Սփիւռք

Արամ Ա-ն Եվ Լաչինի Միջանցքը

Լիբանանն իր բավականին բարդ ու անմխիթար վիճակով, բայց նաեւ էական դերով ու նշանակությամբ, ըստ էությանան միջական ռազմա-քաղաքական, անվտանգային ճարտարապետական կապակցվածության մեջ է Կովկասի հետ, այսինքն՝ անմիջականորեն Հայաստանին առնչվող հարցերի հետ:

Հակոբ Բադալյան

Այն, որ Սփյուռքը շատ մեծ ներուժ ունի, հայտնի բան է: Իսկ այն, որ մենք սովորաբար չենք հասկանում, թե ինչ մասշտաբի ուժի մասին է խոսքը, դա էլ է պարզ: Հայկական Սփյուռքին լուրջ են ընդունում բոլորը, բացի հայերից: Հայկական Սփյուռքին ճանաչում են ու ընդունում նրա ուժն ու պոտենցիալը: Հայկական Սփյուռքի մասին խոսելիս հարկավոր է հասկանալ նաև, որ նրա հնարավորություններից քիչ պակաս չէ այն, թե ով է ղեկավարը: Հայկական Սփյուռքն ինքն իրենով ղեկավար չունի և ամեն համայնք ինքնակառավարվող է: Եվ այդ համայնքների շարքում մշտապես աչքի են ընկել հատկապես Սիրիայի և Լիբանանի  հայ համայնքները: Սիրիական համայնքը սարսափելի թուլացավ արդեն տասը տարուց ավել ձգվող պատերազմի պայմաններում: Այդ ամենի ֆոնին ավելիկարևորվեց Լիբանանահայ համայնքը, որի առաջնորդ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը աչքի ընկնող կերպար է: Արամ Ա-ն ընդհանուր համակրանք է վայելում հայկական զանգվածների մեջ ընդհանրապես և նրան բավական լուրջ են ընդունում նաև շատ պետությունների ներայացուցիչներ, որոնք առիթը բաց չեն թողնում հանդիպելու նրան: Իսկ այդ հանդիպումները հենց այնպես չեն տեղի ունենում: Դրանք վկայում են, թե որքան կարևոր է հայկական Սփյուռքը և այս դեպքում Արամ Ա-ն, ով իր հերթին կարող է նուրբ և ճկուն աշխատանքի շնորհիվ ավելի կարևոր առաքելություն իրականացնել, քան այն ինչը տարիներով ու ապարդյուն փորձում են անել պաշտոնական դիվանագետները: Պատճառը մեկն է: Լիբանանահայ համայնքի իրական նշանակությունը և  Արամ Ա-ն: Դրա ապացույցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանի  գրառումը, որը ներկայացնում ենք ստորև: 

Մեր Ուղին

Հունվարի 9-ին Արամ Առաջին Կաթողիկոոսի հյուրն է լինում Լիբանանում Իրանի դեսպանը, իսկ հունվարի 11-ին՝ Լիբանանում ԱՄՆ դեսպանը: 

Լիբանանում արտերկրի դեսպանների այցերը Անթիլիաս բոլորովին նոր կամ արտառոց երեւույթ չեն: Հայկական համայնքը այդ երկրում ունի շոշափելի ներկայություն եւ դեր՝ հասարակական-քաղաքական կյանքում, իսկ հայկական համայնքի առումով էլ առանցքային դեր ունի Անթիլիասը: Ըստ այդմ, առնվազն այդ հանգամանքը հասկանալի է դարձնում, թե ինչու Լիբանանում հավատարմագրված դեսպանները կարող են լինել Արամ Առաջինին հյուր: 

Թե ինչ բովանդակությամբ ու տրամաբանությամբ զրույցներ են ծավալվում, սա իհարկե արդեն հարցի մյուս, գոնե ինջ համար փակ կողմն է ։ Նկատեմ միայն, որ Արամ Առաջինին ամիսներ առաջ այցելել էր Լիբանանում Պակիստանի դեսպանը, Սաուդյան Արաբիայի դեսպանը: 

Այդ ամենով հանդերձ, նաեւ հարկ է արձանագրել, որ մերձավորարեւելյան ռեգիոնը, որում է Լիբանանն իր բավականին բարդ ու անմխիթար վիճակով, բայց նաեւ էական դերով ու նշանակությամբ, ըստ էության անմիջական ռազմա-քաղաքական, անվտանգային ճարտարապետական կապակցվածության մեջ է Կովկասի հետ, այսինքն՝ անմիջականորեն Հայաստանին առնչվող հարցերի հետ: 

Իսկ դա արդեն իր հերթին հավելյալ ուշագրավ, նշանակալից շերտ է ավելացնում Լիբանանում տարբեր երկրների դեսպանների ու Արամ Առաջինի հանդիպումներում: Եվ այդ առնչությամբ ուշագրավ է, որ երկօրյա տարբերությամբ նրանք հյուր են գնում Իրանի եւ ԱՄՆ դեսպանները: Անթիլիասի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու դեպքում էլ քննարկումների հիմնական հարցերը եղել են երկուսը՝ Լիբանանի նախագահի առաջիկա ընտրություն եւ կացություն, եւ Լաչինի միջանցքի խնդիր, որ ըստ հաղորդագրոության դեսպանների հետ զրույցում բարձրացրել է Արամ Կաթողիկոսը:

Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *