25.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն


Նախի­ջեւա­նի Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րը խնդրել էին Անդրա­նի­կին շարժվել դեպի Նախի­ջեւան, որը թուրքա­կան հարձակման սպառնա­լի­քի տակ էր։


1918թ. ապրի­լի 10-ին Ալեքսանդրա­պո­լում կազմա­վորվել էր Հայկա­կան առանձին հարվա­ծա­յին զորա­մա­սը, որի հրա­մա­նա­տարն էր Անդրա­նի­կը։ Զորա­մասն ուներ շուրջ 1400 զինվոր ու սպա՝ բոլորն էլ Արեւմտյան Հայաստա­նից։

Արեւմտա­հա­յե­րից կամ, ինչպես այն ժամա­նակ ասում էին, թուրքա­հա­յե­րից զորա­մաս ստեղծե­լու փորձեր արվել էին դեռեւս 1917թ. ամռա­նը։ Հետա­գա­յում՝ 1917թ. դեկտեմբե­րին, երբ ստեղծվեց Հայկա­կան կորպուսը գենե­րալ Թովմաս Նազարբեկյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ, նրա կազմում ձեւա­վորվեց արեւմտա­հա­յե­րի առանձին դիվի­զիա Անդրա­նի­կի գլխա­վո­րությամբ։

1918թ. մայի­սի 15-ին՝ Ալեքսանդրա­պո­լի անկումից հետո, Անդրա­նի­կը նահանջում է դեպի Ջալա­լօղլի (Ստե­փա­նա­վան), այնուհե­տեւ՝ Լոռի եւ Դիլի­ջան։ Ղարա­քի­լի­սա­յի ճակա­տա­մարտի օրե­րին Անդրա­նի­կի զորա­մա­սը թուրքա­կան հնա­րա­վոր ներխուժումից պաշտպա­նում էր Դիլի­ջա­նը։ Ղարա­քի­լի­սա­յի ճակա­տա­մարտին չմասնակցե­լու փաստը տեղիք է տալիս տարբեր մեկնա­բա­նություննե­րի՝ մասնա­վո­րա­պես հիշա­տա­կե­լով Անդրա­նի­կի հակա­սություննե­րը ինչպես Դաշնակցության, այնպես էլ գենե­րալ Նազարբեկյա­նի հետ։ Ժողովրդի մեծ սերն ու հարգանքը վայե­լող զորա­վա­րի կենսա­գիրներն անդրա­դարձել են այս հարցին, եւ գրե­թե բոլո­րը պնդում են, թե Անդրա­նի­կը կատա­րել է Դիլի­ջա­նը պաշտպա­նե­լու Նազարբեկյա­նի հրա­մա­նը։

Ղարա­քի­լի­սա­յի ճակա­տա­մարտից եւ 1918թ. հունի­սի 4‑ին Բաթումի հաշտության պայմա­նագրի ստո­րագրումից հետո Անդրա­նի­կի եւ Հայաստա­նի իշխա­նություննե­րի հարա­բե­րություննե­րը վերջնա­կա­նա­պես խզվում են. զորա­վա­րը հրա­ժարվում է ճանա­չել այդ պայմա­նա­գի­րը։ Անդրա­նիկ Չելեպյանն իր «Զորա­վար Անդրա­նիկ եւ հայ հեղա­փո­խա­կան շարժումը. կենսագրա­կան ակնարկ» (Երեւան, 1990) գրքում, մեջբե­րե­լով Ավե­տիս Թերզի­բաշյա­նին, նկա­րագրում է Անդրա­նի­կի վրդովմունքը Բաթումի պայմա­նագրի կետե­րին ծանո­թա­նա­լուց հետո.

«Բաթումի Դաշնագրի պատճե­նը աչքի անցնե­լե ետք, Անդրա­նի­կի սիրտը կխռովվի եւ հոգին կփո­թորկի։

- Հայաստան, ուրեմն, առանց Ալեքսանդրա­պո­լի, առանց Կարսի, առանց Սուրմա­լուի, առանց Ղարա­բա­ղի, առանց Զանգե­զուրի եւ առանց Նախի­ջեւա­նի։
Զորա­վա­րը կշա­րունա­կի դաշնագրին ընթերցումը.

- Հայաստա­նը պետք է ունե­նա միայն 1200 զինվոր, ան ալ թուրքի հակակշռին տակ, եւ միայն 13 կիլո­մետր երկա­թուղի։

Դաշնագրին 4‑րդ հոդվա­ծը կըսե.

- Արգիլված է զինված խումբե­րու կազմա­կերպումը Հայաստա­նի հողին վրա,- եւ Վեհիբ փաշան պայման դրած է նաեւ, որ ինքը՝ Անդրա­նիկ, պարտա­վոր է ցրել իր 1200 զինվորնե­րը»։ 

Անդրա­նի­կի հեռա­գի­րը

1918թ. հունի­սի 4‑ին Անդրա­նի­կը հեռա­գիր է ուղարկում Հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար Նազարբեկյա­նին, Ազգա­յին խորհրդին եւ պաշտպա­նության խորհրդին՝ պահանջե­լով երեք օրվա ընթացքում փոխա­րի­նող զորա­մաս ուղարկել, որից հետո ինքը հեռա­նում է։

«Նկա­տի ունե­նա­լով, որ դուք ձեր սեփա­կան ձեռքե­րով ձեզ գամել եք գերության հավի­տե­նա­կան շղթա­նե­րով, հայտնում եմ, որ իմ զինվո­րը այլեւս չի կարող անզեն մարտի­կի դերում մնալ եւ լինել անձայն վկա, թե ինչպես է խարդախ հակա­ռա­կորդը բզկտում իր բազմա­չարչար հայրե­նի­քի սուրբ մարմի­նը, ուստի իմ զորա­մա­սը այսօր երե­կո­յան կամ վաղը առա­վոտյան դուրս է գալու այստե­ղից։ Սեմյո­նովկա­յում գտնվող զորա­մա­սին կարգադրեք տեղա­շարժվել եւ գրա­վել այժմ իմ զորա­մա­սի զբա­ղեցրած դիրքը։ 4 հունի­սի, 1918թ.։ Գենե­րալ Անդրա­նիկ» (Համբարձում Կարա­պետյան, Անդրա­նիկ։ Երեւան, 1994թ.)։ 

Անդրա­նի­կի զորա­մա­սի թվա­կազմի մասին տարբեր տեղե­կություններ են հաղորդվում։ Հունի­սի սկզբին դուրս գալով Դիլի­ջա­նից՝ Անդրա­նիկն ուներ շուրջ 1400 զինվոր եւ սպա, որոնք շարժվում էին 15–20 հազար գաղթա­կա­նի հետ։ Հետա­գա­յում զինվորնե­րի ու գաղթա­կաննե­րի թիվը փոխվում է, եւ տարբեր աղբյուրներ նշում են մինչեւ 3500–5000 զինվոր եւ 30 հազար գաղթա­կան։

Հին ու նոր հակա­սություննե­րը

Անդրա­նի­կի եւ Դաշնակցության հակա­սություննե­րը հին էին, բայց կային նաեւ չհա­մա­գործակցե­լու այլ պատճառներ։ Արեւմտա­հա­յերն (թուրքա­հա­յե­րը) ու արեւե­լա­հա­յե­րը (ռուսա­հա­յե­րը) տարբեր կերպ էին պատկե­րացնում Հայաստա­նի ապա­գան։ Եթե արեւմտա­հա­յե­րի համար Հայաստա­նը Մուշը, Վանը, Սասունն ու Էրզրումն էին, ապա արեւե­լա­հա­յե­րի դեպքում Ռուսաստա­նի կազմում գտնվող Անդրկովկա­սը։ Բրեստ-Լիտովսկի, Բաթումի, Տրա­պի­զո­նի բանակցություննե­րում թուրքե­րը կարո­ղա­ցել էին հետեւո­ղա­կա­նո­րեն դուրս մղել Արեւմտյան Հայաստա­նի՝ թեկուզ սահմա­նա­փակ ինքնա­վա­րության հնա­րա­վո­րությունը, եւ Բաթումի պայմագրում արդեն Թուրքա­հա­յաստա­նի մասին խոսք անգամ չկար։ Այս փաստը առա­ջացրել էր արեւմտա­հա­յե­րի հոծ զանգվածնե­րի մեծ դժգո­հությունը, որը նկա­տե­լի էր Առա­ջին հանրա­պե­տության գոյության ողջ ընթացքում։

