14.7 C
Yerevan

Հավա­տա­րիմ Գաղա­փա­րին

Մենք՝ ՀՅԴ-ից հեռացված երի­տա­սարդներս, դատա­պարտում ենք աշխա­տանքի անձնա­կան, նեղ ու շահագրգիռ տրա­մա­բա­նությունը, որն արդեն հասցրել է ջարդել ՀՅԴ ողնա­շա­րը, և նաև խորը հարված հասցրել ՀՀ-ին որպես պետություն, քանի որ ՀՅԴ‑ն առա­վել քան որևէ այլ ուժ պատասխա­նա­տու է հայության համար: Մենք առաջնորդվում ենք աշխա­տանքի ինստի­տուցիո­նալ, գաղա­փա­րա­կան համա­պարփակ և կառուցվածքա­յին տրա­մա­բա­նությամբ։

Ինչպես տեղյակ եք 2019 թվա­կա­նի դեկտեմբե­րին մենք հեռացվե­ցինք կուսակցության շարքե­րից և միտումնա­վոր դուրս մղվե­ցինք կուսակցա­կան առօրյա­յից՝ հնա­րա­վո­րություն չունե­նա­լով քաղա­քա­կան գործունեություն ծավա­լել Հայաստա­նում որպես դաշնակցա­կան։ Սակայն դա չկոտրեց մեր դաշնակցա­կա­նի ոգին, ու մենք փնտրե­ցինք այլընտրանքներ մեր պոտենցիա­լը հայրե­նի­քին ծառա­յեցնե­լու։ Սկզբում որպես հասա­րա­կա­կան կազմա­կերպություն, ապա՝ հիմնադրամ, իսկ հիմա արդեն որպես քաղա­քա­կան նախա­ձեռնություն, մենք՝ ՆԱՈՒՄ ընկերներս, հավա­տա­րիմ մնա­լով ՀՅԴ գաղա­փա­րա­խո­սությա­նը, պայքա­րում ենք հանուն հայրե­նի­քի շենացման։

Մենք ծանո­թա­ցանք 2021թ. հոկտեմբե­րի 9–10-ին ՀՅԴ Ամե­րի­կա­յի Կենտրո­նա­կան Կոմի­տեի կազմա­կերպած խորհրդա­ժո­ղո­վի բովանդա­կությանն ու էությա­նը և կարող ենք արձա­նագրել, որ միանշա­նակ դրա­կան ենք գնա­հա­տում այդ քայլը: Խորհրդա­ժո­ղո­վի ժամա­նակ ամե­րիկյան ընկերներներն ըստ էության քննարկել են նույն հարցերն ու նույն մտա­հո­գություններն են արտա­հայտել, որը բարձրա­ձայնե­ցինք 2019թ., որից հետո ամե­նաանհե­թեթ մեղադրանքնե­րով հեռացվե­ցինք կուսակցությունից: Մենք և՛ այն ժամա­նակ, և՛ հիմա շարունա­կում ենք հավա­տա­րիմ մնալ դաշնակցա­կա­նի կերպա­րին և ՀՅԴ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությա­նը, որում արտա­հայտված են Հայաստա­նի, հայի և հայրե­նի­քի մասին մեր հասա­րա­կա­կան մտա­հո­գություննե­րին ուղղված քայլե­րը: Մենք լիո­վին կիսում ենք ՀՅԴ Ամե­րի­կա­յի Կենտրո­նա­կան Կոմի­տեի ընկերնե­րի մտա­հո­գություննե­րը տիրող իրա­վի­ճա­կի առումով, վերա­հաստա­տե­լով, որ այսօր ՀՅԴ‑ն և ՀՀ‑ն գտնվում են անա­սե­լի ծանր իրա­վի­ճա­կում, որի հետև­անքներն իրոք լինե­լու են էլ ավե­լի ծանր, քան 2020թ. պարտությունն ու դրան ուղեկցող արհա­վիրքնե­րը:

Մենք՝ ՀՅԴ-ից հեռացված երի­տա­սարդներս, դատա­պարտում ենք աշխա­տանքի անձնա­կան, նեղ ու շահագրգիռ տրա­մա­բա­նությունը, որն արդեն հասցրել է ջարդել ՀՅԴ ողնա­շա­րը, և նաև խորը հարված հասցրել ՀՀ-ին որպես պետություն, քանի որ ՀՅԴ‑ն առա­վել քան որևէ այլ ուժ պատասխա­նա­տու է հայության համար: Մենք առաջնորդվում ենք աշխա­տանքի ինստի­տուցիո­նալ, գաղա­փա­րա­կան համա­պարփակ և կառուցվածքա­յին տրա­մա­բա­նությամբ, և այդ պատճա­ռով էլ դեռևս 2019թ. մերժե­ցինք այն ինքնասպան ուղին, որը բռնել է կուսակցա­կան վերնա­խա­վը: Մենք շատ ուրախ ենք՝ տեսնե­լով, որ հայության ու գաղա­փա­րի համար մտա­հո­գության համար մղվող այս պայքա­րում միայնակ չենք և տեղե­կացնում ենք, որ այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են թարմ և կայուն գաղա­փա­րա­խո­սությամբ, կարող են լիա­կա­տար և անվե­րա­պա­հո­րեն հույս դնել մեր աջակցությանն ու գաղա­փա­րա­կան հենքին:

