16.9 C
Yerevan

Նիհի­լիզմ՝ Հայկա­կան Ձևով

Տարի­նե­րի պարա­պությունից հետո կաթո­ղի­կոսնե­րից մեկը սկսել է գլխի ընկնել, որ սփյուռքը գունա­թափվում է:

Նիհի­լիզմը, կամ ոչնչա­կա­նությունը, որ որպես փիլի­սո­փա­յա­կան ուսմունք ձևա­վորվել էր դեռևս միջին դարե­րում, փաստո­րեն հիմա բավա­կան ակտուալ է Հայաստա­նում:

Այդ ուսմունքը, որի ասե­լի­քը լայն գծե­րով նյութա­կան կյանքի ժխտման մեջ էր, ասես զուգակցվե­լով վայրի անարխիզմի հետ, դրսև­որվում է հայկա­կան կառա­վարման բոլոր օղակնե­րում:

Ոչ ոք ոչինչ չի անում և հետո բողոք կամ մտա­հո­գություն, որ վիճա­կը լավ չէ:

Քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյանն իր էջում անդրա­դարձել է Արամ Ա կաթո­ղի­կո­սի այն մտա­հո­գությա­նը, որ սփյուռքը գունա­թափվում է: Բադալյա­նը հարցադրում է արել, թե ինչ են արել ու անում երկու կաթո­ղի­կո­սա­րաններն ու երկու պատրիարքա­րաննե­րը, որ սփյուռքը չգունա­թափվի: Ու ասում է, որ ոչինչ էլ չեն արել ու չեն անում: Եվ դա ճիշտ է:

Մեկ ազգին երկու կաթո­ղի­կոս, երկու պատրիարք՝ չորս կրո­նա­կան առաջնորդ, հարյուրից ավել կուսակցություն…մի քիչ շատ չէ՞:

Մենք արդեն բազմա­թիվ անգամներ ենք անդրա­դարձել, թե ինչ խայտա­ռակ վիճակ է եկե­ղե­ցա­կան կառա­վարման ոլորտում, բազում անգամներ ենք խոսել, գոռա­ցել, թե ինչ է կատարվում, ավե­լի ճիշտ թե ինչեր ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ:

Արդյունքը՝ ոչինչ:

Ու հանկարծ, տարի­նե­րի պարա­պությունից հետո կաթո­ղի­կոսնե­րից մեկը սկսել է գլխի ընկնել, որ սփյուռքը գունա­թափվում է:

Թող ներեն այս գռե­հիկ արձա­գանքի համար, բայց. «իյա, իրո՞ք»: Լո՞ւրջ եք ասում: Էդ ինչպես է որ գլխի ընկաք: Տեղե­կացնեմ, որ միայն սփյուռքը չէ, ողջ հայ ժողո­վուրդն է ահռե­լի շոկի մեջ: Այնքան խնդիր ունենք, որի մի ողջ հազա­րամյա­կի կհե­րի­քի: 

Ու հանկարծ դուք ասում եք, որ սփյուռքը գունա­թափվում է: 

Երբվանի՞ց գլխի ընկաք: Կամ որ ասա­ցիք, ի՞նչ է փոխվե­լու դրա­նից: Գնա­լու եք ու վաղվա­նից լծվեք հայրե­նանվեր գործի, միասնա­կան գաղափարախոսությա՞ն: Իհարկե ոչ: Ձեզ այլևս չենք հավա­տում ու վստա­հում որպես հայրա­պե­տե­րի, որպես հոգև­որ հայրե­րի, որ արթուն պիտի պահեիք հային և՛ Հայաստա­նում, և՛ Սփյուռքում:

Եթե ցանկա­նում եք, կարող ենք մի քանի հատոր խնդիրնե­րի ցանկ ձևա­կերպել: Գուցե մի պահ դադա­րեցնեք ձեր վերամբարձ տոնն ու իջնեք Աստծո ներկա­յա­ցուցի­չի ձեր աթոռնե­րից ու նայեք հասա­րակ մարդկանց: Ձեր կարծի­քով մենք գունաթափվա՞ծ ենք: Ի սեր Աստծո: Այդ դուք եք գունա­թափված ու շատ վաղուց, միայն թե հասցրել եք նաև մարդկանց սրտում անտարբե­րություն ու կեղծա­վո­րություն ցանել ու հետև­անքն իհարկե աղե­տա­լի է:

