16.9 C
Yerevan

Սփյուռքա­հա­յու Մտո­րումներ

(Մաս Ա.)

Մեր քաղա­քա­կան, կրո­նա­կան և ինտե­լեկտուալ վերնա­խա­վը լիո­վին ձախո­ղեց մեզ, թեև շատ քչերն են պատրաստ ընդունե­լու դա և տարածք բացել նոր ղեկա­վա­րության համար:

Ռուբէն Գարա­գա­շեան

Ինչպի­սի՞ ապա­գա եմ երա­զում Հայաստա­նի և հայե­րի համար… ապա­գա, որը ես կցանկա­նա­յի իմ թոռնե­րի համար:

Սա հարց է, որ մենք շատ հազվա­դեպ ենք լսում այս օրե­րին: Եվ իրոք, 44-օրյա ավե­րիչ պատե­րազմից հետո ժողովրդին համա­կած բուռն բանա­վե­ճե­րի շարքում, դավա­ճա­նության, ծախվա­ծության և կաշա­ռա­կե­րության բոլոր, մեղադրանքնե­րի և արդա­րա­ցումնե­րի ֆոնին, մենք գրե­թե չենք լսում այն մասին, թե ինչ Հայաստան ենք երա­զում և ուզում կառուցել: Մեզ բաժա­նե­լու և թուլացնե­լու շատ բան կա, բայց ոգեշնչե­լու և միա­վո­րե­լու քիչ բան:

Այս անա­ռողջ մթնո­լորտի մեծ մասը, կարծում եմ, պայմա­նա­վորված է արտա­քին ուժե­րի և նրանց հավա­տա­րիմ տեղա­կան տարրե­րի մանի­պուլյա­ցիա­նե­րով, որոնք հաղթում են մեր քաղա­քա­կան ընտրություննե­րը երկփեղկե­լով Հայաստա­նի նախկին և ներկա ղեկա­վարնե­րի միջև: Նախկիննե­րը մեղադրում են ներկա­նե­րին դավա­ճա­նության, անկա­րո­ղության և գլո­բա­լիզմին ծախվե­լու մեջ, որը մեզ պարտադրում է արևմտյան ազա­տա­կան արժեքնե­րը՝ բացարձակ հակա­սե­լով մեր նվի­րա­կան ազգա­յին արժեքնե­րին։ Հեշտ և գայթակղիչ է նման մանի­պուլյա­ցիա­յի զոհ դառնա­լը և մեր էներգիան ծախսել միմյանց վիրա­վո­րե­լու վրա։ Ինքս բավա­կա­նին հաճախ եմ գայթակղվել։

Ես առա­ջարկում եմ, որ մենք փորձենք դուրս գալ այս խայտա­ռա­կությունից և անցնել հստակ բանա­վե­ճի: «Լավ» և «վատ» տղա­նե­րի վրա կենտրո­նա­նա­լու փոխա­րեն, ովքեր պետք է կառա­վա­րեն երկի­րը, եկեք մտա­ծենք, թե ինչ երկիր ու հասա­րա­կություն ենք ուզում կառուցել ապա­գա սերունդնե­րի համար:

Այս փորձն անե­լիս նախ փորձեմ նկա­րագրեմ հայոց պետա­կա­նությունն ու ժողո­վուրդը, որի մասին երա­զում եմ։ Ես ակնկա­լում եմ, որ իմ նկա­րագրա­ծի մեծ մասը ընդունե­լի կլի­նի մեծա­մասնության համար, բայց նաև ակնկա­լում եմ, որ որոշ կետեր բանա­վե­ճի կդրվեն ոմանց կողմից: Կարև­որն այն է, որ հարգանքով բանա­վի­ճենք դրանց մասին՝ նկա­տի ունե­նա­լով, որ մենք բոլորս էլ պաշտպա­նում ենք ազգի լավա­գույն շահե­րը, և անհա­մա­ձայնությունը մեզ միմյանց չի թշնա­մացնի։

Ահա թե ինչ եմ երա­զում:

• Հայաստան, որը կայուն է, ապա­հով և խաղաղ իր հարև­աննե­րի հետ:

