14 C
Yerevan

Խորհրդա­րա­նա­կան Ընդդի­մությունը Հակամշա­կույթի Խտացված Արտա­հայտումն Է

1in am‑ը զրուցել է մտա­վո­րա­կան, 1986–2007թ. ԴՐՕՇԱԿ‑ի գլխա­վոր խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նի հետ:

Զրույցի հիմնա­կան թեման սպասվե­լիք սահմա­նադրա­կան փոփո­խություններն են, որի մասին խոսե­լիս Ն. Բերբերյա­նը լայն անդրա­դարձ է կատա­րել Հայաստա­նի քաղա­քա­կան անց ու դարձին և վերլուծել 1991թ. սկսած իրա­դարձություննե­րը: Ն. Բերբերյանն այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստա­նում սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը ոչ թե պայմա­նա­վորված են պետա­կան գերա­կա շահով ու հասա­րա­կա­կան պահանջով, այլ միայն մեկ նպա­տակ ունեն՝ ապա­հո­վել տվյալ պահի իշխա­նության երկա­րա­կե­ցությունը: Իր խոսքում Ն. Բերբերյա­նը նշեց, որ թե Ռոբերտ Քոչարյա­նի և թե Սերժ Սարգսյա­նի իշխա­նության օրոք սահմա­նադրությունը ձևա­փոխվել է այնպես, ինչպես հարմար է եղել անձամբ իրենց  և նույն բանը հիմա կատարվե­լու է Նիկոլ Փաշինյա­նի օրոք: 

Հիմնա­կան խնդիր այս ամե­նի, Ն. Բերբե­րե­յա­նը համա­րում է այն, որ ԽՍՀՄ ժամա­նակնե­րից սկսած հայ ժողո­վուրդը քաղա­քա­կան մեկուսացման մեջ է գտնվել և ըստ էության քաղա­քա­կա­նա­պես չի կրթվել ու դրա հետև­անքով էլ Հայաստա­նում քաղա­քա­կան դաշտն այդպես էլ չի առողջա­նում, ինստի­տուցիո­նալ առումով չի կայա­նում: Ստեղծված կուսակցություննե­րը նախա­տեսված են մեկ-երկու հոգու շահե­րը սպա­սարկե­լու համար և անկախ նրա­նից, թե ինչ անուն կունե­նան, կատա­րում են նույն գործա­ռույթնե­րը և բնա­կա­նա­բար հետև­անքը լինում է քաղա­քա­կան անա­ռողջ միջա­վայրը՝ տիղմը, որում թաղված է հայկա­կան պետա­կա­նությունը: Ն. Բերբերյանն անդրա­դարձ է կատա­րում, որ քաղա­քա­կան կուսակցություննե­րի անկա­տա­րությունը հանգեցնում է անընդհատ խորա­ցող ճգնա­ժա­մի, որը չի լուծվում, իսկ իշխա­նությունը փոխա­նակ կենտրո­նա­նա համա­կարգի և գաղա­փա­րի շուրջը, կենտրո­նա­նում է մեկ անհա­տի ձեռքում, որին դեմ է կանգնում ոչ թե համա­կարգը, այլ մեկ ուրիշ անհատ: Ն. Բերբերյանն իր խոսքում նշեց, որ իշխա­նության մոտի­վա­ցիան այս հարցում լրիվ պարզ է, իսկ այն հարցին, թե արդյո՞ք խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը չի լուծի այս հարցը և ինչ քայլե­րի կգնա, պատասխա­նեց, որ ընդդի­մությունը կենտրո­նա­ցած է մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյա­նի շուրջ և ընդդի­մության միակ նպա­տա­կը նրան իշխա­նության բերելն է, ու քանի որ Հայաստա­նում Ռ. Քոչարյանն արդեն իսկ հասցրել է իր չափով կազմա­քանդել քաղա­քա­կան վիճա­կը, ապա անհույս է, որ այս որա­կի ընդդի­մությունը որևէ տեսա­նե­լի և օգտա­կար քայլ անի:

Մանրա­մասնե­րը դիտեք տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