Կաթո­ղի­կոսն այնպի­սի անմեղ զարմանքով է հարցնում, թե ինչու, որ սկսում ես մտա­ծել, թե այս մարդն իրոք տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Լավ է էլի: Կաթո­ղի­կո­սը նրա համար չէ, որ զարմա­ցած հարցնի, թե էս ինչ է կատարվում: Էդպես ամեն մարդ էլ կաթո­ղի­կո­սություն կանի:

Արժեզրկել ու փչացրել են ամեն ինչ և հիմա զարմա­նում են:

Աստծո դատաստա­նը ձեզ խրատ լինի, որովհետև դուք Նրա անունով եք ժողովրդին ոչ մի տեղ տարել ու Նրա անունով եք պարա­պուրդի մատնել ժողովրդին, հարստա­հա­րել, շնորհա­վա­ճա­ռությամբ զբաղվել: Դեռ լավ է, որ միջին դարե­րը չեն ու մեզ խարույկ չեք բարձրացնում, որ ձեզ հետ համա­ձայն չենք, կամ նույնիսկ քննա­դա­տում ենք: Մարդկանց խարա­նե­լու և այրե­լու հարցում հոգև­ո­րա­կաննե­րը բացարձակ չեմպիոններ են:

Ստորև Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջի գրա­ռումը՝

Կիլի­կիո Կաթո­ղի­կոս Արամ Առա­ջի­նը լիբա­նա­նա­հայ մտա­վո­րա­կա­նության հետ հանդիպմա­նը մտա­հո­գություն է հայտնել, որ Սփյուռքը մաշվում եւ գունա­թափվում է, երի­տա­սարդնե­րը դառնում են անտարբեր, հեռա­նում են համայնքա­յին կյանքից, օտար ազդե­ցությունն ավե­լա­նում է:

Իսկ ի՞նչ են արել այդ առնչությամբ սփյուռքյան տասնյակ «ավանդա­կան» կառույցնե­րը՝ երկու կաթո­ղի­կո­սություննե­րը իրենց թեմե­րով, երեք ավանդա­կան կուսակցություննե­րը իրենց տարա­տե­սակ գրա­սենյակնե­րով ու կոմի­տե­նե­րով: Ի՞նչ են արել տարի­ներ շարունակ, «կորպո­րա­տիվ շահե­րի» համար պայքա­րից բացի, որպեսզի կանխա­տեսվեին, գնա­հատվեին համաշխարհա­յին փոփո­խություններն ու Սփյուռքի վրա դրանց անխուսա­փե­լի ազդե­ցությունը, մշա­կե­լու համար գործո­ղություններ, քայլեր, մեխա­նիզմներ, որոնք նոր աշխարհում պետք է ապա­հո­վեին Սփյուռքի մի կողմից կենսունա­կությունը, մյուս կողմից խուսա­փե­լով դա ապա­հո­վել «գետտո­յացման» միջո­ցով:

Ինչ են արել, եւ ինչ են անում: Գործնա­կա­նում ոչինչ: Շարունակվում է ավանդա­կան կառույցնե­րի պայքա­րը նոր աշխարհի, նոր իրա­կա­նության դեմ՝ կորպո­րա­տիվ շահե­րի տրա­մա­բա­նությամբ, պայմա­նա­վորված նաեւ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում նրանց շահե­րով:

Պետք է նկա­տել իհարկե, որ այստեղ մեղմ ասած չկա նաեւ պետա­կան քաղա­քա­կա­նություն: Խնդի­րը իհարկե դրա «կառուցվածքա­յին» արտա­հայտությունը չէ, այսինքն, օրի­նակ՝ Սփյուռքի նախա­րա­րություն կա, թե չկա: Ի վերջո, եթե մինչեւ 2018 այդ նախա­րա­րությունը կար, դա դեռ չէր նշա­նա­կում, թե կար Սփյուռքի հարցում լրջո­րեն մշակված քաղա­քա­կա­նություն:

Եվ այդ ամե­նը չի էլ լինե­լու, քանի դեռ փաթե­թը կենացներն են, իսկ դրա տակ ընդա­մե­նը՝ կորպո­րա­տիվ քաղա­քա­կան շահե­րը: Խնդրի մասին քիչ ավե­լի մանրա­մասն՝ մեկնա­բա­նության բաժնում հղման մեջ:

Հղումը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