16.4 C
Yerevan

Սատա­րենք Մեր Հերոսնե­րին

Արցախյան երկրորդ պատե­րազմի ընթացքում, դրա­նից առաջ ու հետո բազմա­թիվ օժանդա­կություններ են կատարվել՝ Հայաստա­նի ու Արցա­խի հայ եղբայրնե­րին օգնության ձեռք մեկնե­լու համար:

Կարև­որ է հասկա­նալ այն, որ այդ օգնություններն ինքնանպա­տակ չեն և էական նշա­նա­կություն ունեն հատկա­պես մի շարք առումնե­րով՝

Վիրա­վոր հայրե­նի­քը հիմա էլ ավե­լի մեծ չափով օգնության կարիք ունի

Այդ օգնություննե­րը նպաստում են նաև, որ չթուլա­նա կապն աշխարհի տարբեր հատվածնե­րում ապրող հայե­րի մեջ, ունեն և՛ նյութա­կան, և՛ մշա­կութա­յին նշա­նա­կություն:  Հատկանշա­կան է և այն, որ այդ միջո­ցա­ռումնե­րին շատ հաճախ մասնակցություն են ունե­նում հայտնի, հանրա­յին դեմքե­րը և հնա­րա­վոր է լինում միջո­ցա­ռումը խորհրդանշա­կա­նից վերա­ծել ռեալ օգնության:

Հենց նմա­նա­տիպ մի միջո­ցա­ռում էր տեղի ունե­ցել Capital Cities խմբի ղեկա­վար Սեպուհ Սիմո­նեա­նի ևիր տիկնոջ՝ Թամա­րի ջանքե­րով, որի ընթացքում170 հազար ԱՄՆ դոլար հանգա­նակվեց: Նպա­տակնէ օգնություն տրա­մադրել Հայաստա­նի և հատկա­պես Արցա­խի վերա­կանգնման աշխա­տանքնե­րին և այլն:

Միջո­ցա­ռումը, որը նախա­տեսված էր աջակցե­լու «Սատա­րենք մեր հերոսնե­րին» կազմա­կերպությա­նը, ունե­ցավ բավա­կան լայն ու մեծ արձա­գանք:

Լիա­հույս ենք, որ այդ միջո­ցա­ռումը կլի­նի շարունա­կա­կան և կընդգրկի այլ հայաբնակ վայրեր՝ այնտե­ղի հայե­րին ներգրա­վե­լով նման կարև­որ, հայրե­նա­սի­րա­կան գործընթացնե­րում:

Հիմա նման միջո­ցա­ռումներն ունեն շատ մեծ հոգե­բա­նա­կան նշա­նա­կություն: Կարև­որ է, որ պատե­րազմից հետո Հայաստա­նում և Արցա­խում մարդիկ իրենց միայնակ ու լքված չզգան: Նման միջո­ցա­ռումնե­րը հիշեցնում են, որ իրենք միայնակ չեն,  եղբայրնե­րը հիշում են իրենց մասին և պատրաստ են ամեն վայրկյան նրանց կողքը լինե­լու: Ինչքան մեծ և հանրա­ճա­նաչ լինեն այդ միջո­ցա­ռումնե­րը, այնքան ավե­լի բարձր է լինե­լու դրանց հոգե­բա­նա­կան, բարո­յա­կան ու նյութա­կան արժե­քը:

«Սատա­րենք Մեր Եղբայրներին»-ը, որ հիմնադրվել էր դեռևս 2016թ. ապրի­լի 2‑ին, Վիգեն Արաբյա­նի և Հրաչ Սիմոնյա­նի նախա­ձեռնությամբ, այն ժամա­նակ սկսեց և հիմա էլ շարունա­կում է իր հայրե­նանվեր աշխա­տանքը:

Այս միջո­ցա­ռումը գալիս է հավաստե­լու, որ մենք միա­սին շատ բան կարող ենք անել: Չկա՛ փոքր օգնություն, կա կամք: 

