25.8 C
Yerevan

Խոսե­լու Պատասխա­նատվության Մասին

Պետա­կան կառա­վա­րի­չը շատ ավե­լի լուրջ և ծանրակշիռ պետք է լինի՝ քաջ գիտակցե­լով, որ իր ամեն խոսքն ու գործը ուղիղ ազդե­ցություն ունի անմի­ջա­պես պետության և ժողովրդի վրա:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

1inAM‑ի եթե­րում պատմա­բան Հրանտ Տէր Աբրա­համյա­նը խոսել է մի քանի օր առաջ առողջա­պա­հության նախկին նախա­րար Արսեն Թորոսյա­նի կողմից խաղա­ղության թեմա­յով կատարված գրառման մասին և փորձել վերլուծել այն:

Պատմա­բանն ամեն ինչից առաջ նախ ասաց, որ որևէ մեկը թող չփորձի անձնա­կան ինչ որ բան գտնել այդ ամե­նի մեջ, քանի որ իր անդրա­դարձը կապված չէ Արսեն Թորոսյա­նի անձի հետ, այլ ավե­լի շատ այդ գրա­ռումն է առիթ, պատճառ հանդի­սա­ցել մի քանի կարև­ո­րա­գույն ու թաքնված խնդիրնե­րի մասին խոսե­լու համար: 

Հրանտ Տէր Աբրա­համյա­նը խոսեց այն մասին, որ պետա­կան պաշտոնյան ու ընդհանրա­պես կառա­վա­րիչ հանդի­սա­ցող անձը իրա­վունք չունի իր խելքին փչա­ծը հրա­պա­րա­կայնո­րեն արտա­հայտե­լու: Անշուշտ ամեն մարդ իրա­վունք ունի անձնա­կան տեսա­կետ ունե­նա­լու, բայց ոչ միշտ է պետք և թույլատրել այդ տեսա­կե­տը հրա­պա­րա­կա­յին դարձնե­լու, եթե դրա հեղի­նա­կը կամ արտա­հայտո­ղը ոչ միայն հանրա­յին անձ է, այլև հանդի­սա­նում է պետությունը կառա­վա­րող անձնանցից մեկը: 

Պետա­կան կառա­վա­րի­չը շատ ավե­լի լուրջ և ծանրակշիռ պետք է լինի՝ քաջ գիտակցե­լով, որ իր ամեն խոսքն ու գործը ուղիղ ազդե­ցություն ունի անմի­ջա­պես պետության և ժողովրդի վրա, իսկ հաշվի առնե­լով, թե ինչ ժամա­նա­կաշրջան է ապրում տվյալ պետությունը, այս դեպքում Հայաստա­նը, էլ ավե­լի ծանրակշիռ ու հավա­սա­րակշռված պետք է լինի ցանկա­ցած խոսք:

Որպես օրի­նակ Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը բերեց այն, որ նախկին գլխա­վոր շտա­բի պետե­րից մեկն իր խոսքում ասել էր, որ իր կարծի­քով 2020թ. պատե­րազմում Հայաստա­նի պարտությունն ինքը կանխա­տե­սել էր պատե­րազմը սկսվե­լուց մի քանի օր հետո արդեն: Հրանտ Տէր-Աբրա­համյանն ամեն ինչից բացի ասաց, որ և՛ պարտությունը, և՛ հաղթա­նա­կը զենքից ու տակտի­կա­յից առաջ պետք է ամրագրված լինի մարդու ուղե­ղում, նստած լինի գիտակցության մեջ ու շատ վատ է, եթե տվյալ անձնա­վո­րությունն իրոք նման բան է ասել: Այդ ցույց է տալիս, որ մենք գլխա­վոր շտաբ ասե­լով, ոչ թե պետության բանա­կի ուղե­ղա­յին կենտրոն ենք հասկա­նում, այլ ուղղա­կի ունենք, որովհետև մյուսներն էլ ունեն:

