20 C
Yerevan

Մոսկվա­յի Նոր Խաղը

Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը ՌԴ ԱԳՆ այս ձեւա­կերպումը մեկնա­բա­նել է այն իմաստով, որ Մոսկվան ձգտում է հավաստիա­նալ տարա­ծաշրջա­նի երկրնե­րի աջակցությա­նը՝ «թույլ չտա­լու, որ Բաքվի եւ Երեւա­նի միջեւ խաղա­ղություն հաստատվի Արեւմուտքի վճռա­կան դերա­կա­տա­րությամբ»:

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի «վտա­րանդի կառա­վա­րության». Բաքվի դեմ Մոսկվա­յի «մահա՞կ» թե՞ Ստե­փա­նա­կերտի համար՝ խա՞յծ

Անցյալ շաբա­թա­վերջին Արցա­խի նախա­գա­հի խորհրդա­կա­նը «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նին ասել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին Սամվել Շահրա­մանյա­նի հրա­մա­նա­գի­րը իրա­վա­չափ չէ, հոկտեմբե­րի 19-ին նա այլ հրա­մա­նա­գիր է ստո­րագրել, ուստի պետա­կան ինստի­տուտնե­րը մնում են լիա­զո­րություննե­րի մեջ, իսկ պաշտոնյա­նե­րը կշա­րունա­կեն աշխա­տել հասա­րա­կա­կան հիմունքնե­րով:

Ո՞րն է լինե­լու Արցա­խի պետա­կան ինստի­տուտնե­րի նստա­վայրը, պաշտոնյա­նե­րը որտե՞ղ են աշխա­տե­լու եւ ի՞նչ հարցե­րով են զբաղվե­լու՝ հարցի մի կողմն է:

Այստեղ մի բայց կա՝ Սամվել Շահրա­մանյա­նը չի կարող ԼՂՀ լուծարման մասին իր ստո­րագրած հրա­մա­նա­գի­րը նոր հրա­մա­նագրով չեղյալ հայտա­րա­րել: Նա լուծա­րել է նաեւ իր պաշտո­նը:

Սա հարցի իրա­վա­կան, սահմա­նադրա­կան կողմն է։ Այս զարգա­ցումնե­րին զուգա­հեռ հայտնի է դարձել, որ դեկտեմբե­րի 26-ին Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նը լիա­գումար նիստ կանցկացնի, որի օրա­կարգում ներառնված է «Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության Միլլի մեջլի­սի Հայտա­րա­րությունը արեւմտյան ադրբե­ջանցի­նե­րի իրենց պատմա­կան հայրե­նիք վերա­դառնա­լու մասին» հարցը:

Սա Երեւա­նում Արցա­խի պետա­կան ինստի­տուտնե­րի պահպանման, պաշտոնյա­նե­րի գործունեությունը շարունա­կե­լու մասին տարածված տեղե­կության, ինչպես ասում են՝ հայե­լա­յին պատասխանն է: Եթե այդպես չէ, ինչո՞վ բացատրել սինխրո­նը:

Դեկտեմբե­րի 21–22-ին քաղա­քա­կան խորհրդատվություններ են կայա­ցել Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի փոխարտգործնա­խա­րարնե­րի միջեւ։ ՌԴ փոխարտգործնա­խա­րար Գլուշկոն հանդի­պել է նաեւ արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Իլհամ Ալիեւի օգնա­կան Հաջիեւի, հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպան Ամիրբե­կո­վի, խորհրդա­րա­նի միջազգա­յին եւ միջխորհրդա­րա­նա­կան կոմի­տեի նախա­գահ, ԵԽԽՎ-ում ադրբե­ջա­նա­կան պատվի­րա­կության երկա­րամյա ղեկա­վար Սեի­դո­վի հետ։ Ամենև­ին ոչ պատա­հա­կա­նո­րեն ռուս-ադրբե­ջա­նա­կան միջգե­րա­տեսչա­կան խորհրդատվություննե­րից անմի­ջա­պես հետո ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերա­սի­մո­վը հայտա­րա­րեց, որ ռուս խաղա­ղա­պահնե­րը «տարա­ծաշրջան բնակչության վերա­դարձի երաշխա­վորն են»: Դրան անմի­ջա­պես հաջորդում է Երեւա­նում Արցա­խի «վտա­րանդի կառա­վա­րության» թեմա­յի վերարծարծումը։ Դա Մոսկվա­յի «մահա՞կն» է Բաքվի դեմ, թե Ստե­փա­նա­կերտի համար՝ խա՞յծ:

Այս հանդի­պումնե­րին հաջորդել է Ռուսաստա­նի ԱԳ նախա­րար Սերգեյ Լավրո­վի հեռա­խո­սազրույցնե­րը ռեգիո­նալ երկրնե­րի հետ՝ Իրան, Թուրքիա, Ադրբե­ջան, ըստ Ռուսաստա­նի ԱԳՆ տարա­ծած հաջորդա­կա­նության։ Երեք երկրնե­րի արտգործնա­խա­րարնե­րի հետ հեռա­խո­սազրույցնե­րի մասին ՌԴ ԱԳՆ ամփոփ տեղե­կատվությունից առանձնա­նում է այս ձեւա­կերպումը. «Ընդգծվել է Հարա­վա­յին Կովկա­սում կայունության պահպանման գործում տարա­ծաշրջա­նի երկրնե­րի առա­ջա­տար դերը եւ առանձնա­հա­տուկ պատասխա­նատվությունը»:

Անկասկած, հեռա­խո­սազրույցնե­րի ընթացքում քննարկումնե­րը բաժանվել են երկկողմ եւ ռեգիո­նալ օրա­կարգե­րի, քանի որ Ռուսաստա­նը առանձին երկկողմ օրա­կարգեր ունի բոլոր երե­քի հետ: Միեւնույն ժամա­նակ սակայն, մեկ օրում հաջորդա­կան երեք հեռա­խո­սազրույցնե­րը՝ Իրա­նի արտգործնա­խա­րա­րի, Թուրքիա­յի, եւ հետո Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի հետ, հուշում է, որ Ռուսաստա­նը քննարկել է ռեգիո­նին առնչվող առանցքա­յին եւ որո­շա­կիո­րեն առարկա­յա­կան հարցեր կամ մտադրություններ, որոնք առնվազն վերա­բե­րե­լի են նաեւ Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցին, եթե չասենք, որ հենց դա է զանգե­րի կենտրո­նում: Այդ դեպքում հարց է առա­ջա­նում, թե ինչու չկա զանգ Երեւան:

Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը ՌԴ ԱԳՆ այս ձեւա­կերպումը մեկնա­բա­նել է այն իմաստով, որ Մոսկվան ձգտում է հավաստիա­նալ տարա­ծաշրջա­նի երկրնե­րի աջակցությա­նը՝ «թույլ չտա­լու, որ Բաքվի եւ Երեւա­նի միջեւ խաղա­ղություն հաստատվի Արեւմուտքի վճռա­կան դերա­կա­տա­րությամբ»: Ադրբե­ջա­նա­կան գործա­կա­լությունը հատուկ ընդգծում է, որ Լավրո­վը հեռա­խո­սազրույց չի ունե­ցել Հայաստա­նի արտգործնա­խա­րար Միրզո­յա­նի հետ, քանի որ «հատկա­պես Երեւանն է հանդես գալիս Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության համա­ձայնագրին Արեւմուտքի գործուն միջնորդության օգտին»: Երեւա­նի եւ Մոսկվա­յի հաղորդակցության որակն ու բովանդա­կությունը իհարկե առանձին խոսակցության առարկա է, սակայն շփումնե­րի ոչ մեծ աշխուժությունը թերեւս ամե­նեւին չի նշա­նա­կում, որ Երեւա­նը դուրս է «շրջա­նա­ռությունից»:

Հատկանշա­կան է, որ օրերս տեղի էր ունե­ցել Նիկոլ Փաշինյա­նի եւ Իրա­նի նախա­գա­հի հեռա­խո­սազրույցը: Այստեղ ուշադրության է արժա­նի այն, որ Փաշինյան-Ռայի­սի հեռա­խո­սազրույցի ընթացքում, ըստ հայկա­կան կողմի հաղորդագրության, խոսվել է 3+3 ձեւա­չա­փով Թեհրա­նում շաբաթներ առաջ տեղի ունե­ցած հանդիպման օգտա­կա­րության մասին:

Ըստ ամե­յա­նի, Լավրո­վի զանգե­րը Թուրքիա, Իրան, Ադրբե­ջան, թեհրանյան հանդի­պումից բխող որո­շա­կի տրա­մա­բա­նության մեջ են:

Ավե­լի վաղ Ադրբե­ջա­նի ԱԳՆ-ում հյուրընկա­լել են Իրա­նի դեսպա­նին, որպեսզի առնվազն մոտա­վոր պատկե­րա­ցում ունե­նանք դիվա­նա­գի­տա­կան միջա­վայրի մասին, որ տիրում է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի շուրջ՝ ընդգծե­լով, որ մինչ այդ Հայաստա­նի ԱԽ քարտուղա­րը եւ Իլհամ Ալիեւի օգնա­կա­նը Լոնդոն էին այցե­լել:

Ադրբե­ջա­նը բնա­կա­նա­բար, փորձե­լու է մինչեւ վերջ օգտա­գործել Հայաստա­նի «արեւմտա­մետ կողմնո­րոշման գործո­նը»՝ Մոսկվա­յի հավա­նա­կան ճնշումնե­րից իրեն ապա­հո­վագրե­լու համար:

Փորձա­գետնե­րը պնդում են, որ Ալիեւը Պուտի­նին խոստա­ցել է, որ Արեւմուտքի ազդե­ցիկ միջնորդությամբ Հայաստա­նի հետ հաշտության պայմա­նա­գիր չի՞ ստո­րագրի: Բայց Ալիեւը որքանո՞վ է անկեղծ կամ ինքնա­բավ, որպեսզի, եթե անգամ խոստա­ցել է, իրա­կան քաղա­քա­կան ռեժի­մում հավա­տա­րիմ մնա իր տված խոստմա­նը։ Ամեն ինչ հարցի գինն է որո­շում։ Իսկ որն է բուն և միակ հարցը և որն է դրա գինը։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3366461.html

Առնչվող Հոդվածներ