«Զորա­վար Անդրա­նի­կի եւ առհա­սա­րակ բոլոր թրքա­հայ ղեկա­վարնե­րուն եւ ժողո­վուրդին համար բուն Հայաստա­նը Հայկա­կան լեռնաշխարհն էր — Էրզրումը, Վանը, Մուշն ու Սասունը։ Ռուսա­հա­յոց Երեւանյան փոքրիկ Հանրա­պե­տությունը, բուն Հայաստա­նի արեւելյան ծայրա­մա­սե­րուն վրա փոքրիկ նահանգ մըն էր… եւ այդ նահանգին ազա­տագրումը ոչ մեկ լուծում կբե­րեր Թրքա­հա­յաստա­նի ազա­տագրության։ Հայ հեղա­փո­խա­կան շարժման եւ հայ կուսակցություննե­րու հետապնդած քաղա­քա­կան նպա­տակնե­րուն առանցքը կկազմեր Հայկա­կան լեռնաշխարհին ազա­տագրումը։ Անդրա­նիկ 30 տարի պայքա­րած էր, որպեսզի ազա­տագրե Մայր Հայաստա­նը» («Զորա­վար Անդրա­նիկ եւ հայ հեղա­փո­խա­կան շարժումը. կենսագրա­կան ակնարկ» Երեւան, 1990):

Հայության երկու մասի բաժանված տարա­ձայնություննե­րը շատ բնո­րոշ նկա­րագրել է նաեւ Սիմոն Վրացյա­նը «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» գրքում (Երեւան, 1993)։ Նկա­րագրե­լով 1919թ. մայի­սին Հայաստա­նում տեղի ունե­ցող ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րը՝ Վրացյա­նը գրում է, որ արեւմտա­հա­յությունը իրեն մեկուսա­ցած էր պահում պետա­կան կյանքից. «Պետա­կան հիմնարկություննե­րում, համե­մա­տա­բար, քիչ արեւմտա­հայ պաշտոնյա­ներ կային, արեւմտա­հայ երի­տա­սարդությունը պարտա­դիր զինվո­րա­կո­չից խուսա­փում էր, եւ առհա­սա­րակ արեւմտա­հա­յությունը հարա­զատ չէր զգում իրեն հանրա­պե­տության մեջ»։

«Անդրա­նի­կը, որ ամրա­ցել էր Զանգե­զուրում՝ թշնա­մա­կան դիրք բռնե­լով «թուրքե­րի ձեռքով ստեղծած» հանրա­պե­տության վերա­բերմամբ, զգա­լի չափով արտա­հայտիչ էր արեւմտա­հա­յե­րի այն ժամա­նակվա մտայնությա­նը։ Ազգա­յին պատվի­րա­կությունը Փարի­զում Պողոս Նուբա­րի գլխա­վո­րությամբ ավե­լի հեղի­նա­կություն էր վայե­լում արեւմտա­հա­յե­րի մեջ, քան Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը։ «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» խոսքն էլ ընդունե­լի չէր շատե­րի համար, եղա­ծը սոսկ «Արա­րատյան Հանրա­պե­տություն» էր»,- գրում է Վրացյա­նը։

Իրկուտսկից Նախի­ջեւան

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ընթացքում հազա­րա­վոր հայեր տարբեր երկրնե­րի կազմում կռվում էին ռուսա­կան բանա­կի դեմ, եւ հարյուրհա­զա­րա­վոր գերի­նե­րի թվում կային նաեւ մեր հայրե­նա­կիցնե­րը։ Ռուսա­կան կառա­վա­րությունը ռազմա­գե­րի­նե­րին աքսո­րում էր Սիբիր եւ Հեռա­վոր Արեւելք։ Կովկասյան ռազմա­ճա­կա­տից գերե­վարվածնե­րի թվում շատ էին արեւմտա­հա­յե­րը, որոնք պատե­րազմի առա­ջին տարի­նե­րին պատրաստ էին զինվո­րագրվել հայկա­կան ջոկատնե­րին, սակայն Ռուսաստա­նը մերժում էր նման նախա­ձեռնություննե­րը։

Փետրվարյան հեղա­փո­խությունից հետո Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րությունը ընթացք է տալիս այս հարցին, եւ 1917թ. աշնա­նը Իրկուտսկում հայ ռազմա­գե­րի­նե­րից վաշտ է ձեւա­վորվում՝ թվով 210 մարտիկ։ 1917թ. դեկտեմբե­րին Իրկուտսկի համար կատա­ղի մարտեր էին մղում բոլշեւիկնե­րը։ Դեկտեմբե­րի 8–17‑ը քաղա­քում զոհվում է 1500-ից ավե­լի մարդ, սկսվում է համա­տա­րած թալան եւ բռնություններ։

Հայկա­կան վաշտը, որը չեզո­քություն էր պահպա­նել, սկսում է ապա­հո­վել խաղաղ բնա­կիչնե­րի եւ կարեւոր օբյեկտնե­րի պահպա­նությունը։ Շուտով վաշտը ցանկություն է հայտնում վերա­դառնալ Հայաստան եւ անդա­մագրվել Անդրա­նի­կի զորա­մա­սին։

«25 փետրվա­րի, 1918թ.

Սիրե­լի ընկեր Անդրա­նիկ

…Վաղը այստե­ղից դուրս են գալիս դեպի Թիֆլիս 150 հոգի կամա­վորներ՝ չորս սպա­նե­րի հրա­մա­նա­տա­րության ներքո՝ Յակով Ռոմա­նո­վիչ Բորտ, Պյոտր Սիբիրցեւ, Ալեքսեյ Կոլմա­կով եւ Բորիս Վենգերցով։ Հայկա­կան ռոտան Իրկուտսկում մեծ անուն ունե­ցավ իր անկեղծ եւ անշա­հա­սեր պաշտպա­նությամբ դեպի ժողովրդի շահե­րը։ Ամեն տեղ հայ անունը ժպի­տով են ընդունում շնորհիվ այդ ռոտա­յի» (Ռուբեն Սիմոնյան, Անդրա­նիկ. Սիբի­րա­կան վաշտի ոդի­սա­կա­նը, Երեւան, 2006թ.)։

Իրկուտսկից եկած վաշտի սպա­նե­րից մեկը՝ Ալեքսեյ Կոլմա­կո­վը, մասնակցում է Հայկա­կան առանձին հարվա­ծա­յին զորա­մա­սի ողջ ռազմերթին։ Նրա հուշե­րը 1919թ. փետրվար-ապրիլ ամիսնե­րին շարունա­կա­բար տպագրվում են Բաքվի «Наше Время» թերթում՝ «Историческая армянская рота» վերնագրով։

Անդրա­նի­կը ցանկա­նում էր իր զորա­մա­սով գնալ Պարսկաստան, միա­նալ արեւմտա­հայ բնակչությա­նը, շարժվել դեպի անգլիա­ցի­նե­րը եւ նրանց օգնությամբ պայքա­րել թուրքե­րի դեմ։ Զորա­մա­սը հունի­սի սկզբին դուրս է գալիս Դիլի­ջա­նից եւ Նոր Բայա­զե­տով, Սելի­մի լեռնանցքով անցնում է Դարա­լագյազ (Վայոց ձոր), իսկ հունի­սի 19-ին արդեն Նախի­ջեւա­նում էր։ Անդրա­նի­կը տեղե­կություն չուներ իր ճանա­պարհին տեղա­կայված թուրքա­կան ուժե­րի մասին, եւ զորա­շարժը կազմա­կերպվում էր գյուղե­րից ստացված երբեմն ոչ ճիշտ ու հակա­սա­կան տեղե­կություննե­րի հիման վրա։ Շարժվե­լով դեպի Ջուլֆա (Ջուղա)‘ Անդրա­նի­կը թուրքա­կան հետապնդումից խուսա­փե­լու համար հրա­մա­յում է պայթեցնել Շահթախտի կամուրջը, մի քանի թունել եւ որոշ հատվածնե­րում քանդել երկա­թուղին։ Հունի­սի 20-ին առա­ջա­պահ ուժե­րը մոտե­նում են Ջուլֆա­յին։