• Հայաստան, որը ռազմա­կան առումով բավա­կա­նա­չափ հզոր է իր դեմ ցանկա­ցած ագրե­սիա կանխե­լու համար:

• Աճող բնակչություն ունե­ցող Հայաստան, որը իր քաղա­քա­ցի­նե­րին արտա­գաղթի պատճառներ չի տալիս և փոխա­րե­նը հրա­պուրում է մեծ թվով հայե­րի, ինչպես նաև այլ ազգի ներկա­յա­ցուցիչնե­րի ներգաղթե­լու հնա­րա­վո­րություն է տալիս

• Ժողովրդա­վա­րա­կան Հայաստան, որտեղ անհա­տա­կան իրա­վունքնե­րը պաշտպանված են, որտեղ չկա ռասա­յա­կան, էթնիկ, կրո­նա­կան կամ գենդե­րա­յին խտրա­կա­նություն, որտեղ եկե­ղե­ցին և պետությունը տարանջատված են, որտեղ օրենքի գերա­կա­յությունը կիրառվում է բոլո­րի համար, և որտեղ կա իրա­վա­սու և հաշվե­տու օրենսդիր, գործա­դիր և դատա­կան իշխա­նություննե­րի միջև հակակշիռնե­րի և զսպումնե­րի արդյունա­վետ համա­կարգով կառա­վա­րություն։

• Հայաստան, որտեղ բոլորն օգտվում են հավա­սար հնա­րա­վո­րություննե­րից, որտեղ չկա աղքա­տություն, որտեղ հարգվում է բոլո­րի արժա­նա­պատվությունը, և բոլոր քաղա­քա­ցի­ներն իրենց զգում և պահում են պետության հանդեպ պատասխա­նա­տու կողմե­րի պես:

• Հայաստան, որը զբա­ղեցնում է առա­ջին 10 երկրնե­րի շարքը տարրական/միջնակարգ դպրոցնե­րի համա­կարգի բոլոր վարկա­նիշնե­րում:

• Հայաստան, որն ունի հետա­զո­տա­կան համալսա­րաններ, որոնք աշխարհի լավա­գույն 100-յակում են:

• Հայաստան, որը մագնիս է օտա­րերկրյա ներդրումնե­րի համար։

• Կենսունակ և ուժով լի սփյուռք, որն արդյունա­վե­տո­րեն համա­գործակցում է Հայաստա­նի հետ և որտեղ հեշտ է պահպա­նել և սնուցել սեփա­կան հայկա­կան ինքնությունը:

Իսկ ո՞րն է մեր իրա­կա­նությունը։

• Անկա­յուն և փխրուն Հայաստան, որը շարունա­կում է մնալ պատե­րազմի և տարածքնե­րի հետա­գա կորստի մշտա­կան սպառնա­լի­քի տակ։

• Հայաստան, որը ռազմա­կան առումով չափա­զանց թույլ է ինքն իրեն պաշտպա­նե­լու համար և գտնվում է իր սահմաննե­րի անվտանգության համար անհուսա­լի դաշնակցի ողորմա­ծության տակ:

• Բնակչության անընդհատ նվա­զող և մայրա­քա­ղա­քում մնա­ցորդի վտանգա­վոր կենտրո­նացմամբ Հայաստան.

• Հայաստան, որը ժողովրդա­վա­րա­կան է հիմնա­կա­նում ձևով, բայց ոչ ըստ էության: Այո, ընտրություններ են անցկացվում, մարդիկ քվեարկում են։ Այո, վերջին շրջա­նում ընտրություններն ավե­լի թափանցիկ ու արդար են եղել։ Սակայն բովանդա­կությունը քիչ բան է փոխվել (սահմա­նադրություն, ընտրա­կան օրենք, քաղա­քա­կան կուսակցություննե­րի մասին օրենք, դատա­կան համա­կարգի բարե­փո­խում և այլն)՝ ժողովրդա­վա­րությունը իմաստա­լից, կենսունակ և կայուն դարձնե­լու համար: Չկա անկախ և իրա­վա­սու դատա­կան համա­կարգ, օրենքի գերա­կա­յությունը մնում է կամա­յա­կան: Կառա­վա­րությունը և քաղա­քա­ցիա­կան ծառա­յությունը հիմնա­կա­նում մնում են անպա­տասխա­նա­տու և անարդյունա­վետ մակարդա­կում:

• Հայ հասա­րա­կություն, որը մեծ հաշվով մնում է մաչո, հայրա­կան, պահպա­նո­ղա­կան, ռասիստ և սեքսիստ, որտեղ շատ դժվար է ծաղկել, եթե մեկը տարբերվում է կամ այլ կերպ է մտա­ծում: Մենք հպարտ ենք, որ առա­ջին քրիստոնյա ազգն ենք, բայց շատ քիչ քրիստո­նեա­կան ոգի կա այն ձևե­րով, քանի որ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք ստո­րացնել մարդկա­յին արժա­նա­պատվությունը:

• Հայաստան, որտեղ բնակչության ավե­լի քան մեկ քառորդը ապրում է աղքա­տության շեմից ցածր, որտեղ չկա համա­կարգված զգա­լի միջին խավ, և որտեղ ծանոությունն ու ստրկամտությունն ավե­լի կարև­որ են հաջո­ղության հասնե­լու համար, քան գիտե­լի­քը, բնա­վո­րությունը և կարո­ղությունը:

• Բացա­ռությամբ մասնա­վոր հատվա­ծի մի նեղ մասի, պետա­կան կրթա­կան համա­կարգը չի հարմա­րեցվել 21-րդ դարին: Փոխա­րե­նը, այն շարունա­կում է հիմնվել անգիր անե­լու վրա, որը չի խրա­խուսում է հետաքրքրա­սեր մտա­ծո­ղությունը և հարցադրումը, չի ապա­հո­վում երի­տա­սարդությա­նը անհրա­ժեշտ հմտություննե­րով գերա­զանցե­լու նոր գիտե­լի­քի տնտե­սությունում և պահպա­նում է ուսուցիչնե­րին, ովքեր մնում են ցածր վարձատրվող, չմո­տի­վացված և վատ պատրաստված: • Հայաստան, որը շարունա­կում է իր ձախո­ղումը օտա­րերկրյա ներդրումներ ներգրա­վե­լու զարգա­ցումնե­րում:

• Թույլ և պառակտված սփյուռք, որտեղ ավանդա­կան ղեկա­վար կառույցնե­րը դառնում են ավե­լի անարդյունա­վետ և անտե­ղի, մինչդեռ բացը լրացնե­լու համար նոր կառույցներ չեն առա­ջա­ցել: Սրան գումա­րենք Սփյուռքի և Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը, որոնք շարունա­կում են աչքի ընկնել անվստա­հությամբ և արհա­մարհանքով:

Երա­զի և իրա­կա­նության միջև անջրպետն այնքան լայն է, որ հեշտ է ընկճվել և հանձնվել, ու մեզա­նից շատե­րը նման գայթակղություններ են ունե­ցել 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ից: Շատ գայթակղիչ է նաև բացա­սա­կան, ընդվզված և ծայրա­հե­ղա­կան լինել, մեղա­վորներ ու դավա­ճաններ փնտրել, վրեժ լուծել: Սակայն նման զգացմունքնե­րը, որքան էլ կարե­լի է ընդունել ու հասկա­նալ, ոչ մի կառուցո­ղա­կան բանի չեն հանգեցնում։ Մենք պարտա­վոր ենք մի կողմ դնել մեր էմո­ցիա­նե­րը, դաժա­նո­րեն անկեղծ լինել ինքներս մեզ հետ և ռացիո­նալ ու սառնասրտո­րեն գնա­հա­տել մեր տարբե­րակնե­րը։

