25.8 C
Yerevan

Առե­րե­սում Իրա­կա­նության Հետ

կայքի համար՝

Ինքնա­խա­բեության ռեժի­մը միացրած՝ պատրանքա­յին մի երա­զի մեջ էինք, 20–22 տարի, մինչև Նոյեմբե­րի 9‑ը մեզ սթա­փեցրեց՝ դաժան իրա­կա­նության հետ անցանկա­լի առե­րեսմամբ:

Սուրեն Սուրենյանց

Մինչև պարտության դառնության տհա­ճությունը չզգանք, չենք գիտակցե­լու պետություն ունե­նա­լու քաղցրությունը

Մեր հասա­րա­կության մի զգա­լի հատված կասկա­ծի տակ է դնում ռուսա­կան խաղա­ղա­պահ առա­քե­լության բարեխղճությունը ու օբյեկտիվ է այդ հարցում:
Հասա­րա­կության այլ հատված քննա­դա­տում է Արևմուտքի «անտարբե­րությունը» ու դարձյալ օբյեկտիվ է:
Բայց երկու հատվածնե­րի տրա­մադրություններն էլ որևէ իրա­կան աղերս չունեն իրա­կան քաղա­քա­կա­նության, քաղա­քա­կան ռեա­լիզմի հետ:
Ոչ պետա­կան ժողո­վուրդներն են ապրում իրենցից դուրս մեղա­վորներ փնտրե­լու, այդ մեղա­վորնե­րի համա­տեքստում նոր արտա­քին «փրկիչներ» գտնե­լու բարդույթով:
Խնդի­րը՝ մեր մեջ է, մեր մտա­ծո­ղության, արժե­քա­յին համա­կարգի:
Ոչ ոք մեզ չէր խանգա­րում արցախյան առա­ջին պատե­րազմի հաղթա­նա­կից հետո արժա­նա­պա­տիվ խաղա­ղության օրա­կարգով գնալ ինստի­տուցիո­նալ խաղա­ղության ու ունե­նալ բնա­կա­նոն հարա­բե­րություններ Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ:
Չգնա­ցինք, որովհետև ապրում էինք «8000 քառա­կուսի կմ Արցա­խի», «մեր բանա­կի անպարտե­լիության», «ոչխար թշնա­մու» կեղծ թեզե­րով:
Ինքնա­խա­բեության ռեժի­մը միացրած՝ պատրանքա­յին մի երա­զի մեջ էինք, 20–22 տարի, մինչև Նոյեմբե­րի 9‑ը մեզ սթա­փեցրեց՝ դաժան իրա­կա­նության հետ անցանկա­լի առե­րեսմամբ:
Նույնիսկ հիմա հրա­ժարվում ենք առե­րեսվել պարտության փաստի հետ՝ անպա­տասխա­նա­տու կեցվածքով հետաձգե­լով լուծումներ գտնե­լու անհրա­ժեշտությունը:
Հակա­ռակ պարա­գա­յում, լուրջ դեմքով չէինք խոսի ժամա­նակ շահե­լու ու մեր բանա­կը ոտքի կանգնեցնե­լու մասին: Մեր անվտանգության երաշխի­քը ոչ թե բանակն է՝ մեր կամ ուրիշի(ռուսի, ամե­րի­կա­ցու, ֆրանսիա­ցու), այլ՝ ժամա­նա­կա­կից պետություն ունե­նա­լը ու հարև­ան երկրնե­րի հետ խաղաղ գոյակցության մեջ ապրելը(սա չի նշա­նա­կում հրա­ժա­րում նորմալ բանակ ունե­նա­լու գաղա­փա­րից):
Դրա համար թուրքի ու ադրբե­ջանցու հետ խոսել է պետք՝ շիտակ, անկեղծ, իրա­կան, այսօրվա, ոչ թե պատմա­կան, «մեծ», գոյություն չունե­ցող Հայաստա­նի դիրքե­րից:
Գեո­պո­լի­տի­կա­յի մեջ քիչ մտեք:
Աշխարհա­կարգի հարցը մեզա­նից կախված չէ, մի Բերձոր ու Աղավնո պահե­լու անկա­րո­ղության բարդույթով՝ մի խցկվեք Մոսկվա­յի ու Վաշինգտո­նի հարա­բե­րություննե­րի արանքում:
Ես երբեք ռուսա­կան քաղա­քա­կան մշա­կույթը, կայսե­րա­կան ամբի­ցիա­նե­րը չեմ ընդունել, բայց դա չի նշա­նա­կում, որ կարող եմ մեր տարա­ծաշրջա­նում ռուսա­կան շահե­րը չճա­նա­չե­լու ամբարտա­վա­նություն ունե­նալ:
Ասածս այն է, որ Մոսկվան այս տարա­ծաշրջա­նից շուտ չի հեռա­նա­լու, բայց դա ամենև­ին չի նշա­նա­կում, որ մենք ռուսնե­րին պետք է պատվի­րա­կենք Բաքվի ու Անկա­րա­յի հետ խոսե­լու մեր իրա­վունքը, պետա­կան հանձնա­ռությունը:
Բերձո­րի, Աղավնո­յի, Լաչի­նի միջանցքի նոր երթուղու մասին:
Մանկամտություն է Նոյեմբե­րի 9‑ի թղթից կառչե­լը ու երեք տարվա մասին անընդհատ հիշա­տա­կումը, որովհետև մեկ տարվա մեջ այնպի­սի մի հրաշք չի լինե­լու, որ կասկա­ծի տակ կարող է դնել Նոյեմբե­րի 9‑ի ստա­տուս- քվոն:
Պարտության փաստի հետ ինչքան շուտ առե­րեսվենք, այնքան շուտ կարող ենք Հայաստա­նի զարգացման, մրցունակ պետություն ստեղծե­լու մասին մտա­ծել:
Մինչև պարտության դառնության տհա­ճությունը չզգանք, չենք գիտակցե­լու պետություն ունե­նա­լու քաղցրությունը:
Մերը Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է, որի ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պետք է պահպա­նենք աչքի լույսի պես:
Արցա­խի ժողովրդի անվտանգության հարցը Ստե­փա­նա­կերտի ու Բաքվի դիա­լո­գի տիրույթում է, որի կայացմա­նը ակտի­վո­րեն պետք է նպաստի Հայաստա­նի դիվա­նա­գի­տությունը՝ հայ- ադրբե­ջա­նա­կան երկխո­սությամբ, միջազգա­յին ու տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ցողնե­րի, նաև Ռուսաստա­նի աջակցությամբ:
Հայաստա­նի Հանրա­պե­տության շահն՝ առա­ջին տեղում:

Գրա­ռումը՝ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