28.3 C
Yerevan

Վերլուծենք, Որ «Մարսենք»…

Մի՞թե 44-օրյա պատե­րազմը ձեզ չստի­պեց վերա­նա­յել ձեր պաշտպա­նության կարիքներն ու անվտանգա­յին համա­կարգի հրա­մա­յա­կա­նը…

Դավիթ Կարա­պետյան

Մտքի գոհարնե­րի ու քայլե­րի տրա­մա­բա­նության հետքե­րով…

Այն, որ լավ ինստրուկտա­ժով, գծած-գրած տեքստով «գերա­գույն գլխա­վո­րը» Կառա­վա­րության նիստում «ֆուրոր արեց»՝ «ռուսի պորտը տեղը դրեց», ազերբա­շի ականջն էլ ասե­լի­քով «ձգեց»՝ ազգա­հա­ճո էր…

Համե­նայն դեպս, խոսքի մակարդա­կով, որը միակն է, որ մեզ մոտ լավ է ստացվում, շեշտվեց, որ Ադրբե­ջա­նը պետք է հարգի 3 առանցքա­յին իրո­ղություն՝
▪️«Լեռնա­յին Ղարա­բա­ղի» որպես սուբյեկտի գոյությունը
▪️Շփման գծի առկա­յության փաստը
▪️«Լաչի­նի միջանցք»-ի անխա­փան գործումը և վերջի­նիս կարգա­վի­ճա­կը

Իսկ «սիրուն», բայց ուշա­ցած հայտա­րա­րություննե­րից անդին կա տհաճ ու աննե­րե­լի իրո­ղություններ, որոնց մասին միանշա­նակ պետք է բարձրա­ձայնել…

  1. Ու՞մ մեղքով է, և ո՞վ պետք է պատժվի նրա համար, որ պատե­րազմից 2 տարի անց դեռևս Արցա­խի ու Հայաստա­նի օդը փակ չէ: Որ մինչ այսօր ձեռք չի բերվել ՀՕՊ համա­կարգեր, կամ դրանք առկա են, բայց չեն գործածվում, որի արդյունքում այսօր «Բայրաքթա­րը» ազատ ճախրում է Արցա­խի երկնա­կա­մա­րում ու գերճշգրտությամբ կատա­րում իր առա­քե­լությունը:

Մի՞թե արդեն իսկ չպետք է լուծված լիներ այս հարցը ու «Բայրաքթա­րը» այլևս չլի­ներ մեր ահուսարսա­փը, հիմնա­կան գործի­քը թշնա­մու ձեռքին…
Մի՞թե 44-օրյա պատե­րազմը ձեզ չստի­պեց վերա­նա­յել ձեր պաշտպա­նության կարիքներն ու անվտանգա­յին համա­կարգի հրա­մա­յա­կա­նը…

Մի՞թե Դավիթ Տոնո­յա­նի՝ ԱԹՍ-ների մասին լոփո-լոփո խոսե­լը ձեզ համար այսօր սթափվե­լու ու ռազմա­քա­ղա­քա­կան խնդիրնե­րը վերա­նա­յե­լու առիթ չդարձավ…

Անցած տարի, էքսպո­նե­րով ցուցադրում էիք հայկա­կան արտադրության ԱԹՍ-ներ, կամի­կա­ձե­ներ, ՌԷՊ համա­կարգեր, Հնդկաստա­նի հետ բանակցում էիք ԱԹՍ-ներ ձեռք բերե­լու մասով, ավե­լին՝ այս տարվա հունի­սին ՀՀ ՊՆ պատվի­րա­կությունով, զենք գնե­լու ցուցա­կով այցե­լել էիք Հնդկաստան։

Էլ չեմ ասում, այն, որ դեռևս 2020 թվա­կա­նին դուք 40 միլիոն դոլա­րի գործարք եք կնքել Հնդկաստա­նի հետ՝ հնդկա­կան չորս «SWATHI» ռադարնե­րի մատա­կա­րարման համար։

Բա այս ամե­նի արդյունքը ե՞րբ ենք տեսնե­լու…
Թե՞ դրանք էլ են կոկիկ ու խնամքով պահված կարգո­յի պահեստնե­րում…
Դիտարկե՞մ, որ այս ամե­նը հատուկ եք անում…

Դուք այս ժամա­նա­կա­հատվա­ծում պարտա­վոր էիք մինի­մում գոնե ապա­հո­վել մեզ հակաօ­դա­յին պաշտպա­նա­կան համա­կարգե­րով ու գոնե ձևի համար ձեռք բերել մի քանի ԱԹՍ…

