27.5 C
Yerevan

Հետհա­յացքի Անհրա­ժեշտությունը

Մի՞թե Արցա­խի պետա­կա­նության լուծարման հետ Ստե­փա­նա­կերտի էլի­տան պարտա­վորվել է լռել կամ լավա­գույն դեպքում զանա­զան ՀԿ-երի շուրթե­րով ասել, որ «հայրե­նի­քը լքե­լու կոլեկտիվ որո­շում է կայացվել, որովհե­տեւ մենք ազա­տությունը թանկ ենք գնա­հա­տում»: Բայց հայրե­նազրկության հաշվի՞ն։

Վահրամ Աթա­նեսյան

Ստե­փա­նա­կերտը լռում է, ինչու՞ էր լռել Արա­յիկ Հարությունյա­նը

Ռուսաստա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վա­յին պետք է «փաստա­թուղթ, հայտա­րա­րություն»՝ որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնիկ զտումներ են իրա­կա­նացվել: Արցա­խի քաղա­քա­կան էլի­տա­յից արձա­գանք չկա: 2023թ. հուլի­սի 14-ին Արա­յիկ Հարությունյա­նը հրա­տապ ահա­զանգ-դիմումներ է հղել ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի անդամ պետություննե­րի ղեկա­վարնե­րին, Գլխա­վոր քարտուղա­րին, ԵԱՀԿ գործող նախա­գա­հին, Եվրո­պա­յի խորհրդի նախա­գա­հին, Եվրո­պա­յի խորհրդի գլխա­վոր քարտուղա­րին եւ, մեկ առ մեկ թվարկե­լով Ադրբե­ջա­նի հանցա­գործություննե­րը՝ ամփո­փել, որ Ալիեւի վարչա­կազմը հետապնդում է Արցա­խի բնակչության կյանքի անտա­նե­լի պայմաններ ստեղծե­լու եւ նրա ֆիզի­կա­կան ոչնչացմա­նը կամ բռնա­տե­ղա­հա­նությա­նը հասնե­լու նպա­տակ:

Նա միա­ժա­մա­նակ հայտա­րա­րություն է տարա­ծել, որ դիմել է Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի նախկին դատա­խազ Լուիս Մորե­նո Օկամպո­յին՝ խնդրե­լով գնա­հա­տել Ադրբե­ջա­նի կողմից Լեռնա­յին Ղարա­բա­ղի իրա­վի­ճա­կը: Արա­յիկ Հարությունյա­նի ահա­զանգե­րի եւ Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի նախկին դատա­խա­զին դիմե­լու մասին հայտա­րա­րությունից կարճ ժամա­նակ անց Ստե­փա­նա­կերտում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը կտրուկ սրվեց, հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը, ԱԺ նախա­գահ ընտրվեց ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը:

Հաջորդ օրը նախա­գա­հի գրա­սենյա­կը հայտնեց, որ Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի նախկին դատա­խազ Լուիս Մորե­նո Օկամպոն Արա­յիկ Հարությունյա­նին ուղղված նամա­կում ներկա­յացրել է ԼՂ –ում ստեղծված իրա­վի­ճա­կի մասին Եզրա­կա­ցությունը, որի գլխա­վոր արձա­նագրումը հետեւյալն է. «Արդբե­ջա­նի գործո­ղություննե­րը ցեղասպա­նություն են Լեռնա­յին Ղարա­բա­ղի էթնիկ հայե­րի դեմ, քանի որ Կոնվենցիա­յի երկրորդ հոդվա­ծի գ կետի համա­ձայն ցեղասպա­նություն է որեւէ խմբի համար կյանքի այնպի­սի պայմաննե­րի ստեղծումը, որ ուղղված են նրա լրիվ կամ մասնա­կի ոչնչացմա­նը»:

Անցած տարվա հունիս-հուլի­սը մի շրջան էր, երբ մամուլում եւ փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում տպա­վո­րություն էր իշխում կամ գրե­թե համոզմունք կար, որ արեւմտյան միջնորդությամբ եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րից մեկում նախա­տեսվում է կազմա­կերպել Բաքվի եւ Ստե­փա­նա­կերտի ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պում: Այդ օրե­րին РИА-Новости‑ն կեղտոտ եւ սպառնա­լի հակա­քա­րոզչություն տարա­ծեց Արցա­խի արտա­քին գործե­րի նախա­րա­րի դեմ՝ նրան վերագրե­լով Ռուսաստա­նի թիկունքում Արեւմուտքի հետ քաղա­քա­կան գործարքի մտադրություն:

Մեղադրել արտա­քին գործե­րի նախա­րա­րին, նշա­նա­կում է թիրա­խա­վո­րել նրա անմի­ջա­կան վերա­դա­սին, այս դեպքում՝ Արա­յիկ Հարությունյա­նին: Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի նախկին դատա­խա­զի եզրա­կա­ցությունը ստա­նա­լուց հետո Արա­յիկ Հարությունյա­նը ֆորմալ պաշտո­նա­վա­րել է եւս քսան-քսանմեկ օր եւ այլեւս այդ խնդրին չի անդրա­դարձել: Ինչու՞՝: Մի՞թե նրա հրա­ժա­րա­կա­նի, Ստե­փա­նա­կերտում արմա­տա­կան իշխա­նա­փո­խության պատճառն այդ դիմումներն էին:

Եւ մի՞թե Արցա­խի պետա­կա­նության լուծարման հետ Ստե­փա­նա­կերտի էլի­տան պարտա­վորվել է լռել կամ լավա­գույն դեպքում զանա­զան ՀԿ-երի շուրթե­րով ասել, որ «հայրե­նի­քը լքե­լու կոլեկտիվ որո­շում է կայացվել, որովհե­տեւ մենք ազա­տությունը թանկ ենք գնա­հա­տում»: Ինչպես ռուսնե­րը կասեն՝ игра стоит свеч(խաղն արժե դրան): Բայց հայրե­նազրկության հաշվի՞ն…

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3374026.html

Առնչվող Հոդվածներ