26.4 C
Yerevan

Ալիևը, Գալուզինն Ու Արցա­խը

Ի՞նչ կապ ունի Հայաստա­նը ԼՂՀ‑ն լուծա­րե­լու մասին Շահրա­մանյա­նի հրա­մա­նա­գի­րը չեղյալ հայտա­րա­րե­լու հետ, որ նա իր «հրա­մա­նագրի պատճենն ուղարկել է» Նիկոլ Փաշինյա­նին:

Վահրամ Աթա­նեսյան

Ալիեւը, Գալուզի­նը եւ ԼՂՀ լուծա­րումը չեղարկող հրա­մա­նա­գի­րը

Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը հայտա­րա­րել է, որ սեպտեմբե­րի 9‑ի արցախյան ընտրությունը «կարմիր գիծ»  էր, որից հետո «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղությունը պարզա­պես այլընտրանք չուներ»: Նա «կարմիր գծի հատումը» վերագրել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին, ով մինչ այդ էլ շնորհա­վո­րել էր «սեպա­րա­տիստնե­րին»: Խոսքը սեպտեմբե­րի 2‑ին ԼՂՀ հռչակման օրվա կապակցությամբ Փաշինյա­նի հակիրճ ուղերձի մասին է: Ալիեւն ասել է նաեւ, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը «խաղա­ղության պայմա­նա­գիր պետք է ստո­րագրեն առանց երրորդ երկրի մասնակցության»: Սեպտեմբե­րի 20-ին Լեռնա­յին Ղարա­բա­ղում ձեւա­վորված ստա­տուս-քվո­յի պատասխա­նատվությունը նա որո­շա­կիո­րեն հասցեագրել է Ռուսաստա­նին՝ ասե­լով, որ ռուս խաղա­ղա­պահներն իրենց առա­քե­լությունը պատշաճ չեն իրա­կա­նացրել:

Հետեւել է Ռուսաստա­նի փոխարտգործնա­խա­րար Գալուզի­նի արձա­գանքը, ըստ որի՝ ռուս խաղա­ղա­պահնե­րը նախ ապաստան են տվել տեղա­հանված արցախցի­նե­րին, ապա ուղեկցել Հայաստան «տեղա­փոխվողնե­րի շարասյունե­րը»: Գալուզի­նը հիշեցրել է վեց ռուսաստանցի զինվո­րա­կաննե­րի կորուստը՝ տպա­վո­րություն ստեղծե­լով, թե նրանք «հերո­սա­բար զոհվել են՝ կրծքով խաղաղ հայ բնակչությա­նը պաշտպա­նե­լիս»: Փաստ է, որ ռուսաստանյան դրո­շով ավտոմքե­նան ադրբե­ջա­նա­կան կողմից դիմա­հար գնդա­կոծվել է բոլո­րո­վին այլ հանգա­մանքնե­րում:

Գալուզի­նը կրկնել է ԼՂ-ում ռուս »խաղա­ղա­պահնե­րի պահանջվա­ծության» թեզը եւ հիմնա­վո­րել, որ նրանք Արցա­խում մնա­ցած մի քանի հայե­րի «վստա­հություն են ներշնչում» եւ ապա­գա­յում կարող են «վերա­դառնալ ցանկա­ցողնե­րի համար երաշխիք լինել»: Ըստ նրա՝ Մոսկվան եւ Բաքուն քննարկում են զորախմբի «հետա­գա­յում մնա­լու հետ կապված հարցե­րը»: Ինչ, երբ եւ ինչպես են Մոսկվան եւ Բաքուն քննարկում՝ միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի տիրույթի խնդիր է: Ռուսաստա­նի ԱԳՆ-ում հազիվ թե չեն դիտարկում, որ Ալիեւը գոնե եռա­կողմ Հայտա­րա­րությամբ սահմանված ժամեկտը լրա­նա­լուց հետո Ադրբե­ջա­նում ռուսա­կան զինված ներկա­յությունից ազատվե­լու մտադրություն ունի:

Ուշադրություն է հայցում մեկ այլ տեղե­կատվություն, որ հաջորդում է Ալիեւի բազմա­շերտ եւ բազմանշա­նակ-բազմաենթա­տեքստա­յին հարցազրույցին: Հայրե­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րից մեկը, հղում անե­լով Սամվել Շահրա­մանյա­նի շրջա­պա­տի իր աղբյուրնե­րին, գրում է, որ նա դեկտեմբե­րի 10-ին չեղյալ է հայտա­րա­րել ԼՂՀ‑ն լուծա­րե­լու մասին սեպտեմբե­րի 28‑ի իր հրա­մա­նա­գի­րը եւ «պատճենն ուղարկել» Նիկոլ Փաշինյա­նին, բայց գերա­դա­սում է առայժմ հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություն չանել: Փոխա­րե­նը, ըստ աղբյուրի, ակտի­վություն կցուցա­բե­րի Արցա­խի Ազգա­յին ժողո­վը, որ «տարե­վերջին գաղտնի նիստ է գումա­րել եւ ստեղծել միջազգա­յին հանձնա­խումբ»:

Ինչ, երբ եւ ինչպես «կանի» կամ «չի անի» Սամվել Շահրա­մանյա­նը կամ Արցա­խի Ազգա­յին ժողո­վը՝ ղարա­բաղցու ասած՝ «սառույցին գրված՝ արեւին պահած» է: Տվյալ դեպքում երկու հարց է ծագում. եթե նա որո­շել է «առայժմ հրա­պա­րա­կա­յին չխո­սել»՝ ինչու՞ նրա շրջա­պա­տից տեղե­կատվա­կան արտա­հոսք է կազմա­կերպվում, ինչին հերքում չի հետեւում: Երկրորդ, ի՞նչ կապ ունի Հայաստա­նը ԼՂՀ‑ն լուծա­րե­լու մասին Շահրա­մանյա­նի հրա­մա­նա­գի­րը չեղյալ հայտա­րա­րե­լու հետ, որ նա իր «հրա­մա­նագրի պատճենն ուղարկել է» Նիկոլ Փաշինյա­նին:

Առնչվող Հոդվածներ