Դեպի թուրքե­րը՝ ջութա­կով ու սրինգով

Հայկա­կան առանձին հարվա­ծա­յին զորա­մա­սի ռազմերթի մասին կարեւոր տեղե­կություններ է հաղորդել ջոկա­տի մարտիկ Եղի­շե Քաջունին, որի հուշերն առա­ջին անգամ լույս են տեսել Բոստո­նում 1921 թվա­կա­նին։ Նա նշում է, որ Արաքս գետի աջ ափին գտնվող թուրքա­կան Ջուլֆա­յում տեղա­կայված ուժե­րի մասին իրենք պատկե­րա­ցում չունեին, եւ Անդրա­նի­կը դիմում է խորա­մանկության առանց աղմուկի թուրքա­կան պահա­կա­խումբը վնա­սա­զերծե­լու համար։

«Ինքը ձիա­վոր հարյուրյա­կին առա­ջը անցած՝ կառա­ջա­նա դեպի կամուրջ՝ թրքա­կան դիրքը։ Ձիա­վորնե­րուն հետ կա ջութակ ու սրինգ, որը կնվա­գե թուրքա­կան եղա­նակներ։ Առանց վարա­նե­լու Զորա­վար Անդրա­նիկ կանցնի կամուրջը։ Թուրք պահա­կա­պե­տը կհարցնե, թե ով եք դուք եւ թե չի կարե­լի անցնել։ Անդրա­նիկ կպա­տասխա­նե, թե ինք հայ զինվո­րա­կան է, որ արդեն հաշտությունը կնքված է հայե­րոց եւ թուրքե­րու միջեւ եւ ինք պաշտոն ունի գաղթա­կա­նությունը այդ գծով տանիլ երկի­րը՝ Թուրքիա եւ թե ինք կզարմա­նա, որ Վեհիպ փաշան այդպի­սի կարեւոր խնդրո մասին հեռա­գիր չէ տված Ջուլֆա­յի հրա­մա­նա­տա­րին։

Պահա­կա­պե­տը ժամա­նակ կխնդրե թելեֆո­նով հարցնե­լու համար։ Սակայն մինչ այդ արդեն ձիա­վորնե­րը անցած են կամուրջը եւ շրջա­պա­տած պահակնե­րը։ Անմի­ջա­պես բոլորն ալ, մոտ 20, զինա­թափ ընե­լով կղրկեն ռուսա­կան Ջուլֆա։ Հետո միայն հասկցվե­ցավ, որ Ջուլֆա­յի մեջ թուրքե­րու ունե­ցած զինվորնե­րուն թիվը 80‑ը չանցնիր» (Եղի­շե Քաջունի, Հայկա­կան առանձին հարվա­ծող զորա­մա­սը. Ժենե­րալ Անդրա­նիկ, Պոսթոն, 1921)։

Պորուչիկ Կոլմա­կո­վը նույն դեպքը նկա­րագրե­լով գրում է, որ թուրքա­կան կայա­զո­րի զինվորնե­րից մեկը, որը ճանա­չում էր Անդրա­նի­կին, փորձում է կրա­կել, սակայն Անդրա­նի­կի հին զինվորնե­րից մեկը՝ վանե­ցի Ասլա­նը, սրի է քաշում նրան։ Մի քանի օր անց զորքում բռնկված խոլե­րա­յից Ասլա­նը մահա­նում է։ Կոլմա­կո­վը պատմում է, որ Անդրա­նի­կին ուղեկցում էր հայտնի ֆիդա­յի Աղբյուր Սերո­բի կինը՝ Սոսեն, որի հետ ինքը ծանո­թա­նում է։ «Այս կինը երեք անգամ վիրա­վորվել է։ Նա մասնակցել է ամուսնու բոլոր արշա­վանքնե­րին։ Երբ ես 20 տարե­կան էի,- պատմում է Անդրա­նի­կը,- թուրքե­րը ցմահ տաժա­նակրության դատա­պարտե­ցին ինձ, եւ ես եկա Սերոբ փաշա­յի մոտ։ Ես տեսա ապշե­ցուցիչ գեղե­ցիկ այս կնո­ջը, որն ամուսնու հետ համարձա­կո­րեն մահվան էր գնում»,- Սոսեի մասին Անդրա­նի­կի պատմությունը նկա­րագրում է Կոլմա­կո­վը։

