27.5 C
Yerevan

Բաքվում Ահաբեկչությու՞ն Է

Համա­ցանցում տարածվել է բլո­գեր Թուրալ Սադիգլիի՝ ադրբե­ջա­նա­կան ժողովրդին տեսաուղերձը, որտեղ նա տասը ծանրա­գույն հարցեր է տալիս Իլհամ Ալիեւին՝ սկսած մոտ երե­սուն միլիարդ դոլար գնա­հատվող նրա անշարժ գույքի ծագումնա­բա­նությունից եւ վերջացրած նրա­նով, թե ե՞րբ են Ադրբե­ջա­նից հեռա­նա­լու ռուսա­կան զորքե­րը։

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քի Բինա­գա­դիի շրջա­նում արտա­կարգ իրա­վի­ճակ է. օրվա առա­ջին կեսին կարճ հաղորդագրություն է տարածվել «կահույքի արտադրա­մա­սում հրդե­հի» մասին: Ընդ որում, ԱԻՆ‑ը հավաստիացրել է, որ հրդե­հը մարված է: Կարճ ժամա­նակ անց լրատվա­մի­ջոցնե­րը տարա­ծե­ցին ԱԻՆ Հրշեջ ծառա­յության պետի տեղա­կա­լի հայտա­րա­րությունը, որ միջա­դե­պի հետեւանքով «փլուզվել եւ հրկիզվել է 2750 քառա­կուսի մետր տարածք, փլա­տակնե­րից դուրս է բերվել երեք դիակ, երեք մարդ փրկվել է»:

Հետա­գա ժամե­րին թելեգրամ-ալիքնե­րը եւ սոցիա­լա­կան ցանցե­րը տարբեր տեղե­կություններ տարա­ծե­ցին, ինչին հետեւեց պաշտո­նա­կան նոր հաղորդագրություն, ըստ որի «տեղի է ունե­ցել պայթյուն, որից հրդեհ է բռնկվել»: Պաշտո­նա­կան տվյալնե­րով՝ մարդկա­յին կորուստնե­րի թիվը հասել է վեցի, ընդհա­նուր առմամբ տուժել է քսանչորս անձ: Նրանցից միայն մեկն է, որ տեղում բժշկա­կան օգնություն ստա­նա­լուց հետո տեղա­փոխվել է տուն: Մյուսնե­րը գտնվում են բուժհաստա­տություննե­րում, այդ թվում տասը անձ՝ «Այրվածքա­յին կենտրո­նում»:

Պատա­հա­րի բնույթի եւ պատճառնե­րի մասին ոչ մի տեղե­կություն չի հաղորդվում: Ի՞նչ է տեղի ունե­ցել իրա­կա­նում, եթե պաշտո­նա­պես ընդունվում է, որ հրդե­հը հետեւել է պայթյունին: Կահույքի արտադրա­մա­սում դյուրա­վառ նյութեր օգտա­գործվում են, բայց ինչի՞ հետեւանք է պայթյունը: Տեղե­կություն չկա, թե ում է պատկա­նում կահույքի արտադրա­մա­սը, որ, դատե­լով փլուզված եւ հրկիզված տարածքի չափե­րից, բավա­կան խոշոր ձեռնարկություն է:

Ուշագրավ է, որ պատա­հա­րի վայր են տեղա­փոխվել ինչպես ոստի­կա­նության ուժեր, այնպես էլ «հատուկ վարժեցված շներ»: Նշանակու՞մ է, արդյոք, որ շնե­րը պետք է որո­նեն փլա­տակնե­րի տակ մնա­ցած մարդկանց, թե՞ պատկան մարմիններն այլ կասկա­ծա­ներ ունեն՝ պարզ չէ: Պատա­հարն արձա­նագրվել է Ադրբե­ջա­նում նախընտրա­կան քարո­զարշա­վի մեկնարկի օրը: Թեեւ իշխող տպա­վո­րություն է, որ արտա­հերթ ընտրություննե­րը ոչ մի ինտրիգ չեն ունե­նա, տարբեր աղբյուրնե­րից ստացվող տեղե­կություննե­րը վկա­յում են, որ Բաքվում ներքին լարվա­ծություն է:

Համա­ցանցում տարածվել է բլո­գեր Թուրալ Սադիգլիի՝ ադրբե­ջա­նա­կան ժողովրդին տեսաուղերձը, որտեղ նա տասը ծանրա­գույն հարցեր է տալիս Իլհամ Ալիեւին՝ սկսած մոտ երե­սուն միլիարդ դոլար գնա­հատվող նրա անշարժ գույքի ծագումնա­բա­նությունից եւ վերջացրած նրա­նով, թե ե՞րբ են Ադրբե­ջա­նից հեռա­նա­լու ռուսա­կան զորքե­րը: Ամփո­փե­լով՝ Սադիգլին ուղղա­կի դիմել է Ալիեւին եւ ասել, որ միլիո­նա­վոր ադրբե­ջանցի­ներ հայրե­նի­քը լքել են, նրանցից շատե­րը հետապնդվում են, ոմանք սպանվել են. «Գուցե դուք կսպա­նեք նաեւ լրագրող Թուրալ Սադիգլիի՞ն» – հռե­տո­րա­կան այս հարցադրմամբ եւ նախա­գա­հա­կան ընտրություննե­րը բոյկո­տե­լու կոչով է բլո­գերն ավարտել տեսաուղերձը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