20 C
Yerevan

Պուտի­նի Վեցե­րորդ «Աքլո­րա­կանչը»

Երկրորդ բացա­հայտումն այն է, որ Ալիեւը հինգ անգամ Պուտի­նի հետ քննարկել է,- նա ասում է՝ «ամե­նա­բարձր մակարդա­կով բարձրացրել ենք»-Լաչինի միջանցքի հսկո­ղությա­նը Բաքվի ուժա­յին կառույցնե­րին ներգրա­վե­լու հարցը:

Վահրամ Աթա­նեսյան

Տեղա­կան հեռուստաընկե­րություննե­րին Ալիեւի հարցազրույցն, անկասկած նախընտրա­կան է, տոնայնությունը՝ հատկա­պես: Այս իմաստով, երեւի, ճիշտ կլի­ներ հայկա­կան մամուլում ոչ թե պարզա­պես վերա­տի­րա­ժա­վո­րել նրա «հունվարյան թեզիսնե­րը» եւ զարմա­նալ կամ զայրա­նալ, այլ փորձել քարոզչա­կան «հարդը» եւ քաղա­քա­կան «հատի­կը» զանա­զա­նել: Դա, անշուշտ, մասնա­գի­տա­կան-վերլուծա­բա­նա­կան հաստա­տություննե­րի, ԱԳՆ‑ի, Անվտանգության խորհրդի, հատուկ ծառա­յություննե­րի խնդիրն է: (Միջանկյալ արձա­նագրենք, որ Ալիեւը հռչա­կել է իր երկրի «նոր դարաշրջան». դա արդեն իսկ մարտահրա­վեր է, բայց ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստա­նին):

Ալիեւի մանվա­ծա­պատ, արեւելյան երկի­մաստություննե­րով խճողված խոսքից այս փուլի համար երկու կարեւոր «մասնա­հա­տում» է պետք, կարծես անել: Առա­ջի­նը. նա խոստո­վա­նեց, որ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ Հայտա­րա­րությունն ունի կամ ավե­լի ճիշտ ունե­ցել է, պայմա­նա­կա­նո­րեն ասենք՝ «բանա­վոր պայմա­նա­վորվա­ծություննե­րի կամ ջենթլմե­նա­կան համա­ձայնություննե­րի բլոկ»: Ի մասնա­վո­րի՝ «այնտեղ (Լեռնա­յին Ղարա­բա­ղում) ամեն ինչ պետք է մնար՝ ինչպես կար»: Այսինքն, քաղա­քա­կան եւ, մանա­վանդ, ուժա­յին Ստե­փա­նա­կերտի չեղարկման, լուծարման, կազմացրման ոչ գրա­վոր, ոչ բանա­վոր պայմա­նա­վորվա­ծություն չի եղել:

Երկրորդ բացա­հայտումն այն է, որ Ալիեւը հինգ անգամ Պուտի­նի հետ քննարկել է,- նա ասում է՝ «ամե­նա­բարձր մակարդա­կով բարձրացրել ենք»-Լաչինի միջանցքի հսկո­ղությա­նը Բաքվի ուժա­յին կառույցնե­րին ներգրա­վե­լու հարցը: «Դա կթուլացներ ռուս խաղա­ղա­պահնե­րի քննա­դա­տությունը, մենք որո­շա­կի պատասխա­նատվություն կվերցնեինք»-ասում է Ալիեւը: Ստացվում է, որ նոյեմբե­րի 9- ից մինչեւ 2022թ. մարտի 22 –ը (այդ օրվան կանդրա­դառնանք) Ալիեւը Պուտի­նին խնդրել է բանա­վոր խմբագրել եռա­կողմ Հայա­տա­րա­րության «Լաչի­նի միջանցքը գտնվում է ՌԴ խաղա­ղա­պահ զորախմբի հսկո­ղության ներքո» ձեւա­կերպումը, դե-ֆակտո անցնել Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհի ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ կառա­վարման, բայց հաջո­ղության չի հասել:

Ակնհայտ է, որ Պուտի­նը վեցե­րորդ անգամ «Հիսուսին ուրա­ցել է»: Եւ դա տեղի է ունե­ցել 2022թ. փետրվա­րի 22-ին՝ Ուկրաի­նա­յի դեմ հարձա­կումից երկու օր առաջ: Ի դեպ, նախօ­րեին կամ գրե­թե միա­ժա­մա­նակ Պուտի­նը հանդիե­պել է նաեւ Պակիստա­նի վարչա­պետ Իմրան Խանին, որ հազիվ մեկ ամիս անց խորհրդա­րա­նում ենթարկվեց իմփիչմենթի եւ պաշտո­նանկ արվեց՝ ըստ գերիշխող տեսա­կե­տի՝ Միացյալ Նահանգնե­րի եռանդուն միջամտությամբ: Ինչու՞ Վաշինգտո­նը քայլ չարեց Ալիեւի դեմ՝ հարց է, որ խորությամբ պետք է ուսումնա­սիրվի: Այդ տքնա­ջան աշխա­տանքը դարձյալ հասցեագրե­լի է Հայաստա­նի պատկան կառույցնե­րին:

Բայց դառնանք Պուտին-Ալիեւի «ոչխարնե­րին»: Կրեմլում Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ռազմա­վա­րա­կան համա­գործակցության Հռչա­կագրի ստո­րագրումից ուղիղ մեկ ամիս անց՝ 2022թ. մարտի 22-ին Բաքու գործուղվեց, իսկ դա կարող էր արվել միայն Պուտի­նի հրա­հանգով, ՌԴ ԶՈՒ բարձրաստի­ճան պատվի­րա­կություն, որ գլխա­վո­րում էր ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար գենե­րալ-գնդա­պետ Կիմը: Երկու օր անց Հայաստա­նի ԱԺ ընդդի­մա­դիր խմբակցության պատգա­մա­վո­րը ֆեյսբուքում «ավե­տեց» ադրբե­ջա­նա­կան զինուժի մուտքը Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղ եւ հստակ նշեց, որ «ուղղությունը դեպ Քարագլուխ է»:

Իլհամ Ալիեւը նաեւ բացա­հայտեց, որ այդ, ինչպես նաեւ «Սարի­բա­բա» եւ «Վրեժխնդրություն» օպե­րա­ցիա­նե­րը մի ծրագրի առանձին դրվագներ էին, որի այդ պահի ապո­թեո­զը Լաչի­նի, Սուսի եւ Աղավնո­յի հանձնումն էր եւ միջանցքի «երթուղու փոփո­խությունը»: Փաստա­ցի Ադրբե­ջա­նը Լաչի­նի միջանցքի նկատմամբ վերահսկո­ղություն հաստա­տել է 2022թ. օգո­սո­սի 5‑ին: Դա Պուտի­նի «վեցե­րորդ աքլո­րա­կանչն» էր: Ալիեւը կարող է միայն հպարտա­նալ, որ կարո­ղա­ցել է համո­զել կամ արժա­նի է եղել, որ Պուտինն իր միջո­ցով «մատնի Հիսուսին»: Իսկ թե դրա­նում ո՞րն էր Ստե­փա­նա­կերտի «ինքնա­մա­տուցման» ընթացքը՝ հաջորդիվ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3372777.html

Առնչվող Հոդվածներ