Ավե­լի մանրա­մասն այդ ամե­նի մասին՝

Հանրա­ծա­նօթ երա­ժիշտ, Capital Cities խումբի ղեկա­վար Սեպուհ Սիմո­նեան (Sebu), իր տիկնոջ՝ Թամա­րի եւ մտե­րիմ ընկերնե­րու հետ, կազմա­կերպած էր իւրա­յա­տուկ երե­կոյ մը՝ ի նպաստ «Սատա­րենք Մեր Հերոսնե­րին» (Support Our Heroes) կազմա­կերպութեան, որուն նպա­տակն է՝ օգնութեան հասնիլ Հայաստա­նի եւ յատկա­պէս Արցա­խի վերա­կանգման աշխա­տանքնե­րուն, ժողո­վուրդի եւ մարտիկնե­րու այլա­զան պէտքե­րուն։

Երե­կոն կազմա­կերպուած էր ամե­նայն բծախնդրութեամբ։ Անոր մասնակցե­ցան բազմա­թիւ երա­ժիշտներ եւ արուեստա­գէտներ, որոնք սիրա­յօ­ժար նուի­րե­ցին իրենց կատա­րումնե­րը կամ արուեստի գործե­րը։ Երգե­րով, խօսքե­րով, տեսա­նիւթե­րով կամ նկարնե­րով հանդէս եկան արուեստա­գէտներ՝ Սեպուհ Սիմո­նեան, Սերժ Թանգեան, Անժե­լա Սարաֆեան, Վահէ Պէրպէ­րեան, Անթիք, Միշօ, Արմին, Պէյրու, Ճիւան Գասպա­րեան Ճունյըր, Արա Տապանճեան, Սօսէ Քէշի­շեան, Արտեոմ Մանուկեան, Անդրա­նիկ Գզի­րեան, Սէմ Պապա­յեան, Ճոնա Ուոլշ, Թամար Գաբրիէ­լեան, Goldcap, Գալստեան, Մինաս Հալաճ, Ռաճըր Գուբե­լեան, Տէյվիտ Յակո­բեան, Եւա Պապա­յեան, Աննա Կոստա­նեան, Արմէն Մէշ, Դրօ Խաեա­լեան, Սեւակ Մահսէ­րէ­ճեան, Րաֆֆի Սէմէրճեան, Գեւօ Մանուկեան, Ալեքսանտր Մարութեան, Կրե­կո­րի Մարութեան, Մակի Սիմո­նեան, Անի Օհա­նէ­սեան, Նելլի Աշխէն, Թալին Գեւո­նեան, եւ Արմէն Սայար, որ Շուշիէն տեղա­հա­նուած շատ երի­տա­սարդ նկա­րիչ է։ 

Երի­տա­սարդներ՝ շուրջ երկու հարիւր հոգի, հաւա­քուած էին Սիմո­նեաննե­րու բնա­կա­րա­նը։ Երե­կոն անցաւ բացա­ռիկ խանդա­վա­ռութեամբ, համա­դամ ուտե­լիքնե­րով, հաճե­լի երաժշտութեամբ, գեղե­ցիկ նկարնե­րով, որոնք ցուցադրուած էին բարձր ճաշա­կով, իւրա­յա­տուկ կահաւո­րումով եւ զարդա­րանքով։ Օրուան նպա­տա­կը նկա­տի ունե­նա­լով՝ բոլոր ներկա­նե­րը բարձր տրա­մադրութեամբ եւ խոր համո­զումով մասնակցե­ցան նուի­րա­հաւա­քին եւ գնե­ցին գրե­թէ բոլոր ցուցադրուած նկարնե­րը։

