16.9 C
Yerevan

Արամ Ա‑ն Եվ Լաչի­նի Միջանցքը

Լիբա­նանն իր բավա­կա­նին բարդ ու անմխի­թար վիճա­կով, բայց նաեւ էական դերով ու նշա­նա­կությամբ, ըստ էությա­նան միջա­կան ռազմա-քաղա­քա­կան, անվտանգա­յին ճարտա­րա­պե­տա­կան կապակցվա­ծության մեջ է Կովկա­սի հետ, այսինքն՝ անմի­ջա­կա­նո­րեն Հայաստա­նին առնչվող հարցե­րի հետ:

Հակոբ Բադալյան

Այն, որ Սփյուռքը շատ մեծ ներուժ ունի, հայտնի բան է: Իսկ այն, որ մենք սովո­րա­բար չենք հասկա­նում, թե ինչ մասշտա­բի ուժի մասին է խոսքը, դա էլ է պարզ: Հայկա­կան Սփյուռքին լուրջ են ընդունում բոլո­րը, բացի հայե­րից: Հայկա­կան Սփյուռքին ճանա­չում են ու ընդունում նրա ուժն ու պոտենցիա­լը: Հայկա­կան Սփյուռքի մասին խոսե­լիս հարկա­վոր է հասկա­նալ նաև, որ նրա հնա­րա­վո­րություննե­րից քիչ պակաս չէ այն, թե ով է ղեկա­վա­րը: Հայկա­կան Սփյուռքն ինքն իրե­նով ղեկա­վար չունի և ամեն համայնք ինքնա­կա­ռա­վարվող է: Եվ այդ համայնքնե­րի շարքում մշտա­պես աչքի են ընկել հատկա­պես Սիրիա­յի և Լիբա­նա­նի  հայ համայնքնե­րը: Սիրիա­կան համայնքը սարսա­փե­լի թուլա­ցավ արդեն տասը տարուց ավել ձգվող պատե­րազմի պայմաննե­րում: Այդ ամե­նի ֆոնին ավե­լի­կարև­որվեց Լիբա­նա­նա­հայ համայնքը, որի առաջնորդ, Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոս Արամ Ա‑ը աչքի ընկնող կերպար է: Արամ Ա‑ն ընդհա­նուր համակրանք է վայե­լում հայկա­կան զանգվածնե­րի մեջ ընդհանրա­պես և նրան բավա­կան լուրջ են ընդունում նաև շատ պետություննե­րի ներա­յա­ցուցիչներ, որոնք առի­թը բաց չեն թողնում հանդի­պե­լու նրան: Իսկ այդ հանդի­պումնե­րը հենց այնպես չեն տեղի ունե­նում: Դրանք վկա­յում են, թե որքան կարև­որ է հայկա­կան Սփյուռքը և այս դեպքում Արամ Ա‑ն, ով իր հերթին կարող է նուրբ և ճկուն աշխա­տանքի շնորհիվ ավե­լի կարև­որ առա­քե­լություն իրա­կա­նացնել, քան այն ինչը տարի­նե­րով ու ապարդյուն փորձում են անել պաշտո­նա­կան դիվա­նա­գետնե­րը: Պատճա­ռը մեկն է: Լիբա­նա­նա­հայ համայնքի իրա­կան նշա­նա­կությունը և  Արամ Ա‑ն: Դրա ապա­ցույցն է քաղա­քա­գետ Հակոբ Բադալյա­նի  գրա­ռումը, որը ներկա­յացնում ենք ստորև: 

Մեր Ուղին

Հունվա­րի 9‑ին Արամ Առա­ջին Կաթո­ղի­կոո­սի հյուրն է լինում Լիբա­նա­նում Իրա­նի դեսպա­նը, իսկ հունվա­րի 11-ին՝ Լիբա­նա­նում ԱՄՆ դեսպա­նը: 

Լիբա­նա­նում արտերկրի դեսպաննե­րի այցե­րը Անթի­լիաս բոլո­րո­վին նոր կամ արտա­ռոց երեւույթ չեն: Հայկա­կան համայնքը այդ երկրում ունի շոշա­փե­լի ներկա­յություն եւ դեր՝ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքում, իսկ հայկա­կան համայնքի առումով էլ առանցքա­յին դեր ունի Անթի­լիա­սը: Ըստ այդմ, առնվազն այդ հանգա­մանքը հասկա­նա­լի է դարձնում, թե ինչու Լիբա­նա­նում հավա­տարմագրված դեսպաննե­րը կարող են լինել Արամ Առա­ջի­նին հյուր: 

Թե ինչ բովանդա­կությամբ ու տրա­մա­բա­նությամբ զրույցներ են ծավալվում, սա իհարկե արդեն հարցի մյուս, գոնե ինջ համար փակ կողմն է ։ Նկա­տեմ միայն, որ Արամ Առա­ջի­նին ամիսներ առաջ այցե­լել էր Լիբա­նա­նում Պակիստա­նի դեսպա­նը, Սաուդյան Արա­բիա­յի դեսպա­նը: 

Այդ ամե­նով հանդերձ, նաեւ հարկ է արձա­նագրել, որ մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նը, որում է Լիբա­նանն իր բավա­կա­նին բարդ ու անմխի­թար վիճա­կով, բայց նաեւ էական դերով ու նշա­նա­կությամբ, ըստ էության անմի­ջա­կան ռազմա-քաղա­քա­կան, անվտանգա­յին ճարտա­րա­պե­տա­կան կապակցվա­ծության մեջ է Կովկա­սի հետ, այսինքն՝ անմի­ջա­կա­նո­րեն Հայաստա­նին առնչվող հարցե­րի հետ: 

Իսկ դա արդեն իր հերթին հավելյալ ուշագրավ, նշա­նա­կա­լից շերտ է ավե­լացնում Լիբա­նա­նում տարբեր երկրնե­րի դեսպաննե­րի ու Արամ Առա­ջի­նի հանդի­պումնե­րում: Եվ այդ առնչությամբ ուշագրավ է, որ երկօրյա տարբե­րությամբ նրանք հյուր են գնում Իրա­նի եւ ԱՄՆ դեսպաննե­րը: Անթի­լիա­սի տարա­ծած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու դեպքում էլ քննարկումնե­րի հիմնա­կան հարցե­րը եղել են երկուսը՝ Լիբա­նա­նի նախա­գա­հի առա­ջի­կա ընտրություն եւ կացություն, եւ Լաչի­նի միջանցքի խնդիր, որ ըստ հաղորդագրոության դեսպաննե­րի հետ զրույցում բարձրացրել է Արամ Կաթո­ղի­կո­սը:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