Սկսենք ընդունե­լով կոլեկտիվ պատասխա­նատվություն այն իրա­վի­ճա­կի համար, որում մենք հայտնվել ենք և դադա­րենք մեղա­վորներ փնտրել։ Մենք ազգո­վի ձախողվել ենք: Մեր քաղա­քա­կան, կրո­նա­կան և ինտե­լեկտուալ վերնա­խա­վը լիո­վին ձախո­ղեց մեզ, թեև շատ քչերն են պատրաստ ընդունե­լու դա և տարածք բացել նոր ղեկա­վա­րության համար: Ավե­լի քան 30 տարի հետ նայե­լով՝ այժմ պարզ է դառնում, որ մենք բացարձա­կա­պես անպատրաստ էինք անկա­խությա­նը: Դարեր շարունակ գտնվե­լով օտար տիրա­պե­տության տակ՝ մենք վաղուց կորցրել էինք պետա­կա­նության մեր ավանդույթը և բացարձա­կա­պես զուրկ էինք ժամա­նա­կա­կից պետություն կառուցե­լու փորձից, գործիքնե­րից ու մշա­կույթից: Անկա­խությունը, որը մենք ունե­ցանք, մեր ձեռքում չէր ու բոլո­րո­վին անի­րա­տե­սա­կան էր ակնկա­լել, որ խորհրդա­յին իշխա­նության ձևա­վորված սերունդը կկա­ռուցի մեր երա­զած ժամա­նա­կա­կից պետությունը: Ես հաճախ եմ լսում, որ մարդիկ համե­մա­տություններ են անում Իսրա­յել պետության և հրեա ազգի‘ դարե­րի աքսո­րից հետո ժամա­նա­կա­կից պետություն կառուցե­լու կարո­ղության հետ: Իմ կարծի­քով, իսրա­յե­լա­կան պետության հաջո­ղության գրա­վա­կաննե­րից մեկն այն էր, որ նրա հիմնա­դիրնե­րը եկել էին Եվրո­պա­յից՝ կրթությամբ, արժեքնե­րով և գաղա­փա­րա­խո­սությամբ, որոնք ժառանգել էին եվրո­պա­կան լուսա­վո­րությունից, մինչդեռ մեր դեպքում դա «homo sovieticus»-ն էր։ Ղեկա­վա­րում էր այն խեղաթյուրված արժե­հա­մա­կարգով, որի ակա­նա­տե­սը բոլորս ենք եղել:

Այսպի­սով, ինչ անել և որտե­ղից սկսել:

Նպա­տակներն ու առաջնա­հերթություննե­րը պետք է հստակ լինեն։ Մենք պետք է հզո­րացնենք Հայաստա­նի ինքնիշխա­նությունը՝ զարգացնե­լով նրա տնտե­սությունը, կառուցե­լով հզոր և պրոֆե­սիո­նալ բանակ, որը կարող է զսպել պոտենցիալ ագրե­սորնե­րին, ամրապնդել մեր ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րը, ավե­լացնե­լով բնակչության թիվը և այլն։ Այնուա­մե­նայնիվ, ներկա­յիս ստա­տուս-քվո­յի պայմաննե­րում ու մենք քանի դեռ շարունա­կում ենք մնալ նոր պատե­րազմի անմի­ջա­կան վտանգի տակ, ակնկա­լել, որ մենք կարող ենք հաջո­ղությամբ ձեռնա­մուխ լինել ազգա­շի­նության այս նախա­ձեռնությա­նը, իրա­տե­սա­կան չէ: Այն, ինչ մեզ առա­ջին հերթին անհրա­ժեշտ է, որո­շա­կի խաղա­ղություն և կայունություն ապա­հո­վելն է, և դա անել՝ չզո­հա­բե­րե­լու մեզ մնա­ցած փոքր ինքնիշխա­նությունը:

Ես խոսում եմ ինքնիշխա­նության մասին, քանի որ թուրքե­րից վախե­նա­լով ռուսնե­րին ամբողջությամբ հանձնվե­լու մեր նախկին պրակտի­կան մեզ հանգեցրել է այն փակուղու, որում հայտնվել ենք:

