27.5 C
Yerevan

Նոր Մտա­ծո­ղության Հրա­մա­յա­կա­նով

Եթե 2010-ականնե­րին մռայլ կանխա­գուշա­կումներ էին արվում, որ «վերջում վատ է լինե­լու», ապա դրա­նից հետո անցնող տարի­նե­րը բնո­րոշվե­ցին սթա­փության իսպառ բացա­կա­յությամբ, հասա­րա­կության անտարբե­րությամբ, իշխա­նություննե­րի բացա­ռիկ անլրջությամբ: Եվ հիմա մենք եկանք հասանք այդ վերջին: Մենք տեսանք, թե ինչ է կատարվում, ինչպես է մի ողջ ժողո­վուրդ վճա­րում իր կառա­վա­րիչնե­րի ագա­հության և տգի­տության սխալնե­րի համար:

Մեր Ուղին

(նախա­բան)

«Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը 2023թ. դեկտեմբե­րի 31-ին ամա­նո­րի գրառման մեջ անդրա­դարձել էր մի կարև­որ հարցի՝  հայե­րի՝ գլո­բալ քաղա­քա­կան ազգ դառնա­լուն: Մի քանի օր առաջ Նոյյան Տապա­նում Հովսեփ Խուրշուդյանն ավե­լի մանրա­մասն անդրա­դարձավ իր նյութին՝ բացատրե­լով դրա հիմնա­կան էությունը:

Հովսեփ Խուրշուդյա­նի գրա­ռումն ու հաղորդումն իր մեջ պարունա­կում են հայ ժողովրդի ու հայոց պետա­կա­նության առջև ծառա­ցած ամե­նա­սուր հարցե­րը և դրանցից առաջնա­հերթը՝ գլո­բալ պատկե­րա­ցումնե­րը և նեղ ու սահմա­նա­փակ մտա­ծե­լա­կերպից դուրս գալու հրա­մա­յա­կա­նը: 

Անշուշտ այսօր ավե­լի քան անհրա­ժեշտ է այդ քաղա­քա­կան միտքը զարգացնե­լու և նեղ համայնա­կան մտա­ծե­լա­կե­րից դուրս գալու հարցը: Մենք որպես պետություն վերջին տասնամյակնե­րին մեզ պահել ենք համայնքի, բայց ոչ երբեք ազգա­յին պետություն ունե­ցող ժողովրդի նման: Ընդ որում այդ պահվածքը բնո­րոշ է եղել նաև սրա­նից հարյուր տարի առաջ կատարվող դեպքե­րին՝ Առա­ջին Հանրա­պե­տության գոյության ժամա­նակ տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, երբ ոչ միայն այդ օրե­րի դեմքե­րը չէին կարո­ղա­նում հասկա­նալ տեղի ունե­ցո­ղի իմաստը, այլև դրա­նից հարյուր տարի հետո էլ բացատրություննե­րը պարզունակ են, մակե­րե­սա­յին:

Այսօր ՀՀ‑ը կանգնած է գլո­բալ վտանգի առաջ: Սա սովո­րա­կան ստանդարտ հետպա­տե­րազմյան երկիր ու իրա­վի­ճակ չէ: Մեր թշնա­մի­նե­րը բազմա­թիվ են և հզոր: Նրանց դեմ պայքա­րե­լու համար մենք պետք ունենք լայն ու խորա­թա­փանց պահվածքի: Դա իր հերթին պիտի հետև­անք լինի հասա­րա­կա­կան պահանջով ձևա­վորվող կառա­վարման, որն էլ ի վիճա­կի է հայ ժողովրդին ամորֆ զանգվա­ծից կրկին դարձնել գործուն ուժ: Իսկ դրա համար մեզ նախ և առաջ գլո­բալ մտա­ծե­լա­կերպ է պետք: Մենք շատ ծանր ենք վճա­րել նեղմիտ ու սահմա­նա­փակ պահվածքի ու կենսա­կերպի համար: Թայֆա­յա­կան, կուսակցա­կան ու նեղ-գրպա­նա­յին մտա­ծե­լա­կերպի սարսա­փե­լի հետև­անքը ի վերջո եղավ այն, ինչ մենք այնպես էլ չենք կարո­ղա­նում մարսել՝ ծանր պատե­րազմ, Արցա­խի լիա­կա­տար հայա­թա­փում ու կորուստ: Եթե 2010-ականնե­րին մռայլ կանխա­գուշա­կումներ էին արվում, որ «վերջում վատ է լինե­լու», ապա դրա­նից հետո անցնող տարի­նե­րը բնո­րոշվե­ցին սթա­փության իսպառ բացա­կա­յությամբ, հասա­րա­կության անտարբե­րությամբ, իշխա­նություննե­րի բացա­ռիկ անլրջությամբ: Եվ հիմա մենք եկանք հասանք այդ վերջին: Մենք տեսանք, թե ինչ է կատարվում, ինչպես է մի ողջ ժողո­վուրդ վճա­րում իր կառա­վա­րիչնե­րի ագա­հության և տգի­տության սխալնե­րի համար: 

Կոչվե­լով պետություն՝ չդարձանք պետություն, գոռա­լով անկա­խություն՝ երբեք հասա­րա­կա­կան-պետա­կան մասշտա­բով չհասկա­ցանք, թե այդ բառն ինչ է նշա­նա­կում, այլ շարունա­կե­ցինք միա­կողմա­նի բութ պահվածքը և այսօր, երբ աղե­տի մասշտաբնե­րը գերա­զանցե­ցին մեր սպա­սե­լիքնե­րը, ընկերնե­րը դավա­ճա­նե­ցին, փրկիչնե­րը չփրկե­ցին, մենք զարմա­ցած ենք, թե ինչպե՞ս պատա­հեց այս ամե­նը:

Մենք ոչ միայն չփո­խե­ցինք մեր պահվածքը(նաև այսօր), այլև ունակ չենք հասկա­նա­լու, թե ինչ կատարվեց: Միայն հասկա­նա­լով և ըմբռնե­լով է կարե­լի վերլուծել եղա­ծը և առաջ գնալ: 

Հենց այս պահին ԱԺ-ում շարունակվում է անլուրջ քաղա­քա­կան «պայքար»: Հենց այս պահին մենք շարունա­կում ենք կորցնել օրեր, որոնց հետև­ա­նը տասնամյակնե­րով չենք կարո­ղա­նա­լու մաքրել:

Գլո­բալ քաղա­քա­կան մտքի, դրա անհրա­ժեշտության մասին է Հովսեփ Խուրշուդյա­նի ամա­նո­րի գրա­ռումը և Նոյյան Տապա­նին տված վերլուծությունը, որին կանդրա­դառնանք մաս առ մաս:

Առնչվող Հոդվածներ