Ցանկա­նում ենք հիշեցնել, որ մեր հեռա­ցումով, կամ այլ ակտիվ և մտա­հոգ ընկերնե­րի մեկուսա­ցումով ՀՅԴ հարցե­րը շարունա­կում են խորա­նալ և ինքնասպան պայթյունը մի օր վերջնա­կա­նո­րեն կործա­նե­լու է իրենց հեղի­նա­կությունն ու պատի­վը մի քանի նախա­րա­րա­կան պորտֆելնե­րով և բիզնես-առա­վե­լություննե­րով վաճա­ռած անձանց խնամքին հանձնված կուսակցությա­նը: Այդ մարդիկ մի օր լքե­լու են ՀՅԴ‑ն, երբ հասկա­նան, որ այլևս ոչինչ հնա­րա­վոր չէ գրպա­նել և կուսակցության այն ընկերնե­րը, որ այսօր մեզ մեղադրանքներ են հնչեցնում, մնա­լու են անգի­տության ու մեծ հիասթա­փության մեջ: ՀՅԴ ճակա­տա­գի­րը շատ ավե­լի սարսա­փե­լի է, քան պատկե­րացնում են:

Մենք լավ հասկա­նա­լով և գիտակցե­լով պահի լրջությունն ու կարև­ո­րությունը, նորից ու նորից հայտա­րա­րում ենք, որ լինե­լով դաշնակցա­կան գաղա­փա­րա­խո­սության պաշտպանն ու արժե­վո­րո­ղը, դուրս ենք ցանկա­ցած չնչին շահա­մոլ տրա­մա­բա­նությունից և պատրաստ ենք ձեռք մեկնել այն բոլոր մարդկանց, ովքեր այլևս չեն հանդուրժի ինքնա­խա­բության ու դավադրության այս մթնո­լորտը:

Թե՛ պատե­րազմից առաջ, և թե՛ դրա­նից հետո մեր խնդի­րը մեկն է եղել՝ ունե­նալ հզոր հայրե­նիք, հզոր իշխա­նությունով։
Մեր նպա­տակնե­րից մեկը եղել և շարունա­կում է մնալ ՀՅԴ առողջա­ցումը: Մենք կարև­որ ենք համա­րում ոչ թե պարզա­պես դատարկ խոսքե­րով դատա­պարտե­լը կամ, ժամա­նակ առ ժամա­նակ ցուցադրա­կան վեճե­րով ինքնա­գո­վազդը, այլ ձեռնարկել ենք հայի ու դաշնակցա­կա­նի արքե­տի­պա­յին մաքուր կերպա­րի պահպա­նումն ու ամրա­ցումը ենթադրող գործո­ղություններ:

Մեզ չեն հասկա­ցել այ ժամա­նակ, չեն ցանկա­նում հասկա­նալ հիմա:

Մենք դեռևս կուսակցության շարքե­րում եղած ժամա­նակ մշտա­պես փորձել ենք ձևա­վո­րել հարցին ուղղված գիտա­կան, լուրջ և պատասխա­նա­տու մոտե­ցում ու մշտա­պես ստա­ցել ենք աղա­վաղված ու անո­րոշ վերա­բերմունք: Նույնը շարունակվում է հիմա ու ՀՅԴ վերնա­խա­վը պատե­րազմ է սկսել այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկա­նում են դուրս գալ այս թմրության ֆոնից: Մենք պայքա­րել ու պայքա­րում ենք դաշնակցա­կա­նի ու հայի կերպա­րի համար: Մենք մի կողմ ենք դրել առօրյա­յի սիրո­ղա­կան տրա­մա­բա­նությունը և ամեն կերպ փորձում ենք կայունացնել ներկան ու փրկել ապա­գան:

Դա կարև­որ է այնքա­նով, որ մենք փորձում ենք ուշադրություն դարձնել այն հարցե­րի վրա, որոնք լինե­լով կենսա­կան կարև­ուրության, մշտա­պես անուշադրության են մատնվել՝ ավե­լի խորացնե­լով կուսակցա­կան ներքին անկա­յունությունը և կուսակցա­կան շրջա­նակնե­րին մեկուսացնլով միմյանցից՝ անհնա­րին դարձնե­լով կուսակցա­կան շրջա­նակնե­րի կապը միմյանց հետ։ Դա կործանման հստակ սցե­նար է:

Լինե­լով դաշնակցա­կան գաղա­փա­րա­խո­սության կրո­ղը և կարև­ո­րե­լով պետության կայա­ցումը, առաջնորդվե­լով ընկերվա­րա­կան սոցիա­լիստա­կան սկզբունքնե­րով՝ հավա­տում և հավաստում ենք, որ մենք անկախ ամեն ինչից շարունա­կել ու շարունա­կե­լու ենք երկրի կայունացմա­նը միտված գործունեության։ Ողջունում և մեր գոտեպնդումն ենք հայտնում բոլոր իրա­կան ու գաղա­փա­րա­կան դաշնակցա­կաննե­րին:

ՆԱՈւՄ ընկերներ

Առնչվող Հոդվածներ