Կամ տվեք գնա­հա­տա­կան, թե այդ ինչպե՞ս է լինում, որ Հայաստա­նի ՀՕՊ‑ը, որը 2016-ից սկսած համա­տեղված է ու միացյալ ռուսա­կա­նի հետ, հետև­ա­բար՝ Ռուսաստա­նը միանշա­նակ կարող էր ու պարտա­վոր էր գործարկել ՀՕՊ համա­կարգե­րը Արցա­խի երկինքը փակե­լու ու պաշտպա­նե­լու համար, մասնա­վո­րա­պես՝ այն երկինքը, որն առնվազն գտնվում է Արցա­խի ռուսա­կան պատասխա­նատվության գոտու շփման գծի վրա տեղա­կայված Արցա­խի ՊԲ դիրքե­րի գլխա­վերև­ում՝ գործի չդրվեց…

Չէ՞ որ այս համա­կարգե­րը կարող են կանխարգե­լել, ավե­լին՝ նախա­պես վերացնել այն ԱԹՍ-ները, որոնք ավե­լի հեռվից՝ ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության գոտուց ակնհայտո­րեն գալիս մոտե­նում կամ ներխուժում են Արցա­խի երկինք…

Այդ ինչպե՞ս է լինում, որ այս ամե­նը կա, բայց երեք օր առաջ «Բայրաքթարնե­րը» անարգել հատում են ռուսա­կան պատասխա­նատվության գոտին, հարվա­ծում Արցա­խի ՊԲ դիրքե­րին՝ պատճա­ռե­լով զոհեր ու երկու տասնյակ վիրա­վորներ…

Իսկ Ադրբե­ջանն այդպի­սի 3 տեսանյութ է հրա­պա­րա­կել՝ վստահ լինե­լով, որ անպա­տիժ է մնա­լու…

Հետև­ա­բար՝ ինչու՞ չաշխա­տեց հայ-ռուսա­կան միացյալ ՀՕՊ‑ը…

Այս մասով ո՞վ է կրում պատասխա­նա­տությունն իր ողջ հետև­անքնե­րով՝ կարծում եմ պարզ է…

  1. Ինչու առ այսօր կահա­վո­րած չէ թե՛ առաջնա­գի­ծը և թե՛ շփման գիծը…

Ֆինանսնե­րի կառա­վա­րումը, ճի՞շտ է կատարվում, դրանց բաշխումը արդարացվա՞ծ է…

Երբ Քոչարյա­նի հետ գործարք իրա­կա­նացնե­լով թանկարժեք Տոյո­տա­նե­րով եք ապա­հո­վում մարզե­րի ճանա­պարհա­յին ոստի­կաննե­րին՝ դա է առաջնահե՞րթ է ու օրհասակա՞ն, թե՞ շփման գծի վրա նպա­տա­կա­հարմար չէ փող ծախսել, կահա­վո­րել…
մեկ էլ տեսար էլի բնա­գիծ կրկին փոխվի, ափսոս է, փողը հանկարծ ջուրը կընկնի…

  1. Հայկա­կան զորքե­րի դուրսբերման և ՊԲ բանա­կի վերացման մասով.

Նախորդ հոդվա­ծումս մանրակրկիտ ներկա­յացրել եմ այս պահանջնե­րի անհե­թեթ ու ոչ լեգի­տիմ լինե­լը:

Ի լրումն ասածնե­րիս հավե­լեմ, որ նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության 4‑րդ պարբե­րությունը սերտո­րեն կապված է փաստաթղթի նախորդող՝ 3‑րդ կետի հետ, որն ըստ էության հստակ մերժում է փաստաթղթի վերոնշյալ կետե­րի ադրբե­ջա­նա­կան «որպես փաստ» մեկնա­բա­նությունը։

Այս կետե­րով հստակ սահմանվում է ԼՂՀ-ում ռուս խաղա­պահնե­րի տեղա­կայման վայրե­րի աշխարհագրությունը, հետև­ա­բար, դրա­նով իսկ պայնա­նա­վորված էլ՝ հետա­գա­յում հայկա­կան զորքե­րի դուրսբերման աշխարհագրությունը։

Շփման գիծը և Լաչի­նի միջանցքն այնտեղ նշված են որպես՝ Ռուսաստա­նի Դաշնության խաղա­ղա­պահ կոնտինգենտի տեղա­կայման տարածքներ։

