27.5 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Գորշ Կարդի­նա­լը

Իսկ ինչու՞ Լոնդո­նը կարող է ունե­նալ ապա­կա­յունացման գործի­քի դիմե­լու շահագրգռություն:

Հակոբ Բադալյան

Ադրբե­ջա­նի վրա ամե­նա­մեծ ազդե­ցություն ունե­ցող պետությունը գործնա­կա­նում ոչ թե Թուրքիան է, այլ՝ Բրի­տա­նիան: Բրի­տա­նա­կան օֆշորնե­րում են Ալիեւնե­րի փողե­րը, Բրի­տա­նիան է Ադրբե­ջա­նի նավթա­գա­զա­յին խոշո­րա­գույն ներդրո­ղը՝ տարբեր «կոմբի­նա­ցիա­նե­րով»:

Ըստ այդմ, եթե Ադրբե­ջա­նը գնում է ռեգիո­նում իրա­վի­ճա­կի որեւէ ապա­կա­յունացման, ապա միայն այն դեպքում, երբ կունե­նա բրի­տա­նա­կան «օրհնություն»:

Նախօ­րեին Սիվիլնե­թում զրույցի ընթացքում արտա­հայտե­ցի, որ իմ գնա­հատմամբ, Կովկա­սում ապա­կա­յունացման զգա­լի մոտիվներ ներկա­յումս կարող է ունե­նալ Բրի­տա­նիան՝ մերձա­վո­րա­րեւելյան գոտում ծավալվող պատե­րազմին զուգակցված: Առա­վել եւս, որ, ի տարբե­րություն օրի­նակ ներգրավված այլ խոշոր խաղա­ցողնե­րի, Լոնդոնն ունի ոչ պակաս ներկա­յացվա­ծություն ռեգիո­նում, բայց ըստ էության չի ստանձնել որեւէ պատասխա­նա­տու հանձնա­ռություն՝ այս կամ այն միջնորդության կամ նախա­ձեռնության տեսքով: Որքան քիչ է պատասխա­նատվության հրա­պա­րա­կա­յին աստի­ճա­նը, այնքան մեծ է գործիքնե­րի եւ մեթոդնե­րի ընտրության անկաշկանդությունը:

Իսկ ինչու՞ Լոնդո­նը կարող է ունե­նալ ապա­կա­յունացման գործի­քի դիմե­լու շահագրգռություն:

Սա նշանակու՞մ է, որ Բրի­տա­նիան վատն է մյուսնե­րից: Իհարկե ոչ: Բոլոր խոշոր խաղա­ցողներն էլ իրենց գործի­քա­կազմում դիտարկում են որեւէ ռեգիո­նում անկա­յունության հրահրումը՝ ըստ անհրա­ժեշտության: Սա որեւէ կերպ նորություն չէ:

Ավե­լին, օրի­նակ նույն Ռուսաստա­նի առնչությամբ, թեեւ Մոսկվա­յին այսօր Կովկա­սում երկրորդ ճակատ պետք չէ, բայց, եթե այնտեղ դրա հնա­րա­վո­րությունը գնա­հա­տեն անկա­սե­լի, ապա կասկած չունեմ, որ կհարվա­ծեն առա­ջի­նը հենց իրենք, Պուտի­նի բարձրա­ձայնած հայտնի «պետերբուրգյան փողո­ցի բանա­ձեւով»՝ если драка неизбежна, бить надо первым: Այդ մասին էլ խոսել եմ, որ Ռուսաստա­նը այստեղ ռազմա­վա­րա­կան վտանգ տեսնե­լու պարա­գա­յում չի վարա­նի վա բանկ գնա­լու հարցում:

Վերա­դառննա­լով Բրի­տա­նիա­յին: Նկա­տենք, ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կալ Օ Բրա­յա­նը ե՞րբ հայտա­րա­րեց, որ իրենց համար անընդունե­լի կլի­նի Կենտրո­նա­կան Ասիա­յից Թուրքիա՝ Հայաստա­նի տարածքով ճանա­պարհի ուժով բացումը: Նա այդ մասին հայտա­րա­րեց, երբ այդ ճանա­պարհի կարեւո­րության մասին հայտա­րա­րություններ էր արել Բրի­տա­նիա­յի Եվրո­պա­յի հարցե­րի նախա­րար Դոգերթին՝ Բաքվում:

Դրա վրա ուշադրություն դարձրի դեռեւս այդ ժամա­նակ, նկա­տե­լով, որ բրի­տա­նա­ցի նախա­րա­րի հայտա­րա­րությունը նկա­տե­լիո­րեն անհանգստացրել է ԱՄՆ-ին, որին Կովկա­սի ապա­կա­յունա­ցում ներկա­յումս որեւէ կերպ պետք չէ: Բայց, ամբողջ հարցն այն է, որ նախընտրա­կան ԱՄՆ «խրվել» է մերձա­վո­րա­րեւելյան կոնֆլիկտում: Ընդ որում ի՞նչն է ուշագրավ, այն, որ բրի­տա­նա­կան հեղի­նա­կա­վոր Գարդիանն ու Տելեգրաֆը հոդվածներ են հրա­պա­րա­կում, որով կարծես թե «յուղ» են լցնում կրա­կին, գրե­լով, որ Մերձա­վոր Արեւելքում Իրանն է գերտե­րություն, ոչ թե ԱՄՆ, գրե­լով, որ ԱՄՆ «հանձնում» է ռեգիոնն Իրա­նին:

Իրա­վի­ճա­կի այդ գնա­հա­տա­կանս քաղա­քա­կան մտա­ծո­ղության սահմա­նա­փակկության պարա­գա­յում կընկալվի իհարկե իբրեւ Բրի­տա­նիա­յի «պախա­րա­կում», «վարկա­բե­կում», Հայաստա­նի հանդեպ «թշնա­մության» արձա­նագրում:

Իրա­կա­նում սակայն, այդօ­րի­նակ ընկա­լումնե­րը չափա­զանց պարզունակ են, ինչը ցավոք լայն տարա­ծում ունի Հայաստա­նում մի շարք պատճառնե­րով: Գործնա­կա­նում, վերը նկա­րագրածս իրադրությունը, որը բնա­կա­նա­բար իմ սուբյեկտիվ գնա­հա­տա­կանն է, այլ ոչ նոտա­րա­կան կնի­քով հաստատված ինչ որ վավե­րա­գիր, հակա­ռա­կի մասին է՝ Բրի­տա­նիա­յի հետ առա­վե­լա­գույնս սերտ, հմուտ, բազմա­կողմ աշխա­տե­լու անհրա­ժեշտության մասին: Ընդ որում, Բրի­տա­նիա­յի հետ այդ աշխա­տանքի աշխարհագրությունը, որքան էլ չհնչի տարօ­րի­նակ, կարող է չսահմա­նա­փակվել միայն Հայաստա­նի ու Բրի­տա­նիա­յի սահմաննե­րով:

Պարզա­պես, աշխա­տանքի արդյունա­վե­տության կարեւոր գրա­վա­կաննե­րից մեկը հենց ռեգիո­նալ իրո­ղություններն ու գոյություն ունե­ցող մոտի­վա­ցիա­նե­րը որո­շա­կի տեղե­կատվա-քարոզչա­կան նարա­տիվնե­րից ու կարծրա­տի­պե­րից դուրս դիտարկելն է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