Այս օրի­նա­կով Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը կրկին վերա­դարձավ Արսեն Թորոսյա­նի գրառմա­նը և խոսեց նաև մասնա­գի­տա­կան պարտքի ու պարտա­վորվա­ծության մասին: Նա զարմանքով ընդգծեց, որ եթե մարդիկ ընդունում ու հասկա­նում են, որ ֆիզի­կան, քիմիան, բժշկությունը հստակ գիտե­լիքներ են ու բոլորն էլ գիտեն, որ դրա հետ կապ չունե­ցող մարդը չի կարող վեր կենալ և հենց այնպես այդ թեմա­նե­րով «ուսումնա­սի­րություն» կամ կարծիք հայտնել, ապա պատմության պարա­գա­յում չգի­տես ինչու բոլորն իրենց թույլ են տալիս խոսել պատմա­կան դեպքե­րի մասին, ընդ որում բացա­հայտ անմտություններ ասե­լով: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը Արսեն Թորոսյա­նին հիշեցրեց, թե նա բժիշկ լինե­լով ինչպես էր պայքա­րում կեղծ գիտության դեմ, պայքա­րում այն մարդկանց դեմ, ովքեր բժշկա­կան քարոզներ էին անում՝ չլի­նե­լով մասնա­գետ, իսկ հիմա ինքն է նույնն անում, երբ մոտ 100 տարվա պատմա­կան շրջա­նի պարբե­րա­ցում է անում՝ չլի­նե­լով մասնա­գետ:

Եվ այստեղ մտա­հո­գի­չը ոչ միայն մասնա­գետ չլի­նե­լով այլ ոլորտին խառնվելն է, այլ այն, որ հանրա­պե­տությունում արդեն բավա­կան ժամա­նակ է, ինչ այս պատե­րազմի «մեղքը» փորձ է արվում բարդել Հայաստա­նի վրա: Ոչ թե արվում է քաղա­քա­կան, տնտե­սա­կան ու ռազմա­կան վերլուծություն՝ հասկա­նա­լու համար, թե ինչը որտեղ ու երբ է կիսատ արվել, վրի­պումներ ու սխալներ թույլ տրվել անհատ պատասխա­նա­տու անձանց կամ ադմի­նիստրա­ցիա­յի կողմից, որն էլ հանգեցրել է նման հետև­անքի, այլ պատե­րազմի ողջ պատասխա­նատվությունը դրվում է պետության՝ ՀՀ ու հայ ժողովրդի վրա: Իսկ այդ ամեննարդեն թշնա­մա­կան օրա­կարգ սպա­սարկե­լու նման մի բան է դառնում:

Պատմա­բանն ասաց, որ սովո­րա­բար հայե­րը, երբ պայքա­րում են թուրք-ռուսա­կան տանդե­մի դեմ, որին միա­նում է «փոքր եղբայր» Ադրբե­ջա­նը, Հայաստա­նում մշտա­պես ակտի­վա­նում են հինգե­րորդ շարասյան անդամնե­րը և փորձում ամեն ինչի պատասխա­նատվությունը բարդել իշխա­նություննե­րի ու ժողովրդի վրա: Բայց անհասկա­նա­լի է, թե ինչու է նման բան ասվում պետրազմի ղեկա­վա­րությունը վերցրած ու նաև դրա պատասխա­նատվության տակ մտած ղեկա­վա­րության ներկա­յա­ցուցի­չը նման բաներ ասում: Ինչպես օրի­նակ վարչա­պետ Փաշինյա­նը, երբ ասում էր, որ միգուցե իրենց հաջողվեր կանգնեցնել պատե­րազմը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խորը մտա­հո­գություն արտա­հայտեց այն առումով, որ նման մանկա­միտ և անմեղսունակ պատկե­րա­ցումնե­րով երկիր կառա­վա­րել հնա­րա­վոր չէ: Նման պայմաննե­րում ինքն անձամբ իր ընտանքի անվտանգության համար արդեն սկսում է վախ զգալ, երբ իշխա­նության ներկա­յա­ցուցի­չը պատե­րազմի ողջ մեղքը բարդում է Հայաստա­նի վրա, առանց խորա­պես փաստե­րին տեղյակ լինե­լու պատմա­կան վերլուծություններ անում:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