16.4 C
Yerevan

Կոռուպցիան Այնպես, Ինչպես Որ Կա

Կոռուպցիան այն է, երբ դու վճա­րում ես ավե­լի ու ավե­լի շատ, բայց սկսում ես ապրել ավե­լի ու ավե­լի վատ: Դա այն է, երբ Վերահսկի­չը հերթա­կան աբսուրդ օրենքն է ընդունում ու հերթա­կան անհասկա­նա­լի տուգանքը:

Արա­յիկ Մկրտումյան

Կոռուպցիա­յի մասին շատ են  խոսել ու շատ են շարունա­կում խոսել ու դա լրիվ արդա­րացված է, որովհետև այդ ախտը ցանկա­ցած ուժեղ ու կայուն երկիր կարող է ծնկի բերել ու ոչնչացնել: Կոռուպցիան մի սոսկա­լի հիվանդություն է, չխնա­յող ու սպա­նող է, այն քայքա­յում է ու մաշեցնում: Կարե­լի է ասել, որ կոռուպցիան մի կեղտոտ հիվանդություն է, որը միանգա­մից չի սպա­նում, բայց կայուն քայլե­րով տանում է դեպի մահ, այնպես ինչպես երկա­րատև ջերմախտը, քաղցկե­ղը:

Կոռուպցիան դանդաղ ու կայուն զարգա­ցող հիվանդություն է: Կոռուպցիան դատավճիռ է:

Հիմա անցնենք բուն նյութին: Մենք բոլորս լսել ենք այդ բառը և ըստ էության ինչ որ պատկե­րա­ցումներ ունենք դրա մասին: Գիտենք, որ կոռուպցիա ասված իրե­նից ենթադրում է այն, որ մարդիկ կաշառք են վերցնում ու տալիս, և սխալ ու անարդա­րա­ցի որո­շումներ են կատա­րում կամ իրենց գործը չեն անում: Դա ճիշտ, բայց շատ թերի պատկե­րա­ցում է: Անհրա­ժեշտ է հիմնո­վին ու կառուցվածքա­յին առումով սխե­մա­վո­րել մեր տեղե­կատվությունը՝ ամբողջա­կան պատկեր ստա­նա­լու ու դրա դեմ պայքա­րե­լու համար:

Պատկե­րացնենք մի այսպի­սի վիճակ:

Ամեն աշխա­տող մարդ, իր աշխա­տա­վարձից ու եկամտից որո­շա­կի տոկոս է բաժին հանում այսպես կոչված գլխա­վոր վերահսկիչ մարմնին՝ կառա­վա­րությա­նը: Այնտեղ, ուր այդ մարդը աշխա­տում է՝ ընկե­րություն, կազմա­կերպություն, այն ևս որո­շա­կի տոկոս է վճա­րում Վերահսկի­չին: Կան բազմա­թիվ կազմա­կերպություններ, որոնք հատուկ տոկոսներ են վճա­րում արտա­հանման, ներդրման և արտադրության համար: Բացի դրա­նից, ամեն ծառա­յություն և ապրանք ունի իր գինն ու արժե­քը, որի համար կրկին տոկոս է վճարվում Վերահսկի­չին: Այդ ընկե­րություննե­րը բազմա­թիվ են, այսինքն հսկա­յա­կան գումարներ են վճարվում Վերահսկի­չին: Էլ ավե­լի բազմա­թիվ են անհատ մարդիկ, որ աշխա­տում են որևէ տեղ և հարկ վճա­րում: Նրանք միլիոննե­րով են: Այդ միլիո­նա­վոր աշխա­տող և վճա­րող մարդկանց անվա­նում են ժողո­վուրդ, իսկ ժողո­վուրդը և մյուս մանր, միջին ու մեծ ընկե­րություննե­րը միա­սին կազմում են ընդհա­նուր հարկա­յին դաշտը, որտեղ բոլո­րը իրենց տոկո­սը վճա­րում են Վերահսկի­չին:

