20.4 C
Yerevan

Բարև Եղբայր, Մեկ Տարի է Երկրա­յին Կյանքում Չկաս

Չգի­տեմ ավե­լի շատ ինչ զգա­ցո­ղություն է հերոս ընկեր կորցնե­լը‘ հպարտության, թե ափսո­սանքի։

Սիրա­նուշ Ասատրյան

Բարև եղբայր, մեկ տարի է երկրա­յին կյանքում չկաս։Հնարավորութան դեպքում կհարցնեի, թե ոնց ես, բայց գիտեմ‘ հնար չկա։ Մեծ հաշվով պատասխանն էլ գիտեմ‘ առանց հարցնե­լու։

Մենք էս կյանքում շատ բաներ ենք կիսել‘ սովո­րա­կան հացից, մինչև մեծ գաղա­փարներ, խարույկներ ենք կիսել ու հայրե­նա­սի­րա­կան երգեր։Մենք շատ պատմություններ ենք կիսել հերոսնե­րի, պայքարնե­րի ու հայրե­նի­քի մասին, բայց երբեք չեմ էլ մտա­ծել, որ մի օր պիտի մեծ պատասխա­նատվությամբ մեր հիշո­ղություննե­րով, քո տեսա­կով ու անսահման բարությամբ բոլո­րի հետ կիսվեմ։

Վատ օրեր են‘ թևա­թափ ու հիասթափված, էս ամե­նի մեջ մի քիչ ապրեցնող քո տեսակն է, որ լցնում է կյանքով ու ստի­պում պայքա­րել։ Հաճախ թվում է թե մոռա­ցել եմ պայքա­րի ձևը, բայց ինչ որ անա­սե­լի ուժ ինձ դնում է պայքա­րի ուղու վրա ու ստի­պում շարժվել։

Այսօր եկել էի քեզ մոտ. դժվար է լսել քո մասին, երբ արդեն չկաս, բայց չգի­տեմ ավե­լի շատ հպարտությամբ, թե տխրությունով են իմ սիրտը լցնում քո մասին ասված խոսքե­րը։

Ու չգի­տեմ ավե­լի շատ ինչ զգա­ցո­ղություն է հերոս ընկեր կորցնե­լը‘ հպարտության թե ափսո­սանքի։

Կնե­րես ինձ ու մեզ, շատ թույլ ենք պայքա­րում, շատ անկա­րող ենք, չպետք է այսպես լինեինք։

Որո­շել եմ‘ էլ թևա­թափ չեմ լինե­լու, պիտի հասցնեմ քո տեսա­կը փոխանցել‘ սովո­րեցնե­լու համար ինչպի­սին պետք է լինի հայը։Խոստանում եմ անել առա­վե­լա­գույնը նրա‘ ինչ չհասցրիր։Լավ մնա էդտեղ‘ վերև­ում։

Կհանդի­պենք, երկնայի՛ն եղբայր։

Կհանդի­պենք, Մռո­վի Արծիվ։

Առնչվող Հոդվածներ