Գումարտակնե­րը նահանջում են

Շուտով ջոկա­տը մոտե­նում է Խոյին եւ հունի­սի 23-ին գրո­հում։ Սկզբում թուրքե­րի դիմադրությունը թույլ էր, սակայն անսպա­սե­լիո­րեն նրանք օգնություն են ստա­նում եւ անցնում հակագրո­հի։ Թուրքա­կան հրե­տա­նին ճնշում է հայկա­կան գումարտակնե­րը եւ անցնում հակա­հարձակման՝ փորձե­լով շրջա­պա­տել։ Փախստա­կաննե­րի խմբերն էլ, տեսնե­լով հարձա­կումը, խուճա­պի են մատնվում եւ թողնե­լով ունեցվածքը՝ փախչում են։ Չկա­րո­ղա­նա­լով դիմադրել թուրքե­րի հարձակմա­նը՝ գումարտակնե­րը նահանջում են, եւ Անդրա­նի­կի հրա­մա­նով շարժվում են ետ՝ դեպի Ջուլֆա։ Դեռ մինչեւ Խոյի գրո­հը Անդրա­նի­կը իմա­նում է, որ Վանից նահանջած եւ Սալմաստում հաստատված հայե­րը թուրքե­րի ճնշման տակ հեռա­ցել են Ուրմիա։ Նրանց հետ էին նաեւ ասո­րի­նե­րի կամա­վո­րա­կան զորա­ջո­կատնե­րը։ Անդրա­նի­կը հույս ուներ, որ ասո­րի­նե­րի եւ վանե­ցի­նե­րի լրա­ցուցիչ ուժե­րով կհա­մալրի իր զորա­ջո­կա­տը եւ կկա­րո­ղա­նա շարժվել Բաղդադ՝ անգլիա­կան բանա­կին ընդա­ռաջ։

Զորա­ջո­կա­տը եւ հազա­րա­վոր գաղթա­կաններ սննդի եւ ջրի գրե­թե լիա­կա­տար բացա­կա­յության պայմաննե­րում մեծ զրկանքներ էին կրում։ Շուտով զորքում խոլե­րա­յի դեպքեր են լինում, որին զոհ էին գնում տասնյակ մարտիկներ։ Հաղթա­հա­րե­լով դժվա­րություննե­րը՝ զորա­ջո­կա­տը հուլի­սի 3‑ին հասնում է Գողթն գավա­ռի Ցղնա գյուղը, իսկ այնտե­ղից էլ շարժվում դեպի Ապրա­կունիս։ Հուլի­սի 11-ին Անդրա­նի­կի մոտ է գալիս Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի հատուկ պատվի­րակ Արշակ Շիրինյա­նը եւ խնդրում նրան զորա­մա­սով տեղա­փոխվել Ղարա­բաղ։ Շիրինյա­նը խոստա­նում է տեղում հոգալ զորա­մա­սի եւ փախստա­կաննե­րի բոլոր կարիքնե­րը։ Մի քանի օր առաջ էլ Նախի­ջեւա­նի Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րը խնդրել էին Անդրա­նի­կին շարժվել դեպի Նախի­ջեւան, որը թուրքա­կան հարձակման սպառնա­լի­քի տակ էր։

Հուլի­սի 13-ին Ապրա­կունի­սի վանքում տեղի է ունե­նում խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ Նախի­ջեւա­նի Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րը։ Հաջորդ օրը՝ հուլի­սի 14-ին, Անդրա­նի­կը հատուկ հայտա­րա­րություն է տարա­ծում.