Այսինքն՝ 4‑րդ կետով հաստատվում է հայկա­կան զինված ուժե­րի դուրսբե­րումը ո՛չ թե ամբողջ Լեռնա­յին Ղարա­բա­ղից, այլ այն վայրե­րից, որտեղ կոնկրետ տեղա­կայված է ռուսա­կան խաղա­ղա­պահ կոնտինգենտը։

Քանի որ խաղա­ղա­պահնե­րը տեղա­կայված չեն շփման գծի ողջ երկայնքով, ինչը անհնա­րին է կոնտինգենտի սակա­վա­թիվ լինե­լու պատճա­ռով, ապա Արցա­խի պաշտպա­նության բանա­կի ստո­րա­բա­ժա­նումներն իրա­վունք ունեն և պետք է մարտա­կան ​​հերթա­պա­հություն իրա­կա­նացնեն շփման գծի մեծ մասում, եթե ոչ ողջ երկայնքով։

Եվ առհա­սա­րակ.
նոյեմբե­րի 9‑ի Հայտա­րա­րության մեջ ո՛չ մի խոսք չկա Արցա­խի Հանրա­պե­տության ապա­ռազմա­կա­նացման և հանրա­պե­տությունից զինված ուժե­րի դուրսբերման մասին:

Իսկ «գերա­գույն գլխա­վո­րը» վերը նշածս բարձրա­ձայնե­լու ու վերստին այս փաստը ֆիքսե­լու փոխա­րեն, հայտա­րա­րում է, թե ՌԴ‑ի և Ադրբե­ջա­նի կողմից երաշխիքնե­րի տրա­մադրման պարա­գա­յում այլևս կարիք չի լինի Արցա­խի ՊԲ‑ի առկա­յությունը սահմաննե­րին ու շփման գծում…

Կատարյալ փնթի, ապազգա­յին հայտա­րա­րություն…

Նույնիսկ երաշխիքնե­րի տրա­մադրման դեպքում, որը նոնսենս է, Արցա­խի ՊԲ‑ն պետք է մշտա­պես իր ներկա­յությունը ապա­հո­վի շփման գծի/սահմանի ամբողջ երկայնքով:

Իսկ ինչ վերա­բե­րում է «գերա­գույնի»՝ անվտանգության երաշխիքնե­րով ճանա­պարհներ տրա­մադրե­լու պատրաստա­կա­մությա­նը, ապա, այո՛, համա­ձայն նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությամբ ամրագրված՝ տարա­ծաշրջա­նի ճանա­պարհնե­րի ու ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փակման դրույթն ի կատար ածվե­լու պարա­գա­յում՝ ՀՀ մուտքն ու ելքը պետք է կատարվի բացա­ռա­պես հհ մաքսա­յին ու հարկա­յին օրենքնե­րին համա­պա­տասխան:

Ադրբե­ջա­նի արևմտյան հատվածնե­րից
Նախիջև­ան և հակա­ռակ ուղղությամբ երթև­ե­կությունն իր սուվե­րեն տարածքով, մաքսա­յին ու հարկա­յին օրենքնե­րին համա­պա­տասխան ստանդարտ ընթա­ցա­կարգե­րով ինչպես ապա­հո­վում է Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տությունը, նույնկերպ էլ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կարող է ալտերնա­տիվ լինել Իրա­նին և տրա­մադրել իր սուվե­րեն տարածքով, իր վերահսկո­ղությամբ, մաքսա­յին ու անձնագրա­յին կանո­նադրություննե­րին համա­ձայն ելք ու մուտք:

Ինչևէ, ասո­ղին լսող է պետք, լսո­ղին էլ՝ ուղեղ ու գիտե­լիք, կամք ու ցանկություն…

Մի՞թե այսքան արհա­վիրքնե­րից հետո հետև­ություններ չեք արել, դասեր չեք քաղել, չեք խրատվել…

Մի՞թե չգի­տեք այն պարզ բանաձևը, որ եթե ուզում ես խաղա­ղություն, իսկ քո դեպքում այն էլ՝ «խաղա­ղության դարաշրջա­նի հաստա­տում, դու էլ՝ խաղա­ղա­բեր մեսսիա», ապա պատրաստվի՛ր պատե­րազմի: Կունե­նաս խաղա­ղություն, եթե պատրաստ ես պատե­րազմի…

Ե՞րբ եք ի վերջո հասկա­նա­լու, որ «Մենք բարե­կամ չունենք և չենք էլ կարող ունե­նալ, քանի որ նախ մենք ինքներս մեզ բարե­կամ չենք։ Որ մեր թշվառ վիճա­կը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղա­վոր չէ».․.

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