Քանի դեռ մենք շարունա­կում ենք մեր ինքնիշխա­նությունը փոխա­նա­կել ռուսա­կան անվտանգության ենթադրյալ հովա­նո­ցի հետ, մենք շանս չունենք կառուցե­լու մեր երա­զած ժամա­նա­կա­կից, ժողովրդա­վա­րա­կան և բարգա­վաճ պետությունը։ Նման պետությունը չի բխում Ռուսաստա­նի շահե­րից (քանի որ նման շահերն ընկալվում են Ռուսաստա­նի գործող ռեժի­մի կողմից), և Ռուսաստա­նը, հավա­նա­բար, կանի իր ուժե­րի սահմաննե­րում ամեն ինչ, որպեսզի Հայաստա­նը չդառնա իր ճակա­տագրի որո­շո­ղը: Պատա­հա­կան չէ, որ այսօր և՛ իշխող կուսակցությունը, և՛ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը Ռուսաստա­նի խամա­ճիկներն են՝ հույս ունե­նա­լով, որ իրենց հավա­տարմությունը կա՛մ կպա­հի իրենց իշխա­նության, կա՛մ կբե­րի իշխա­նության։ Ցանկա­ցած ձայն կամ սուբյեկտ, որը մարտահրա­վեր է նետում այս ստա­տուս-քվո­յին և պայքա­րում է Ռուսաստա­նից մեր կախվա­ծությունը նվա­զեցնե­լու համար, օտարվում է, հալածվում և պահվում քաղա­քա­կան կյանքի և դիսկուրսի լուսանցքում: Ես հակա­ռուսա­կան օրա­կարգ չեմ քարո­զում: Դա, իմ կարծի­քով, անմտություն կլի­նի։ Այն, ինչ ես պաշտպա­նում եմ, ավե­լի արժա­նա­պա­տիվ հարա­բե­րություններ փնտրելն է Ռուսաստա­նի հետ, որտեղ մենք մեզ ավե­լի շատ գործընկերներ ենք պահում և հաշվի ենք առնում միմյանց շահե­րը։

Նմա­նա­պես, ես չեմ հավա­տում, որ մենք կարող ենք ապա­վի­նել Արևմուտքին մեր անվտանգության համար: Հայաստա­նը վճռո­րոշ չէ Արևմուտքի շահե­րի համար, և նրանք երբեք չեն վտանգի պատե­րազմ՝ մեզ պաշտպա­նե­լու համար. Արևմուտքը չի կարող սպառնալ մեր ինքնիշխա­նությա­նը և կարող է պատրաստ լինել տնտե­սա­պես օգնել Հայաստա­նին. Սակայն պատե­րազմի դեպքում նրանց համե­րաշխությունը մեզ հետ երբեք չի անցնի դատարկ դիվա­նա­գի­տա­կան ժեստե­րի և մարդա­սի­րա­կան օգնության առա­ջարկնե­րի սահմա­նը։ Մենք տեսանք, թե ինչպես է Արևմուտքը օգտա­գործում, ապա լքում քրդե­րին Սիրիա­յում, և հիմա տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը հրա­ժարվում ռազմա­կան միջամտությունից Ուկրաի­նա­յի հակա­մարտությա­նը: Մենք չպետք է այլ բան սպա­սենք, երբ խոսքը վերա­բե­րում է մեզ։

Մեր հիմնա­կան թշնա­մի­ներն են Թուրքիան և Ադրբե­ջա­նը: Ամեն ինչից առաջ մեր արտա­քին քաղա­քա­կա­նության նպա­տա­կը պետք է լինի որո­շա­կի կայունության և անվտանգության հասնե­լը այն սահմաննե­րում, որոնց մենք կարող ենք բանակցել նրանց հետ, և երկրին որո­շա­կի շունչ տրա­մադրել՝ ապա­գա­յում ներդրումներ կատա­րել սկսե­լու համար: Մենք պետք է դադա­րեցնենք մեր պատմա­կան սովո­րությունը՝ հույսը դնե­լու վրա, որ երրորդ կողմը պիտի երաշխա­վո­րի մեր անվտանգությունը: Այդ անվտանգության գինն ավե­լի բարձր է, քան այն զիջումնե­րը, որ մենք պարտա­վոր ենք գնալ մեր թշնա­մի­նե­րին։

Հոդվա­ծը՝ Civilneti.am կայքից։

Առնչվող Հոդվածներ