1. Այս թվա­կա­նեն սկսյալ Անդրա­նիկ եւ իր զորա­մա­սը մաս կկազմեն Ռուսա­կան Կենտրո­նա­կան կառա­վա­րության (Սովե­տա­կան իշխա­նության) եւ կենթարկվին անոր։

2. Համա­ձայն Բրեստ-Լիտովսկի դաշնագրին՝ Նախի­ջեւա­նի շրջա­նը կհայտա­րարվի Ռուսաստա­նի անբա­ժան մաս։ 

3. Զինա­թա­փում շրջա­նի ազգաբնա­կության՝ առանց ազգի խտրության։

4. Շրջա­նին մեջ կհայտա­րարվի զինվո­րա­կան դրություն, եւ ամբողջ իշխա­նությունը կպատկա­նի զորա­վար Անդրա­նի­կին՝ մինչեւ Ռուսա­կան կենտրո­նա­կան կառա­վա­րության հետ կապվի­լը։

Անդրա­նի­կը սկսում է նաեւ զորա­կո­չը շրջա­նի գյուղե­րում, սակայն չի կարո­ղա­նում էապես ավե­լացնել իր զորա­մա­սի թիվը. «Խոստացված 4000 զինվո­րի փոխա­րեն միայն 100–200 զինվոր կա։ Ոչ մեկը կզո­հա­բե­րե հօգուտ զորա­մա­սի զինվորնե­րուն, որոնք մերկ ու քաղցած եկած են պաշտպա­նե­լու իրենց երկի­րը, տունը, պատի­վը»,- գրում է Քաջունին։

Այդ ընթացքում թուրքերն արդեն գրո­հում էին Նախի­ջեւանն ու Ջուլֆան, որի կամուրջը մեծ դժվա­րությամբ պահում էին հայե­րը։ Հուլի­սի 20-ին Նախի­ջեւա­նից նահանջում է Անդրա­նի­կի զորա­մա­սի 1‑ին գումարտա­կը, եւ օրվա վերջին թուրքե­րը գրա­վում են քաղա­քը։ Նույն օրը թուրքե­րին է անցնում նաեւ Ջուղան. զորա­մա­սը նահանջում է Ապրա­կունիս, իսկ թուրքա­հայ գաղթա­կաննե­րին ավե­լա­նում են նաեւ Նախի­ջեւա­նի փախստա­կաննե­րը։

«Փափուկ կյանքի վարժված օրիորդներ ու տիկիններ, մանր երե­խա­ներ, անգի­տա­կից գալիք դժնդա­կություննե­րուն, դեռ թեթեւո­րեն կքա­լեն։ Ոչ ոք հաշիվ կրնա տալ, թե ինչ պատա­հե­ցավ եւ վաղը ինչ պիտի պատա­հի։ Ոչ ոք կրնա ներկա­յացնել, թե ինչ հուզմունքներ, ինչ ապրումներ, ինչ վախճան ունե­ցավ այդ գաղթողնե­րեն յուրա­քանչյուրը։ Ոչ ոք կրնա ըսել, թե Նախի­ջեւա­նի այդ ճոխ, հարուստ ու բազմա­մարդ հայութե­նեն ինչքա­նը կորավ, ինչքա­նը մնաց եւ ինչքան հարստություն, կյանք փչա­ցավ»,- գրում է Եղի­շե Քաջունին։

Հուլի­սի 23-ին վերջնա­կա­նա­պես որոշվում է շարժվել Ղարա­բաղ, եւ զորա­մասն ու հազա­րա­վոր գաղթա­կաններ ճամփա են ընկնում։ Երեք օր անց մարդկանց հոգնած, հյուծված, սոված ու քայքայված խմբե­րը սկսում են հասնել Կապան, այնտե­ղից էլ՝ Գորիս։ Գորի­սում Զանգե­զուրի կենտրո­նա­կան ազգա­յին խորհրդի անունից Անդրա­նի­կին դիմա­վո­րում է Արշակ Շիրինյա­նը՝ խոստա­նա­լով ամեն ինչով ապա­հո­վել զորա­մա­սի եւ մարդկանց սնունդն ու կեցությունը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