գնով փրկուե­լու անասնա­կան բնազդը:

Բայց… միա­ժա­մա­նակ այս ամէ­նը, ընդա­մէ­նը «констатация факта»: Իսկ հերթա­կան արնա­հո­րում չյայտնուե­լու և ապրել շարունա­կե­լու համար պէտք է գործել: Մենք պէտք է հասկա­նանք, որ մենք չենք կարող աշխարհի երե­սից վերացնել այսօ­րուայ Թուրքիան, կամ էլ յոյս դնել, որ մեր «խաթեր» ինչ-որ մէկը կը վերացնի նրան և մեզ կը մատուցի Արևմտեան Հայաստա­նը: Վիճակն իրա­կա­նում այնպի­սին է, որ, ինչպէս կ“ասէր ռուսը‘ «не до жиру, быть бы живу»: Իսկ նման իրա­վի­ճակնե­րում ողջ մնա­լու միակ հնա­րաւո­րութիւնը‘ դա բանակցելն է:

Ամէն ինչի հետ մէկտեղ, չպէտք է մոռա­նալ, որ Ռուսաստանն անե­լու է ամէն ինչ, որպէսզի հայ-թուրքա­կան ուղղա­կի երկխօ­սութիւնը յանկարծ չկա­յա­նայ: Հայ-թուրքա­կան բանակցութիւններ‘ խնդրեմ, բայց միայն ռուսա­կան հովա­նու ներքոյ և միայն ռուսա­կան կողմի ձևաւո­րած օրա­կարգով: Այսինքն‘ նորից հայկա­կան կոտո­րած:

Բացի դրա­նից, հասկա­նա­լի է, որ ցանկա­ցած բանակցութեան կայա­նա­լու համար, նրա պահանջը պէտք է հասունա­նայ: Հայ-թուրքա­կան ուղղա­կի երկխօ­սութեան անհրա­ժեշտութիւնն այսօր ակնյայտ է: Սակայն…Լինենք իրա­տես: Այդ զրոյցն ինքնուրոյն վարե­լու համար, պատկե­րաւոր ասած առանց «Լաւրո­վի զապիսկա­նե­րի» օժանդա­կութեան, չունենք ոչ միայն ուժեղ ոգով ու հզօր աշխարհընկա­լումով համա­պա­տասխան անձինք, այլ, ինչն ամէ­նա­ցաւա­լին է, համա­պա­տասխան կրթա­կան ցենզ ու նրա բովանդա­կութիւնն ապա­հո­վող անձինք: Բայց միևնոյնն է‘ հայ-թուրքա­կան ուղղա­կի երկխօ­սութեանն այլընտրանք չկայ:

Անհրա­ժեշտ է գտնել ու գործի մէջ դնել այն բարե­կամ երկրնե­րին, որոնք գոնէ կը հասկա­նան ու կը հաւա­տան, որ մենք արդէն իրօք դուրս ենք եկել «Իստանբուլը պիտի դառնայ արեան ծով» և «ռուսը չլի­նի թուրքը մեզ կ’ուտի» կենսա­փի­լի­սո­փա­յա­կան կարծրա­տի­պե­րից: Եւ ամէ­նա­կարև­ո­րը‘ թուրքը պէտք է տեսնի, որ իր դիմաց նստած է ոչ թէ պրի­մի­տիւ ու միա­տակ պահանջա­տէր, այլ պատմութեանն ու դիւա­նա­գի­տա­կան ու քաղա­քա­կան խնդիրնե­րին տիրա­պե­տող գրա­գէտ պետա­կան  այր:

Առնչվող Հոդվածներ