Ձեռնարկին ընթացքին Սեպուհ Սիմո­նեան յայտա­րա­րեց հաճե­լի անակնկալ մը, թէ Էրիք Իսրա­յէ­լեան յատուկ ֆոնտէ մը 50,000 տոլար պիտի նուի­րէ ։ Այսպէս, ներկա­նե­րու նուի­րա­տուութիւննե­րով, նկարնե­րու վաճառքով, օրուան ընդհա­նուր գումա­րը անցաւ  170,000 տոլա­րի սահմա­նը։

Սեպուհ եւ Թամար Սիմո­նեաննե­րը սիրա­յօ­ժար ստանձնած էին օրուան բոլոր ծախսե­րը եւ մեծ թիւով ընկերնե­րու նուի­րեալ խումբի մը օգնութեամբ, մրջիւնի նման, օրեր շարունակ աշխա­տե­լով՝ ներկա­նե­րուն հրամցուցին անմո­ռա­նա­լի երե­կոյ մը։

Հաւա­քուած գումա­րը պիտի տրա­մադրուի «Սատա­րենք Մեր Հերոսնե­րին»՝ ոչ-հասութա­բեր բարե­գործա­կան կազմա­կերպութեան, որպէսզի անի­կա կարե­նայ իրա­գործել ծրագրուած աշխա­տանքնե­րը։

Այս կազմա­կերպութիւնը ծնունդ առած է Արցա­խի քառօ­րեայ պատե­րազմի երկրորդ օրն իսկ, 2 Ապրիլ 2016ին, Վիգէն Արա­պեա­նի եւ Հրաչ Սիմո­նեա­նի նախա­ձեռնութեամբ ու աշխա­տանքնե­րով։ Մինչեւ օրս, Արցա­խի բանա­կին ուղարկած են հազա­րաւոր ապրանքներ, շտապ օգնութեան, լման կահաւո­րուած ամե­նագնաց ինքնա­շարժներ եւ Արցա­խի վերաբնա­կեցման բազմա­թիւ այլ աշխա­տանքներ։

Ներկա­յիս, կազմա­կերպութիւնը կ՛աշխատի հետեւեալ ծրա­գիրնե­րու իրա­կա­նացման ուղղութեամբ՝

 – Ստե­փա­նա­կերտի Զինուո­րա­կան հիւանդա­նո­ցի տարածքին մէջ մասնա­գի­տա­ցած վերա­կանգնո­ղա­կան կեդրոն.

 – Մարտա­կերտի Զինուո­րա­կան հիւանդա­նո­ցի վերա­կա­ռուցում.

 – Արցա­խի վերաբնա­կեցման աշխա­տանքներ.

 – Արցա­խի Նախի­ջեւա­նիկ գիւղին մէջ 16 3 ննջա­սե­նեա­կա­նոց տունե­րու կառուցում, կահաւո­րումով, պարտէ­զով.

 –  «Թեւեր» ծրագրաւորման դասընթացքնե­րու եւ աշխա­տանքա­յին կեդրո­նի ծրա­գիր Նախի­ջեւա­նի­կի մէջ։

«Սատա­րենք Մեր Հերոսնե­րին» կազմա­կերպութեան անդամնե­րը, որոնք կ՛աշխատին բոլո­րո­վին կամաւո­րա­բար, կը հաւա­տան անխոնջ, ամբողջա­կան նուի­րումով աշխա­տանքին՝ հայրե­նի­քի վերա­կանգման եւ զարգացման ի նպաստ։ Անոնք կը հաւա­տան, որ առանց հզօր հայրե­նի­քի, բայց մանաւանդ առանց հողի վրայ ապրող եւ արա­րող ժողո­վուրդի կարե­լի չէ երկիր պահել։

SOH USA‑ը ոչ-շահութա­բեր, 501(c)(3) կազմա­կերպութիւն մըն է։ Այցե­լե­ցէք www.SOH-USA.org կամ www.supportourheroes.am կայքե­րը՝ յաւե­լեալ մանրա­մասնութիւննե­րու համար։

CivilNet.am

Առնչվող Հոդվածներ