Այդ ամե­նը պահե­լու և կարգա­վո­րե­լու համար, անհրա­ժեշտ են մի շարք երև­ույթնե­րի առկա­յություն, որոնք առողջ են պահում վերը նշված ոլորտնե­րը և թույլ են տալիս աշխա­տել ու վճա­րել: Օրի­նակ բժշկա­կան հաստա­տություններ, որոնք մարդուն օգնում են հիվանդության ժամա­նակ, կոմունալ ծառա­յություն, որոնք մաքուր են պահում շրջա­կայքն ու վերա­նո­րո­գում ամեն ինչ, հսկիչ ուժեր կամ բանակ ու ոստի­կա­նություն, որոնք ապա­հո­վում են այդ ամե­նի ներքին ու արտա­քին անվտանգությունը, կենսա­թո­շակ, որը վճա­րում են արդեն ծերա­ցած մարդկանց, որոնք իրենց ժամա­նա­կին վճա­րել են իրենց բաժի­նը, գիտա­կան հաստա­տություններ, որոնք ապա­հո­վում են այդ բոլո­րի զարգա­ցումը և բարձրացնում ամեն ինչի մակարդա­կը, կրթա­կան համա­կարգ, որը մարդուն պատրաստում է ժամա­նա­կա­կից կյանքի ու նրան ուժեղ և խելա­ցի դարձնում և այդ ամենն ապա­հո­վե­լու համար Վերահսկի­չը իր ստա­ցած գումարնե­րը միացնում է իրար և հերթով ուղղում այդ բոլոր կետե­րի բարե­լավմանն ու ամրապնդմա­նը, որն էլ իր հերթին բերում է ամրության, կայունության, հանգիստ, խաղաղ ու ապա­հով կյանքի: Վերը նշված ոլորտնե­րի համար վճա­րում ես դու, ինչպես նաև վճա­րում ես Վերահսկի­չին, որ նա կարո­ղա­նա այդ աշխա­տանքը անել և ապրել:

Իդեա­լա­կան մոդել է, բոլո­րը վճա­րում են, որ ընդհա­նուր կյանքը նորմալ հունով ապա­հո­վել ստացվի:

Դե ի՞նչ, կարծում եմ պարզ է: Հեշտ և հասա­րակ: Այս ամե­նը նմա՞ն է մեր կյանքին: Ո՞չ: Զարմա­նա­լի է, չէ որ տոկոսնե­րը գնում են, իսկ ինչո՞ւ հետ չեն գալիս:

Այս մոդելն աշխա­տում է այնքան ժամա­նակ, քանի դեռ Վերահսկի­չը անում է իր գործը ազնվո­րեն, բայց երբ Վերահսկիչ մարմնի մարդիկ ժողովրդից հավաքված փողե­րին նայում են, ոչ թե որպես ժողովրդի փող, այլ որպես սեփա­կան, ապա նրանց մտադրություննե­րը փոխվում են, ու հավաքված գումա­րը, ոչ թե հետ է ուղղվում վճա­րո­ղի կյանքը ապա­հո­վե­լու համար, այլ սկսում է դառնալ գործիք, որովՎե­րահսկի­չը սկսում է ավե­լացնել իր անձնա­կան ատրի­բուտնե­րը՝ մեքե­նա­ներ, տներ, թանկ զգեստներ, ուտե­լիք, դղյակ:

Գանձա­րա­նում փողը գնա­լով քչա­նում է, քանի որ այն ուղղվում է արդեն ոչ թե այնտեղ, ուր նախա­տեսված էր, այլ Վերահսկի­չի անձնա­կան ցանկություննե­րը բավա­րա­րե­լուն: Նման պարա­գա­յում սոցիա­լա­կան ինստի­տուտնե­րին հատկացվող փողը գնա­լով քչա­նում է, և ի՞նչ է տեղի ունե­նում:

Նախ ավերվում է բժշկա­կան համա­կարգը: Դադա­րեցվում են հիվանդություննե­րի ուսումնա­սի­րություննե­րը, այնուհետև դեղե­րի արտադրությունը, հետո սկսում են պակա­սել անվճար դեղե­րը, սկսում են փակվել անվճար հիվանդա­նոցնե­րը, վճա­րո­վի­նե­րը դառնում են շատ թանկ, սարքա­վո­րումնե­րը ոչ թե տեղում են արտադրվում, այլ սկսում են գնել արտա­սահմա­նից՝ շատ թանկ գնով, այնքան թանկ, որ ասենք ՄՌՏ սարքե­րը ողջ պետություն լինում են մի քանի հատ՝ սարսա­փե­լի թանկ ու միայն կենտրոննե­րում: Ինչո՞ւ, որովհետև բժշկությա­նը նախա­տեսված գումա­րը օրի­նակ 1 մլնի փոխա­րեն եկել է 300 հազար: Իսկ դրա­նով շատ թույլ համա­կարգ է պահվում: Սկսում են քչա­նալ բժիշկնե­րը, պակա­սում է նրանց աշխա­տա­վարձը, հասունա­նում է շատ մեծ սթրես բժշկի ու հիվանդի մեջ՝ վատ ծառա­յության, թանկ դեղե­րի ու բուժման, անվերջ հերթե­րի ու մյուս այլ պատճառնե­րով: Բժիշկը և հիվանդը դառնում են անհամբեր, դյուրագրգիռ, անփույթ: 

Իսկ ինչո՞ւ: Որովհետև ոլորտի ֆինանսա­վո­րում չկա: Որովհետև ՄԵԾ‑ի փոխա­րեն Վերահսկի­չը տվել է շատ ՓՈՔՐ: Իսկ ո՞ւր է փողի մնացյալ հատվա­ծը: Դրանք չեն անհե­տա­ցել, այլ լռվել են տնօ­րի­նողնե­րի գրպա­նում ու ուղղվել են Վերահսկի­չի անձնա­կան ատրի­բուտնե­րի մեծացմանն ու շատացմա­նը: Իսկ այ թոշա­կա­ռունե­րի թոշա­կը չի բարձրա­ցել ու չի շատա­ցել, որովհետև կենսա­թո­շա­կա­յին ֆոնդին ուղղված գումա­նե­րի հետ տեղի է ունե­ցել այն, ինչ և բժշկա­կան ոլորտի հետ հասկանո՞ւմ եք: Դրան գումարվում է սոցիա­լա­կան մյուս ծառա­յություննե­րի գնե­րի աճն ու որա­կի ընկնե­լը: Աշխա­տա­վարձե­րը չեն աճում, որովհետև այդ գումարնե­րի հետ տեղի է ունե­ցել այն նույն ֆոկուսը, ինչ և մյուս դեպքե­րում: Ու մարդիկ նկա­տում են, որ որոշնե­րը ապրում են դղյա­կում, անընդհատ հանգստա­նում են արտա­սահմա­նում, իսկ շատ շատե­րը դժվա­րությամբ են հագուստ գնում կամ ուտե­լիք ճարում:

Այս իրա­վի­ճա­կը կարող է փոխվել, մարդիկ կարող են բարկա­նալ այս վիճա­կից, կարող են մտա­ծել ու մի օր էլ որո­շեն փոխել ներկա­յիս վատ վիճա­կը:

Ի՞նչ անել նման դեպքում: Շատ պարզ: Վերահսկի­չը սկսում է ավե­լի շատ յուրացնել համընդհա­նուր սեփա­կա­նությունը և կրճա­տում է ևս մեկ ու շատ կարև­որ ոլորտի հատկա­ցումնե­րը՝ կրթության ու գիտության:

Դրանք սկսում են չզարգա­նալ, նեխել, փչա­նալ, որա­կը գցել: Դա բերում է մտքի լճացման, մարդիկ այլևս չեն կարո­ղա­նում նոր միտք ձևա­վո­րել, նրանք այլևս չեն կարո­ղա­նում նորո­վի մտա­ծել, այլ մնում են այն նույն մակարդա­կում, որի պահից սկսած կրթությունն ու գիտությունը սկսել է փչա­նալ: Նրանք այլևս չեն կարո­ղա­նում մտա­ծել: Ցածր կրթա­կան համա­կարգը թույլ չի տալիս լավ աշխա­տանք ունե­նալ, մարդիկ սկսում են մնալ անուսում, թերզարգա­ցած և դառնալ անկիրթ ու անտեղյակ մեծա­մասնություն: Ուղե­ղը ոսկրա­նում է: Սկսում են աշխա­տել գրոշնե­րի համար և որ ամե­նա­կարև­որն է, սկսում են լռել ու հարցեր չտալ:

Աշխա­տիր ու լռիր, այլա­պես, եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնում է հարցեր տալ Մեծն Վերահսկի­չին, նա շատ արագ ստեղծում է մի օրենք, որով արգե­լում է հայհո­յել, քննա­դա­տել ու չենթարկվել: Ու եթե հանկարծ նույնիսկ այդ պարա­գա­յում, որևէ մեկը որո­շում է հարցեր տալ, նրա դեմ է ուղղվում ներքին ու արտա­քին հսկման օղա­կը՝, ոստի­կա­նությունը, որը նախա­պես պիտի պաշտպա­ներ քեզ, բայց դառնում է Վերահսկի­չի անձնա­կան թիկնա­պա­հը: Եվ ոստի­կա­նության մտքով արդեն չի էլ անցնում, որ նրանք հարստացնում են հենց Վերահսկի­չին՝ ճնշե­լով սեփա­կան հայրե­նա­կիցնե­րին:

Փչա­նում են շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րը: Առողջ ու որակյալ մրցակցության փոխա­րեն Մեծն Վերահսկի­չի հետ հարա­բե­րություննե­րը կառուցվում են կեղտոտ ճանա­պարհով: Ով ներքին կարգով շատ վճա­րի, նա էլ կստա­նա պետա­կան պատվե­րը, կհաղթի տենդե­րում: Չկա որակ, չկա խիղճ: Կա կեղտոտ մրցակցություն, որտեղ կաշառքով ստացված տենդե­րը Վերահսկի­չի ու շահո­ղի մեջ պետա­կան պատվե­րից վերածվում է մասնա­վոր բինզե­սի:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են կատարվում ճանա­պարհա­շի­նա­րա­րության, հիվանդա­նոցնե­րի ու դպրոցնե­րի կառուցումնե­րը ու ինչ գումարներ են հափշտակվում, որոնք այդպես էլ հետ չեն վերա­դարձվում: 

Ծառա­յություննե­րի որակն ընկնում է:

Ապրե­լը դառնում է տանջանք:

Ահա թե ինչ է կոռուպցիան: Կոռուպցիան այն է, երբ դու վճա­րում ես ավե­լի ու ավե­լի շատ, բայց սկսում ես ապրել ավե­լի ու ավե­լի վատ: Դա այն է, երբ Վերահսկի­չը հերթա­կան աբսուրդ օրենքն է ընդունում ու հերթա­կան անհասկա­նա­լի տուգանքը:

-Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ,-ահա նրանց սկզբունքը: 

Դե պատկե­րացրեք, եթե այդ ամե­նը ճնշող ու սարսա­փե­լի ազդե­ցություն է ունե­նում անհատ մարդու կամ կազմա­կերպության համար, ապա ինչ աղե­տա­լի է այդ ամե­նը անդրա­դառնում պետության վրա: 

Այն կործա­նում է պետությունը: Կոռուպցիան դատավճիռ է:

Որովհետև դրա հետև­անքով չկա արտադրություն, չկա հետա­զո­տություն, միայն և միայն փոքր աշխա­տա­վարձ, քայքայված տնտե­սություն և որպես հետև­անք՝ անկա­յուն երկիր, աղքատ ժողո­վուրդ՝ անպատրաստ բոլոր մարտահրա­վերնե­րին:

Եվ կոռումպացված երկրնե­րում մարդիկ զարմա­նում են, որ որևէ խոշոր գող կարո­ղա­նում է հանգիստ կերպով ազատվել բանտից և դեռ քաղա­քա­կան պահանջներ ներկա­յացնել, իսկ ահա երե­խա­նե­րի համար հաց գողա­ցող կնո­ջը, դատում են կրկնա­կի հանցա­գործության համար: Մարդիկ նման երկրնե­րում ունե­նում են անհա­տա­կան դեգրա­դա­ցիա, անձնա­կան ողբերգություն: Ամուսիննե­րը բաժանվում են, որովհետև այդ զզվե­լի վիճա­կի հետև­անքի պատճա­ռով նրանք այլևս չեն կարո­ղա­նում ապրել իրար հետ: Երե­խա­նե­րը հայտնվում են մանկա­տա­նը, տարի­քով մարդիկ՝ ծերա­նո­ցում: Որովհետև ոչ աշխա­տա­վարձն է հերի­քում երե­խա­յին պահե­լու, ոչ՝ թոշա­կը:

Կոռուպցիան այն է, երբ ժողո­վուրդն ունի քիչ ազա­տություն, քննա­դա­տություն, գումար, առողջություն, ստեղծա­գործա­կան միտք: Ու դրան հակադրվում է Վերահսկի­չի ունե­ցած մոնո­պո­լիան, անպատժե­լիությունը, ունեցվածքը, դաժա­նությունը, ցինիզմը, գումա­րը:

Հայրե­նի­քը չեն ընտրում, բայց ընտրում են քայքա­յել ու ոչնչացնել այն, թե զարգացնել ու հարստացնել:

Իսկ ի՞նչ անել նման դեպքում: Նախ առա­ջի­նը՝ ընդունել խնդի­րը, պիտի ընդունել, որ վարա­կը կա ու այն շատ շատ ավե­լի ծանր է, քան էմո­ցիո­նալ լապշան, որ կախում են մարդկանց ականջնե­րից: 

Զարմա­նա­լի օրի­նակ: Տնտե­սությամբ աշխարհում առա­ջին տասնյա­կում գտնվե­լող Շվե­դիան, ստիպված էր միլիոննե­րի կաշառք վճա­րել Ուզբեկստա­նին, որպեսզի իր TeliaSonera ընկե­րությունը կարո­ղա­նա գոնե թույլտվություն ունե­նալ այնտեղ աշխա­տե­լու համար: Ահա թե ինչ:

Ինչո՞ւ էր պետք գիտե­նալ այս ամե­նը: Դե որովհետև գիտե­լի­քը՝ ուժ է, իսկ ուժով հնա­րա­վոր է կառուցել այն երկի­րը, որից ոչ թե կփախչես, այլ որտեղ կցանկա­նաս ապրել քո երե­խա­նե­րի ու հայրե­նա­կիցնե­րի հետ:

Խոսեք այս մասին, պատմեք ձեր ընկերնե­րին, հասկա­ցեք ու ախտո­րո­շեք ու թույլ մի տվեք, որ Վերահսկի­չը ձեր տանջանքը դարձնի ձեր դեմ ուղղված մտրակ՝ հանուն իր ևս մեկ դղյա­կի ու մեքե­նա­յի:

Կոռուպցիան համաշխարհա­յին հիվանդություն է, բայց որոշ տեղե­րում այն թեթև է անցնում, իսկ որոշ տեղե­րում՝ հիվանդը կարող է այլևս վեր չկե­նալ տեղից:

Իսկ ի՞նչ ծանրությամբ եք գնա­հա­տում մեր երկի­րը:

Առնչվող Հոդվածներ